14:44 17.10.2022
ՆԱՏՕ-ն ամենամյա վարժանքներ է անցկացնում դաշինքի եվրոպական տարածքը միջուկային զենքի հնարավոր կիրառման հետևանքներից պաշտպանելու համար։ Մինչև 60 ինքնաթիռներ ներգրավված են հերթական «Steadfast Noon» զորավարժություններին, որոնք սկսվել են երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 17-ին, և տեղի կունենան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Դրանց թվում են ժամանակակից կործանիչներ, հետախուզական ինքնաթիռներ, ինչպես նաև հեռահար B-52 ռմբակոծիչներ։ Վայրերը կլինեն մասնավորապես Բելգիայի և […]
14:38 17.10.2022
Սլովակիայի առաջնության 14-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Միխայլովցեին»։ Հանդիպման միակ գոլը 65-րդ րոպեին խփեց Յուրայ Կուցկան։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման է մտել 62-րդ րոպեին։ «Սլովանը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
14:31 17.10.2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն անիրատեսական է համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։ «Հայաստանը պետք է հրաժարվի կեղծ պատրվակներից՝ Զանգեզուրի միջանցքով ճանապարհներն ու երկաթուղիները միացնելու 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած պարտավորություններից խուսափելով։ Անցակետերի բացման 3 անիրատեսական տարբերակ առաջարկելը, այդպիսով անտեսելով 20 ամիս տևողությամբ քննարկումները, լավ քաղաքականություն չէ»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «Թվիթերում»։ Նիկոլ Փաշինյանն իր […]
14:29 17.10.2022
ԵՎրամիության երկրները դարձել են ուկրաինական հացահատիկի հիմնական գնորդները, նրանց բաժին է ընկել բոլոր մատակարարումների 81%-ը, նշել է «РИА Новости» գործակալությունը։ Չնայած ամռան առաջին երկու ամիսներին մատակարարումների ընդհանուր կրճատմանը՝ արևմտյան երկրները կտրուկ ավելացրել են իրենց գնումներն Ուկրաինայից։ Արդեն գնվել է 625 մլն դոլարի հացահատիկ, նախորդ տարվա 380 մլն դոլարի դիմաց։ Միևնույն ժամանակ, մնացած երկրները գրեթե յոթ […]
14:22 17.10.2022
Իսպանիայի Պոնդևեդրա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյան (63 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ) և Գևորգ Թադևոսյան (87 կգ)։ Առաջինը մրցագորգ է դուրս եկել Մալխաս Ամոյանը։ Դժվարին պայքարում նա 1-1 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ […]
14:15 17.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և […]
14:04 17.10.2022
Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգում ներառված է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն անվանափոխելու, կանոնադրության փոփոխությունը հաստատելու և «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ը միացման ձևով վերակազմակերպելու մասին հարցը: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ հաշվի առնելով, որ նախագիծը բավականին հակասական արձագանքներ էր ստացել՝ մայրաքաղաքի առողջապահության ոլորտը համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ այցելել է […]
13:57 17.10.2022
Marca-ն տեղեկություն է տարածել, թե ով ինչ մրցանակներ է ստանալու Փարիզում կայանալիք «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման France Football ամսագրի կողմից կճանաչվի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Տարվա լավագույն դարպասապահ «Լև Յաշինի մրցանակին» կարժանանա մադրիդցիների դարպասապահ Տիբո Կուրտուան։ Լավագույն երիտասարդ խաղացող կճանաչվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին։ Արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին։
13:49 17.10.2022
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 02:50-ից մինչև 03:40-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի (անձանց) կողմից շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ԱՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի համայնքապետարանի առաջին հարկում գտնվող, «Արցախբանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատի թղթադրամների պահոցը սղոցի […]
13:41 17.10.2022
Մոսկվայում ավարտվել է մասնակի մոբիլիզացիան` ասել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Նրա խոսքով՝ հավաքագրման պլանն ամբողջությամբ ավարտված է։ Այդ կապակցությամբ հոկտեմբերի 17-ինէ ժամը 14:00-ին, հավաքագրման կետերը կփակվեն։ Միևնույն ժամանակ, նախկինում բնակության վայրում զորահավաքի ընթացքում ուղարկված ծանուցումները դադարում են ուժի մեջ մնալ` հավելել է Սոբյանինը։ Նա շնորհակալություն է հայտնել մոսկվացիներին, ովքեր ցանկություն են հայտնել կատարել իրենց պարտքը […]
13:38 17.10.2022
Ղրիմի կամրջով ավտոբուսների շարժը վերականգնվել է երկու ուղղություններով։ Այս մասին հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը։ «Ղրիմի կամրջի վրայով սկսվել է ավտոբուսների շարժը։ Ավտոբուսները երկու ուղղություններով սկսել են երթևեկել այսօր առավոտյան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ավտոբուսներն ուղարկվել էին լաստանավային անցում»,- նշել են նախարարությունից։ Այսպիսով կամուրջն ուղևորափոխադրումների համար բաց է արդեն մեքենաների, ավտոբուսների, գնացքների և էլեկտրագնացքների համար։ […]
13:30 17.10.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
13:24 17.10.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20-ը կդադարեցվի Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի ջրամատակարարումը: Այդ ընթացքում գյուղի ջրամատակարարումը կիրականացվի շրջիկ ավտոմեքենաների միջոցով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:17 17.10.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։ Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձեւաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս […]
13:11 17.10.2022
Եվրամիությունը լիովին հանձնառու է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը` «Թվիթերում» գրել է ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը: «Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական առաքելություն ենք տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»,- գրել է նա: The EU is fully committed to contribute to sustainable peace in the South Caucasus. […]
13:02 17.10.2022
Եվրախորհուրդն այսօր որոշում է կայացրել ուղարկել մինչև 40 ԵՄ մոնիթորինգի փորձագետներ հայկական կողմից Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մոնիթորինգի, վերլուծության և զեկույցի համար։ Այս որոշումը հետևում է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի քառակողմ հանդիպմանը և նպատակ ունի օգնել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը […]
12:55 17.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 24-28-ը արձակուրդ կմեկնի: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին […]
12:48 17.10.2022
Կայացան Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները, որոնցում կենտրոնականը 4 առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին: Մամիկոն Ղարիբյանը սևերով 27-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ, ռուսաստանցիներ Ալեքսեյ Գոգանովն ու Սերգեյ Լոբանովը ևս ոչ-ոքի խաղացին: 5,5 միավոր ունեցող վերը նշված 4 շախմատիստներին միավորներով հավասարվեցին հնդիկ Գուպտա Սանկալփը, իրանցիներ Արման Հակեմին և Ամիռեզա Փուրամեզանալին: […]
12:41 17.10.2022
Հոկտեմբերի 18-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում Նորվեգիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:
12:33 17.10.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է այն լուրերը, թե առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ թիմից։ Լրատվամիջոցները շարունակ հայտնում են, որ Մբապեն վատթարացրել է հարաբերությունները ակումբի ղեկավարության և թիմակիցների հետ, ինչի պատճառով կարող է փոխել ակումբն արդեն առաջիկա ձմռանը։ «Ես չեմ խնդրել հունվարին հեռանալ ՊՍԺ-ից. ես բարկացած չեմ ակումբի վրա, դա ճիշտ չէ»,- ասել […]
12:26 17.10.2022
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը, որի կազմում էին խորհրդարանականներ Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը, Միշել Մատերն ու Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը։ Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցը։ Քրիստիննե Գրիգորյանը, ողջունելով Շվեյցարիայի խորհրդարանականների պատվիրակությանը, շնորհակալություն է հայտնել Հայաստան և ՀՀ ՄԻՊ գրասենյակ այցի […]
12:20 17.10.2022
Լա լիգայի հերթական Էլ կլասիկոն ավարտվեց Մադրիդի «Ռեալի» հաղթանակով։ Մադրիդցիները 9-րդ տուրում հյուրընկալել էին «Բարսելոնային» և 3-1 հաշվով հաղթանակ գրանցեցին։ Հանդիպման 12-րդ րոպեին Տոնի Կրոսն ընկնելիս գնդակը կարողացավ առաջ փոխանցել՝ Վինիսիուսին մեն-մենակ դուրս բերելով Տեր Շտեգենի դեմ։ Վերջինս կարողացավ հեռացնել գնդակը, այն հայտնվեց Բենզեմայի մոտ, որն էլ գրավեց դատարկ դարպասը։ 35-րդ րոպեին Վալվերդեն Մենդիի՝ ձախ […]
12:14 17.10.2022
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը «կամիկաձե» ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ «Կամիկաձե» դրոնների հարվածի հետևանքով վնասվել է մի քանի շենք։ «Մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Կիևի կենտրոնում՝ Շևչենկոյի շրջանում: Հարվածի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի շենք, հրդեհ է բռնկվել ոչ բնակելի շենքում»։ Տուժածների […]
11:53 17.10.2022
Երևան քաղաքում հոկտոմբերի 14-16-ը ծնվել է 154 երեխա՝75 տղա, 79 աղջիկ։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
11:47 17.10.2022
Նիդեռլանդներում կայացել է վոլեյբոլի կանանց աշխարհի առաջնության եզրափակչի հանդիպումը, որում Սերբիայի հավաքականը հաղթել է Բրազիլիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվել է սերբ վոլեյբոլիստների վստահ հաղթանակով երեք սեթում՝ 26:24, 25:22, 25:17 հաշվով։ Սերբիայի հավաքականի համար Աշխարհի առաջնությունում այս հաղթանակը երկրորդն էր անընդմեջ և պատմության մեջ։
11:35 17.10.2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ավիացիայի պետ-վարչության պետ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված […]
11:31 17.10.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 17-ին պետական այցով կմեկնի Բուլղարիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Հայաստանի նախագահը կհանդիպի Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Երկու երկրների նախագահների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում: Նախագահները հանդիպումների արդյունքները կամփոփեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Պետական այցի շրջանակում նախատեսված են նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումները Բուլղարիայի […]
11:27 17.10.2022
Ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցված քրեական գործով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (Սպանության […]