15:07 06.10.2022
Գործադիրի որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զեկուցել է, որ տարածական տվյալների համակարգը հնարավորություն է տալիս ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի, ստորգետնյա կոմունիկացիաների, ստորգետնյա օբյեկտների վերաբերյալ: Նման ենթակառուցվածքի առկայությունը և դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների հետ նպաստում է կառավարման համակարգում հավաստի և ճշգրիտ տվյալների հիման վրա որոշումների կայացմանը: Նշված որոշմամբ սահմանվում են՝ բազային և թեմատիկ շերտերի ցանկերը, բազային տարածական տվյալներին վերաբերվող ստանդարտացման ուղեցույցները և թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող ստանդարտացման ուղեցույցները: Ս. Թովմասյանը նշել է, որ մոտ 2 ամիս առաջ գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը՝ ազգային գեոպորտալը, գծագրվել է նաև քարտեզագրական մոդուլը: Աշխատանք է տարվել պետական լիազոր մարմինների հետ՝ մեկ ընդհանուր բնութագրիչ ուղեցույց կազմելու ուղղությամբ, որի կիրարկմամբ նրանք կկարողանան իրենց տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունը հավաքել համապատասխան ստանդարտով և ապահովել դրա ինտեգրումը Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բազային շերտերին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումների արդյունքում ծրագրվում է ՀՀ ճանապարհային ցանցի վերաբերյալ համակողմանի տվյալների հավաքագրում և դրանց ինտեգրացիա կադաստրային տեղեկատվությանը: Նմանատիպ աշխատանք է տարվում նաև Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի հետ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարից հետաքրքրվել է համակարգի հանրային հասանելիության հնարավորություններով:
Ի պատասխան Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ազգային գեոպորտալը հասանելիություն ունի maparmenia.am կայքով, որտեղ առկա է որոշակի տեղեկատվություն՝ օդային լուսանկարներ, կադաստրային քարտեզ, կադաստրային ծածկագիր: Ընդ որում, հասանելիության տարբեր մակարդակներ են սահմանվելու. հանրությանը հասանելի է լինելու այն տեղեկատվությունը, որը աշխարհում գոյություն ունեցող պրակտիկայի հիման վրա ենթակա է հանրային օգտագործման՝ օրինակ, հասցեներ, անշարժ գույքի միավորներ և այլն: Իսկ պետական մարմինների համար հասանելիությունն ապահովվելու է այլ հարթությամբ, որն անհրաժեշտ է քաղաքականության ճիշտ մշակման համար: Հասանելիության ապահովումը և ինտեգրացիան կազմակերպվելու են տարբեր մեթոդաբանություններով, որոնք սահմանված են Կառավարության կողմից հաստատված օրենքների նախագծերում և գտնվում են Ազգային ժողովում:
12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկին12:45 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է հրադադարի առաջարկինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ դրական է արձագանքել Գազայում 60-օրյա հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ վերջին առաջարկին՝ հավելելով, որ պատրաստ է անմիջապես անուղղակի բանակցություններ սկսել Իսրայելի հետ՝ մնացած բացթողումները լրացնելու համար, հաղորդում է The Times of Israel-ը։ «Շարժումը եղբայրական միջնորդներին ներկայացրեց իր պատասխանը, որը բնութագրվում էր դրական վերաբերմունքով։ Լիովին պատրաստ ենք անհապաղ սկսել […] ...
12:35 05.07.2025
Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ […] ...
12:25 05.07.2025
Թրամփը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք կկարողանա հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, սակայն հաստատ չգիտի՝ կկարողանա՞ դա անել, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ։ Ես կցանկանայի, որ դա տեղի ունենար», – ասել է նա լրագրողներին Նյու Ջերսի թռչող իր ինքնաթիռում։ Ամերիկացի առաջնորդը կարծում է, որ «Ուկրաինայի իրավիճակի» պատասխանատվությունը կրում է ոչ թե […] ...
12:11 05.07.2025
«Ֆլումինենսեն» առաջինը դուրս եկավ ԱԱԱ-ի կիսաեզրափակիչԱՄՆ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է բրազիլական «Ֆլումինենսեն»: Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերին» պայքարից դուրս թողած «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին»: «Ֆլումինենսեից» 40-րդ րոպեին հաշիվը բացել է Մաթեուս Մարտինելին, 51-ին Ռիյադի ակումբից պատասխանել է Մարկոս Լեոնարդոն, իսկ 70-ին բրազիլական ակումբին հաղթանակ է պարգևել Էրկուլեսը, որը […] ...
11:50 05.07.2025
Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի մասին օրինագիծըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է ծախսերի և հարկերի վերաբերյալ լայնածավալ օրենքը, հայտնում է Սպիտակ տունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց «մեծ, հիանալի օրենքը, որը իրականություն կդարձնի նրա նախընտրական խոստումները», – ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ։ Սպիտակ տան ղեկավարը նախկինում նշել էր, որ այս փաստաթղթի շնորհիվ Միացյալ Նահանգները «կշարժվի վերև՝ ինչպես տիեզերանավը։ Այն կլինի […] ...