23:46 12.10.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդունում Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մեղադրանքը՝ կապված աուտիզմով տղայի հեռախոսը կոտրելու միջադեպի հետ: Ապրիլին «Մանչեսթեր Յունայթեդի»՝ «Էվերթոնից» կրած պարտությունից հետո, 37-ամյա ֆուտբոլիստը հանդերձարան տանող ճանապարհին ձեռքով հարվածել և կոտրել էր 14-ամյա երկրպագուի հեռախոսը, որը տրիբունայից պարզել էր՝ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի հետ լուսանկարվելու համար: Հիշեցնենք, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան սեպտեմբերին […]
23:37 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին, ժամը 20։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքի «Ծլան» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջևան հատվածի 1-ին կմ-ին «GAZel» մակնիշի բեռնատար ավտոմեքենան երթևեկելի հատվածում […]
23:32 12.10.2022
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի խաղերն են տեղի ունենում: Երկուսն արդեն ավարտվել են: Իտալական «Նապոլին» A խմբում ընդունել էր Ամստերդամի «Այաքսին» և հաղթել 4-2 հաշվով: «Նապոլիի» կազմում գոլի հեղինակ են դարձել Իրվինգ Լոսանոն, Ջակոմո Ռասպադորին, Խվիչա Կվարացխելյան և Վիկտոր Օսիմհենը: Օրերս Ամստերդամում կայացած խաղում ևս հաղթել էին իտալացիները: Այդ անգամ 6-1 հաշվով: «Նապոլին» […]
23:23 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին։ Նիստի շրջանակներում ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի, քննարկել են ԱՊՀ շրջանակներում քաղաքական, առևտրատնեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նիստի […]
23:19 12.10.2022
Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում մեկնարկել է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը: Այն հաղթանակով են սկսել Հայաստանը ներկայացնող Արթուր Դավթյանը և Արմեն Բարսեղյանը: Դավթյանը սևերով 17-րդ քայլին պարտության է մատնել իսրայելցի Նադավ Զեմաչին: Բարսեղյանն էլ սպիտակներով 52-րդ քայլին հաղթել է Իսրայելը ներկայացնող Եգոր Ստոլյարսկուն: Աղջիկների մրցաշարում կանանց միջազգային վարպետ, մինչև 18 տարեկանների […]
23:12 12.10.2022
Ինչպես արդեն հայտնել էինք ,«Հորիզոն»-ն այսօր կապ էր հաստատել Արցախում գտնվող հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանի հետ: Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելու և Արցախում ապրելու մասին հասարակության շրջանում սկսեցին հնչել հայտարարություններ. Ռուբեն Վարդանյանին Ռուսաստանից են ուղարկել, Նրա գալը ռուսական պրոյեկտ է, Ռուսաստանն այդկերպ ամրացնում է իր դիրքերը Արցախում… Հարցերի շուրջ Վարդանյանը մեկնաբանել է այսպես՝ […]
23:04 12.10.2022
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականն մեկնել է Չեռնոգորիա: Բուդվա քաղաքում մեր աղջիկների ընտրանին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը: Եվրոպայի կանանց առաջնությանը Հայաստանը կմասնակցի 7 բռնցքամարտիկով։ 48 կգ քաշային կարգում մեր երկիրը կներկայացնի Գայանե Տեր-Բարսեղյանը, 50 կգ-ում՝ երիտասարդների աշխարհի և մինչև 22 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը: 54 կգ քաշային կարգում Հայաստանը […]
22:59 12.10.2022
«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հետ, ով ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգային հարցերը, ինչպես նաև անդրադարձ կատարել տարածաշրջանային զարգացումներին, հեռանկարներին և մի շարք այլ հարցերի, հայտնում է Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը: Քաղաքական խորհրդատու Էրիկ Հակոբյանի հետ հանդիպմանը երիտասարդ դեսպանները հնարավորություն են ունեցել տեղեկանալու Հայաստանի […]
22:50 12.10.2022
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը շարունակում է իր մշակութային ժառանգության շրջագայություններն ու ուսումնասիրությունները Անատոլիայում։ Փայլանը, ով ուշադիր ուսումնասիրել է Վանի, Մուշի և Բիթլիսի եկեղեցիներն ու վանքերը, ահազանգել է Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն՝ կործանման վտանգի տակ գտնվող արտեֆակտների համար։ Դիարբեքիրում նմանատիպ ճամփորդություն կատարած Փայլանը իր դիտարկումներով կիսվել է «Ակոս»-ի հետ։ Փայլանը ասել է, որ քաղաքը […]
22:37 12.10.2022
Իրանի հյուսիսում բնակվող թյուրքախոս անջատողականները, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի ժամանակավոր կառավարության կազմկոմիտե են ստեղծել: Փարձագնետները այս ամենի հետևում Բաքվի ու Անկարայի հատուկ ծառայությունների ստվերն են նկատում: Ի՞նչ կառավարության մասին է խոսքը և ինչու՞ հենց հիմա. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Սա հատուկ ծառայությունների նախաձեռնած ավանտյուրա է, և այստեղ հատկանշական է, որ այս «Կազմկոմիտե» […]
22:28 12.10.2022
ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրում «Բարսելոնան» ընդունում է «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին։ Արդեն հայտնի են մրցող թիմերի կազմերը: Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է «Ինտերի» մեկնարկային կազմում: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մի քանի օր առաջ Իտալիայում տեղի ունեցած խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Ինտերը»: Այդ խաղում Մխիթարյանն անցկացրել էր ամբողջական հանդիպում:
22:18 12.10.2022
Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ.Հ.-ի կողմից ոստիկանության ծառայողի նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչի կողմից այսօր հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը), 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով […]
22:07 12.10.2022
Վալանսի քաղաքապետ և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ֆինանսների, ընդհանուր կառավարման և մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Նիկոլա Դարագոնն իր պատվիրակության, ՀԲԸՄ Վալանսի նախագահ Քևին Մարգարյանի և հայ համայնքի այլ ներկայացուցիչների հետ հանդիպել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, հայտնում են Գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել հյուրերին այս դժվարին օրերին Հայաստան ժամանելու և Ֆրանսիայի […]
22:00 12.10.2022
Հանրապետության տարածքում hոկտեմբերի 13-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ը առանձին շրջաններում սպասվում է անձրև, 13-ի ցերեկը հնարավոր է նաև ամպրոպ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 15-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ը սպասվում […]
21:59 12.10.2022
Եվրոպական միությունը արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ԵՄ առաքելություն […]
21:56 12.10.2022
Կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024-ի որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։ Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականը Երևանում 4-2 հաշվով հաղթել էր չեխերին: Մեր ընտրանին այս խաղում ևս վստահ հանդես եկավ ու հաղթեց 4-1 հաշվով: Այսպիսով զբաղեցնելով խմբում առաջին տեղը՝ ՀՀ ֆուտզալի հավաքականը ժամկետից շուտ էլիտ ռաունդի ուղեգիր նվաճեց:
21:45 12.10.2022
Օդային տագնապ է հայտարարվել Կիևում Այս մասին հայտնել է Կիևի քաղաքային պետական վարչակազմը։ «Ուշադրություն։ Կիևում հայտարարվել է օդային տագնապ։ Խնդրում ենք բոլորին շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության պատսպարան»,- Telegram-ալիքում հայտնում է Կիևի քաղաքային պետական վարչակազմը։ Երկուշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Ուկրաինայի ռազմական կառավարման, կապի և էներգետիկայի օբյեկտների ուղղությամբ […]
21:39 12.10.2022
Այսօր «Հորիզոն»-ին Արցախից հեռավար միացած Ռուբեն Վարդանյանը պարզաբանել է նաև, թե ինչու է եկել: Գլխավորը, ըստ էության, միաբանվելու և Արցախի շուրջ համախմբվելու ուղերձ ուներ Ձեր այդ որոշումը, բայց Արցախը միշտ է դրա կարիքն ունեցել: Ինչո՞ւ հենց այս շրջանում որոշեցիք տեղափոխվել և ապրել Արցախում, հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հարցին ի պատասխան՝ Վարդանյանն ասել է. «2020-ի սեպտեմբերի 27-ին, […]
21:31 12.10.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Ռոստոմյան, Ջանիբեկյան, Բաշինջաղյան փողոցներ, Վեգների և Սեբաստիայի փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենք, 11:00-16:00 Նուբարաշենի 1փ. 6-27, 21; 9փ. 1-32; 18փ. 1-8; 20փ. 1-15 առանձնատներ, 11:00-17:00 թիվ […]
21:23 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին` ժամը 15։41-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, […]
21:15 12.10.2022
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին: Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։ Անդրադառնալով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչո՞ւ Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, […]
21:10 12.10.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 12-ին կայացած Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավարի ընտրության երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը բոյկոտել էր նիստի աշխատանքը։ Ապրելու երկիր» կուսակցությունը Սիսիանում վայր է դնում ավագանու իր մանդատները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ավագանու ցուցակը գլխավորող Արա […]
21:03 12.10.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացել է Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 69-ամյա Սուրիկ Ե-ն։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Վայքի բաժնում։ Փրկարարները քաղաքացիների օգնությամբ Զառիթափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Խուդավերդի քար» կոչվող տարածքում իր իսկ կողմից փորված փոսի միջից դուրս են բերել Սուրիկ Ե․-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բուժմիավորում։ Երեկ ահազանգ է […]
20:54 12.10.2022
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում տված Վերին Դվին գյուղի բնակչուհին հայտնել էր, որ ժամը 10.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում տան հետնամասի պատուհանը բացելով՝ մտել են տուն և ննջասենյակից գողացել մոտ 650 000 դրամ, ոսկյա մատանի: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, […]
20:45 12.10.2022
Օրեր առաջ Արցախի նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ հասարակական-քաղաքական գործիչ, ձեռներեց Ռուբեն Վարդանյանին առաջարկել է զբաղեցնել Արցախի պետնախարարի պաշտոնը: Արձագանքելով Արայիկ Հարությունյանի առաջարկին՝ Ռուբեն Վարդանյանն էլ հայտարարեց, թե առաջիկա օրերին շարունակելու է իր շփումները տարբեր մարդկանց հետ, որից հետո միայն կկարողանա պատասխանատու որոշում ընդունել: Հիշեցնենք՝ արդեն մեկ ամսից ավելի է՝ Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվել […]
20:35 12.10.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է հոկտեմբերի 12-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 403.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.29 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 392.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.37 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.23 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.10 դրամով։
20:23 12.10.2022
Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից հեռանալու ցանկության մասին և քննադատել է նրան։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մբապեն չափազանց դժգոհ է խաղադաշտում իր դիրքից։ «Ոչ ոք չի սիրում, երբ իրեն օգտագործում են մի տեղ, որում այնքան էլ լավ չէ: Բայց ակումբի շահերը վեր են ամեն ինչից։ Ես […]
20:14 12.10.2022
Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում: Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման […]