14:03 24.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» հարցը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարց է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին։ Մենք ցանկանում ենք, որ և՛ Բաքուն , և՛ Երևանը որքան հնարավոր է շուտ ստորագրեն համաձայնագիրը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
13:50 24.07.2025
Սերբ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը, Մադրիդի «Ռեալի» լեգենդ, իսկ այժմ «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, «Մանչեսթեր Սիթիի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն արձակուրդի ժամանակ հանդիպել են Խորվաթիայում։ Նրանք այցելել են Վելա Ստուպա կղզի, որը գտնվում է Ադրիատիկ ծովի Կորչուլա կղզիների խմբում։
13:37 24.07.2025
Երևանում հուլիսի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամերին, 26-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 24-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-29-ին կեսօրից հետո, […]
13:28 24.07.2025
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն: Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկովևը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության […]
13:25 24.07.2025
Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2014 թվականի աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը և աշխարհի նախկին առաջին ռակետ Անա Իվանովիչը բաժանվել են 9 տարվա ամուսնությունից հետո, հայտնել է թենիսիստուհու փաստաբանը։ Նա բաժանման պատճառ է նշել «անհաղթահարելի տարաձայնությունները» և հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։ Bild-ն էլ հաղորդում է, որ զույգը շարունակում է փաստացի ամուսնացած մնալ՝ չնայած այն հանգամանքին, որ […]
13:15 24.07.2025
Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
12:59 24.07.2025
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի Նուբարաշենի 6-րդ, 9-րդ և 11-րդ փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
12:50 24.07.2025
Տասնմեկ քաղաքացիական անձ զոհվել է Կամբոջայի կողմից «Գրադ» բազմակի հրթիռային կայանքներով հասցված հարվածների հետևանքով, Բանգկոկում լրագրողներին հայտնել է Թաիլանդի առողջապահության նախարար Սոմսակ Թեփսութինը։ «Կամբոջայի BM-21 (Grad – խմբ.) բազմակի հրթիռային համակարգերի հարվածների հետևանքով Թաիլանդի սահմանամերձ շրջանների տարածքում զոհվել է 11 քաղաքացիական անձ։ Հարվածները թիրախավորել են մի շարք քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ 5 տեղական հիվանդանոց։ Բոլոր […]
12:45 24.07.2025
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն նոր մրցաշրջանում կհագնի «10» համարի մարզաշապիկը, հաղորդում են L’Équipe-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը խաղահամարի խնդրանքով չի դիմել ակումբին։ Որոշումը կայացրել է իսպանական թիմի ղեկավարությունը, որը նման մտքեր ունեցել է դեռ 2024 թվականի ամռանը, երբ Մբապեն միացել է թիմին։ Հարձակվողը դրական է վերաբերվում խաղահամարի փոփոխությանը, «Ռեալը»՝ առավել ևս, քանի որ կկարողանա գումար վաստակել […]
12:32 24.07.2025
Հուլիսի 24-ին, ժամը 08։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում: Հրդեհը մեկուսացվել է […]
12:20 24.07.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:
11:55 24.07.2025
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […]
11:48 24.07.2025
Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […]
11:38 24.07.2025
Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
11:30 24.07.2025
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […]
11:25 24.07.2025
Առնվազն 53 պաղեստինցի է զոհվել և շատերը վիրավորվել չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակական կրակի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», – նշել է գործակալությունը։ Հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ շատերը ծանր վիրավորվել […]
11:16 24.07.2025
ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կստեղծի հատուկ խումբ՝ գնահատելու ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդի կողմից գաղտնազերծված նյութերը, որոնք վերաբերում են նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից հետախուզական տվյալների հնարավոր կեղծմանը, որոնք, ենթադրաբար, ցույց են տալիս Ռուսաստանի միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին։ «Այսօր Արդարադատության նախարարությունը հայտարարեց Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդի կողմից հրապարակված ապացույցները գնահատելու համար աշխատանքային խումբ […]
11:05 24.07.2025
Սերբական «Ցրվենա Զվեզդայի» հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնի երկրպագուններն են քվեարկությամբ լավագույնը ճանաչել 26-ամյա ֆուտբոլիստին: Բելգրադը ներկայացնող թիմը հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով, Թիկնիզյանը մասնակցել էր ամբողջ խաղին: Այս խաղով Թիկնիզյանը […]
11:00 24.07.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 40 հարց, որից չի զեկուցվում 37-ը: Եվս մեկ հարց գաղտնի է։ Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը. Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցել մեկնել է Ռուսաստան։
10:55 24.07.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ճնշում է գործադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա՝ Ռուսաստանի, Վենեսուելայի, Իրանի և Չինաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ընդունելու համար, հաղորդում է Financial Times (FT)-ը։ Հրատարակությունը գրում է, որ Ռուբիոն, ըստ իր կողմնակիցների, ոչ միայն չի շեղվել իր սկզբունքներից արտաքին քաղաքականության հարցերում, այլև պաշտպանել է դրանք՝ ազդելով Թրամփի վրա «ավելի կռվարար դիրքորոշում […]
10:45 24.07.2025
Պատժամիջոցների վերացման և վստահության ամրապնդմանն ուղղված Իրանի փոխադարձ քայլերի հարցերը փոխկապակցված են, ասել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցում է Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին։ «Ինչ վերաբերում է վստահության ամրապնդման միջոցառումներին, ապա Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների բոլոր հինգ փուլերը կենտրոնացած էին երկու կարևոր հարցի վրա. նախ՝ վստահության ամրապնդման միջոցառումների, թափանցիկության ապահովման կամ, ինչպես ասում […]
10:35 24.07.2025
45-ամյա ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսը 2024 թվականի մարտից հետո առաջին մրցախաղն է անցկացրել։ Վաշինգտոնում ընթացող WTA-500 կարգի մրցաշարի առաջին շրջանում նա 6:3, 6:4 հաշվով հաղթել է 35-րդ ռակետ, ամերիկուհի Փեյթոն Սթիրնսին։ Հաջորդ փուլում Վենուսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Մագդալենա Ֆրենխի հետ։
10:30 24.07.2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ «Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների […]
10:23 24.07.2025
Միացյալ Նահանգների՝ Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ) դուրս գալու որոշումը Վաշինգտոնի կողմից բազմակողմանիության և միջազգային հաստատությունների նկատմամբ արհամարհանքի ևս մեկ ապացույց է, հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան իր X սոցիալական ցանցում։ «ԱՄՆ-ի` ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալու մասին հայտարարությունը ԱՄՆ կառավարության կողմից բազմակողմանիության և խաղաղությունը խթանող ՄԱԿ-ի ինստիտուտների նկատմամբ արհամարհանքի […]
10:15 24.07.2025
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հուլիսի 23-ին դիտել է Կորեական ժողովրդական բանակի (KPA) խոշոր կազմավորումների ստորաբաժանումների միջև հրետանային կրակոցների վարժական մրցույթ՝ Կորեական պատերազմի (1950-1953) ավարտի տարեդարձի նախօրեին, հաղորդում է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ վարժանքները տեղի են ունեցել ափամերձ գոտում՝ մարտական պայմաններին հնարավորինս մոտ պայմաններում։ Հիմնական խնդիրն էր գնահատել հրետանավորների կարողությունը […]
10:05 24.07.2025
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչն ամփոփել է «Ֆերենցվարոշի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումը (1-2)։ Այս մասին հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Ցանկանում եմ շնորհավորել «Ֆերենցվարոշին»։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին, որոնք մեզ հետ էին։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ ֆուտբոլիստներին։ Իմ կարծիքով՝ լուրջ խաղ էր՝ լուրջ մակարդակի վրա։ Որոշ դրվագներում հաջողակ չէինք, ինչպես […]
10:00 24.07.2025
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հինգշաբթի օրը ընդունել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում։ Հեռուստատեսությունն ավելի մանրամասն տեղեկություններ չի տրամադրել։
09:48 24.07.2025
Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։ «Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և […]
09:40 24.07.2025
Գերմանացի հանրահայտ մրցավար Ֆելիքս Բրիխը մասնագիտական նրբություններ է ներկայացրել, հայտնում է A Bola-ն: Մրցավարը, որը կարծես «կարդում էր» Նեյմարին, խոսել է բրազիլացու հետ խաղադաշտում ունեցած հարաբերությունների մասին. «Նա գործնականում լեգենդ է և ոչ առանց պատճառի: Բայց արդեն սովոր էի նրան: Որքան նա ենթադրյալ ցավից ծամածռում էր դեմքը, այնքան ես թույլ էի տալիս, որ խաղը շարունակվեր: […]