09:33 24.07.2025
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը իր ապագա հուշագրությունների իրավունքները վաճառել է Hachette Book Group հրատարակչական ընկերությանը՝ տասը միլիոն դոլարով, հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկատվությանը ծանոթ աղբյուրներին։ «Բայդենը իր նախագահական հուշագրությունները վաճառել է Hachette Book Group-ին՝ մոտ 10 միլիոն դոլար կանխավճարով», – հաղորդել է թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ գործարքում Բայդենին […]
09:25 24.07.2025
Պեկինի և Բրյուսելի միջև տնտեսական հարաբերությունները հասել են շրջադարձային կետի, քանի որ երկու կողմերը պետք է վերանայեն իրենց համագործակցության մոդելը և «ավելի արդարացիորեն կիսեն օգուտները»։ Այս կարծիքը «South China Morning Post»-ին տված հարցազրույցում հայտնել է Չինաստանում Եվրոպական Միության Առևտրի պալատի նախագահ Յենս Էսկելունդը։ Նա ասել է, որ եվրոպացիների շրջանում կա այն կարծիքը, որ Չինաստանը «քաղում […]
09:15 24.07.2025
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն դիտարկում է «Կորինտիանսը» գնելու հնարավորությունը, հաղորդում է Moon BH-ը։ Բրազիլացին կարող է վաճառել «Կրուզեյրոյի» բաժնետոմսերը և փոխարենը գնել այն ակումբը, որտեղ ավարտել է մարզական կարիերան 2011 թվականին։ Ռոնալդոն առաջարկ պատրաստելու համար բանակցում է այլ ներդրողների հետ, սակայն «Կորինտիանսն» այս պահին չի կարող վաճառվել։ Ակումբը ոչ առևտրային ձեռնարկություն է և իր […]
09:10 24.07.2025
Բուդապեշտը զենք չի մատակարարել և չի մատակարարելու Ուկրաինային, Հունգարիան չի ցանկանում ներգրավվել այս հակամարտության մեջ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն։ «Հունգարիան այն երկիրն է, որը երբեք զենք չի մատակարարել Ուկրաինային, և մենք ապագայում զենք չենք մատակարարի Ուկրաինային։ Քանի դեռ մեր կառավարությունը իշխանության գլուխ […]
08:59 24.07.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ մասնակցել է «Աջակցություն կանանց զորացմանն ու տնտեսական անկախացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող զրույց-քննարկմանը: Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման մասնակցել են տեղահանված և տարբեր խոցելի խմբեր […]
08:48 24.07.2025
Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը նշել է, որ դեռ չի հասել իր կարիերայի գլխավոր նպատակին, հաղորդում է Чемпионат-ը: «Այս փուլում այն, ինչին ես կարողացել եմ հասնել, գերազանց է։ Լավ գիտակցում եմ դա։ Բայց միշտ կան նպատակներ, որոնք դրված են իմ առջև, որոնց ես փորձում եմ ձգտել։ Ժամանակ կա։ Հուսով եմ՝ կկարողանամ […]
08:40 24.07.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:35 24.07.2025
Եվրամիության երկրները պետք է սկսեին ԱՄՆ-ին վճարել երեք տարի առաջ Ուկրաինային մատակարարված զենքի ամբողջ արժեքը, Վաշինգտոնում արհեստական ինտելեկտի զարգացմանը նվիրված համաժողովում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հենց նոր համաձայնագիր կնքեցինք Եվրամիության հետ, որի համաձայն՝ այն Միացյալ Նահանգներին կվճարի բոլոր ռազմական տեխնիկայի արժեքի 100%-ը»։ Նրանք այն կուղարկեն Եվրամիություն, ապա կբաշխեն, և դրա մեծ մասը […]
08:25 24.07.2025
Իտալիայի չեմպիոն «Նապոլին» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել և 0-2 հաշվով սենսացիոն պարտություն կրել երկրի երրորդ լիգան ներկայացնող «Արեցոյից»։ Իդեպ «Նապոլիից» հանդիպմանը մասնակցել են բոլոր առաջատարները, իսկ թիմի նորեկներ Կևին Դե Բրույնեն, Լորենցո Լուկան, Նոա Լանգը, Սեմ Բյոկեման և Լուկա Մարիանուչին նորամուտն են նշել ակումբում։ Անտոնիո Կոնտեի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի […]
08:18 24.07.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։
08:10 24.07.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը արձագանքել է Գազայի հատվածում առաջարկվող հրադադարի համաձայնագրին, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով շարժման հայտարարությանը։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ անուղղակի բանակցությունները վերսկսվել են Դոհայում հուլիսի 6-ին: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, առաջին փուլերն ավարտվել են անարդյունք: Ինչպես նախկինում հայտարարել էր Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթթին, Արաբական Հանրապետությունը, այլ […]
08:00 24.07.2025
ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» Բուդապեշտում կընդունի Երևանի «Նոային»։ Հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին։ Խաղը կսպասարկի ԱՊԼ-ի մրցավար Ռոբերտ Ջոնսը, նրան կօգնեն Դենիել Ռոբաթանը և Քրեյգ Թեյլորը։ Չորրորդ պաշտոնյան Էնդրյու Քիթչենն է։ Մրցող թիմերի միջև կայացած առաջին խաղում հաղթել էին հունգարացիները՝ 2:1:
23:59 23.07.2025
Կենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում:
23:58 23.07.2025
Բացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […]
23:56 23.07.2025
Հուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […]
23:55 23.07.2025
Հուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […]
23:52 23.07.2025
Հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […]
23:49 23.07.2025
Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […]
23:47 23.07.2025
Հուլիսի 28-ից Զաքյան 3 հասցեում գործող ՆԳՆ ՄՔԾ բաժնում ընդունվելու են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության շնորհման դիմումներ։ Այս մասին հայտնել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ԼՂ-ից բռնի տեղահանված լինելու դեպքում հնարավոր է անձամբ դիմել նաև՝ Երևանում՝ ՄՔԾ գլխամասային գրասենյակ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցե (Քաղաքացիության շնորհման վարչություն), մարզերում՝ ՄՔԾ […]
23:43 23.07.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին, Արաբկիրում՝ հուլիսի […]
23:36 23.07.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել Թուրքիայում, ավարտվել է: Այն տևել է մոտ 40 րոպե: Այս մասին հայտնել TASS-ը: Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում։ Եվս մեկ փոխանակում՝ 250-ը 250-ի դիմաց ձևաչափով, […]
23:31 23.07.2025
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը:
23:26 23.07.2025
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է., որ երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքն ապահովելու նպատակով, Երևանի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: «Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը՝ ապահովելով հարմարավետ ու հասանելի պայմաններ մարդկանց համար»,- գրել է նա։
23:19 23.07.2025
2025/26 մրցաշրջանում «Միլանի» ավագը կլինի դարպասապահ Մայք Մենյանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: «Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն ստանձնել է այդ պատասխանատվությունը, սակայն միջանկյալ ժամանակահատվածում: Մաքս Ալեգրին վերացրել է այս հարցում բոլոր կասկածները՝ այդ կոչումը շնորհելով Մայք Մենյանին: Հզոր ընտրություն և հստակ ուղերձ դարպասապահին, որը մնում է «Միլանի» նախագծի անկյունաքարը»,- գրում է աղբյուրը: 1961 թվականից […]
23:14 23.07.2025
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա […]
23:06 23.07.2025
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագիրը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը» կազմակերպել էին լրագրողական շրջայց դեպի Կապան և Քաջարան՝ տեսնելու, թե ինչպես է էներգաարդյունավետ արդիականացումը վերափոխում շենքերը, համայնքները և բարելավում բնակիչների կյանքի որակը։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Սյունիքի մարզում վերջին տարիներին շենքերի էներգաարդյունավետության ծրագրերն […]
23:02 23.07.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այցելել է Գուսանագյուղ բնակավայր, որտեղ իրականացվել է 264 հա հացահատիկային մշակաբույսերի ցանք(ցորեն, գարի, վարսակ)՝ պետության կողմից իրականացվող բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում։ «Ուրախությամբ պիտի նշեմ, որ այս տարի բերքը շատ է։ Բուսաբուծության աջակցության ծրագրով նախատեսվում է փոխհատուցել մինչև 100 հա մակերեսով հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային […]
22:55 23.07.2025
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ք աղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 13-19-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 16-ին և 18-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 18-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 16-ին, 17-ին և 19-ին։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի […]
22:50 23.07.2025
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 14-ին, իսկ բացահայտումը բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք էր. անգամ ահազանգ ու հաղորդում չէր եղել: Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներին նույն օրը հաջողվեց պարզել Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբում սկիզբ առած միջադեպի մանրամասներ: Հուլիսի 14-ի գիշերվա ժամը 3-ի սահմաններում գիշերային ակումբում 32-ամյա տղամարդը, վիրավորական արտահայտություն հնչեցնելու համար, վեճի էր բռնվել […]
22:44 23.07.2025
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի մասնակցի MLS-ի բոլոր աստղերի խաղին՝ կոճի վնասվածքի պատճառով։ ESPN-ի տվյալներով՝ լիգայի կանոնակարգով նախատեսված միջոցառումը բաց թողնելու համար արգենտինացին կարող է որակազրկվել մեկ խաղով։ Նրա թիմակից Լուիս Սուարեսը նույնպես բաց կթողնի խաղը։ Թիմը հայտնել է, որ հարձակվողը ցավեր է զգում ծնկի հատվածում։ Մեսսին տպավորիչ մրցաշրջան է անցկացնում MLS-ում․ «Ինտեր Մայամիի» […]