Բոլոր լուրերը – Page 3695 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

«Ինտերն» անդրադարձել է Մխիթարյանին «Սասուոլոյի» դեմ խաղից առաջ

21:28 06.10.2022

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը «Սասուոլոյի» դեմ Ա Սերիայի 9-րդ տուրի խաղի նախաբանում անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանին: «Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայում նորամուտը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 15-ին «Սասուոլոյի» դեմ խաղում: Իտալիայի առաջնության պատմության առաջին հայ ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավեց հանդիպման 22-րդ րոպեին՝ խփելով իր առաջին գոլը Ա Սեիայում»,- գրված է միլանյան ակումբի պաշտոնական […]

̰
Տեղի է ունենում Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը

21:15 06.10.2022

Տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։

̰
ԵՄ-ն հաստատել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթը

20:58 06.10.2022

Փաթեթը ներառում է 7 միլիարդ եվրոյի ներմուծման արգելք, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտները։

̰
ՄԱԳԱՏԷ-ն կավելացնի Զապորոժիեի ԱԷԿ-ում մշտական ​​փորձագետների թիվը

20:50 06.10.2022

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ կազմակերպությունը Զապորոժիեի ատոմակայանում փորձագետների թիվը երկուսից կհասցնի չորսի, հայտնում է Reuters-ը։ Նախօրեին նա ասել էր, որ մեկնում է Կիև, որտեղ ծրագրում է քննարկել ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Կազմակերպության գլխավոր տնօրենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրից հետո, որով Զապորոժիեի ԱԷԿ-ը դառնում է Ռուսաստանի Դաշնության սեփականությունը, ասել է, որ ՄԱԳԱՏԷ-ն […]

̰
Մոսկվան դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին․ Զախարովան անդրադարձել է Արևմուտքի ներգրավվածությանը բանակցություններին

20:42 06.10.2022

Զախարովան նշել է, որ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում։

̰
Գեղարքունիքի մարզին սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 168․554.6 հազար դրամ

20:34 06.10.2022

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի նիստում որոշում է կայացվել 168,554.6 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար։ 10,944.2 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Իսահակյան, Վերին Ճամբարակ թաղամասերի, ինչպես նաև Այգուտ բնակավայրի ջրագծերի ներքին և/կամ արտաքին ցանցերի կառուցման […]

̰
Գլոբալ ինովացիոն ֆորումին քննարկվել են բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրները

20:27 06.10.2022

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների» հիմնադրամի (FAST) հետ համատեղ կազմակերպված ամենամյա Գլոբալ ինովացիոն ֆորումին, որն այս տարի «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրն ունի: Պանելային քննարկման թեման բժշկության ոլորտում տեխնոլոգիաների և արհեստական բանականության ազդեցությունն ու խնդիրներն էին:   Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ինչպես արհեստական բանականությանը, անձնավորված դեղամիջոցների […]

̰
Բայդենը չի բացառել Պուտինի հետ հանդիպումն առաջիկա գագաթնաժողովներին

20:21 06.10.2022

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16:

̰
Հորիզոն 20.00

20:15 06.10.2022

̰
Ազգային գեոպորտալի ստեղծում, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ. Կառավարության այսօրվա նիստը

20:12 06.10.2022

Սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ազգային գեոպորտալի ստեղծման, դեղերի արտաքին գովազդի թույլտվության, հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու համար Կառավարության այսօրվա նիստում ընդունվել են որոշումներ: Նիստը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գործադիրը սուբվենցիոն ծրագրերի իրականացման հերթական նախագիծը հաստատեց: 7 մարզերի 20 բնակավայրերի արդեն իսկ հաստատված 21 ծրագրերի համար պետբյուջեից կտրամադրվի 508 մլն դրամ: Ծրագրերի մի մասն արդեն […]

̰
«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը

20:05 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի 10-ամյակի առիթով տեղի է ունեցել «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներ, գիտնականներ և հասարակական գործիչներ։ Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունել […]

̰
SHANTNEWS

19:59 06.10.2022

̰
Վրացական բանկերում ավանդներ ունի 60 հազար ռուսաստանցի

19:57 06.10.2022

2022 թվականի փետրվարի 24-ից հետո 45 հազար 349 Ռուսաստանի քաղաքացիներ հաշիվներ են բացել վրացական բանկերում, «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ` տեղեկանում են Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտի (IDFI) վիճակագրությունից: Վրացական բանկերում ռուսաստանցի հաճախորդների ամենամեծ հերթերը գոյացել են ապրիլին։ Այդ ամսին ավելի քան 10 հազար ռուսաստանցիներ հաշիվներ բացեցին. իսկ հուլիսին Ռուսաստանի ևս 7 000 քաղաքացիներ բանկային հաշիվներ են բացել։ […]

̰
Առնվազն 38 զոհ Թաիլանդի մանկապարտեզներից մեկում՝ հրաձգության հետևանքով

19:50 06.10.2022

Չարագործը, ոստիկանության ոստիկանության նախկին սպա էր, ով այս տարի ավելի վաղ ազատվել էր աշխատանքից

̰
Իրանը կդառնա տարածաշրջանային էներգետիկ կենտրոն, ասել է նավթի նախարարը

19:43 06.10.2022

Ռուսաստանից նավթի և գազի տարանցումն ու փոխանակումն Իրանը կվերածի տարածաշրջանի էներգետիկ կենտրոնի, և դրա շնորհիվ երկիրը հսկայական եկամուտներ կստանա։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ Հոկտեմբերի 5-6-ը Մոսկվայում անցկացվող Կասպիական II տնտեսական համաժողովի շրջանակում իրանցի նախարարը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին՝ որպես գազ […]

̰
Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր

19:35 06.10.2022

2022-ին Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 334 մլն 500 հազար դրամ գումարի աշխատանքներ են իրականացվում, որից 188 մլն 410 հազար դրամը կառավարության համամասնությունն է։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները եղել են Աշոցքում՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին։ Գոգհովիտ և Ցողամարգ […]

̰
Մեկնարկել է Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև քառակողմ հանդիպումը

19:28 06.10.2022

Պրահայում մեկնարկել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Ավելի վաղ  ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև անվտանգության թեմայով կլոր-սեղան քննարկմանը: Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի […]

̰
Շվեդիայի անվտանգության ծառայությունը հաստատել է «Հյուսիսային հոսք» գազատարներում դիվերսիան

19:15 06.10.2022

Արևմտյան հետախուզությունը ենթադրում է, որ Եվրոպայի համար նախատեսված գազի արտահոսքը Եվրոպայում է՛լ ավելի կբարձրացնի էներգակիրների գները, և եվրոպական երկրների բնակչությունը կպահանջի իր կառավարություններից անհապաղ դադարեցնել Ռուսաստանի տնտեսական մեկուսացումը։

̰
Քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել  Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարությունների միջև

19:08 06.10.2022

Հոկտեմբերի 6-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը ներկայացնում էին ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը և Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, չեխականը՝ ԱԳՆ Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը: Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի: Գոհունակությամբ […]

̰
Մոլդովան ևս երկու ամսով երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը

19:00 06.10.2022

Մոլդովայի խորհրդարանը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է արտակարգ դրության երկարաձգումը հոկտեմբերի 7-ից՝ ևս 60 օրով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Փետրվարի 24-ին Մոլդովայի իշխանությունները արտակարգ դրություն են սահմանել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Արտակարգ իրավիճակների հանձնաժողովն առաջարկել է այս ռեժիմը երկարացնել ևս 60 օրով, այս նախաձեռնությանը կառավարությունը սատարել է։ «Արտակարգ դրությունը 60 օրով երկարաձգելու […]

̰
Վարչապետ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

18:52 06.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցել են չորս տասնյակից ավելի պետությունների առաջնորդներ` ԵՄ անդամ, ինչպես նաև ԵՄ գործընկեր երկրների ղեկավարներ: Գագաթնաժողովը կայացել է Պրահայի հին ամրոցում: Մասնակից երկրների ղեկավարներին դիմավորել է Չեխիայի վարչապետ Պետեր Ֆիալան: Լիագումար նիստից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությունը: Միջոցառման շրջանակում վարչապետ […]

̰
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը 86 տոկոսով ավարտված է. նախարար

18:47 06.10.2022

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածն արդեն 86 տոկոսով ավարտված է։ Հաղորդում է aliq․ ge-ն։ Դավիթաշվիլին նշել է, որ երկաթուղիների մրցունակության բարձրացման ուղղությամբ կարևոր նախագծեր են իրականացվում։ «Դրանցից հարկ է նշել երկաթուղու արդիականացման ծրագիրը, որն այս տարի ակտիվորեն ընթանում է և պետք է ավարտվի հաջորդ տարի։ Այս […]

̰
Թուրքիան չորս տարի անց Իսրայելում դեսպան է նշանակել

18:41 06.10.2022

  Թուրքիան Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո երկրում դեսպան է նշանակել։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի՝ հոկտեմբերի 6-ին, ստորագրել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Թուրք-իսրայելական դիվանագիտական ​​հարաբերություններում չորս տարվա ընդմիջումից հետո դեսպան է դարձել Շաքիր Օզքան Թորունլարը, ով 2010-2013 թվականներին գլխավոր հյուպատոս էր Երուսաղեմում։ Սեպտեմբերի 19-ին Times of Israel թերթը գրել էր, որ Իսրայելը հայտարարել է Թուրքիայում […]

̰
«Ռեալը» դժվարությամբ հաղթել է «Շախտյորին». ՉԼ F խումբ

18:30 06.10.2022

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթել է «Շախտյորին»։ Մադրիդյան ակումբի կազմում աչքի են ընկել Ռոդրիգոն և Վինիսիուս Ժունիորը։ Հյուրերից միակ գոլը խփել է Ալեքսանդր Զուբկովը։ F խմբի մյուս խաղում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Սելթիկին»: «Ռեալը» 3 խաղից հետո 9 միավոր F խմբի առաջատարն է։ […]

̰
Իսպանիայի Կոնգրեսը հայտարարությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին

18:25 06.10.2022

Իսպանիայի Կոնգրեսը հոկտեմբերի 6-ի լիագումար նիստում միաձայն ընդունել է հայ ժողովրդին զորակցության հայտարարություն՝ վերահաստատելով իր անհանդուրժողականությունը ռազմական գործողությունների նկատմամբ։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է հայտարարությանը տեքստը, որին աջակցել են անդամ բոլոր 350 պատգամավորները: Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Հայաստանի Գորիս, Սոթք և Ջերմուկ բնակավայրերի հայկական […]

̰
Համացանցում է հայտնվել Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների առաջին հանդիպման տեսանյութը

18:19 06.10.2022

Փաշինյանի և Էրդողանի պաշտոնական բանակցությունները կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։

̰
Հորիզոն 18.00

18:14 06.10.2022

̰
ՇՄ նախարարի տեղակալը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ․ պատմական որոշումների առջև» համաժողովին

18:12 06.10.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ․ պատմական որոշումների առջև» համաժողովին: «ԱՊՐԻ Արմենիա» կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի կողմից կազմակերպված «ԱՊՐԻ 2022 Աշնանային քննարկումներ․ պատմական որոշումների առջև» համաժողովի նպատակն է մեկտեղել մտածողների աշխարհի տարբեր կետերից կենսական կարևորություն ունեցող քննարկումների շուրջ, որոնք վերաբերում են բազմաթիվ հարցերի՝ սկսած աշխարհաքաղաքականությունից և անվտանգությանից մինչև ճգնաժամային […]

̰
Վարչապետը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

18:03 06.10.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

̰
SHANTNEWS

18:00 06.10.2022

̰
BACK_TO_TOP