20:15 02.10.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանության Մասիսի բաժնից ստացված նյութերի փաստով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ սեպտեմբերի 30-ին Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկին կից գնտվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակուբի […]
19:52 02.10.2022
Ուժգորոդում գործարար համաժողովին մասնակցող դեսպան Վ. Կարապետյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել էր Զակարպատիեի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը անդրադարձել է հայ-ուկրաինական հարաբերություններին, Հայաստանում և մեր երկրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պատմել է դեսպանատան գործունեության մասին: Դեսպանն ու հանդիպմանը մասնակցող դեսպանության հյուպատոս Զարուհի Սրապյանը ծանոթացել են Զակարպատիեում ՀՀ քաղաքացիների խնդիրներին, պատասխանեցին հարցերին: Ինչպես տեղեկացնում […]
19:35 02.10.2022
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ։ ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի մանրամասները, կարևորել դրա հետևանքների վերացման և նոր ագրեսիաների կանխման գործում միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի կատարումը, […]
19:19 02.10.2022
Երիտասարդ խմբի կամավորներին հետևել են միջինը 9 տարի, իսկ տարեց մասնակիցներին՝ 5 տարի:
18:55 02.10.2022
Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել: Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
18:47 02.10.2022
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Անտոն Գոմես-Ռեինոն գրառում է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ․ «Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների բարբարոսական գնդակահարության տեսապատկերներն անընդունելի են: Կրկնակի անհանդուրժելի է այլասերված կերպով օգտվել այն քաղաքական դիրքից, որը ձեզ ընձեռում է ձեր գազը (համաշխարհային սովի ժամանակ)՝ ներխուժումներ կատարելու և մարդու իրավունքները ոտնահարելու համար»: Ավելի վաղ ՀՀ ՊՆ […]
18:33 02.10.2022
«Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը՝ 7-8 անձի մասին է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը` անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիներին: «Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել […]
18:17 02.10.2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում անօրինական է համարել չորս նոր տարածաշրջանների միացումը ՌԴ-ին և հայտարարել, որ Փարիզը կօգնի Ուկրաինային ինքնիշխանության վերականգնման հարցում: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։ Ելիսեյան պալատում նշել են, որ Ֆրանսիան հավատարիմ է Ուկրաինային լիակատար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում օգնելուն, հաղորդել է […]
17:59 02.10.2022
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով ԶՈՒ կողմից հայ ռազմագերիների գնդակահարությանը և կից տեսանյութ տեղադրել։ «Եվս մեկ անգամ ադրբեջանական ռեժիմի բարբարոսության մասին։ Եվ սրա՞նք են այն մարդիկ, որոնց հետ ստորագրել եք համաձայնագրեր և համարում եք վստահելի գործընկերներ, տիկին ֆոն Դեր Լեյեն»,- գրել է Ինյարիտուն: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի […]
17:40 02.10.2022
Մասնակի զորահավաքի ենթակա եւ Ռուսաստանից Վրաստան մեկնելու ցանկություն ունեցող ավելի քան 180 մարդ սահմանին ծանուցագրեր է ստացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հանրապետության զինվորական կոմիսարի տեղակալ Ավրիլ Աբդուլլաևը։ «Ավելի քան 180 ծանուցագիր է հանձնվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանին՝ Հյուսիսային Օսիայի տարածքում։ Ծանուցագրեր են ստացել երկրի տարբեր շրջանների քաղաքացիներ, որոնք սպասում են Վրաստան մեկնելուն», – ասել […]
17:25 02.10.2022
Հոկտեմբերի 2֊ին աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացման՝ Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքներից դուրսբերման, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման, հրադադարի ռեժիմի […]
17:10 02.10.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
16:54 02.10.2022
Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը կիրակի Թայվանի մերձակա շրջան է ուղարկել 22 ինքնաթիռ և չորս ռազմանավ, ասված է կղզու պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրության մեջ: Ինչպես հետևում է գերատեսչության Twitter-ում հրապարակված հաղորդագրությունից՝ Թայվանը օդային պարեկություն է ուղարկել իրավիճակին հետևելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել և տեղակայել զենիթահրթիռային համակարգեր։ Թայվանի շուրջ իրադրությունը զգալիորեն սրվել Է օգոստոսի սկզբին կղզի ԱՄՆ […]
16:36 02.10.2022
Անկասկած, սա ռազմական հանցագործություն է։ Ադրբեջանն ագրեսոր պետություն է և պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն։ Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։ «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի իշխանությունները պատերազմական հանցագործություններ են իրականացնում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս և այլ վայրագությունների […]
16:17 02.10.2022
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դիմել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն և կոչ արել նրանց վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ «Ֆրանցիսկոս պապը կոչ է անում Պուտինին անհապաղ դադարեցնել դիմակայությունը, իսկ Զելենսկուն՝ բաց լինել խաղաղության առաջարկների համար»,— Հռոմի Պապի ուղերձը մեջբերում է Vatican News-ը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հոկտեմբերի 2-ին «Երկնային հրեշտակին» ավանդական քարոզի […]
15:55 02.10.2022
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այս մասին հայտնել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ […]
15:38 02.10.2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ․ «Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ քույրեր եւ եղբայրներ, Այսօր Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրն է, որը Հայաստանի Հանրապետության տոնացույցը համալրել է մեկ տարի առաջ: Ձեր ավանդույթներով, մեր երկիրը շենացնելու պատրաստակամությամբ եւ դժվարությունները հավասարապես կիսելու սրտացավությամբ եղել եւ մնում եք մեր մեծ ընտանիքի անդամը: Փոքրաթիվ, բայց […]
15:26 02.10.2022
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութի վերաբերյալ․ «Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական սոցիալական հարթակներով տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ ռազմագերիներին կանխամտածված սպանելու տեսանյութ։ Տեսանյութի իսկությունն այս պահին պարզել ենք. այն նոր է, դեպքը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ սանձազերծված […]
15:20 02.10.2022
Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայերենով գրառում է արել Тwitter-ի իր էջում: Նա մեջբերել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերի խոսքերը․ «Ազատությունը կամովին չի տրվում կեղեքողի կողմից, այն պետք է պահանջվի ճնշվածների կողմից»,- գրել է նա: Ազատությունը կամովին չի տրվում կեղեքողի կողմից, այն պետք է պահանջվի ճնշվածների կողմից: Մարտին Լյութեր Քինգ կրտսեր ( […]
14:50 02.10.2022
Ռումինիայի առաջնորդ Կլաուս Յոհաննեսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մյուս յոթ նախագահների հետ համատեղ համատեղ հայտարարություն է ստորագրել, որտեղ աջակցություն է հայտնել դաշինքին Ուկրաինայի միանալուն: Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է Ռումինիայի նախագահի Twitter-ում։ «Մենք վճռականորեն պաշտպանում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը՝ Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշված է փաստաթղթում, որը զետեղված է նախագահական […]
14:33 02.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարածվող Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։ «Սոցցանցերում հերթական սահմռկեցուցիչ տեսանյութն է տարածվել. ադրբեջանցի զինվորները կամայականորեն գնդակահարում են հայ ռազմագերիների խմբին Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի այս ռազմական հանցագործությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար Հայաստանը կօգտագործի բոլոր […]
14:22 02.10.2022
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: Այդ մասին գրել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ «Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով առավոտյան […]
14:09 02.10.2022
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ․ «Սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտատերերի կողմից շարունակաբար տարածվող մի շարք տեսանյութեր փաստում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից կատարած պատերազմական հանցագործությունների՝ հայ ռազմագերիների արտադատական սպանությունների, հայ զինծառայողների, այդ թվում կանանց խոշտանգման և դիերի պղծման դեպքերի մասին։ Հայաստանի Հանրապետությունը պահանջում է հստակ գնահատական տալ Ադրբեջանի ԶՈՒ կողմից […]
13:43 02.10.2022
Հնդկաստանում առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, երբ մարդկանց տեղափոխող տրակտորն ու կցասայլն ընկել են լճակը, հայտնում է Times of India-ն։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր շրջանում։ Տրակտորիստը, որ կցասայլով տեղափոխում էր մոտ 50 մարդ, կորցրել է կառավարումը, ինչից հետո մեքենան ընկել է ջուրը։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհերի […]
13:28 02.10.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 68-ամյա Աշոտ Հ․-ն։ Ինչպես հայտնում է աղբյուրը՝ վերջինս սեպտեմբերի 27-ին, ժամը 12։40-ի սահմաններում «պոլիտրավմա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել, որտեղից այդ մասին տեղեկացրել էին ոստիկանության Սիսիանի բաժին։ Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները պարզել էին, որ Աշոտ Հ․-ն վնասվածքը ստացել է նույն […]
13:11 02.10.2022
«Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունների համատեղ հայտարարություն են տարածել, որով հայտնել են համայնքի զարգացման շուրջ համագործակցության մասին հուշագրի ստորագրման վերաբերյալ։ Հայտարարության մեջ նշված է. ««Ապրելու երկիր» և «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունները՝ Կարևորելով Ալավերդի համայնքի զարգացումը, Հաշվի առնելով Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների արդյունքները և կարևորելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության իրականացումը, Նպատակ ունենալով համատեղ ջանքերով […]
13:00 02.10.2022
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մինսկի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։12-ին, մարվել՝ 11։21-ին: […]
12:48 02.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա առիթով, որում, մասնավորապես, նշված է. «Հայաստանի ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, 2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, […]
12:30 02.10.2022
Դեկտեմբերին Երևան կբերվի 165 ավտոբուս։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Հարգելի երևանցիներ, 165 ավտոբուսների արտադրությունն է, որը համաձայն պայմանագրի պետք է ժամանի Երևան այս տարվա դեկտեմբերին, որի ներկրումը, վստահաբար, կմեղմացնի տրանսպորտային վիճակի խնդիրը»,- գրել է Սարգսյանն ու կից տեսանյութ հրապարակել։
12:16 02.10.2022
Ինդոնեզիայի Մալանգի մարզադաշտում երեկ՝ հոկտեմբերի 1-ին, «Արեմի» և «Պերսեբայայի» միջև կայացած խաղից հետո անկարգություններ են սկսվել: Ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել երկրպագուների դեմ, ինչի հետևանքով խուճապ և հրմշտոց է սկսվել: Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղից հետո անկարգությունների և հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 174-ի: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Antara գործակալությունը հաղորդում է, որ […]