Բոլոր լուրերը – Page 3660 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+28.66 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

15:00 18.10.2022

̰
Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը

14:58 18.10.2022

Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարների ընդլայնված ձևաչափով հանդիպումից հետո մեկնարկել է համատեղ մամուլի ասուլիսը։

̰
Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի ՊՆ ղեկավարի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր

14:55 18.10.2022

Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ, քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և […]

̰
Երիտասարդի պայուսակում լիցքավորված ատրճանակ ու դանակ է հայտնաբերվել

14:51 18.10.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 17-ին, ժամը 04.00-ին, Էջմիածին քաղաքի Կոմիտասի հրապարակի հարակից տարածքից, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով, բաժին են տեղափոխել Աղավնատուն գյուղի 26-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել են գաղտնի փականով ծալովի դանակ՝ 9 սմ շեղբի երկարությամբ, և «Բայկալ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 11 փամփուշտով: […]

̰
Արմեն Գևորգյանը կմասնակցի Ստրասբուրգում կայանալիք նիստին. դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունները

14:45 18.10.2022

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հոկտեմբերի 18-ին թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես նշում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը […]

̰
Արարատ Միրզոյանն ու Նորվեգիայի ԱԳ նախարարն առանձնազրույց են ունեցել

14:37 18.10.2022

Մեկնարկել է Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի պաշտոնական այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների առանձնազրույցը, այնուհետև` ընդլայնված կազմով հանդիպումը։  

̰
Կրեմլը` մասնակի զորահավաքն ավարտելու Պուտինի հրամանագրի մասին

14:24 18.10.2022

Ռուսաստանի նախագահի հայտարարությունը կամ երկրում մասնակի մոբիլիզացիայի ավարտի մասին հրամանագրի հրապարակումը դեռ չի նախատեսվում։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողների հարցին, նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, որոշ մարզեր արդեն հասել են զորահավաքային պահանջվող ցուցանիշներին զորակոչիկների թվաքանակով և կատարել են ՊՆ-ի կողմից սահմանված պլանը։ Այդ կապակցությամբ սուբյեկտների մի մասում մոբիլիզացիոն գործընթացը դադարեցվել […]

̰
ԱԻ նախարարն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին

14:07 18.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ տիկին Քրիստինե Վայգանդին: Հանդիպմանը մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի ղեկավար Վիգեն Շիրվանյանն և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Նախարար Փամբուխչյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 2010 թվականից մեկնարկած համագործակցությունն և վստահություն հայտնել արդյունավետ գործակցության շարունակականության վերաբերյալ: Գերատեսչության ղեկավարը համագործակցության […]

̰
Հայաստանն ու Բուլղարիան կստեղծեն հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատ. ստորագրվեց համագործակցության հուշագիր

13:59 18.10.2022

ՀՀ նախագահի պետական այցի շրջանակում Հայաստանն ու Բուլղարիան ստորագրեցին հայ-բուլղարական առևտրի և տնտեսական պալատի ստեղծման մասին հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն ստորագրեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ու Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի նախագահ Վասիլ Վելևը: Գագիկ Մակարյանի խոսքով՝ նման պալատի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է տնտեսության և գործարարության ոլորտում հայ-բուլղարական համագործակցությունը խթանելու նպատակով: «Նախատեսված ուղղությունները […]

̰
ՀՀ ԱԽ քարտուղարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան

13:51 18.10.2022

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Բրազիլիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ: Գրիգորյանը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել երկկողմ հարաբերությունների զարգացման և առավել ամրապնդման գործում: ԱԽ քարտուղարը դեսպանի խնդրանքով ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սկսված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ: […]

̰
Դեյվիդ Փրայսն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժումը

13:43 18.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան փոխգործակցության կարևորությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացման գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները միանշանակորեն ընտրել են ժողովրդավարության ուղին և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է իրականացնել ժողովրդավարական […]

̰
Վայրի խոզն ազատվել է որսագողության մետաղալարից

13:36 18.10.2022

Հոկտեմբերի 15-ին ստացված ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզում արձանագրել են ապօրինի որսի դեպք։ Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում վայրի խոզ տեսակի կենդանին արգելափակման մեջ էր հայտնվել որսագողության նպատակով տեղադրված մետաղական լարանում։ Կենդանին ազատ է արձակվել վայրի բնություն։Մետաղական լարանն առգրավված է, ձեռնարկվում են միջոցներ իրավախախտին հայտնաբերելու համար։ «Հարգելի […]

̰
Պատահար Երևան-Արմավիր ճանապարհին. կա 2 զոհ

13:21 18.10.2022

Հոկտեմբերի 17-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 41-ամյա վարորդը, «Օպելի» 62-ամյա վարորդ Մանուկ Մելիքսեթյանը և ուղևորը՝ 30-ամյա Դավիթ Մելիքսեթյանը, տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Մելիքսեթյանը և Դ. Մելիքսեթյանը մահացել են: Կատարվում է քննություն:

̰
Կոպիրկինը կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը

13:14 18.10.2022

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ԲԴԽ նախագահ Անդրեասյանը ներկայացրել է դատական համակարգի ներկայիս իրավիճակը և սպասվող բարեփոխումները։ ՌԴ դեսպանն իր հերթին կարևորել է Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների գործընթացը՝ հատկապես համակարգի թվայնացումը, որի մեկնարկն արդեն տրված է։ Դեսպան Կոպիրկինը բարձր է գնահատել համագործակցությունը Կարեն […]

̰
Զելենսկին հայտարարել Է Ուկրաինայում էլեկտրակայանների 30 տոկոսի ոչնչացման մասին

13:06 18.10.2022

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հոկտեմբերի 10-ից Ուկրաինայում ավերվել է էլեկտրակայանների 30%-ը, ինչը հանգեցրել է երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ «Հոկտեմբերի 10-ից ի վեր ուկրաինական էլեկտրակայանների 30%-ը ոչնչացվել է, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային ընդհատումների ամբողջ երկրում: Բանակցությունների տեղ չկա (Ռուսաստանի Դաշնության հետ – խմբ.)…»,- գրել է Զելենսկին Twitter-ում։ Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը հարվածներ են […]

̰
Ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև․ Լավրով

12:50 18.10.2022

Ոչ ոք չի կարող սեպ խրել Ռուսաստանի և Ղազախստանի միջև, երկրները կշարունակեն աշխատել միասին՝ ի շահ երկկողմ հարաբերությունները նոր սահմանների մոտեցնելու, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք լավատեսությամբ ենք նայում մեր ղազախ ընկերների հետ մեր հարաբերությունների ապագային: Մենք այսուհետ էլ համատեղ կաշխատենք ի շահ երկկողմ հարաբերությունները նոր սահմաններ դուրս բերելու՝ ի շահ մեր […]

̰
Հրապարակվել են «Հյուսիսային հոսքի» վնասների առաջին կադրերը

12:37 18.10.2022

Շվեդական Expressen թերթը հրապարակել է «Հյուսիսային հոսք» գազատարների վնասման առաջին կադրերը։Այս հրատարակությունը նկարահանելու բացառիկ թույլտվություն է ստացել իշխանություններից։ «Նման հաստ մետաղը վնասելու համար շատ մեծ ջանքեր են պահանջվում, ինչպես տեսնում ենք»,- դրոնի օպերատոր Թրոնդ Լարսենի խոսքը մեջբերում է հրատարակությունը: Շվեդիայում գազամուղների պայթյունը հետաքննում է Säpo անվտանգության ոստիկանությունը։ Կոպենհագենի ոստիկանությունն իր հերթին հայտարարել է, որ զինված […]

̰
Երևան քաղաքում երեկ ծնվել է 74  երեխա

12:22 18.10.2022

Երևան քաղաքում երեկ ծնվել է 74 երեխա՝ 38 աղջիկ, 36 տղա։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

̰
Կարիմ Բենզեման ստացավ 2022-ի «Ոսկե գնդակը»

12:14 18.10.2022

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման առաջին անգամ արժանացել է «Ոսկե գնդակի», որը շնորհվում է Տարվա լավագույն ֆուտբոլիստին: 2021-22 մրցաշրջանում Կարիմ Բենզեման 46 խաղում դարձել է 44 գոլի հեղինակ ՝ «Ռեալի» հետ հաղթելով Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի առաջնությունում: Քվեարկության արդյունքում 2021/22 մրցաշրջանում «Լիվերպուլում» հանդես եկող Մյունխենի «Բավարիայից» Սադիո Մանեն երկրորդն էր, «Մանչեսթեր Սիթիից» […]

̰
Հորիզոն 12.00

12:04 18.10.2022

̰
SHANTNEWS

12:00 18.10.2022

̰
Մահացել է ականավոր ատոմագետ Աշոտ Սարկիսովը

11:52 18.10.2022

Կյանքից հեռացել է ատոմային էներգետիկայի բնագավառում աշխարհում ամենահայտնի գիտնականներից մեկը, խորհրդային և ռուսական ատոմային ռազմածովային նավատորմի հիմնադիրներից մեկը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը: Նա 98 տարեկան էր։ Ինչպես հաղորդել է ՌԳԱ ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը, գիտնականի մահվան պատճառ են դարձել սրտի հետ կապված խնդիրները: Ակադեմիկոս Սարկիսովի կատարած տեսական և փորձարարական ուսումնասիրությունները […]

̰
Գերիների փոխանակում․ ՌԴ ՊՆ-ն Ուկրաինա է վերադարձրել գերի ընկած 108 կնոջ

11:43 18.10.2022

Երկուշաբթի առաջին անգամ Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել միայն կանանց, առավելապես զինծառայողներին։ «Գերիների հերթական լայնածավալ փոխանակումն այսօր հաջողվել է իրականացնել։ Մենք գերությունից ազատել ենք 108 կնոջ», – Twitter – ի իր էջում հայտնել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Երմակի խոսքով՝ նրանք 11 սպաներ են, 85-ը ՝ շարքային և սերժանտներ և 12 քաղաքացիական անձինք, ընդ որում, […]

̰
«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

11:29 18.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով տնօրեն է նշանակվել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Դ. Ղուլյանը հաղթահարելով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։ 2003-2005թթ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես գործերի կառավարիչ, […]

̰
ԻՀՊԿ զորավարժությունների հստակ ուղերձը վճռական պատասխանն է արտատարածաշրջանային ռեժիմների սպառնալիքներին. Ադրբեջանում Իրանի դեսպան

11:25 18.10.2022

Ադրբեջանում Իրանի դեսպանը Twitter-ում գրել է. «ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունը վճռական պատասխանն է արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների ցանկացած սպառնալիքի և միջամտության»: Ինչպես փոխանցում է ParsToday-ը՝ Սեյեդ Աբբաս Մուսավին գրել է. «ԻՀՊԿ զորավարժությունների հստակ ուղերձը հարևան երկրներին խաղաղությունն է, բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումը, իսկ թշնամիներին՝ պատրաստակամությունը՝ պաշտպանել երկրի սահմանները և վճռական արձագանքել արտատարածաշրջանային ռեժիմիների ցանկացած […]

̰
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դուրս է եկել ԵԱ-ի ¼ եզրափակիչ

11:16 18.10.2022

Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում Հայաստանը նվաճել է ¼եզրափակիչի 3-րդ ուղեգիրը: Այս անգամ 1/8-րդ եզրափակիչի արգելքը հաղթահարեց 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: «Մեր մարզուհին համառ պայքարում կամային հաղթանակ տոնեց ֆին Պիհլա Կաիվոյի նկատմամբ: Առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջելուց հետո մեր մարզուհին հավաքվեց ու 2-րդ և 3-րդ ռաունդներում բեկեց մենամարտի ընթացքը: Ավելի վաղ ¼ եզրափակիչի […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

11:05 18.10.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրել է Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 17-ից 18-ը

11:00 18.10.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, […]

̰
Ճապոնիայում ՀՀ դեսպանն ընդունել է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոուեին

10:55 18.10.2022

Հոկտեմբերի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանն ընդունել է ճապոնացի դիրիժոր Հիսայոշի Ինոուեին, ով 1993-2000թթ. եղել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավիրյալ դիրիժոր, հայտնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում նախատեսվող հայ-ճապոնական մշակութային միջոցառումներին, մասնավորապես՝ Արամ Խաչատուրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգ կազմակերպելուն առնչվող հարցեր: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հ. Ինոուեին Հայաստանի համար դժվարին տարիներին մեր […]

̰
Հրդեհ Ստեփանակերտում. այրվել է փայտե տնակ

10:51 18.10.2022

Հոկտեմբերի 16-ին ժամը 15:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել Նաբերեժնայա թաղամասում բռնկված հրդեհի մասին: Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 15:42-ին անմիջապես կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է հրդեհը բռնկվել է կենցաղային նպատակով օգտագործվող տնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին, լիկվիդացվել` ժամը 16:55-ին: […]

̰
BACK_TO_TOP