16:54 10.03.2025
Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
16:48 10.03.2025
Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: Այցի […]
16:42 10.03.2025
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։
16:36 10.03.2025
Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին և Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմ ներդնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի՝ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովն այս օրերին Բաքվում ներկայացրել է իր զեկույցը, որտեղ նշվում է, որ և՛ Հայաստանում, […]
16:26 10.03.2025
Մարտի 10-ին ՀՀ դեսպան, Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի առաջին փոխնախագահի պաշտոնում։ Ի պաշտոնե, դեսպան Հովհաննիսյանը նախագահելու է նաև նստաշրջանի Բոլորի Կոմիտեն՝ համակարգելով անդամ երկրների կողմից ներկայացված մի շարք բանաձևերի նախագծերի բանակցությունները, որոնք միտված են խթանելու թմրամիջոցների օգտագործման կանխարգելումը, հետևանքների վերացումը, զարգացման այլընտրանքային ծրագրերի մշակումը, […]
16:20 10.03.2025
Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։ Հյուրերից դուբլ է գրանցել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 11-մետրանոցից։ 31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրել է 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ռմբարկուն է: «Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» 29 միավորով […]
16:14 10.03.2025
Այսօր՝ մարտի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:35-ի սահմաններում Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են «Mercedes» և «վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի մասին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և տուժածի ինքնությունը:
16:06 10.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson-NI ընկերության նախագահ Ռիտու Ֆավրեին։ Վարչապետը ողջունել է տիկին Ֆավրեի այցը և կարևորել Emerson-NI ընկերության գործունեությունը մեր երկրում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է և այդ առումով գործադիրը շահագրգիռ է Emerson-NI ընկերության կողմից նոր ներդրումային ծրագրերի […]
16:00 10.03.2025
Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կոչ է անում անհապաղ միջազգային գործողություններ ձեռնարկել Բաքվում ապօրինի և շինծու մեղադրանքներով անազատության մեջ պահվող հայերին ազատելու համար՝ զգուշացնելով, որ անգործությունը կխրախուսի հետագա բռնաճնշումները և մարդու իրավունքների խախտումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շվեդիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ընդունած հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ բոլոր հայ գերիների անվերապահ ազատ արձակումն ապահովելու համար անհրաժեշտ է […]
15:50 10.03.2025
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված 19 500 ԱՄՆ դոլլար արժեքով թղթադրամ։ Բացահայտվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտների տեղափոխման դեպքեր։ Ավտոմեքենայի թաքստոցներից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված չափիչ մանոմետրեր։ Չհայտարարագրված բրենդային զարդերի, հագուստների, պայուսակների ներմուծման փորձերը կանխվել են։ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից հայտնաբերել են չհայտարարագրված […]
15:42 10.03.2025
Հայաստանում COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-7-ը գտնվել է Հայաստանում։ Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ և այցեր են իրականացվել COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։ […]
15:32 10.03.2025
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: ԲԴԽ նախագահը կարևորել է երկկողմ ներդրվող ջանքերը բազմադարյա հայ-իրանական բարեկամական հարաբերություններն ամրապնդելու գործում, ընդգծել է պատրաստակամությունը արդարադատության բնագավառում համագործակցելու ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրներում պահվող ազատազրկված անձանց փոխանցումների, հանձնումների և վտարումների հետ կապված խնդիրներին։ Քննարկման առարկա են […]
15:21 10.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Խոսքը վերաբերում է նշված օրենքի` «Զինծառայողների բնակարանային ապահովությունը» վերտառությամբ 65-րդ հոդվածի 1-ին մասում փոփոխություններ ու լրացումներ կատարելուն, ըստ որի՝ ներկայում գործող 30 կիլոմետրի փոխարեն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվելու […]
15:12 10.03.2025
Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) ետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է:
15:10 10.03.2025
Իրանը հաղորդագրություն չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Ոչ, մենք չենք ստացել», – ասել է նա՝ պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին։ Մարտի 7-ին Թրամփը Truth Social-ում գրել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ […]
14:55 10.03.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու փոխգործակցությունը: Քննարկվել է քրեական գործերով իրավական օգնության մասին երկրների միջև առկա համագործակցության մանրամասները։ Նախարարը նշել է, որ մեր երկրի ապագան համահունչ է Եվրոպական արժեքներին և ստանդարտներին, և բարեփոխումները հենց […]
14:45 10.03.2025
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 21-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրում է խորհրդարանական լսումներ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով: Լսումներ հրավիրելու մասին որոշումը հաստատվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 10-ին գումարած արտահերթ նիստում:
14:34 10.03.2025
Սիրիայի նոր իշխանությունների ենթակայությամբ անվտանգության ծառայությունները ծրագիր են մշակել՝ կանխելու նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հարձակումները։ Այս մասին հայտնել է նոր իշխանությունների պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդել Գանին։ «Առաջիկա փուլում անվտանգության ծառայությունները միջոցներ կձեռնարկեն ակտիվացնելու իրենց աշխատանքը՝ ապահովելու քաղաքացիների կայունությունն ու բարեկեցությունը, պահպանելու անվտանգությունը երկրում: Նրանք մշակել են նոր ծրագիր՝ նախկին ռեժիմի […]
14:25 10.03.2025
Մարտի 9-ին, ժամը 8.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վարորդը՝ 62-ամյա Գնել Խ․-ն, մահացել է, իսկ 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է նախաքննություն:
14:12 10.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ՝ 2025 թվականի հունվարին ԱՄՆ նախագահի՝ պաշտոնը ստանձնելուց հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նրանք հաճախակի հեռախոսային կապեր չունեն, իրականում նրանք ընդամենը մեկ խոսակցություն են ունեցել»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել […]
14:00 10.03.2025
Անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար ընտրողների ցուցակներում ընդգրկվելու են այն անձինք, որոնք հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, և որոնք քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող […]
13:52 10.03.2025
Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա հակասությունների և խնդիրների հաղթահարման աշխատանքները, մեծ հաշվով, չեն էլ սկսվել։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ ամերիկյան նոր վարչակազմը «քայլեր է անում ճիշտ ուղղությամբ»։ «Մենք գնահատում ենք դրանք, բայց, կրկնում եմ, վաղաժամ է դրա հիման վրա որևէ խորը եզրակացություն անելը: Մենք […]
13:38 10.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալեքսանդր Տուրչինին նշանակել է հանրապետության կառավարության ղեկավար, երկուշաբթի հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Բելառուսի Սահմանադրության համաձայն՝ վարչապետը նշանակվում է Բելառուսի Հանրապետության նախագահի կողմից՝ Ներկայացուցիչների պալատի նախնական համաձայնությամբ, այդ ընթացակարգն իրականացվել է»,- ասվում է հաղորդագրությունում։ Տուրչինը նախկինում աշխատել է որպես նախագահի օգնական, Նախարարների խորհրդի աշխատակազմի ղեկավար, իսկ 2018 թվականից զբաղեցրել է կառավարության […]
13:24 10.03.2025
Վեց շաբաթվա վերանայումից հետո Միացյալ Նահանգները պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը, X սոցիալական ցանցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: Այժմ չեղարկվող 5200 պայմանագրերը տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ […]
13:15 10.03.2025
Մարտի 8-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 45,5-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, ճանապարհին հայտնված շանը հարվածելու հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը՝ 26-ամյա Գևորգ Ղ․-ն, մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
13:09 10.03.2025
Մարտի 8-ին, ժամը 21-ին, «Օպել» մակիշի ավտոմեքենան Բջնի գյուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ 74-ամյա ուղևոր Մարետա Խ․-ն մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
12:50 10.03.2025
«Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծը քննարկելու համար նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը հասարակական կազմակերպությունների ու հոգեբուժական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ ու Եվրոպական միության աջակցությամբ` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը մշակում է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի հոգեկան առողջության ոլորտում ՀՀ առկա իրավակարգավորումները համապատասխանացնել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող […]
12:30 10.03.2025
Մարտի 3-ից 9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 590 դեպք, որից 246-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 164, փլուզման՝ 3, քարաթափման, պայթյունի, ձնաբքի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, մերկասառույցի՝ 5, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 2-ական, կեղծ ահազանգի՝ 4, թունավորման՝ 8, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 60, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 18, հրդեհի կեղծ […]
12:22 10.03.2025
Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Սերբիայում մասնակցում է աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ և մրցավարների որոշմամբ 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։ […]