10:30 12.10.2022
Սեպտեմբերի 27-ին Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Սերբիայի նորընտիր խորհրդարանում։ Դեսպանին ընդունել են խորհրդարանի փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Սանդրա Բոժիչը, խորհրդարանի փոխնախագահ, Եվրոպական ինտեգրացման հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության անդամ Էլվիրա Կովաչը և ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակության ղեկավար Բիլյանա Պանտիչ Պիլյան, հայտնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը: Դեսպանը մանրամասն ներկայացրել […]
10:21 12.10.2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացչել 2022 թվականի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 102.308.268 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել […]
10:14 12.10.2022
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների և սահմանափակումների վերաբերյալ» բաժնում: Ցանկում ներառված են շուրջ 28 500 ապրանքատեսակներ։ Այսուհետ, ցանկում նշված ապրանքները հայտարարագրելիս անձինք […]
10:03 12.10.2022
Թեհրանը պատրաստ է միջնորդ լինել Երևանի և Բաքվի միջև հարաբերություններում, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։ «Այո, իհարկե»,-պատասխանել է Վելայաթին այն հարցին, թե արդյոք Իրանը պատրա՞ստ է միջնորդ լինել հարևան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Նա նշել է, որ Իրանի կողքին գտնվող տարբեր շրջանների շարքում առանձնահատուկ […]
09:57 12.10.2022
Ուկրաինական զորքերը 5 րոպեում գնդակոծել են Դոնեցկ, Մակիիվկա և Գորլովկա քաղաքները՝ արձակելով 12 արկ՝ 155 և 152 մմ տրամաչափով, հաղորդում է Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը։ «Ուկրաինայի զինված կազմավորումներից կրակ է արձանագրվել 07:54 – Կրասնոգորովկա բնակավայր – Դոնեցկ քաղաք (Կիրովի շրջան) ուղղությամբ. արձակվել է 155 […]
09:49 12.10.2022
Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Մեծամոր և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։
09:39 12.10.2022
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմը կորուստներ չունի: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:
09:35 12.10.2022
Ռուսաստանի և Չինաստանի հրաժարվելը դոլարով գործարքներից դրական նշան է, ՌԻԱ Նովոստիին ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Չինաստանը և Ռուսաստանը, լինելով BRICS-ի երկու հիմնական անդամները, որոնք ներառում են նաև Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան և Բրազիլիան, միմյանց հետ բազմաթիվ գործարքներ են իրականացնում առանց արտարժույթի (դոլարի) օգտագործման: Այն փաստը, որ դրանք կապված չեն […]
09:20 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Արևելքի Ասորի Եկեղեցու կաթողիկոս–պատրիարք Մար Ավա Գ Ռոյելին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ողջունելով ասորի կաթողիկոս–պատրիարքի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հայ և ասորի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ու միջեկեղեցական […]
09:13 12.10.2022
Հոկտեմբերի 10-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Լոռու մարզի Վանաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում և Քասախ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
09:05 12.10.2022
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը ավերիչ «Յան» փոթորկի շնորհիվ գտել է կնոջ կորած ամուսնական մատանին։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Էշլի Գարները կորցրել է մատանին աղետից օրեր առաջ։ Նրա ամուսինը՝ Բլեյքը, և նրանց երեք երեխաները երկու օր շարունակ սանրել են այգին և ավտոտնակը՝ փնտրելով զարդը, սակայն ապարդյուն։ Գարների խոսքերով՝ ափսոսանքով է հարմարվել մտքին, որ […]
08:53 12.10.2022
Ատոպիկ դերմատիտը, ալերգիան և մի շարք այլ հիվանդություններ համարվում են երեսուն տարեկանից հետո ամենատարածված հիվանդություններկը, նշել է բժիշկ-թերապևտ Լյուդմիլա Լապան։ Այդ մասին նա ասել է Ura.ru-ի խմբագրությանը։ Բացի ալերգիաներից և մաշկային հիվանդություններից, 30 տարեկանից հետո հաճախ ի հայտ եկած հիվանդություններից մասնագետը նշել է ռևմատիզմն ու ռևմատոիդ արթրիտը։ Նրա խոսքով՝ այս տարիքում շատ լուրջ դեպքեր են […]
08:40 12.10.2022
Երեխաների և երիտասարդների՝ մշտապես սմարթֆոնների և գաջեթների առջև գտնվելու սովորությունը հաճախ օգնում է կիբերհանցագործներին։ Օգտվելով դեռահասների վստահությունից՝ նրանք ստանում են իրենց ծնողների գումարներն ու անձնական տվյալները, «Փրայմ» գործակալությանը ասել է IT-Rezerv ընկերության տնօրեն Պավել Մյասոեդովը։ Որպես կանոն, այդ նպատակով օգտագործվում են խաղային չաթերը, խմբերը սոցիալական ցանցերում և երիտասարդների շփման այլ վայրերում, որոնք փակ են մեծահասակների […]
08:29 12.10.2022
Հոկտեմբերի 9-12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Սոլակ, Արարատի մարզի Լանջազատ գյուղերում և Լոռու մարզի Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
08:18 12.10.2022
Սանկտ Պետերբուրգի թիվ 40 քաղաքային հիվանդանոցի բժիշկները Ալցհեյմերի հիվանդությունը վաղ փուլերում՝ նույնիսկ առաջին ախտանիշների ի հայտ գալուց առաջ հայտնաբերելու միջոց են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի հեռուստաալիքը։ Նյարդաբան Ալես Մինոչկինի խոսքով՝ բժիշկները սովորել են ուսումնասիրել բիոմարկերներ, որոնք վկայում են արյան անալիզում պաթոլոգիական պրոցեսների առկայության մասին։ Նա հավելել է, որ ախտորոշման դժվարությունը կայանում է […]
08:04 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։46-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին ծառի ճյուղը ընկել և մասնակի փակել է ավտոճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։
23:59 11.10.2022
Եվրամիության դեսպաններն այսօր համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Որոշումը կայացվել է Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում: Սա արդեն վերջնակա՞ն որոշումն է, թե ևս ինչ-որ գործընթացներ պետք է իրականացվեն. «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Որոշումը պետք է հավանության արժանանա Եվրամիության անդամ […]
23:45 11.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Սիլիկյան թաղ․ 1, 8, 10 փողոցներ, Անդրանիկի, Հովնաթանի, Տեչինայի փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 19 պոլիկլինիկա, Ֆուչիկի 1-ին նրբ․ 13, 15 շենքեր, Մարգարյան փ. 4, 17, 19, 23 շենքեր, […]
23:30 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին` ժամը 19։25-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Զվարթնոց ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2000 թ.) […]
23:10 11.10.2022
Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծման մեջ տեսնում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական փորձերով խաղաղ կարգավորման մեջ միջամտելու փորձ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ԵՄ-ի պաշտոնական որոշումն այդ կապակցությամբ (Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելության ստեղծման մասին-խմբ.) դեռևս չի ընդունվել։ Մենք դրանում, ցավոք, տեսնում ենք ԵՄ-ի հերթական փորձերը՝ ցանկացած կերպ միջամտել […]
22:58 11.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 12-13-ը, 14-ի գիշերը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 12-13-ը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 14-ի […]
22:40 11.10.2022
Իսպանացի բժիշկները մահացած դոնորի աղիքներ են փոխպատվաստել: Այս մասին հայտնում է «Kadena SER» ռադիոն։ Վիրահատությունը կատարվել է Մադրիդի Լա Պաս համալսարանական հիվանդանոցում։ Դոնորից աղիները փոխպատվաստել են 13 ամսական աղջկա, ում մոտ ախտորոշվել էր աղիքային անբավարարություն ծնվելուց մեկ ամիս անց։ Այսպիսով` Լա Պաս իսպանական համալսարանական հիվանդանոցի մասնագետները մահացած մարդու աղիքներ փոխպատվաստելու աշխարհում առաջին հաջող վիրահատությունն են […]
22:33 11.10.2022
Հանրային հեռուստաընկերությունը ներկայացրել է Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» բեմի կոնցեպտի որոշ մանրամասներ։ Կենտրոնական բեմը խորհրդանշում է հոլը, որը շրջապատված է պտույտն արտացոլող թելերով: Այդ գունավոր թելերը շողում են նաև բեմի վերևում` հանդիսատեսին և հեռուստադիտողին փոխանցելով յուրաքանչյուր ելույթի էներգիան: Մինիմալիստական լուծումներով և տեխնիկապես հագեցած այս բեմը թույլ կտա մասնակիցներին այն համապատասխանեցնել իրենց ելույթների և շոուի պահանջներին: […]
22:21 11.10.2022
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Թեղենիս լեռ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կա մեկ տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղենիս լեռ տանող ավտոճանապարհին «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Մ., […]
22:10 11.10.2022
ՆԱՏՕ-ն կուժեղացնի դաշինքի երկրների կրիտիկական ենթակառուցվածքի պաշտպանությունը՝ ի պատասխան Բալթիկ ծովում ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» գազամուղներում ենթադրյալ դիվերսիաների: «Մենք Հյուսիսային և Բալթիկ ծովերում մեր ներկայությունն ավելացրել ենք մինչև 30 նավ»,- հոկտեմբերի 11-ին Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ այդ նավերն աջակցություն են ստանում օդից և ստորջրյա սարքերի օգնությամբ: Բացի […]
21:46 11.10.2022
«Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը կիսվել է թիմի ռուս ֆուտբոլիստ Միխայիլ Կովալենկոյին Լիտվա մուտք գործելու վիզա տրամադրելուց հրաժարվելու հետ կապված խնդրի մանրամասներով։ Պաշտպանը չի կարողացել «Փյունիկի» հետ մեկնել Լիտվա, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի է ունենալու Կոնֆերենցիաների լիգայի «Ժալգիրիս»-«Փյունիկ» հանդիպումը: «Սկզբում խաղին մասնակցելու հնարավորություն կար: Մենք դիմեցինք ՈւԵՖԱ-ին, կազմակերպությունը տրամադրեց բոլոր փաստաթղթերն ու առաջարկությունները: Մենք հանձնեցինք անհրաժեշտ փաստաթղթերը՝ […]
21:32 11.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկար է հրապարակել և կից գրել. «Հանդիպման լավագույն ուղեկիցը»:
21:18 11.10.2022
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է իր սննդակարգի մասին, հայտնում է Goal-ը։ «Մարդիկ ասում են, որ միսը վնասակար է, բայց ո՞ր միսը: Այն միսը, որ դուք ուտում եք արագ սննդի ժամանա՞կ, թե՞ խոտ ուտող տեղական կովի միսը։ Ես սիրտ ու լյարդ եմ ուտում»,- ասել է Հոլանդը։ Հոլանդը Անգլիայի Պրեմիեր լիգայի այս պահին ամենաբարձր վարձատրվող […]