Բոլոր լուրերը – Page 3639 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

18:00 24.10.2022

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2996 խախտում

17:57 24.10.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 17-ից 24-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2996 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 20 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 84-ը՝ ոչ […]

̰
Ռիշի Սունակը դարձավ Բրիտանիայի հաջորդ վարչապետը

17:47 24.10.2022

Նա կդառնա Բրիտանիայի ամենաերիտասարդ վարչապետը 1812 թվականից ի վեր և ծագումով հնդիկ առաջին վարչապետը։

̰
Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները

17:42 24.10.2022

Հոկտեմբերի 17-ից 24-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1626 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 140 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 142, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 248 անձ։ 44 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 15-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 17-ը՝ […]

̰
ԿԳՄՍ նախարարը և ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը քննարկել են կրթական և մշակութային համագործակցության նոր հնարավորությունները

17:25 24.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է դեսպան Չեպլակին և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-լեհական հարաբերությունների շարունակական զարգացմանն ու փոխշահավետ […]

̰
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

17:17 24.10.2022

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հոկտեմբերի 24-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում […]

̰
Եկեք միասին պտտվենք Երևանով, արդյո՞ք քաղաքը մարդկանց համար է, թե՝ ինչ-որ մեկի գարաժի. Ավինյանը՝ ապօրինությունների մասին

17:11 24.10.2022

«Հեռանկարի» տաղավարում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է իր ՝ «քաղաք՝ մարդկանց համար» ձևակերպմանը: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք հիմա այդպես չէ: «Ո՛չ, հիմա այդպես չէ, ես կարծում եմ: Քաղաք՝ մարդկանց համար նշանակում է քաղաք անվասայլակով, մանկասայլակով մարդկանց համար, նշանակում է չունենալ տրանսպորտի խնդիր, նշանակում է ունենալ հանգստյան համար համապատասխան վայրեր, կանաչապատ այգիներ, բարեկարգ բակեր: […]

̰
Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենն այցելել է Գեղարքունիքի մարզ

17:05 24.10.2022

Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղել է Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, այցի ընթացքում Մարկ Կամերոնն ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում […]

̰
Քոլեջների և ուսումնարանների տնօրենների հավաստագրի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 14-ը. ԿԳՄՍՆ

16:56 24.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ: Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am/ հղումով` 2022 թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 14-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: […]

̰
Գորիսի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել

16:48 24.10.2022

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իր հանգուցյալ եղբոր՝ Գորիս քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի տանը մարդ չբնակվելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը կոտրել, մտել էին տուն և գողություն արել: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը

16:41 24.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման առաջին տարեդարձին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Մելիքյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Քննչական […]

̰
Շարունակելու ենք աջակցել խաղաղության քաղաքականությանը. Իրակլի Ղարիբաշվիլի

16:30 24.10.2022

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման խաղաղ գործընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետն այս մասին ասել է Թբիլիսիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: «Մենք քննարկել ենք տարածաշրջանում առկա իրավիճակը, անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթաց սկսելու վերաբերյալ վերջին պայմանավորվածությանը: Դա, […]

̰
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

16:21 24.10.2022

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Գուգարքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Լեռնաջուր գյուղի հարակից անտառից ապօրինի հատել են կաղնիներ: Պարզվել է, որ նույն օրը Լեռնաջուր գյուղի 38-ամյա բնակիչը գյուղի հարակից անտառից բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծի 18 կաղնի: Լեռնաջուրցին ներկայացրել է բենզասղոցը, իսկ փայտանյութը ի պահ է հանձնվել Վանաձորի անտառպետությանը: Կազմված փաստաթղթերն […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:14 24.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Գրանցվել է 372 դեպք, որից 118-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

16:08 24.10.2022

Հոկտեմբերի 17-ից 23-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 372 դեպք, որից 118-ը արտակարգ, այդ թվում՝ 51 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 155 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով և այլ […]

̰
Կրեմլն արձագանքել է Կիևի ստեղծած «կեղտոտ ռումբին» հավատալու ՆԱՏՕ-ի մերժմանը

16:00 24.10.2022

Կիևի կողմից ստեղծված «կեղտոտ ռումբի» մասին տեղեկատվության նկատմամբ ՆԱՏՕ-ի անվստահությունը չի նշանակում, որ սպառնալիքը դադարում է գոյություն ունենալ։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 24-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սպառնալիքը կա: Այս տեղեկությունը զրուցակիցների ուշադրությանն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը, նրանց գործն է՝ հավատալ, թե չհավատալ»,- ասել է նա։

̰
Ադրբեջանը մտադիր է վերսկսել Բաքու-Սուփսա նավթամուղի շահագործումը

15:53 24.10.2022

Բաքու-Սուփսա խողովակաշարի թողունակությունը կազմում է տարեկան ավելի քան 7 միլիոն տոննա նավթ (օրական 145 հազար բարել):

̰
Սևանա լճի մակարդակն էականորեն նվազել է և՛ հունվարի, և՛ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

15:49 24.10.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակն այս ընթացքում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.40մ (23.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։ Հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի […]

̰
Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին․ ՌԴ ՊՆ

15:42 24.10.2022

Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ մերժելով Սերգեյ Շոյգուի այս պնդումները և դրանք անվանելով «կեղծ»։

̰
ԲԸՏՄ-ն արձանագրել է սևահողի ապօրինի տեղափոխման դեպք Արագածոտնում

15:34 24.10.2022

Հոկտեմբերի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական շրջայցի ընթացքում արձանագրել են սևահողի ապօրինի տեղափոխման դեպք, հայտնում է ԲԸՏՄ-ն: Աշտարակ-Երևան ճանապարհին քաղաքացի Տ.Հ-ն «Մազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով ապօրինի տեղափոխել է շուրջ 12 խմ սևահող։ Բեռնատարի թափքում առկա սևահողն առգրավվել և հանձնվել է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության […]

̰
Շինհրապարակում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչը դանակահարել էր 53-ամյա տղամարդուն

15:27 24.10.2022

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.55-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ստացվել է ահազանգ, որ պարանոցի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխվել 53-ամյա մի տղամարդ: Նրան ուղեկցող 52-ամյա տղամարդը բժիշկներին հայտնել էր, թե շինարարության ժամանակ ընկերոջ պարանոցին երկաթե ամրան է ընկել: Ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նախ պարզեց, որ տղամարդու վնասվածքը դանակահարության հետևանք է: Դեպքի առթիվ […]

̰
Վերանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները

15:20 24.10.2022

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման» (#LRNIP) ծրագրով վերանորոգվում են Գյումրի-Կապս-Ամասիա ավտոճանապարհի վթարավտանգ երեք հատվածները։ Գյումրու հատվածում այժմ իրականացվում է ասֆալտապատում (մոտ 1կմ), որին կհետևի անվտանգության տարրերով կահավորումը։ Իսկ Վահրամաբերդ և Մարմաշեն բնակավայրերի հատվածները նույնպես կապահովվեն ճանապարհային նշաններով, աղմկող շերտերով, մետաղական արգելափակոցներով, նշագծումով: Որոշ հատվածներում կվերականգնվեն նաև մայթերը։

̰
Քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը» նախագիծը

15:09 24.10.2022

«Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմմանն ուղղված շրջանակային քննարկում» աշխատաժողովին ներկայացվել և շահառուների հետ քննարկվել է «Կլիմայի փոփոխության գենդերային և սոցիալական ազդեցությունների մեղմանն ուղղված 2023-2025 թվականների ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը» նախագիծը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը: Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» […]

̰
Ուկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում. Մակրոն

15:01 24.10.2022

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում: «Այսօր կան մարդիկ, որոնց վրա հարձակվում են, իսկ մյուս կողմից՝ կան առաջնորդներ, ովքեր որոշել են հարձակվել, ներխուժել և նվաստացնել: Չեզոք մնալը կնշանակի գիտակցել, որ ուժեղի օրենքը դառնում է ընդհանուր […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության վերելք է ակնկալվում. India Narrative

15:00 24.10.2022

Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը գրում է,որ ակնկալվում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցությունը վերելք է ապրում այն բանից հետո, երբ Հայաստանից բարձր մակարդակի պատվիրակությունն այցելել է Հնդկաստան և մասնակցել Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդեսին: Նշվում է, որ […]

̰
SHANTNEWS

15:00 24.10.2022

̰
Լճաշեն գյուղում այրվել է 700 հակ անասնակեր

14:56 24.10.2022

Հոկտեմբերի 24-ին` ժամը 10:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։55-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։

̰
«Թուրքական ավիաուղիներ»-ի ուղևորները մի քանի օր առանց ուղեբեռի են թռչում Մոսկվա

14:54 24.10.2022

Մոսկվայում վայրէջք է կատարել Turkish Airlines ավիաընկերության հերթական ինքնաթիռը, որի ուղևորներին ուղեբեռ չեն տրամադրել, հայտնում է Tourdom-ը։ TK 3150 չվերթի ուղևորները, որոնք այս գիշեր Անթալիայից թռել էին Ռուսաստանի մայրաքաղաք, չեն կարողացել ձեռք բերել իրենց ճամպրուկները։ Ականատեսների վկայությամբ՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում զբոսաշրջիկները երկար հերթեր են կանգնում, որպեսզի դիմում գրեն իրեր փնտրելու համար։ «Մենք հասանք ավիաընկերության ներկայացուցչին, նա […]

̰
23-ամյա երիտասարդը կրակել էր արագ սննդի կետի ուղղությամբ

14:51 24.10.2022

Հոկտեմբերի 21-ին ոստիկանության Կումայրիի բաժնի «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ հոկտեմբերի 20-ի ժամը 23.40-ի սահմաններում Գորկու փողոցում անհայտ մակնիշի մեքենայից կրակել են արագ սննդի կետի ուղղությամբ, ինչի հետևանքով կոտրվել է նշված սննդի կետի ճակատային հատվածի ապակին: «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի և Կումայրիի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գյումրի քաղաքի […]

̰

14:50 24.10.2022

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Դմանիսիի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին, փոխանցում է Aliq.ge-ն։ Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։

̰
BACK_TO_TOP