13:26 24.10.2022
Հոկտեմբերի 21-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը գոտկատեղի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխել 56-ամյա տղամարդու: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և Մալաթիայի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 56-ամյա տղամարդուն դանակահարել […]
13:23 24.10.2022
Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից՝ յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհում պատվաստումներն ավելի քան 3 միլիոն կյանք են փրկում, իսկ միլիոնավոր մարդիկ պաշտպանվում են ինչպես ծանր ընթացքով վարակիչ հիվանդություններից, այնպես էլ դրանցից առաջացած բարդություններից՝ հաշմանդամություն, մահ: Տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն ամբողջ աշխարհում գրեթե վերացել է, վայրի […]
13:15 24.10.2022
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին:
13:11 24.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտրում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտենում են նշված վայր, […]
13:04 24.10.2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ Բրյուսելում, «Ազատությանը» փոխանցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ այլ մանրամասներ չհաղորդելով։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ և հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումների արդյունքում որոշվել էր սահմանազատման հանձնաժողովների նիստը անցկացնել նախ նոյեմբերին, […]
13:00 24.10.2022
Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի հերթական մրցումային օրը ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթանակ են տարել։ Ընդ որում, բոլոր մենամարտերում մեր բռնցքամարտիկներին բաժին էին հասել ֆրանսիացի մրցակիցներ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթել է Սամուել Կիստոհուրին, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը ուժեղ էր Սոհեբ Բաուֆիայից, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը պարտության […]
12:52 24.10.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ «Այցի շրջանակներում նախատեսվում են նախարար Հասանովի հանդիպումներ երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև մասնակցություն Saha Expo ցուցահանդեսին»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
12:46 24.10.2022
Պյատիգորսկում «Իսլամական պետություն» խմբավորման կողմնակիցները ձերբակալվել են ոստիկանության քաղաքային բաժնում պայթյուն նախապատրաստելու համար, հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից: Խմբում ընդգրկված էին Կենտրոնական Ասիայի հանրապետությունների քաղաքացիները, որոնք գործում էին արտասահմանյան էմիսարների ցուցումով։ Խուզարկությունների ժամանակ նրանցից առգրավվել են ռումբի բաղադրիչները, այդ թվում՝ խոցող տարրերը, հավաքման սխեմաները, «Իսլամական պետության» խորհրդանիշները։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձերբակալված կողմնակիցներից մեկը, որը Պյատիգորսկի […]
12:30 24.10.2022
Մերձմոսկվայում սպանել են Մոսկվայից բիզնես դասի տաքսու վարորդին։ Դրանից հետո չարագործը վաճառել է ծառայողական Maybach-ը։ Այս մասին հայտնում է Telegram-Channel 112-ը։ Հոկտեմբերի 17-ին 31-ամյա Պյոտր Մարենկովը տնից մեկնել է աշխատանքի, իսկ երեկոյան դադարել է պատասխանել զանգերին, նրա հեռախոսն անջատված է եղել։ Չորս օր անց նրա մարմինը դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է Սերգիև Պոսադի տակ գտնվող […]
12:17 24.10.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 17-ից 23-ը ծնվել է 53 երեխա։ Լույս աշխարհ է եկել 28 տղա, 25 աղջիկ։ Ծնունդներից մեկը զույգ է եղել։
12:09 24.10.2022
Իրկուտսկում մասնավոր հատվածում բնակելի տան վրա Սու-30 ինքնաթիռի կործանման նախնական պատճառները տեխնիկայի խափանումն է ու օդաչուների սխալը, երկուշաբթի օրը ՝ հոկտեմբերի 24-ին, հայտարարել են ՌԴ Քննչական կոմիտեում: Այս պահին, ըստ քննիչների, կատարվում է արտակարգ դրության վայրի լրացուցիչ զննում, նշանակվել են քիմիական և դատաբժշկական փորձաքննություններ, իրականացվում են այլ քննչական և դատավարական գործողություններ: Սու-30ՍՄ ինքնաթիռն ընկել է […]
11:52 24.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։ Նախաքննության ընթացքում ձեռնարկված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն […]
11:44 24.10.2022
Տնային պայմաններում ատամների սպիտակեցումը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է ատամնաբույժ Դիանա Չերտանովան։ Նրա խոսքով՝ տանը մարդիկ և՛ մեխանիկական, և՛ քիմիական սպիտակեցում են անում։ Այսպիսով՝ տանը մեխանիկական սպիտակեցման համար առավել հաճախ օգտագործվում են հղկող սպիտակեցնող ատամի մածուկ, սոդա կամ ծովի աղ: «Այո, դրանք իսկապես օգնում են տեսողականորեն սպիտակեցնել ատամները, […]
11:35 24.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 💎Արթիկ քաղաքի, 💎Նոր Կյանք, 💎Վարդաքար, 💎Հովտաշեն, 💎Անուշավան գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:27 24.10.2022
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևն այսօր աշխատանքային այցով կժամանի Վրաստան։ Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն՝ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում: Իլհամ Ալիևին կընդունի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
11:21 24.10.2022
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 23.36-ին, Կոմիտասի պողոտայում «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու: Նա մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից՝ կատարվում է նախաքննություն։
11:10 24.10.2022
Երևան քաղաքում հոկտեմբերի 21-23-ը ծնվել է 169 երեխա՝100 տղա, 69 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
11:02 24.10.2022
«Անկյունաքար» հրատարակչությունը 1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն: Ամիսներ առաջ հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» բացառիկ գիրքն ուղարկել է […]
10:53 24.10.2022
2022 թվականի 9 ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրվել է 1 տրլն 412 մլրդ դրամի հարկային եկամուտներ, ինչը նախորդող տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ աննախադեպ ցուցանիշ է։ Հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 77․2 մլրդ դրամով կամ 5․8%-ով, տեղեկացնում են ՊԵԿ-ից։ Հարկային եկամուտները 2022թ․ առաջին 9 ամիսներին շուրջ 275 մլրդ դրամով կամ 24.2%-ով գերազանցել են 2021թ․ […]
10:44 24.10.2022
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում շչակներ են փորձարկվելու։ ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
10:35 24.10.2022
1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում ծնվել է հայ կինոյի մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը։ Սիրված դերասանն այսօր կդառնար 93 տարեկան: 1948 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական […]
10:32 24.10.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարվա 9 ամսում Վրաստան են ներմուծվել 89,6 մլն դոլար ընդհանուր արժեքով ձեթ և յուղ, փոխանցում է Aliq.ge-ն։ Ըստ տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 39,4 տոկոսով։ Վրաստանում ձեթի ամենախոշոր ներկրողն այս տարի Ռուսաստանն է, որտեղից ներմուծումը պատմական առավելագույնի վրա է՝ 55,5 մլն դոլար, ինչը 46,4 […]
10:25 24.10.2022
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 00։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները «Opel […]
10:16 24.10.2022
ԵԱՀԿ կարիքների գնահատման խումբը հոկտեմբերի 23-ին հանդիպում ունեցավ Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվեցին սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված վերջին ագրեսիայի հետևանքները։ ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելեցին նաև սահմանամերձ բնակավայր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին:
09:51 24.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Հանդիպման մշակման մեկնարկի մասին հայտնել է «Ведомости»-ի դիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով՝ աշխատանքը սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում Պուտինի հաշտարար ելույթից հետո, որտեղ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերը: «Ведомости»-ի մեկ այլ աղբյուր […]
09:43 24.10.2022
Հոկտեմբերի 23-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 51 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz G500» […]