Բոլոր լուրերը – Page 372 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 33 ՃՏՊ․ 4 մարդ զոհվել է, 50 մարդ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:13 10.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 7-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 216 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23-ական, ֆիզիկական ներգործության՝ 18, հոգեկան ներգործության ու անձնական […]

̰
Հայտնի է՝ ով կլինի Կանադայի նոր վարչապետը

12:05 10.03.2025

Կանադայի իշխող Լիբերալ կուսակցությունn արդեն գլխավորում է Անգլիայի բանկի և Կանադայի բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։ Նա կփոխարինի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, ով հունվարին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ներկուսակցական ընտրություններում Քարնին՝ միակ թեկնածուն, որը Թրյուդոյի կառավարությունից չէ, հավաքել է ձայների գրեթե 86 տոկոսը, հաղորդում է BBC-ն։ Իր ելույթում Մարկ Քարնին ասել է, որ Կանադան երբեք չի […]

̰
SHANTNEWS

12:00 10.03.2025

   

̰
Give Me Sport-ը նշել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահին

11:55 10.03.2025

Բրիտանական հեղինակավոր Give me Sport պորտալը հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն դարպասապահների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Առաջին տեղը զբաղեցրել է «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, որը թիմի հետ իր կարիերայի ընթացքում երկու անգամ հաղթել է մրցաշարում։ Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը գլխավոր եվրագավաթային մրցաշարի քառակի հաղթող է։ Երրորդ տեղը զբաղեցրել […]

̰
Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:48 10.03.2025

Մարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի Քարաշամբ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի շրջանակում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Շահումյան գյուղում այրվել է խոտածածկույթ

11:40 10.03.2025

Մարտի 9-ին, ժամը 15:11-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան և Փոքր Վեդի գյուղերի միջանկյալ հողատարածքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 19։35-ին: Այրվել […]

̰
Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:19 10.03.2025

Մարտի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Ուսումնական գրականություն և ուսումնաօժանդակ նյութեր Սփյուռքի կրթօջախների  համար․ մեկնարկում է հայտերի հավաքագրումը

11:08 10.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հայտերի հավաքագրում՝ սփյուռքի կրթօջախներին և կրթամշակութային կենտրոններին ուսումնական գրականության և ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման ամենամյա ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել սփյուռքում գործող կրթօջախներին հայոց լեզվի, գրականության և հայագիտական այլ առարկաների դասավանդման գործընթացում՝ պետական աջակցությամբ տրամադրելով անհրաժեշտ դասագրքեր, աշխատանքային տետրեր և ուսումնաօժանդակ այլ նյութեր: Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝ […]

̰
Թալինի համայնքային ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել

10:59 10.03.2025

Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ բնապահպանական վերահսկողություն իրականացնելիս Թալին-Թաթուլ ճանապարհին ստուգել են «ՎԱԶ-2106» մակնիշի մի մեքենա։ Նրանք մեքենայում հայտնաբերել են «Իժ-27» և «Իժ-18» մոդելի որսորդական ողորկափող երկու հրացան, 12 մմ տրամաչափի 19 փամփուշտ և տափաստանային 19 արտույտ, որոնց որսն արգելված է: Պարզվել է, որ 26-ամյա […]

̰
Այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը ԼՂ-ի հայերի էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստան ներխուժելու նպատակ է հետապնդում․ Ջոն Ինյարիտու

10:50 10.03.2025

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։ «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ […]

̰
Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 688 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

10:41 10.03.2025

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 7-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 688 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով 7090 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության […]

̰
Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ․ Փաշինյան

10:36 10.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրեն իշխանության ոչ ոք չի բերել։ «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ եւ Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»,-գրել է Փաշինյանը:

̰
Հրդեհ Դաստակերտ քաղաքում

10:32 10.03.2025

Մարտի 10-ին, ժամը 04:21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաստակերտ քաղաքի Հարությունյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել՝ 07։47-ին: Այրվել են տան (մոտ 100 քմ) փայտե պատշգամբը (մոտ 20 քմ), ննջասենյակը (մոտ 20 […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում և Արմավիրի մարզում

10:26 10.03.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 11-ին ժամը 10:00-ից մինչև մարտի 12-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Սիլիկյան, Գ-1 թաղամասերի, Նոր խճուղու, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 10-ին

10:07 10.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 430 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․49 դրամ:

̰
Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները

10:00 10.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ իրեն բոլորովին չեն անհանգստացնում «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմածովային ուժերը։ Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները նրան հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է այս համատեղ զորավարժություններով։ «Ոչ, ընդհանրապես, որովհետև մենք բոլորից ուժեղ ենք, մենք բոլորից ավելի հզոր […]

̰
ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են «Ազատության վահան» լայնածավալ զորավարժությունները

09:50 10.03.2025

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը մարտի 10-ին սկսել են «Ազատության վահան» համատեղ լայնածավալ զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։ Զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև փոխկապակցվածության բարձրացումն է։ Դրանցում ներգրավվելու է հարավկորեացի մոտ 19 հազար զինվորական։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, կողմերը նախատեսում են 16 լայնամասշտաբ դաշտային վարժանքներ՝ […]

̰
ՄԱԿ-ը Գազայի հատվածում էլեկտրաէներգիան անջատելու Իսրայելի որոշումը ցեղասպանություն է որակել

09:40 10.03.2025

Պատժամիջոցների բացակայությունը և Իսրայելին զենքի շարունակական մատակարարումը, մինչ Գազայի հատվածը անջատվում է էլեկտրաէներգիայից, մեղսակցություն է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը: Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։ X սոցիալական ցանցում հրապարակված մեկնաբանության մեջ նա ցեղասպանություն է անվանել Իսրայելի որոշումը՝ դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատված։ «Գազայի հատվածին էլեկտրաէներգիայի մատակարարման […]

̰
ԱՆ-ը իրականացնում է Օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն

09:31 10.03.2025

Արդարադատության նախարարության Իրավական ակտերի փորձաքննության գործակալությունն իրականացնում է օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պարտադիր փորձաքննություն՝ապահովելով Հայաստանի Հանրապետությունում ընդունվող օրենսդրական և ենթաօրենսդրական իրավական ակտերի իրավաչափ, արդյունավետ և համահունչ լինելը միջազգային չափանիշներին՝ նպաստելով երկրի իրավական համակարգի շարունակական զարգացմանն ու կայունությանը։ Այս մասին հայտնում են նախարարությունից։  

̰
Թրամփը հնարավոր է համարել բանակցություններ վարելը Սի Ծինփինի հետ

09:25 10.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը։ Կիրակի օրը Ֆլորիդայից Վաշինգտոն վերադարձող նախագահական ինքնաթիռում լրագրողները պետության ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա նախատեսում է հանդիպել Չինաստանի առաջնորդի հետ։ «Այո, ես ինչ-որ պահի կհանդիպեի։ Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Չինաստանի նախագահի հետ», -պատասխանել է Թրամփը։ Փետրվարին Թրամփը վստահություն է հայտնել Չինաստանի […]

̰
Ուկրաինան դեռևս բավարար ցանկություն չի ցուցաբերել խաղաղություն հաստատելու համար․ Թրամփ

09:15 10.03.2025

Մինչ այժմ Ուկրաինան խաղաղություն հաստատելու բավարար ցանկություն չի ցուցաբերել՝ ամերիկյան օգնությունը վերականգնելու համար, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ նրանք կստորագրեն օգտակար հանածոների գործարքը: Բայց մենք ուզում ենք, որ դա անեն, ես ուզում եմ, որ նրանք խաղաղություն ուզեն։ Նրանք դա ցույց չեն տվել այնքան, որքան պետք է հիմա ցույց տան: Կարծում եմ, […]

̰
Չինաստանում ավարտվել է բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստը

09:05 10.03.2025

ՉԺՀ-ի բարձրագույն խորհրդատվական մարմնի՝ Չինաստանի Ժողովրդական Քաղաքական Խորհրդատվական Կոնֆերանսի ՀամաՉինաստանի կոմիտեի (CPPCC) տարեկան նստաշրջանն ավարտեց իր աշխատանքը երկուշաբթի օրը: Ինչպես հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, եզրափակիչ նիստին, որն անցկացվել է Ժողովրդական մեծ դահլիճում, մասնակցել են Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ ՍՊԸՀ 14-րդ գումարման երրորդ նիստը տեւել է վեց օր՝ մարտի […]

̰
Իրանի միջուկային ծրագիրը միշտ խաղաղ է լինելու․ Իրանի ԱԳՆ

08:55 10.03.2025

Իրանի միջուկային ծրագիրը եղել է և միշտ լինելու է «բացարձակ խաղաղ», չկա դրա «պոտենցիալ ռազմականացում» հասկացությունը, այս մասին ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին սոցցանցերում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և հավելել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել իրանական միջուկային […]

̰
Արգենտինայի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել ջրհեղեղից տուժածների համար

08:45 10.03.2025

Արգենտինայի առաջնորդ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Բաիա Բլանկա քաղաքում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի համար, որտեղ առնվազն 16 մարդ է զոհվել, ասվում է նախագահի վարչակազմի X-ի բլոգում։ «Նախագահ Խավիեր Միլեյը եռօրյա ազգային սուգ կհայտարարի Բաիա Բլանկա քաղաքում և նրա շրջակայքում անցյալ ուրբաթ օրը տեղի ունեցած փոթորկի հետևանքով հայրենակիցների մահվան կապակցությամբ»,-ասվում […]

̰
Կանադայի ապագա վարչապետն ասել է, որ չի վստահում ԱՄՆ-ին

08:35 10.03.2025

Կանադայի իշխող «Լիբերալ» կուսակցության նոր առաջնորդ Մարկ Քարնին, ով շուտով կդառնա վարչապետ, անվստահություն է հայտնել ԱՄՆ-ին։ Ես գիտեմ, որ այս մութ օրերը բերվել են մեզ մի երկրի կողմից, որին մենք այլևս չենք կարող վստահել»,-ասել է Քարնին կուսակցության համագումարի ժամանակ՝ նկատի ունենալով ԱՄՆ մաքսատուրքերը: Նա նաև խոստացել է, որ Կանադան «կապաքինվի ցնցումից»՝ նշելով, որ իրենք կկարողանան […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 10.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Սիրիայի նոր իշխանությունները հերքել են խաղաղ բնակիչների կոտորածների մասին տեղեկությունները

08:20 10.03.2025

Սիրիայի անցումային կառավարության տեղեկատվության նախարարությունը անիրատեսական է անվանել երկրի արևմտյան նահանգներում խաղաղ բնակիչների կոտորածների մասին տեղեկատվությունը, որտեղ բախումները շարունակվում են Սիրիայի անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև: «Վերջին երկու օրերի ընթացքում պարբերաբար փորձեր են արվել վերաբաշխել հին լուսանկարներն ու տեսանյութերը, որոնցից մի քանիսը վերաբերում են նախորդ տարիներին, իսկ մյուսներն արվել են երկրից […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

08:10 10.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հրդեհ խորդանոցի տանիքում

08:05 10.03.2025

Մարտի 9-ին, ժամը 20:32-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Կայարան 2-րդ թաղա­մասում այրվում է արտադրամասի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խորդանոցի տանիքում և հարակից խոտածածկ տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:10-ին, […]

̰
Մարվել է ավտոմեքենայում բռնկված հրդեհը

08:00 10.03.2025

Մարտի 9-ին, ժամը 23:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։15-ին, մարվել՝ 23։28-ին։ Այրվել են «Chery» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահի դիմացի հատվածը՝ […]

̰
BACK_TO_TOP