Բոլոր լուրերը – Page 3662 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Բոլոր լուրերը

Դիարբեքիրի փաստաբանների պալատն արդարացվել է․ «Հայոց ցեղասպանություն» ասելը հանցագործություն չէ

18:08 17.10.2022

1915-ին տեղի ունեցածը Հայոց ցեղասպանություն անվանելու համար Դիարբեքիրի փաստաբանների պալատի վարչակազմի դեմ հարուցված քրգործն ավարտվել է արդարացման վճիռով։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ փաստաբան Նուրջան Քայան հայտնել է, որ Դիարբեքիրի 11-րդ ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստում ընդունվել է արդարացման որոշում։     Փաստաբանը մասնավորապես նշել է․ «Դիարբեքիրի փաստաբանների միության 2018-2020թթ․ վարչակազմի դեմ 1915-ը ցեղասպանություն անվանելու համար բացված գործի դատական […]

̰
SHANTNEWS

18:00 17.10.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 17.10.2022

̰
Քանյե Ուեսթը մտադիր է գնել Թրամփի հետ կապված սոցիալական ցանցը

17:58 17.10.2022

Ռեփեր Քանյե Ուեսթը համաձայնության է եկել Parler-ին ձեռք բերելու վերաբերյալ, հայտնում է Parlamentt Technologies մայր ընկերությունը։ «Քանյե Ուեսթը հեղափոխական քայլ է անում ազատ խոսքի մեդիա տարածությունում և այլևս ստիպված չի լինի վախենալ, որ կհեռացվի սոցիալական ցանցերից», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Կողմերը ակնկալում են գործարքը փակել 2022 թ.-ի չորրորդ եռամսյակում։ Համաձայնագրի ֆինանսական բաղադրիչի մասին […]

̰
Վրաստանի մշակույթի նախարարի կարգադրությամբ՝ Թբիլիսիի «Վանքի դպրոց» կրթօջախի տարածքում կանցկացվեն մանրազնին պեղումներ

17:54 17.10.2022

Պատմական հայտնի աղբյուրների համաձայն՝ Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում (նախկին՝ Գարեթուբանի, այժմ՝ Աթոնելի փողոց, Քուռ գետի աջափնյակ) 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, որը կոչվել է նաև «Վանքի Մայր Տաճար» կամ «Հարանց վանք»: Եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, կրթական ու […]

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը

17:49 17.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգի կատարելագործմանը, ՀՀ նախագահի ինստիտուտի վերաիմաստավորմանը և Սահմանադրությամբ պետական պաշտոնների համար սահմանված քաղաքացիության և նստակեցության ցենզերի վերանայմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև այլ ընթացակարգային հարցեր:շ Նիստի ընթացքում մասնագիտական […]

̰
̰
Արգավանդի դպրոցի ավարտական դասարանների աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվել էին ՍԴ-ում

17:36 17.10.2022

Հոկտեմբերի 14-ին Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի ավարտական դասարանների աշակերտները ճանաչողական այցով հյուրընկալվել էին Սահմանադրական դատարանում: Այցի շրջանակներում աշակերտներին հանդիպել և ողջույնի խոսքով է դիմել Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը: Ճանաչողական այցի շրջանակներում Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտները շրջայց են կատարել Սահմանադրական դատարանի վարչական շենքում, եղել են գրադարանում ու ծանոթացել բազմալեզու մասնագիտական գրականության հավաքածուներին:

̰ ̰
Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին

17:24 17.10.2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետ ժամկետ դեռ չկա։ Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչների չորս հանդիպում է տեղի ունեցել երրորդ երկրներում, սակայն Պրահայում Թուրքիայի նախագահ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել […]

̰
Բացահայտվել է Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք

17:18 17.10.2022

Երևանի քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն […]

̰
Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

17:12 17.10.2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Քննարկման ընթացքում ասոցիացիայի անդամները ներկայացրել են հյուրանոցային ոլորտի վիճակը վերջին տարիներին և ներկայում, ոլորտի զարգացման իրենց տեսլականը, կարևորել են հարկային բարեփոխումների և որակավորման համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախարարն իր խոսքում տեղեկացրել է, որ զբոսաշրջային բրենդինգի մեջ առանձնացվել են չորս կարևոր ուղղություններ` բնություն, արկածային և մշակութային […]

̰
Հանրային քննարկման է դրվել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը

17:05 17.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի, ինչպես նաև հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կլուծվեն ՄԿՈՒ ոլորտում առկա մի շարք հիմնարար խնդիրներ, ինչը կնպաստի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կադրերի մասնագիտական զարգացմանը, սովորողների մոտ համապատասխան կարողությունների և հմտությունների […]

̰
Գևորգ Թադևոսյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:57 17.10.2022

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Գևորգ Թադևոսյանը (87 կգ) քառորդ եզրափակչում 4-0 հաշվով պարտության մատնեց Նիդերլանդները ներկայացնող Մարսել Ստերկենբուրգին։ Այսպիսով՝ հայ մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ղազախ Մակսատ Սաիլաուի հետ։ Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակչում հաղթել էր ղրղզ Ազատ Սալիդինովին ժամանակից շուտ՝ 9-0 հաշվով։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ է […]

̰
Սևյանը պայքարում է մեդալի համար, Արոնյանը հետնապահների թվում է․ U.S. Chess Championship 2022

16:55 17.10.2022

Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայազգի Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը: Առաջնությունում կայացել են 10-րդ տուրի պարտիաները, որոնցում Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են խաղացելհամապատասխանաբար Ուեսլի Սոյի և Ռեյ Ռոբսոնի հետ։ Առաջատարն այս տուրից հետո շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան՝ 7 միավորով: Սամուել Սևյանը 5,5 միավորով ևս 5 շախմատիստների հետ […]

̰
Մեկնարկում է Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը

16:53 17.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «ՄԵՆՔ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ, «Գալյա Նովենց» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-22-ը կանցկացվի Երևանի Շեքսպիրյան 16-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի փառատոնը կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակցի և հյուրի, այդ թվում՝ հեղինակավոր արվեստագետների, միջազգային փառատոների տնօրենների՝ Իտալիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Ղազախստանից, Իրանից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ֆրանսիայից։ Փառատոնի բացումը […]

̰
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

16:49 17.10.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 10-16-ը: «Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.41մ (16.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի […]

̰
Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների սեզոնային թեթև աճ. նախարարը պատվաստվել է և խորհուրդ է տվել բոլորին անել նույնը

16:42 17.10.2022

Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների սեզոնային թեթև աճ: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարն այսօր այցելել է Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկը` գրիպի դեմ պատվաստվելու համար։ Նա կոչ է արել քաղաքացիներին հետևել իր օրինակին ու նախապես պատվաստվել գրիպի դեմ։ «Նոյեմբեր-դեկտեմբեր եղանակային փոփոխությամբ պայմանվորված աճ կունենանք։ Թե այս տարի ինչպիսին կլինի ակտիվությունը, […]

̰
Հրդեհ է բռնկվել Վարդաշեն թաղամասի շենքերից մեկում

16:36 17.10.2022

Հոկտեմբերի 17-ին, ժամը 12:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, մեկ ջրատար, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]

̰
Մալխաս Ամոյանը 3-րդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:31 17.10.2022

Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանը։ Մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը երրորդ գոտեմարտում մրցեց ղրղզ Ակիլբեկ Տալանտբեկովի հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ Երեկոյան 23-ամյա Ամոյանը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Նաո Կուսակայի հետ։ Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Իրանի […]

̰
Լեյլա Աբդուլաևան նշանակվել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան

16:28 17.10.2022

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փոխել է դեսպաններին Ֆրանսիայում և Նիդերլանդներում։ Նրա հրամանի համաձայն՝ Ռահման Մուստաֆաևը ետ է կանչվել Ֆրանսիայում, Վատիկանում և Մոնակոյում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից։ Նրան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնում կփոխարինի Լեյլա Աբդուլաևան: Հիշեցնենք` նա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակն էր: Ռախման Մուստաֆաևն իր հերթին նշանակվել է Նիդերլանդներում դեսպան։ Այս պաշտոնում նա կփոխարինի Ֆիքրեթ Ախունդովին: […]

̰
Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ. ՀՀ ՊՆ

16:24 17.10.2022

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ: Հայկական […]

̰
Ռաֆիկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր․ ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

16:21 17.10.2022

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկավ Ռաֆիկ Մինասյանը։ Մ23 տարիքային խմբում հանդես եկող գյումրեցի մարզիկը 61 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ։ Պոկում վարժությունում 116 կգ արդյունքով Մինասյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարեց միայն մեկ մոտեցում։ 140 կգ արդյունքով նա […]

̰
Օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար. հանձնաժողովը քննարկել է բյուջետային համակարգին առնչվող նախագծեր

16:18 17.10.2022

Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը Գևորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է […]

̰
ԱԱ-2022-ից հետո Կատարը կընդունի ևս մեկ մեծ մրցաշար

16:14 17.10.2022

Կատարն ԱԱ-2022-ից հետո կընդունի նաև 2023թ. Ասիայի գավաթի խաղարկությունը: Որոշումը կայացրել է Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի (AFC) գործադիր կոմիտեն: «Կատարի կարողությունն ու փորձառությունը խոշոր միջազգային սպորտային իրադարձություններ հյուրընկալելու հարցում, ինչպես նաև մանրուքների նկատմամբ մանրակրկիտ ուշադրությունը հիացմունքի են արժանանում ամբողջ աշխարհում: Վստահ ենք, որ համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքներով և հոսթինգի անզուգական հնարավորություններով Կատարը կցուցադրի իր հեղինակությունը և դիրքը՝ […]

̰
Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմը երկրորդ հաղթանակն է գրանցել․ ԵԱ

16:10 17.10.2022

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը տարել է երկրորդ հաղթանակը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող 54 կգ քաշային Եկատերինա Սիչևան մրցել է վրացի Անա Կունջուայի հետ ու հաղթել 5-0 հաշվով։ Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրոպայի երիտասարդների առաջնության մրցանակակիր Էլիդա Քոչարյանը 1/8 եզրափակչում հաղթել էր լեհ Ժակլինա Կլաուդիային […]

̰
Հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը

16:06 17.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրավերով հոկտեմբերի 17-21-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը, որի կազմում են Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Նորին Գերազանցություն դոկտոր Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալլամը, նույն ինստիտուտի միջազգային կապերի տնօրեն Ահմեդ Ալ-Դահը և միջազգային կապերի տնօրենի տեղակալ Սաիֆ Ալ-Հաջրին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, համագործակցության զարգացման նպատակով տեղի են ունենալու պաշտոնական հանդիպումներ, […]

̰
Լիտվայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի «Երկաթե գայլ 2022 II» լայնածավալ զորավարժությունները

16:00 17.10.2022

Լիտվայում երկուշաբթի օրը մեկնարկում են ՆԱՏՕ-ի երկրների 3,5 հազար զինվորականների և 700 միավոր զինտեխնիկայի մասնակցությամբ ամենամյա զորավարժությունները, երկուշաբթի օրը հայտարարել է Լիտվայի բանակի հրամանատարությունը։ «Լիտվայում հոկտեմբերի 17-ին մեկնարկել են Լիտվայի բանակի հետևակային բրիգադի կողմից կազմակերպված «Երկաթե գայլ 2022 II» միջազգային զորավարժությունը: Երկշաբաթյա զորավարժությունների ընթացքում Լիտվայի և ՆԱՏՕ-ի ինը այլ երկրների ու գործընկերների զինվորականները կմարզվեն` Բելգիա, […]

̰
Զավեշտալի միջադեպ Անգլիայում․ Չեմպիոնշիփի խաղի մեկնարկը հետաձգվել է դարպասի մեծության պատճառով

15:58 17.10.2022

Անգլիական Չեմպիոնշիփի 15-րդ տուրի «Հալ Սիթի»-«Բիրմինգեմ» խաղի մեկնարկը հետաձգվել է դարպասի մեծության պատճառով: Նախախաղային ստուգման ժամանակ պարզվել է, որ ստադիոնի դարպասներից մեկի չափսերը մեծ են, ուղղահայաց դարպասաձողերը մոտ 5 սմ երկար են եղել թույլատրելիից: Ստադիոնի աշխատակիցներն իջեցրել են դարպասը, կարճացրել դարպասաձողերը, որից հետո հանդիպումը մեկնարկել է: «Բիրմինգեմը» հաղթել է 2-0 հաշվով:

̰
Համացանցում հրապարակվել են Կիևի «Ուկրեներգո»-ի շենքում տեղի ունեցած պայթյունի կադրերը

15:55 17.10.2022

Հոկտեմբերի 17-ին սոցիալական ցանցերում հայտնվել են Կիևի ազգային էներգետիկական «Ուկրեներգո» ընկերության շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքների կադրերը։ Ավելի վաղ ուկրաինական ТСН գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հաղորդել էր «Ուկրեներգո» շենքի վրա ծխի ամպերի մասին։ Սոցցանցերի օգտատերերը նշել են, որ հրդեհվող շենքում է գտնվում Ուկրաինայի Միացյալ էներգետիկ համակարգի կենտրոնական դիսպետչերական գրասենյակը։

̰
BACK_TO_TOP