Բոլոր լուրերը – Page 3706 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին պատահարների հետևանքով զոհվել է 132 մարդ

15:38 03.10.2022

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

15:30 03.10.2022

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորեց Հայաստանի ոստիկանության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու վստահություն հայտնեց, որ հանդիպումն ավելի կզարգացնի երկկողմ փոխգործակցությունը։ Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ցավակցություն հայտնեց սեպտեմբերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի

15:24 03.10.2022

Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 2960 խախտում

15:17 03.10.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2960 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 33 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 35, առանց վարորդկան իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 15 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ […]

̰
Թուրքական մամուլում շարունակում են քննարկել Փելոսիի այցը Հայաստան

15:09 03.10.2022

Թուրք սյունակագիր Ահմեթ Գյոքսենն իր թղթակցած լրատվական կայքում հրապարակել է «‎Կոչի պատասխանը» վերանգրով հոդված, որտեղ անդրադառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պլատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին, փոխանցում է Ermenihaber-ը։ Գյոքսենը հետևյալ շեշտադրումն է արել. «Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ում այցը Թայվան իրադարձային էր, այժմ էլ Հայաստանում է հրահրումներ առաջացնում։ Փելոսին […]

̰
SHANTNEWS

15:00 03.10.2022

̰
Հորիզոն 15.00

15:00 03.10.2022

̰
Գրանցվել է 602 դեպք, որից 252-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

14:58 03.10.2022

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 602 դեպք, որից 252-ը արտակարգ, այդ թվում՝ 186 հրդեհի, 1 փլուզման, 9 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 188 կենցաղային կանչ. տուժել է 64 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և […]

̰
Վթար Սևան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

14:48 03.10.2022

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10։24-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ «Nissan XTerra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․) դուրս է եկել […]

̰
Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա կավելացվի աղբաորսիչ ճաղավանդակների թիվը

14:40 03.10.2022

Տարեկան ծրագրով ընթացքում են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման աշխատանքները: Ամբողջությամբ կարդիականացվի արտաքին լուսավորության և ոռոգման ցանցը, կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կտրվեն կանաչապատման նոր լուծումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ բնակիչների հանգստի կազմակերպման համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Սուբսիդիայի պայմանագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ամբողջությամբ արդիականացվել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցը: Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու […]

̰
Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու

14:32 03.10.2022

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Քաջարան և Մեղրի համայնքներում շչակ է փորձարկվելու: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

14:19 03.10.2022

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել: «Այս պահի դրությամբ գրասենյակն […]

̰
Սևան քաղաքում վաղը վթարային ջրանջատում կլինի

14:10 03.10.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 4-ին ժամը 07:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Նաիրյան 168-189, Սայաթ-Նովայի 17-27, Նալբանդյան 40Ա-65 շենքերի, Խաղաղության, Սարգիս Սևանեցու, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան և Էներգետիկների փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Անդրանիկ Քոչարյանը գրությամբ դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների գործընկերներին՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ

14:07 03.10.2022

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը գրությունով դիմել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի ԶՈւ կողմից արված վայրագությունները հայ զինծառայողների նկատմամբ և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ անմարդկային գործողությունները դատապարտելու վերաբերյալ:

̰
Հունաստանն արձագանքում է Թուրքիայի սպառնալիքներին

14:02 03.10.2022

Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակվում է հարաբերությունների լարումն Էգեյան ծովի հարցում։ Թուրքիայի վրդովմունքն առաջացրեց հատակապ ես այն, որ Հունաստանը ընդդիմացավ ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը Թուրքիային, իսկ հունական կղզիներում էլ տեղակայվեցին ամերիկյան ծագման զինատեսակներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ որպես արձագանք այդ ամենին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնաց հույն ժողովրդին՝ ասելով. «Մի գիշեր մենք հանկարծակի կարող ենք գալ»։ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի վարչապետին

13:52 03.10.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Մուտաֆա Ալ-Քազեմիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Լիահույս եմ, որ բարեկամ Իրաքը կհաղթահարի իր առջև ծառացած մարտահրավերները՝ թևակոխելով համերաշխության ու կայուն զարգացման նոր ժամանակաշրջան: Միևնույն ժամանակ, կարևորում […]

̰
ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ մեր պետությունների պաշտպանության համար ազդեցիկ առաջնորդների պատրաստման գործում

13:44 03.10.2022

Օրերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ի ռազմական կրթության կատարելագործման ծրագրի (DEEP) շրջանակում այցելեցին Միացյալ Նահանգների մի շարք ուսումնական հաստատություններ: Նահանգներում գտնվելու ընթացքում հայ պատվիրակները հանդիպեցին իրենց գործընկերների հետ Վեսթ Փոյնթի ռազմական ակադեմիայում, ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջում, Ազգային պաշտպանական համալսարանում և Ցամաքային ուժերի շտաբում։ Նրանք զրուցել են ընդունելության, ինտեգրման, ակադեմիական ծրագրերի և ռազմական պատրաստության […]

̰
Գրիգոր Մինասյանը ծանոթացել է ՀԿԱԾ քաղաքացիական սպասարկման կենտրոնի շինարարական աշխատանքներին

13:37 03.10.2022

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, ծանոթացել Ծառայության շենքում ստեղծվելիք Քաղաքացիների ընդունելության կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքներին: Գրիգոր Մինասյանն ընդգծել է Կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը՝ կարևորելով քաղաքացիների և հարկադիր կատարողների միջև արագ ու արդյունավետ կապի հաստատումն ու ամրապնդումը: Մինասյանը նշել է, որ ստեղծվելիք Կենտրոնը լինելու է նոր հարթակ, որի միջոցով քաղաքացիները […]

̰
Աղվան Հովսեփյանին հանցակցելու դրվագով Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

13:32 03.10.2022

Գլխավոր դատախազությունը 2022 թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել քրեական գործ՝ ըստ մեղադրանքի Աղվան Գառնիկի Հովսեփյանի և Վրեժ Վարանցովի Մարկոսյանի, որը դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ ընդունվել էր վարույթ: Հիշեցնենք, որ նշված գործով Վ.Մարկոսյանին մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքը կատարելու համար, որ նա, ՀՀ գլխավոր դատախազի, […]

̰
Արարատ Միրզոյանը և Լիվիա Լյոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

13:25 03.10.2022

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ: Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը

13:12 03.10.2022

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հոկտեմբերի 4-ից:

̰
Վիճաբանության ժամանակ 46-ամյա տանտերը դանակահարել է 34-ամյա տղամարդուն

13:00 03.10.2022

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետև տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

̰
Սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Ֆրանսիացի սենատորը դիմել է եվրոպական լրատվամիջոցներին

12:58 03.10.2022

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայերի նկատմամբ Ադրբեջանի գործողություններին, մասնավորապես դիմել է եվրոպական լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին, հարց բարձրացրել: «Ֆրանսիայի, ԵՄ լրատվամիջոցներ, ինչի՞ եք սպասում, որ գործեք փոքր ու ժողո՝րդավար Հայաստանի անունից։ Տիկի՛ն Ուրսուլա ֆոն դեր Լայեն, սպասեք, մինչև ադրբեջանցիներն ու նրանց թուրք դաշնակիցները ավարտե՞ն 1915 թ. Հայոց ցեղասպանությունը: Հայերի արյունն […]

̰
Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

12:52 03.10.2022

2022 թվականի հոկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Յուրի Երզնկյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արայիկ Աբրահամյանը, կինոռեժիսոր Յուրի Երզնկյանի դուստրը՝ պրոֆեսոր […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դեպք

12:49 03.10.2022

2022թ. սեպտեմբերի 8-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 1514 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 417 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ 2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 17780 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է […]

̰
Մեքենան գլորվել է ձորը. վարորդի կյանքը փրկել չի հաջողվել

12:43 03.10.2022

Հոկտեմբերի 3-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 41-ամյա վարորդ Մկրտիչ Խաչատրյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ […]

̰
Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ճանապարհահատվածի աջ գոտում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

12:40 03.10.2022

ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ14+400-կմ18+400 հատվածի աջ գոտում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ Միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն նաև նույն ճանապարհահատվածի ձախ գոտում։

̰
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը՝ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում

12:35 03.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը։ Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը։ Ողջունելով խորհրդի անդամներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նա հիշեցրել է, որ օրենքի նախագիծը երկու դրույթով ճանաչվել էր հակասահմանադրական՝ […]

̰
Փորձ է արվել ՌԴ արտահանել ծխախոտի չհայտարարագրված մեծ խմբաքանակ

12:31 03.10.2022

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանով ներմուծվող և արտահանվող ապրանքների օրինականության նկատմամբ։ Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառման արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ քաղաքացի Ռ.Մ-ն պատրաստվում է մաքսային հսկողությունից թաքցնելու կամ […]

̰
«ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ձորակում. կա զոհ

12:25 03.10.2022

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսագյուղ գյուղի անտառ տանող ճանապարհին «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, կողաշրջվել և հայտնվել ձորակում. 38-ամյա վարորդ Արշակ Իգիթխանյանը մահացել է, իսկ 59-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։

̰
BACK_TO_TOP