13:37 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 03.30-ին, 1-02 ծառայություն էր զանգել Բանավան թաղամասում բնակվող մի կին և հայտնել, որ ամուսինը զենքով սպառնացել է, թե տան անդամներին կսպանի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից ոստիկանները շտապ մեկնել են նշված վայր: Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողների հետ միջոցառմանը մասնակցել են նաև […]
13:30 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ: Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ Հանդիպմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը: Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում […]
13:27 12.10.2022
Կայացան Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 2-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարը հաղթանակով սկսած հայաստանցի 21 շախմատիստներից 2-րդ տուրում դրձյալ հաղթանակ տարան 9-ը՝ Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, Լևոն Բաբուջյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Գևորգ Հարությունյանը, Սարգիս Սարգսյանն ու Էրիկ Չաքրյանը: Վերջինս հաղթեց Ռաֆայել Վահանյանին: Ընդհանուր առմամբ` մրցաշարի 18 մասնակիցներ են 2 անընդմեջ հաղթանակ տարել: Այսօր […]
13:21 12.10.2022
Միացյալ Նահանգներն առաջիկայում շարունակելու է ակտիվորեն ներգրավված մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում՝ այդ թվում և ամենաբարձր մակարդակներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։ Նա հիշեցրել է Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ ընդգծելով, որ սա վերջին ռազմական գործողություններից հետո […]
13:17 12.10.2022
ՖԻՖԱ-ն ակումբներին 209 միլիոն դոլարի չափով փոխհատուցում կտրամադրի ֆուտբոլիստների՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ Փոխհատուցումը կտրամադրվի բոլոր այն ակումբներին, որոնց կազմում ԱԱ-ին մասնակցող ֆուտբոլիստները երկու տարի խաղացել են։ ԱԱ-18-ից հետո ՖԻՖԱ-ն նմանատիպ գումար էր վճարել 63 ասոցիացիա-անդամների 416 ակումբների։ ԱԱ-2022-ը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Կատարում։
13:12 12.10.2022
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Վարչապետի աշխատակազմից նաև հայտնեցին, որ նման հանդիպումները կրում են պարբերական բնույթ: Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի […]
13:07 12.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Միլանին» և երկու անպատասխան գնդակ ուղարկեց իտալական ակումբի դարպասը։ Հանդիպման 18-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Տոմորին։ 21-րդ րոպեին միլանյան թիմի դարպասին նշանակված 11-մետրանոցն իրացրեց Ժորժինյոն։ 34-րդ րոպեին Օբամեյանգը Մաունթի փոխանցումից հետո կրկնապատկեց հաշիվը։ E խմբի մյուս խաղում Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ավարտեց […]
13:03 12.10.2022
2022 թ.-ի հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Վաշինգտոնում կրակ են բացել Ադրբեջանի դեսպանատան ծառայողական ավտոմեքենայի վրա, հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ «Մեր դիվանագիտական առաքելությունը դեպքի մասին անմիջապես տեղեկացրել է ԱՄՆ համապատասխան կառույցներին և ներկայացրել տեսախցիկների նկարներ: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 12-ին ԱԳՆ է կանչվել մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը, տեղի ունեցածի կապակցությամբ […]
12:56 12.10.2022
Սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգմանը մասնակցելու համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում: Ինչպես տեղեկացնում են […]
12:52 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Շախտյորի» հետ։ Լեհաստանում կայացած խաղում հաշիվը բացեց Ալեքսանդր Զուբկովը՝ աչքի ընկնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։ 90+5-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմում հաշիվը հավասարեցրեց Անտոնիո Ռյուդիգերը։ F խմբի մյուս խաղում «Լայպցիգը» մրցակցի հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտիկի» դարպասը: Այս խմբում 4-րդ տուրից հետո «Ռեալը» […]
12:46 12.10.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Դուստրիկ Ղազարյանին (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին) պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝ • մսամթերքի արտադրամասը ապահովված չի եղել պատշաճ հիգիենիկ պայմաններով և ենթակա է եղել վերանորոգման, […]
12:39 12.10.2022
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից այսօր տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ: Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ […]
12:30 12.10.2022
Ալավերդի համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստում` հոկտեմբերի 12-ին «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արկադի Թամազյանը միաձայն ընտրվեց Ալավերդու համայնքապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորընտիր համայնքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին` ժամը 11:00-ին: Ալավերդիում ՏԻՄ ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 25-ին: Ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 6557, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 6791, ՀԱԿ-ը՝ 340, […]
12:28 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ։ Այս խաղում գոլեր չգրանցվեցին: 25-րդ րոպեին Ռիհադ Մահրեզը չկարողացավ հստակ իրացնել 11 մետրանոցը։ 5 րոպե անց հյուրերը մնացին 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Սերխիո Գոմեսը։ Նշենք, որ այս խաղում բացակայում էր մանչեսթերցիների գլխավոր ռմբարկուն՝ Էրլինգ Հոլանդը: G խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական […]
12:21 12.10.2022
Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հոկտեմբերի 30-ից կմեկնարկի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով չվերթները: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, ուրբաթ և կիրակի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
12:15 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Մաքաբի» Հայֆան սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»։ Դուբլի հեղինակ դարձավ Օմեր Ացիլին՝ աչքի ընկնելով 7-րդ և 42-րդ րոպեներին։ 2 թիմերն էլ ունենական 3-ական միավոր։ «Մաքաբին» խմբում վերջին տեղում է, իսկ թուրինցիները 3-րդ հորիզոնականում են։ H խմբի մյոիս խաղում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Բենֆիկայի» հետ։ […]
12:10 12.10.2022
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունն էր, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն: Հաստատվել է, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը եղել է Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը, նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներ և գործակալներ», — ասված է հաղորդագրության մեջ: Ըստ ՌԴ ԱԴԾ-ի՝ բեռը սկզբում ուղարկվել է Օդեսայի ծովային […]
11:52 12.10.2022
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ կանխել է ահաբեկչական գործողությունները Մոսկվայի մարզում, որոնք պատրաստում էին ուկրաինական հատուկ ծառայությունները: «Ձերբակալվել է 1972 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացի, որը Ուկրաինայի անվտանգության ծառայության հանձնարարությամբ մեքենայում սարքավորված թաքստոցում Կիևից Էստոնիայի տարածքով Ռուսաստան է տեղափոխել շարժական զենիթահրթիռային «Իգլա» համալիրները»,- ասված է մամուլի տեղեկագրում: Նրա մոտից առգրավել են «Իգլա» համալիր և գաջեթներ, որոնք […]
11:39 12.10.2022
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց: Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին […]
11:28 12.10.2022
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր։ Այս տարի օլիմպիադային մասնակցել է 12 երկրի […]
11:24 12.10.2022
2022թ. հոկտեմբերի 11-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառումանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Ա. Հարությունյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, ադրբեջանական վերջին ագրեսիային […]
11:18 12.10.2022
Ճապոնական օդատիեզերական գործակալությունը (JAXA) ութ արբանյակներով «Էփսիլոն-6» հրթիռի արձակումից անմիջապես հետո երկրից ազդանշան է ուղարկել այն ոչնչացնելու համար: Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է «Կիոդո» գործակալությունը։ JAXA-ում հայտարարել են, որ հրթիռը ոչնչացնելու որոշումը կայացվել է, քանի որ հրթիռը շեղվել է նպատակային դիրքից և չի կարող արբանյակները ուղեծիր դուրս բերել: Գործակալությունը ճշտել է, որ հրթիռը ոչնչացվել […]
11:06 12.10.2022
Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, ինչպես նաև երրորդ և հաջորդ երեխայի (մինչև 6 տարեկան) խնամքի նպաստի վճարումը կսկսվի 2022 թվականի հոկտեմբերի 12-ից։
11:00 12.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրանյութի հայտնաբերման՝ 4, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, խարդախության, խուլիգանության, ապօրինի […]
10:56 12.10.2022
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, համայնքային ոստիկաններն ու պարեկապահակետային դասակի ծառայողները, համագործակցելով Արմավիրի մարզային վարչության գործընկերների հետ, բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որի շրջանակներում հաջողությամբ իրացրել են նաև օպերատիվ տեղեկություններ։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել , ձերբակալվել ու ոստիկանության Արմավիրի բաժին բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Նրանց խուզարկություններով հայտնաբերվել են կաթուցիչներ ու մարիխուանայի […]
10:54 12.10.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվել է «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը։ Եռամսյա ծրագրի ընթացքում Աշոցք, Ամասիա, Անի խոշորացված համայնքների 15 գյուղական բնակավայրերում, ինչպես նաև հավելյալ 5 գյուղական բնակավայրերում բանահավաքները հարցազրույցներ են անցկացրել 16-94 […]
10:51 12.10.2022
ԱԴԾ-ն օպերատիվ տեսագրություն է ցուցադրել Բրյանսկում ահաբեկչություն նախապատրաստող ուկրաինացի դիվերսանտի ձերբակալության մասին։ Չորեքշաբթի ԱԴԾ-ն հայտարարել է Բրյանսկի տրանսպորտային և նյութատեխնիկական տերմինալներից մեկում ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիոն և ահաբեկչական գործողության նախապատրաստումը կասեցնելու մասին։ Բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացին, ով Կիևից ժամանել է SBU-ի հանձնարարականով, առգրավվել է նրա կողմից պատրաստված պայթուցիկ սարքը՝ հակատանկային կառավարվող հրթիռի մոտ […]
10:37 12.10.2022
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը տեղեկացնում է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ կողմից իրականացված աշխատանքների արդյունքում քանդվել է պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը: «Տարածքը մաքրվել է, շինարարական աղբը՝ տեղափոխվել: Աշխատանքներ են տարվում նաև հարակից մայթի բարեկարգման ուղղությամբ: Հոկտեմբերի 12-ից՝ Քրիստափորի փողոցում տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է երկկողմանի երթևեկությունը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է […]