Բոլոր լուրերը – Page 3665 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Քերոբյանը Հայ-բրիտանական բիզնես պալատի հետ քննարկել է բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները

16:31 16.10.2022

Երեկ մասնակցել եմ Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի և Էնթերփրայզ Արմենիայի կազմակերպած բիզնես ֆորումին, որտեղ ներկայացրել եմ Հայաստանի ներդրումային գրավչությունների մի փոքր մասը։ Այս մասին գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Այնուհետև, Հայ-Բրիտանական Բիզնես Պալատի հետ քննարկել ենք բրիտանական մասնակցություն ունեցող ընկերությունների խնդիրները և հնարավորությունները։ Մի քանի ընկերություն օգտվում են կառավարության տնտեսության արդիականացման ծրագրից սարքավորումների սուբսիդավորման և […]

̰
Արցախցի գեղեցկուհիները 2 տարբեր մրցույթներում պատվո մրցանակներ են ստացել

16:20 16.10.2022

Հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը երկրորդ տեղն է զբաղեցրել «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության հեղինակավոր մրցույթում` ներկայացնելով Հայաստանը։ Վերայի հայրը զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ` այդպես էլ չտեսնելով դստերը։ «Միսիս Եվրոպա» մրցույթն անցկացվում է 15 տարուց ավելի: Մրցույթի մասնակցության պարտադիր պայմանն այն է, որ մասնակիցները պետք է ամուսնացած լինեն և երեխաներ ունենան: Վերան մեկ որդի ունի, […]

̰
Կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին․ Ավինյան

15:55 16.10.2022

Քանաքեռցիների, զեյթունցիների և մանումենտցիների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բնակիչներին հուզող խնդիրներ և ներկայացվել են առաջիկա ծրագրերը։ Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Բնակիչներին անհանգստացնող հարցերը հիմնականում վերաբերում էին տարածքների զավթված կանաչապատ տարածքներին։ Այս առումով հանրային շահը գերակա է մասնավորից, և կանաչ տարածքները փուլ առ փուլ կվերադարձվեն քաղաքին և երևանցիներին»,- գրել է նա։ […]

̰
Կիևում պայթյուններ են որոտացել

15:29 16.10.2022

Կիեւում պայթյուններ են լսվում, հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքում օրվա ընթացքում երրորդ անգամ օդային տագնապ են հայտարարել: Բացի այդ, հաղորդվում է Կիրովոգրադի մարզում պայթյունների մասին։ Ենթադրվում է, որ աշխատում է հակաօդային պաշտպանության համակարգը։ Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում հոկտեմբերի 16-ին ադային […]

̰
Խոշոր վթար Արագածոտնի մարզում․ կան վիրավորներ

15:08 16.10.2022

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 14-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ «ՊԱԶ»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սուրեն Գրիգորյանը, իսկ «ՎԱԶ 2121»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 47-ամյա Արա Քոչարյանը։ Վթարի հետևանքով «Աստղիկ» ԲԿ բուժօգնության են դիմել […]

̰
ՉԺՀ-ի ԱԳՆ-ը երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի տարածքը

14:55 16.10.2022

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին Twitter-ում գրել է Global Times թերթը։ ՉԺՀ-ի ԱԳՆ-ը և Ուկրաինայում ՉԺՀ-ի դեսպանատունը շաբաթ օրը Ուկրաինայի տարածքում գտնվող Չինաստանի քաղաքացիներին կոչ են արել ուժեղացնել նախազգուշական միջոցները և տարհանվել, նշված է հաղորդագրության մեջ: Պարբերականը նաև նշում է, որ Ուկրաինայում ՉԺՀ-ի դեսպանատունը անհրաժեշտության դեպքում […]

̰
Այվազովսկու փողոցում մեքենաներ են բախվել. կա տուժած

14:37 16.10.2022

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցում՝ «Սիփան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Տ. Օ., ծնված 1990 […]

̰
Իրաքի իշխանությունները նոր միջազգային օդանավակայան են բացել

14:19 16.10.2022

Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուկ քաղաքում տեղի է ունեցել նոր միջազգային օդանավակայանի հանդիսավոր բացումը, հայտնել է Kurdistan24 տեղեկատվական պորտալը։ Առաջին ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, կառավարական ինքնաթիռ է, որով Քիրքուկ են ժամանել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր աշ Շիբլին և երկրի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Հայամ Նիմաթը: «Քիրքուկի միջազգային օդանավակայանը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին […]

̰
Այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք

13:55 16.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Ինչպես նշում է ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ աա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն): «Հիշեցնեմ, որ […]

̰
Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

13:41 16.10.2022

Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից: «Ի շարունակություն Աստանայում կայացած երկու երկրների ղեկավարների հանդիպման՝ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Կողմերը […]

̰
Երևանում և որոշ մարզերում գազանջատումներ կլինեն

13:15 16.10.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև […]

̰
Չավուշօղլուն արձագանքել է Արարատ  Միրզոյանի գրառմանը

12:51 16.10.2022

Չավուշօղլուն արձագանքել է Արարատ Միրզոյանի գրառմանը, որում ՀՀ արտգործնախարարը ցավակցել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Շնորհակալություն, պարոն նախարար, անկեղծ ցավակցությունների համար»,- նշել է նա Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին նահանգի ածխահանքում։ Պայթյունի վայրում գտնվել են 115 հանքափորներ, ովքեր հայտնվել են […]

̰
Մամուլի ազատությունն այն կարևորագույն արժեքներից է, որն ունենք Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

12:38 16.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանn ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առիթով, որում նշված է. «Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա կապակցությամբ: Այս տոնը կոչված է մեկ անգամ ևս արժևորելու և նշանավորելու ազատ խոսքի դերն ու կշիռը մեր հասարակության տարբեր շերտերում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտներից են, […]

̰
Պատերազմը չի կարելի արդար համարել․ Հռոմի պապ

12:13 16.10.2022

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել երկրի վրա նոր, ավելի լավ խաղաղության ստեղծման կոչով, որը նա ձևակերպել է «Ես խնդրում եմ քեզ Աստծո անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում: Հռոմի պապի նոր ստեղծագործությունից հատվածներ, որոնք լույս կտեսնեն հոկտեմբերի 18-ին, կիրակի օրը հրապարակել է թուրինյան La Stampa թերթը: Գրքում Հռոմի պապը հատուկ ուշադրություն է դարձրել […]

̰
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խոսել է երկու պետությունների հարաբերությունների մասին

11:52 16.10.2022

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պատվով կհաղթահարեն ամրության փորձարկումները, հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը համաժողովում: «Բոլորիս համար բարդ այս շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն անցնում են ամրության փորձարկումներ, և ես համոզված եմ, որ այդ փորձարկումը, անկախ որևէ խոչընդոտից, երկրները պատվով կհաղթահարեն։ Մենք գնահատում ենք այն դիրքորոշումը, որին մեր հայրենակիցները հավատարիմ են Ուկրաինայում հատուկ […]

̰
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ  հաղորդագրությունն է տարածել

11:29 16.10.2022

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային լարվածություն ստեղծելու փորձ»,- ասված է հաղորդագրության […]

̰
Իրանական բանտում, որտեղ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան, հրդեհ է բռնկվել

11:15 16.10.2022

Իրանի հայտնի Էվին բանտում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Իրանի կառավարական լրատվական գործակալությունը հայտարարել է առնվազն ութ տուժածների մասին: Զոհերի մասին դեռ չի հաղորդվում։ Ինչպես պատմում են ականատեսները, որոնք հրապարակում են հրդեհի տեսագրությունը, բանտի համալիրից որոշ ժամանակ կրակոցներ և ազդանշաններ են լսվել։ Տեսանյութը հրապարակել է իրանական ընդդիմադիր խմբերից մեկը։ Ձայնագրությունում լսվում են «դիկտատորի մահը» վանկարկումները՝ դա […]

̰
Ջամիլա Աֆղանին՝ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

10:58 16.10.2022

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա յոթերորդ մրցանակը շնորհվել է մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։ Դափնեկրի մեծարանքի միջոցառումները, որոնք կրում էին բարեգործական բնույթ, անցկացվեցին Իտալիայի Վենետիկ քաղաքում հոկտեմբերի 14-16-ը։ Մինչեւ 2021 թ. օգոստոսը «Նուռ» կրթության եւ կարողությունների […]

̰
Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

10:42 16.10.2022

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 23։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz C» (վարորդ՝ Պ. Հ.), «Skoda […]

̰
Կրակոցներ ՌԴ զորավարժարաններից մեկում․ կա առնվազն 11 զոհ

10:27 16.10.2022

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Բելգորոդի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում, որտեղ զինվորներին նախապատրաստում էին Ուկրաինա ուղարկելու համար, հրաձգության հետևանքով սպանվել է 11 մարդ, 15-ը վիրավորվել են: ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռազմաճակատ մեկնելու պատրաստվող «կամավորների» վրա կրակ են բացել ԱՊՀ երկրներից երկու քաղաքացիներ: 11 մարդ է զոհվել, 15-ը՝ վիրավորվել։ Երկու կրակողներն էլ, ինչպես պնդում […]

̰
Ստամբուլում 24 հարկանի երկնաքեր է բռնկվել

10:08 16.10.2022

Ստամբուլի ասիական հատվածում գտնվող երկնաքերերից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել Է NTV հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆիկիրտեպե շրջանում։ Հրդեհը սկսվել է 24 հարկանի շենքի ստորին հարկերում, աստիճանաբար կրակը տարածվել է վերին հարկերում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ հաշվարկներ քաղաքի միանգամից չորս շրջաններից։ Շենքի և հարակից մի շարք շենքերի բնակիչներին տարհանել են, հայտնել է հեռուստաալիքը: […]

̰
Կապան-Գորիս և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին մառախուղ է

00:00 16.10.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Կապան-Գորիս և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
Արարատ Միրզոյանը ցավակցել է Չավուշօղլուին

23:44 15.10.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին Թուրքիայի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի։ «Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Բարտինի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում տուժածներին»,- գրել է Միրզոյանը։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան Բարտին […]

̰
Երևանի Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է

23:28 15.10.2022

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտառային փողոցի տներից մեկի պատը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Անտառային փողոցի տներից մեկի և հարակից տան բաժանարար պատը փլուզվել է․ […]

̰
Մրցավարը կորցրել է գիտակցությունը Բելառուսի ֆուտբոլի առաջնության հանդիպման ժամանակ

23:11 15.10.2022

Բելառուսի ֆուտբոլի առաջնության ԲԱՏԷ – Բրեստի «Դինամո» հանդիպման գլխավոր մրցավար Դմիտրի Դոլյան խաղի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Մրցավարը վատացել է խաղի 12-րդ րոպեին, ինչից հետո անմիջապես ընկել է խոտածածկին։ Նրա մոտ են անմիջապես վազել երկու թիմերի ֆուտբոլիստները, ովքեր բժիշկներին խնդրել են արագ դուրս գալ խաղադաշտ։ Որոշ ժամանակ անց մրցավարին պատգարակով տարել են, իսկ գլխավոր մրցավար […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:00 15.10.2022

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 16-18-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 16-17-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-17-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 16-18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 19-20-ը սպասվում է առանց […]

̰
Զինուժի օբյեկտիվում սեպտեմբերյան վերջին մարտական գործողությունների մասնակից զինծառայողներն են

22:44 15.10.2022

Զինվորագրում հայրենիքի պաշտպանության գործին։ Վարժադաշտում ակտիվ ընթացքի մեջ են պահեստազորայինների հերթական պլանային վարժական հավաքները։ Հրետանավորները շարունակում են մարզվել ու ամրապնդել մասնագիտական կարողությունները։ Զինուժի օբյեկտիվում սեպտեմբերյան վերջին մարտական գործողությունների մասնակից զինծառայողներն են։ Պատերազմը ականատեսի աչքերով։ Լույս է տեսել Ալբերտ Մկրտչյանի «Հրետանավորի օրագիրը» գիրքը։ Եվ` հրամանատար, որի համար հայրենիքը բարձրագույն արժեք էր։ Անդրադարձ Հայաստանի ազգային հերոս Վահագն […]

̰
Մասկը համաձայնել է անվճար օգնել Ուկրաինային

22:32 15.10.2022

Իլոն Մասկը խոստացել է շարունակել Starlink արբանյակային ծառայություններն Ուկրաինային անվճար տրամադրել։ «Չնայած Starlink-ը դեռ գումար է կորցնում, իսկ մյուս ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ստանում հարկատուներից, մենք պարզապես կշարունակենք անվճար ֆինանսավորել Ուկրաինայի կառավարությանը»,- գրել է միլիարդատերը Twitter-ում: Ավելի վաղ SpaceX-ը Պենտագոնին խնդրել էր ստանձնել Ուկրաինայում Starlink-ի օգտագործման ֆինանսավորումը։ Մասկն ասել է, որ Starlink-ը կորցրել է ամսական […]

̰
Շղթայական վթար «Բելաջիո» ռեստորանի մոտ․ բախվել է 5 ավտոմեքենա

22:14 15.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մ․-ի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խ․- վարած Kia մակնիշի, Կարեն Պ․-ի վարած Opel մակնիշի, Տիգրան Բ․-ի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի […]

̰
Հորիզոն 22:00

22:00 15.10.2022

̰
BACK_TO_TOP