Բոլոր լուրերը – Page 3696 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Բոլոր լուրերը

Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

16:39 06.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնավոր հատվածի ավագ մասնագետ Իֆեյինվա Օնուգանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին՝ ավագ տնտեսագետ Ռենատա Ֆրեյտաս Լեմոսը, խորհրդատուներ Խավիեր Բոտերոն, Պիտեր Լինդհոլմը և Գոհար Մալումյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության ռազմավարական […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը

16:32 06.10.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը: Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ […]

̰
Առաջատարները փոխվեցին. Chess Mood Open

16:27 06.10.2022

Ծաղկաձորում ընթացող շախմատի Chess Mood Open միջազգային մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը մրցաշարային աղյուսակը գլխավորող Մանուել Պետրոսյանի և Տիգրան Պետրոսյանի պարտիան էր, որը ավարտվել է սպիտակներով խաղացող Մանուելի հաղթանակով: Տիգրան Պետրոսյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեց ու զիջեց առաջատարի դիրքը: Մանուել Պետրոսյանն իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալայի հետ 5,5 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 4,5-ական միավորով առաջատարներին հետապնդող […]

̰
Հայտնի են դարձել Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները. CNN

16:24 06.10.2022

Հայտնի են դարձել Ինդոնեզիայի առաջնության խաղից հետո  մարզադաշտում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները: Այս մասին հայտնում է CNN-ը։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ստադիոնից որոշ ելքեր արգելափակված են մնացել, ինչի արդյունքում հրմշտոցը մեծացել է։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել հանդիպմանը աշխատող ոստիկանների միջև կապի խափանման պատճառով։ Միջադեպից հետո աշխատանքից ազատվել է մարզադաշտի  ելքերի […]

̰ ̰
Վահրամ Դումանյանը «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» իններորդ նախարարական համաժողովի շրջանակում հանդես է եկել զեկույցով

16:12 06.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցում է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվող «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, պատվիրակության կազմում են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, նախարարի խորհրդական Արման […]

̰
«Չելսին» խոշոր հաշվով հաղթել է «Միլանին». ՉԼ E խումբ

16:06 06.10.2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է «Միլանին»։ Լոնդոնյան թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Ֆոֆանան, Օբամեյանգն ու Ջեյմսը։ Ш Խմբի մյուս խաղում «Ռեդ բուլլ Զալցբուրգը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Զագրեբի «Դինամոյին»: Այս տուրից հետո «Ռեդ բուլլ Զալցբուրգը» 5 միավորով գլխավորում է խմբի աղյուսակը։ […]

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին

16:00 06.10.2022

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Գարեգին Խաչատրյանին: Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավար Գեղամ Շախբազյանին՝ համատեղ աշխատանքի և տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման փուլում ունեցած ներդրման համար: Պարոն Հարությունյանը շնորհավորել է Գարեգին Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նրա գլխավորությամբ […]

̰
Լուսանկարներ Պրահայից․ սպասվում է Փաշինյանի հանդիպումը Ալիևի և Էրդողանի հետ

15:59 06.10.2022

Արդեն տեղեկացրել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք: Telegram-յան ալիքներում լուսանկարներ են հրապարակվել։ Վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի […]

̰
Որևիցե քայլ չի արվել և չի արվելու առանց Արցախի որոշման. ԱԺ նախագահ

15:55 06.10.2022

Արցախի իշխանություններին մշտապես փոխանցվել է բանակցային գործընթացի մանրամասները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Արցախի կարգավիճակից հետ կանգնելու կամ չկանգնելու խնդիր չի եղել և չի խոստացվել: Խոսքը մշտապես եղել է իրավունքների մասին: Իրավունքները շատ տարբեր են, և որպեսզի տպավորություն չլինի, որ այսպես ասած «վատ» իշխանությունները դավադիր […]

̰
Ադրբեջանցի զինծառայողների մարմիններ ադրբեջանական կողմին չեն փոխանցվել․ ՀՀ ՊՆ

15:37 06.10.2022

Ադրբեջանը, փորձելով ինչ-որ բացատրություն գտնել ողջ աշխարհով տարածված սարսափելի տեսանյութին, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են զինաթափված հայ զինծառայողներին, երկրի գլխավոր դատախազության միջոցով այսօր մի անհեթեթություն է տարածել, ըստ որի՝ իբր «ադրբեջանական կողմին է փոխանցվել 6 ադրբեջանցի զինծառայողի մարմին, որոնց տանջամահ են արել այն հայ զինծառայողները, որոնք պատկերված են հիշյալ տեսանյութում»։ «Գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհից հնչած […]

̰
Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ

15:34 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը: Նրանց թեկնածություններն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից՝ ԲԴԽ նորընտիր անդամները երդվել են ԱԺ ամբիոնից եւ ստորագրելով երդման տեքստը՝ ստանձնել պաշտոնը:

̰
Մենք Արցախին մենակ չենք թողնելու. ԱԺ նախագահ

15:33 06.10.2022

Հայաստանի իշխանությունները մշտապես ասել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք մշտապես ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցության և շատ ուրախ կլինենք, որ կարողանանք գտնել այդ մեխանիզմը վերադարձնելու ճանապարհը:Ինչ վերաբերվում է Արցախը մենակ թողնելուն, որևիցե մեկը մեր […]

̰
Կառավարությունը հավանություն է տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման օրենսդրական նախաձեռնությանը

15:28 06.10.2022

Մեկ այլ որոշմամբ հավանության են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին: Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է […]

̰ ̰
Պարզվել է՝ ով է Երևանում սպանել 41-ամյա կնոջը

15:18 06.10.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ 41-ամյա կնոջ սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նշենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակարաններից մեկում կնոջ՝ կտրող-ծակող գործիքի հարվածից առաջացած վնասվածքներով դին իրավապահները հայտնաբերել են այսօր՝ վաղ առավոտյան: Փաստի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]

̰
Հորիզոն 15.00

15:13 06.10.2022

̰
Լոռու մարզի երեք բուժհաստատություններում հայտնաբերվել են խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր

15:13 06.10.2022

Լոռու մարզի դատախազությունում, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորություն իրականացնելու շրջանակում, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 28 բժշկական հաստատություններում՝ բնակչության ռիսկային խմբերում իրականացված զանգվածային սքրինգների վերաբերյալ պետության կողմից բժշկական հիմնարկներին հատկացված գումարների տնօրինման օրինաչափությունը պարզելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ուսումնասիրությունների արդյունքում, երեք բժշկական հաստատություններում՝ «Ուռուտի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ–ում, «Վարդաբլուրի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ–ում, […]

̰
Կբարելավվի գովազդակիր ընկերությունների գործունեության միջավայրը

15:12 06.10.2022

Կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին: Ներկայում գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի […]

̰
Շարունակվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորումը. հաստատվել են համապատասխան ցանկերն ու ուղեցույցները

15:07 06.10.2022

Գործադիրի որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զեկուցել է, որ տարածական տվյալների համակարգը հնարավորություն է տալիս ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի, ստորգետնյա կոմունիկացիաների, ստորգետնյա օբյեկտների վերաբերյալ: Նման ենթակառուցվածքի առկայությունը և դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների […]

̰
SHANTNEWS

15:00 06.10.2022

̰
Կառավարությունը 508 մլն ՀՀ դրամ է հատկացրել Հայաստանի 7 մարզում 21 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար

15:00 06.10.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. բյուջեից ՀՀ մարզպետարաններին 508,222.1 հազար ՀՀ դրամ հատկացելու վերաբերյալ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ […]

̰
Ողբերգական վթար Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա երկու զոհ

14:54 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:17-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին բախվել են «Ford» և «VAZ 21-03» մակնիշների ավտոմեքենաները: […]

̰
ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրվել Կարեն Անդրեասյանը

14:45 06.10.2022

Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ դրական քվեարկության դեպքում մեծ ուրախությամբ է ստանձնելու այդ պաշտոնը: Հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ. օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու անդամի ընտրության հարցն է: «Ազգային ժողովի կանոնակարգ» […]

̰
Հայաստանի հավաքականը նահանջեց և զիջեց տեղը Լյուքսեմբուրգին. ՖԻՖԱ-ի դաակարգման աղյուսակ

14:36 06.10.2022

ՖԻՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ աստիճան և հայտնվել 93-րդ տեղում: Օգոստոսին հրապարակված աղյուսակում Հայաստանի հավաքականը 92-րդն էր, իսկ այժմ այդ տեղը զբաղեցնում է Լյուքսեմբուրգի ընտրանին: Հայաստանի հավաքականը սեպտեմբերին Ազգերի լիգայի B դիվիզիոնի խմբային փուլի վերջին 2 տուրերի խաղերում պարտվել էր Ուկրաինայի (0-5) և Իռլանդիայի […]

̰
Պրահայում ավարտվել է Միշելի և Ալիևի հանդիպումը

14:29 06.10.2022

Պրահայում ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Եվրախորհրդի ղեկավարի՝ նոյեմբերին Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման օրակարգը: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Վարչապետին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը […]

̰
Հրապարակվել է Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևը

14:15 06.10.2022

Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի քննարկումների արդյունքներով ընդունվել է բանաձև, որի տեքստը հրապարակվել է արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակներով: Բանաձևն ուղղորդիչ է դառնալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջիկա երկու տարիների գործունեության համար: Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևում մասնավորապես նշվում է. «Համատեղ քննարկումներից հետո խորհրդաժողովն արձանագրում է. Արցախի Հանրապետությունում կրթության և գիտության առկա վիճակը և […]

̰
Բացվել է «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով ՌԴ բուհերի ցուցահանդեսը

14:07 06.10.2022

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ԳԱԱ նախագահության բաց տարածքում այսօր կազմակերպել էր «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» խորագրով ՌԴ բուհերի ցուցահանդեսը։ Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև համագործակցության լայն շրջանակը, մասնավորապես՝ ուսանողական փոխանակման ծրագրերը, կրթության և գիտատեխնիկական ոլորտներում գործակցության ընդլայնումը […]

̰
Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությունը

14:00 06.10.2022

Հոկտեմբերի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը։ Մտքեր փոխանակվեցին երկու երկրների ֆինանսական, հարկային և մաքսային ոլորտների համապատասխան գերատեսչությունների միջև առկա արդյունավետ համագործակցության առավել ընդլայնման հնարավորությունների շուրջ։

̰
Արմավիրի մարզում ոստիկանները վնասազերծել են կնոջը սպանած կասկածյալին, վերջինս նռնակ է պայթեցրել

13:50 06.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, դետեկտիվ ժանրի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի, ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գրիբոյեդով գյուղում է գտնվում այսօր Նուբարաշենում 41-ամյա կնոջն […]

̰
BACK_TO_TOP