12:23 03.10.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 22, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության՝ 7, սառը զենքի հայտնաբերման՝ 4, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության և […]
12:17 03.10.2022
Սեպտեմբերի 29-30-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։ Նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։ Ներկայացվել և քննարկվել են նաև «Կոնյակ» […]
12:03 03.10.2022
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու մասին: Ֆեյսբուքի իր էջում նա մասնավորապես գրել է. «Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ […]
12:03 03.10.2022
Երկրորդ անգամն է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատելու իր խոստումը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում տրվեց, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների»։ This is already the second time when @Azerbaijan refuses to fulfill […]
11:59 03.10.2022
Ըստ մարդու իրավունքների հարցերով կազմակերպությունների՝ ցույցերի ընթացքում 130-ից ավելի մարդ է մահացել։
11:42 03.10.2022
Նախարար Վահան Քերաբյանը, սեպտեմբերի 30-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուչանիշները, ընդգծելով, որ չնայած մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես տնտեսության […]
11:35 03.10.2022
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետի (ծածկագիր` 26-33.8-Մ5-43) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
11:30 03.10.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Քվեբեկի հայկական բժշկական ասոցիացիայի ծրագրի հիմնական համակարգող և ասոցիացիայի անդամ Ռիտա Կույումջյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են հանրակրթության ոլորտում «Հետտրավմային աճի և տոկունության» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դպրոցներում առկա են տարաբնույթ խնդիրներ՝ երեխաներին անհրաժեշտ հոգեբանական աջակցության և բուլինգի […]
11:18 03.10.2022
Միջադեպը որակվել է որպես մարզադաշտերում տեղի ունեցած աշխարհի վատթարագույն ողբերգություններից մեկը։
11:10 03.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ: 32 տարի առաջ այս օրը շրջադարձային նշանակություն ունեցավ Գերմանիայի համար՝ նոր էջ բացելով նաև համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների պատմության մեջ: Այս կարևոր […]
11:05 03.10.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 910 նոր դեպք, առողջացել է 1368 քաղաքացի, գրանցվել է 8 մահ: Պատվաստումային գործընթացը շարունակվում է, առաջին դեղաչափը ստացել է 1 150 019 քաղաքացի, 1 025 351 քաղաքացի պատվաստվել է ամբողջությամբ:
11:00 03.10.2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 889 ահազանգ: Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 19, բնածին 22 և սոցիալ-կենցաղային բնույթի 18 կանչ: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 4 դռան և 1 վերելակի բացում, առողջական […]
10:56 03.10.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը նախագահ Գեղամ Գևորգյանի գլխավորությամբ Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնիի հրավերով հոկտեմբերի 3-ին մեկնել է Վարշավա համատեղ իրականացվող «Մրցակցության պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում, հայտնում է ՄՊՀ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում երկու երկրների մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: ՄՊՀ մասնագետները կծանոթանան վճարումների հետաձգումներին և […]
10:47 03.10.2022
Հանրային հեռուստաընկերության եթերում «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների» վերաբերյալ քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը խոսել է հոկտեմբերի 2-ին համացանցում հայտնված տեսանյութի մասին, որտեղ երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում հայ ռազմագերիներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Գրիգորյանը հայտնել է, որ Պաշտպանի հաստատությունը նաև գիտի՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքում. «Տեսանյութի բովանդակությունը վերլուծելիս՝ […]
10:36 03.10.2022
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը ֆեյսբուքյան էջում գրում է, որ իսպանացի առաջատար վերլուծաբաններ, գիտավերլուծական կենտրոնների ղեկավարներ Պեդրո Բանյոս Բախոն, Էդուարդո Սալդանյան, Ֆերնանդո Արանկոնն իրենց գրառումներով դատապարտել են ադրբեջանցի զինվորների կողմից հայ ռազմագերիների սպանությունը։ Պեդրո Բանյոս Բախոն գրել է. «Սարսափելի տեսանյութ է շրջանառվում, թե ինչպես են #ադրբեջանական զինվորները սառնասրտորեն սպանում գերի ընկած հայ զինվորներին։ Ադրբեջանցիներն այսպիսով խախտում են […]
10:17 03.10.2022
Երևանի նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնուն է, որ այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու է Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար: «Շաբաթվա ընթացքում կկիսվեմ ձեզ հետ արդյունքներով՝ ամփոփելով շրջայցի ընթացքում հայտնաբերած հիմնական խնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները»,- գրել է նա։
10:01 03.10.2022
ՊՈՆՏՈՍ ծրագրի շրջանակներում Սևանի ջրհավաք ավազանում ս.թ. սեպտեմբերի 13-ին իրականացվել է մեդիա ուղևորություն լրագրողների և լրատվամիջոցների համար դեպի Սևանի ջրհավաք ավազան ԶԼՄ ներկայացուցիչների համար, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: Շրջայցի նպատակն էր լրագրողներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացնել ՊՈՆՏՈՍ ծրագրի ուսումնասիրության տարածքները Սևանի ավազանում և դրանց մոնիթորինգի մեթոդները՝ կիրառելով արբանյակային պատկերները։ Շրջայցի օրակարգում […]
09:51 03.10.2022
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Պրիմորսկի երկրամասի սահմանային ծառայության աշխատակիցները Պրիմորիեի Պոժարսկի շրջանի առանձնատանը հայտնաբերել են Կարմիր գրքում գրանցված ամուրյան երկու վագրի մնացորդերը: Այս մասին երկուշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հատկապես արժեքավոր վայրի կենդանիների ածանցյալներ և ապօրինի շրջանառության մեջ գտնվող զինամթերք է առգրավվել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային տնօրինության աշխատակիցների կողմից Պոժարսկի […]
09:40 03.10.2022
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Մասնավորապես՝ Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքներում, Տրետուք-Մեծ Մասրիկ և Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհներին։ Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 5 […]
09:31 03.10.2022
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:
09:23 03.10.2022
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ այսօր մի քանի տեսանյութեր է ստացել Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ Կլաարն ընդգծել է, որ դեռ դրանք հաստատման և քննության կարիք ունեն, […]
09:18 03.10.2022
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։ ՀՀ ԱԳ […]
09:08 03.10.2022
Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Սևան, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ քաղաքներում և Լանջազատ գյուղում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։
08:57 03.10.2022
Հրդեհը բռնկվել է Բուրյաթիայի Սեվերոմույսկ գյուղի ութ բնակելի շենքում, ինչի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել են ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։ «Բնակելի շենքի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել, առաջին մարտական հաշվարկի ժամանման պահին թանձր ծուխ է նկատվել, հրդեհի ժամանակ հայտնաբերվել է չորս մահացածի դի՝ երկու տղամարդու և երկու կնոջ»,- ասվում […]
08:49 03.10.2022
Հոլիվուդյան դերասանուհիներ Մարգո Ռոբիի և Կարա Դելևինի թիկնապահները Արգենտինայի մայրաքաղաքում հարձակվել են պապարացիների վրա։ Ինչպես կիրակի հայտնել է Infobae ինտերնետային պորտալը, լուսանկարիչը հոսպիտալացվել է։ Պեդրո Օրկերոն հետևում էր Ռոբիին և Դելևինին այն ռեստորանում, որտեղ նրանք ընթրում էին ամսագրի պատվերով: Երբ պապարացիները սկսել են լուսանկարել հեռացող դերասանուհիներին, թիկնապահները փորձել են ուժով կանգնեցնել նրան։ Օրկերոն հոսպիտալացվել է […]
08:32 03.10.2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է ցուցադրել, որտեղ ներկայացվում է մոբիլիզացված ռուսների և կամավորների ուսուցումը ՆԱՏՕ-ի գրավված նռնականետեր կիրառելու նպատակով։ Կիրակի՝ հոկտեմբերի 2-ին, հայտնել է РИА Новости-ն։ Գործակալության տվյալներով՝ խոսքը շվեդ-ամերիկյան արտադրության AT-4 նռնականետերի մասին է։ AT-4 նռնականետը օգտագործվում է աշխարհի ավելի քան 20 երկրների զինված ուժերի կողմից։ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինա են մատակարարել ավելի քան 20 […]
08:25 03.10.2022
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 32 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ 20 հա, Երնջատափ գյուղում՝ 1․5 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ 200 քմ, Գավառ քաղաքում՝ 1․3 հա, […]