Բոլոր լուրերը – Page 35 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

Հայաստանում ԵՄ առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

16:46 24.04.2025

Եվրամիության դիտորդական առաքելությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այսօր՝ ապրիլի 24-ին, հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս օրը հիշեցում է, որ մենք պետք է մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք նման վայրագությունների կրկնությունը»,-ասվում  է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության X-ի էջում: Today, on April 24, we pay our […]

̰
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

16:38 24.04.2025

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից: Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև […]

̰
Երևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «Kia»-ին. կա տուժած

16:30 24.04.2025

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան 25/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ 24-ամյա Լևոն Ասատրյանը իր վարած «Mercedes»-ով բախվել է 40-ամյա Կարեն Մ.-ի «Kia» մակնիշի ավտոմեքենային, որը եղել է կայանված: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Kia»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Տեղում պարզվել է, որ «Mercedes»-ի վարորդը […]

̰
Ականատեսների աչքերով. Հայոց ցեղասպանության սարսափները` վավերագրված ցուցադրությունում

16:24 24.04.2025

«Փաստագրելով հանցագործությունը․ Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները»։ Այս խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և բացվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Մանրամասները՝ ռեպորտաժում:  

̰
Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

16:16 24.04.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ Նիդերլանդների Թագավորության կրթության, մշակույթի և գիտության նախարար Էպպո Բրուինսն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Երկու երկրների նախարարները դիտել են «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որը բացվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ յոթ տասնյակ ականատես-վավերագրողների հուշագրություններ, […]

̰
Ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական պատմությունները՝ առաջին անգամ Հայաստանում

16:08 24.04.2025

Ցեղասպանությունը վերապրած մարսելահայերի անձնական իրերը, փաստաթղթերն ու լուսանկարները առաջին անգամ Հայաստանում են և ներկայացված են Պատմության թանգարանում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր

16:00 24.04.2025

Ապրիլի 23-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի հետ։ Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

̰
Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի

15:55 24.04.2025

Ապրիլի 24-ին Թբիլիսի Սբ․ Գևորգ Առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց բարեխոսական աղոթք առ Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի։ Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և դեսպանության անձնակազմը։ Աղոթքից հետո ծաղկեպսակ զետեղվեց Թբիլիսիի Սբ․Էջմիածին եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:

̰
Որևէ մեկը չի կարող հայի սրտից հանել ցեղասպանությունը․ Դավիթ Առուշանյան

15:50 24.04.2025

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները, ԱԺ պատգամավորներ, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ ու հյուրեր այցելել են Հերհերի ձոր, ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Յուրաքանչյուր ոք, որ գալիս է այստեղ պետք է խորհի, թե ինչ կարող է անել պետությունն ու պետականությունը պահպանելու […]

̰
Մենք հիշում ենք, մենք պահանջում ենք․ Մխիթարյանի գրառումը

15:47 24.04.2025

Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ: «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը (ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել): Մենք հիշում ենք: Մենք պահանջում ենք: Մենք միասնական ենք»,- գրել է «Ինտերի» հայ կիսապաշտպանը:

̰
Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

15:45 24.04.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հանդես է եկել ցավակցական ուղերձով՝ ուղղված Թուրքիայի հայ համայնքին։ Ուղերձը կարդացվել է Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում՝ «Սուրբ Նահատակների հիշատակի արարողության» ժամանակ։ Էրդողանը նման ուղերձներ սկսյալ 2012 թվականից հղում է ամեն տարի ապրիլի 24-ին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նա նշել է, որ Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած […]

̰
Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին վերացվում են քարաթափման հետևանքները

15:40 24.04.2025

Այսօր Հ-45, Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհի 20-րդ կմ-ին հսկայական քարաբեկոր է ընկել։ Ճանապարհը սպասարկող ընկերությունը ճանապարհը մաքրում է՝ վերացնելով քարաթափման հետեւանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

15:38 24.04.2025

Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ծաղկեպսակի զետեղումից հետո Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

̰
Վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը

15:36 24.04.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ նախագահ Գարի Ֆիլլիպսի և գործադիր տնօրեն Սերժ Պուչաքճյանի գլխավորությամբ: Վարչապետը ողջունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից Հայաստանում իրականացվող հումանիտար բնույթի ծրագրերը և հայտնել Կառավարության աջակցությունը դրանց արդյունավետ կյանքի կոչման գործում: Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել սոցիալական, առողջապահական, կրթական, գյուղատնտեսական բնույթի ծրագրերը, որոնք ընթացքի մեջ են […]

̰
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ

15:33 24.04.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

̰
Հայաստանը դուրս չի եկել ՀԱՊԿ-ից․ Իմանգալի Տասմագամբետով

15:30 24.04.2025

Հայաստանը դուրս չի եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «ՀԱՊԿ անդամ երկրների ժողովուրդների ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում» միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում։ «Հայաստանը դուրս չի եկել, սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ Ասել, որ նրանք գնացել են կամ գնում են, այդպիսի հարց […]

̰
Ստյոպա Մկրտչյանի թիմը հաղթել է առաջատարին

15:20 24.04.2025

Խորվաթիայի առաջնության 31-րդ տուրում «Օսյեկը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթել է առաջատար «Ռիեկային»։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 22-ամյա ֆուտբոլիստը երրորդ հանդիպումն է անցկացնում առանց փոխարինվելու։ «Օսյեկը» 34 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, «Ռիեկան» 51 միավոր ունի և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

̰
Հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը․ Զախարովա

15:10 24.04.2025

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական վիշտ։ «Հայոց եղբայրական ազգի վիշտը Ռուսաստանի Դաշնությունը միշտ ընդունել է որպես իր սեփականը։ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում, անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են ոչ միայն հայկական համայնքի, այլեւ տարբեր ազգերի […]

̰
Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-ին կնվազի 2-3 աստիճանով

15:07 24.04.2025

​Երևանում ապրիլի 24-ի, 26-ի և 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 25-ին, 26-ի երեկոյան, 27-ի գիշերը, 29-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Մարզերում ապրիլի 24-ի ցերեկը, 26-ի և 27-ի ցերեկը, 28- 29-ին առանձին շրջաններում, 25-ին, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, […]

̰
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

15:05 24.04.2025

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ․ […]

̰
SHANTNEWS

15:00 24.04.2025

̰
Չինաստանը թիվ մեկ մարտահրավերն է ԱՄՆ-ի համար բոլոր ոլորտներում․ Ռուբիո

14:57 24.04.2025

Միացյալ Նահանգները վերջին տարիներին Չինաստանի բանակի հզորացումը համարում է պատմության մեջ խաղաղ ժամանակներում ամենամեծ ռազմական կուտակումը։ Այս մասին The Free Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Ահա թե ինչու է դա վտանգավոր, քանի որ Չինաստանն իրականացնում է ոչ պատերազմական ժամանակաշրջանում ամենաարագ, ամենազանգվածային ռազմական կուտակումները: Ոչ թե ժամանակակից, այլ աշխարհի պատմության մեջ: Իսկ Միացյալ […]

̰
«Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի «Բայերին», եթե որոշի գլխավոր մարզիչ նշանակել Ալոնսոյին

14:50 24.04.2025

Մադրիդի «Ռեալը» 8 միլիոն եվրո կվճարի Լևերկուզենի «Բայերին», եթե որոշի նոր գլխավոր մարզիչ նշանակել Խաբի Ալոնսոյին։ Այս մասին հայտնում է El Partidazo de COPE-ը: Ավելի վաղ նշվում էր, որ գերմանական ակումբն ակնկալում է ստանալ 15-20 միլիոն եվրո: «Ռեալը» դեռ հստակ որոշում չի կայացրել Կառլո Անչելոտիի վերաբերյալ:

̰
Այս ոճրագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների բարոյական պարտականությունն է․ Լեհաստանի խորհրդարան

14:43 24.04.2025

Լեհաստանի Հանրապետության Սեյմը հարգանքի տուրք է մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայում հայ բնակչության նկատմամբ կատարված ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը։ «Այդ ոճրագործության զոհերի հիշատակը հարգելն ու հանցագործությունը դատապարտելը ողջ մարդկության, պետությունների ու բարի կամքի տեր մարդկանց բարոյական պարտականությունն է»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
ՆԳՆ և ենթակա ծառայությունների ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին

14:30 24.04.2025

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելել է ՆԳ նախարարության ու ենթակա ծառայությունների ղեկավար կազմը՝ ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Մկրտչյանի և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ։ Նրանք ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

̰
Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

14:29 24.04.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան […]

̰
Այսօր էլ մենք չենք կարողանում դասեր առնել պատմությունից․ զրույց պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ

14:23 24.04.2025

Արդյո՞ք մեր բարդ աշխարհաքաղաքական վիճակը, մեր անվտանգային խնդիրներն ու մարտահրավերները պարտադրում են մեզ փոխել ռազմավարությունն ու դիրքորոշումը՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Պե՞տք է դառնալ ավելի հանդուրժող ու ավելի քիչ պահանջատեր: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է «Պաշտպան Հայրենյաց» հիմնադրամի նախագահ, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ: Տարուց ավելի է՝ կա իրական Հայաստան և պատմական Հայաստան խոսույթը, […]

̰
«Ռեալը» արտագնա հաղթանակից հետո հետ է մնում «Բարսելոնայից» 4 միավորով

14:14 24.04.2025

Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ հանդիպել է «Խետաֆեի» հետ և հաղթել նվազագույն 1-0 հաշվով։ Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը երկրորդ տեղը պահպանել է և զիջում է առաջատար «Բարսելոնային» 4 միավոր:

̰
Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

14:03 24.04.2025

Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է։ Այս մասին հայտարարել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք և դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ, 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես […]

̰
Լիբանանի նախագահը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

13:50 24.04.2025

Լիբանանի նախագահ, գեներալ Ժոզեֆ Աունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահը իր ուղերձում ընդգծում է, որ Ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը սոսկ ցավալի պատմական իրադարձության հիշատակ չէ, այլ արդարության, մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության հիմնարար արժեքների վերահաստատում։ «Դա հիշեցում է աշխարհին բռնության, ծայրահեղականության և մեկուսացման բոլոր ձևերի դեմ կանգնելու կարևորության մասին», […]

̰
BACK_TO_TOP