Բոլոր լուրերը – Page 370 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

Բոլոր լուրերը

«Չելսիի» կազմն ամենաթանկարժեքն է ֆուտբոլի պատմության մեջ

20:40 10.03.2025

Լոնդոնի «Չելսիի» կազմը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեքն է, հայտնում է Sky Sports-ը: ՈՒԵՖԱ-ի հաշվետվության համաձայն՝ անգլիական ակումբը կազմի համար ծախսել է 1.66 միլիարդ եվրո: Այս ցուցանիշն ամենաբարձրն է ֆուտբոլի պատմության մեջ: «Չելսին» գերազանցել է Մադրիդի «Ռեալի» ցուցանիշը (1.33 միլիարդ), որը գրանցվել էր 2020 թվականին: «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» նույնպես մեկ միլիարդից ավելի են […]

̰
Սիրիայի հայերի տարհանումն այս պահին անհնար է. Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

20:31 10.03.2025

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին  անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մամուլի պատասխանատու Նելլի Ղուլյանը՝ նշելով, որ անվտանգային պայմաններից ելնելով՝ տարհանումն այս պահին ուղղակի անհնար է, իսկ տեղի հայերն էլ այդ հարցը ներկայում չեն բարձրացնում։ Նա նշեց՝ որ մշտապես կապի մեջ են նաև […]

̰
Մարկո Ռուբիոն պատասխանել է Պուտինի և Թրամփի հանդիպման ժամկետների մասին հարցին

20:24 10.03.2025

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Թրամփի եւ Պուտինի հանդիպման կոնկրետ ժամկետ չի նշվում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

̰
Ռամոսը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ

20:18 10.03.2025

Լեգենդար իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյի» կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել: 38-ամյա ֆուտբոլիստը «Կրուս Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության արտագնա խաղի 12-րդ րոպեին բացել է հաշիվը: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: «Մոնտերեյը» 16 միավորով 9-րդն է, «Կրուս Ազուլը»` 19 միավորով 5-րդը:

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 3-9-ը

20:08 10.03.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.37 մ (09.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.413 մլն.մ³, […]

̰
SHANTNEWS

20:00 10.03.2025

̰
Կարեն Խաչանովը դուրս է եկել երրորդ շրջան․ Ինդիան Ուելս

19:54 10.03.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան Ուելսի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան: Աշխարհի 23-րդ ռակետը երկրորդ շրջանում 3-6, 6-0, 6-3 հաշվով հաղթել է չեխ Յակուբ Մենշիկին (57-րդ ռակետ): Խաչանովը երրորդ շրջանում կմրցի ամերիկացի Բեն Շելթոնի դեմ (12-րդ ռակետ):

̰
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավարի հետ

19:46 10.03.2025

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգին, տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հարցերի շրջանակ: Դեսպան Հակոբյանն ու պատգամավոր Ազիզին ընդգծել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ակտիվացումը՝ դրա համատեքստում կարևորելով ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության […]

̰
Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները գրանցել են Գյումրիում և Փարաքարում առաջադրված բոլոր քաղաքական ուժերին

19:40 10.03.2025

Այսօր՝ մարտի 10-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։ Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝ «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» «Իմ հզոր համայնք» «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» «Ապրելու երկիր» կուսակցություն «Մեր քաղաքը դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Մայր Հայաստան» […]

̰
Կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին․Դեկու

19:25 10.03.2025

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Նեյմարը ֆենոմեն էր: Այստեղ նա լուրջ ճանապարհ անցավ ու հասավ մեծ նվաճումների: Բայց կարծում եմ՝ այժմ «Բարսելոնայի» համար ժամանակը չէ մտածելու Նեյմարի վերադարձի մասին: Իհարկե, նա կարևոր խաղացող է, սակայն սցենարը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին: […]

̰
Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

19:11 10.03.2025

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ  ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։ «Դրանք հասանելի են elections.mia.gov.am կայքում, ինչպես նաև ԿԸՀ կայքի ՏԻՄ 30․03․25 ընտրողների ռեգիստրի և ընտրողների ցուցակների բաժիններում: Ի դեպ, ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են քարտեզի վրա տեսնել իրենց տեղամասային կենտրոնի հասցեն»,- ասվում […]

̰
Գյումրին օրորոցն է հայ մշակույթի․ Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը

18:53 10.03.2025

Գյումրին օրորոցն է հայ մշակույթի, ես սիրում եմ Գյումրին, իսկ սերն առանց արցունքի ու հուզմունքի չի լինում․ այսօր Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի պատվին ընդունելություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հուզված ու տպավորված է կոմպոզիտորի հետ հանդիպումից և պատիվ է համարել […]

̰
«Ինտեր Մայամիի» հաղթանակը՝ 10 հոգով և առանց Մեսսիի

18:43 10.03.2025

«Ինտեր Մայամի»-ն MLS-ի 3-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունել էր «Շառլոտին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել: Միակ գոլը Լուիս Սուարեսի փոխանցումից խփել է Տադեո Ալենդեն։ Իդեպ «Ինտեր Մայմին» 38-րդ րոպեից խաղացել է 10 հոգով՝ դարպասապահ Օսկար Ուստարիի հեռացումից հետո։ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մնացել է պահեստայինների նստարանին։ «Ինտեր Մայամին» նոր մեկնարկած առաջնությունում […]

̰
Վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով

18:36 10.03.2025

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ մարտի 10-ին վթարվել է «Մաքրավան-Աբովյան» ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով:  «Որոշ ժամանակ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ նկատել էին, որ Երևան-Սևան մայրուղու հարակից տարածքում՝ Ջրաբեր ավազահանքի մոտ՝ ջրատարի վրա հող և արտադրական թափոններ են լցվում՝ ինչի հետևանքով ջրատարի որոշ հատվածներ հայտնվել են լրացուցիչ լիցքի տակ: […]

̰
Հայաստանը միջազգային ցուցահանդեսում «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում ճանաչվել է հաղթող երկիր

18:32 10.03.2025

«ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել է «PATWA» միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ «Լավագույն արկածային զբոսաշրջության ուղղություն» անվանակարգում հաթող երկիր է ճանաչվել Հայաստանը: Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից: «Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը՝ որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն»,- […]

̰
«Ինտերը» ամրապնդվեց առաջին տեղում

18:23 10.03.2025

Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունել էր «Մոնցային» և կամային հաղթանակ է տարել 3-2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլեր են խփել Մարկո Առնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ է եղել հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը: «Ինտերի» կազմում մեկնարկային կազմում է եղել […]

̰
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով Գյումրիում է

18:14 10.03.2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրի բժշկական կենտրոնում, եղել վերանորոգման ընթացքի մեջ գտնվող վիրաբուժական բաժանմունքում, ծանոթացել այն փոփոխություններին, որոնք արվել են նախորդ այցի ժամանակ արված դիտարկումների հիման վրա: Անահիտ Ավանեսյանը տվել է հանձնարարականներ Գյումրու ծննդատան վերակառուցվող մասնաշենքի վերաբերյալ, ինչպես նաև Գյումրու բժշկական կենտրոնի զարգացմանն ուղղված աշխատանքային քննարկում ունեցել:

̰
Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու հողամասի և դրա վրա գտնվող անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. վարչապետ

18:07 10.03.2025

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ […]

̰
SHANTNEWS

18:00 10.03.2025

̰
Էլիդա Քոչարյանը մեկնարկել է հաղթանակով․ Կանանց ԱԱ

17:53 10.03.2025

Սերբիայում մեկնարկել է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը 1/16 եզրափակչում 5-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի նկատմամբ։ Նա երկրորդ ռաունդում հուժկու հարվածով նոքդաունի է ենթարկել մրցակցին։ Այսօր պայքարի մեջ կմտնի Եկատերինա Սիչևան։

̰
Կոտայքի մարզում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Murano»-ն. կան տուժածներ

17:45 10.03.2025

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածում՝ «Քարվանա» սննդի կետի դիմաց, բախվել են «Mazda 6» և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել նշված սննդի կետին պատկանող ծաղկամանին, նստարաններին, կոտրել մի քանիսը, իսկ «Mazda»-ի անվահեծանը կոտրվել, շպրտվել ու […]

̰
Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

17:40 10.03.2025

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանին: Գործընկերոջը ներկայացնելով Երևանում նախաձեռնված ծրագրերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ կյանքի կոչվող նախագծերի նպատակը հարմարավետ միջավայրի ապահովումն ու քաղաքացիներին որակյալ ծառայությունների մատուցումն է: Լյուդվիգ Գյուլնազարյանն իր հերթին նշել է, որ Փարաքարում ևս վերջին տարիներին նախաձեռնվել են կարևոր մի շարք ծրագրեր դպրոցների ու մարզադպրոցների […]

̰
Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում

17:33 10.03.2025

Նյու Դելի պաշտոնական այցի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթով հանդես է եկել Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում (ICWA): Նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել ինչպես Հայաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային և հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային բնույթի հարցերի: Նախարար Միրզոյան. «Այսօր Հայաստանը և Հնդկաստանն ունեն բազմաշերտ համագործակցություն, որը շարունակում է […]

̰
Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով

17:26 10.03.2025

«Լիոնի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան որակազրկվել է 9 ամսով, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացուն մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և հետո կատարել պարտականությունները: Հիշեցնենք, որ Լիգա 1-ի «Լիոն» – «Բրեստ» (2-1) հանդիպման վերջնամասում Ֆոնսեկան վիրավորել էր մրցավար Բենուա […]

̰
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա այգիներ

17:19 10.03.2025

Մարտի 10-ին՝ ժամը 12:58-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ գյուղում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:30-ին, մարվել՝ 13:52-ին: Այրվել է խոտածածկույթ: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակայքում գտնվող այգիներ։

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:11 10.03.2025

Մարտի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4479 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 188, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 319 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 660, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
2 հայ ըմբիշ այսօր կպայքարի ոսկե մեդալի համար․ Մ23 ԵԱ

17:00 10.03.2025

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Կնյազ Իբոյանը (97 կգ) դուրս են եկել եզրափակիչ։ Միքայելյանը կիսաեզրափակչում 11-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկիտա Աբրամովին և մեդալը կվիճարկի ադրբեջանցի Ջեյհուն Ալահվերդիևի հետ։ Իբոյանը կիսեզրափակչում նույնպես առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ։ 10-0 հաշվով նա հաղթել է Դենիս Սախալյուկին։ […]

̰
Մեկ զոհ, հինգ տուժած. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

16:54 10.03.2025

Մարտի 8-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» բեռնատարը և «Մերսեդես» մակնիշի մեքենան, ինչի հետևանքով «Մերսեդեսը» բռնկվել է։ Բեռնատարի վարորդը, երկու ուղևորները և «Մերսեդեսի» վարորդն ու մեկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «Մերսեդեսի» մեջ հայտնաբերվել է ուղևորի՝ 68-ամյա Սարգիս Ս․-ի այրված դիակը: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Քննարկվել է ազգային փոքրամասնությունների լեզուների, մշակույթի և ավանդույթների պահպանման պետական քաղաքականությունը

16:48 10.03.2025

Եվրոպայի խորհրդի Տարածաշրջանային և փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի (COMEX) պատվիրակությունն աշխատանքային այցով Հայաստանում էր։ Այցի նպատակն ազգային փոքրամասնությունների լեզուների՝ ասորերենի, եզդիերենի, հունարենի, ռուսերենի և քրդերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված իրավական ակտերի, կանոնակարգերի, ինչպես նաև ՀՀ-ում խարտիայի պահանջների գործնական կիրառման գնահատումն էր, որն իրականացվելու է Հայաստանի կողմից ներկայացված վեցերորդ պարբերական զեկույցի հիման վրա: Այցի […]

̰
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի աղյուսակում

16:42 10.03.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տեղով բարելավել է դիրքը ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակում։ Հայաստանի թիմն ունի 107,7 միավոր և այժմ 92-րդն է։ Աղյուսակը 840,1 միավորով գլխավորում է ԱՄՆ-ի թիմը։ Լավագույն տասնյակում են նաև Սերբիան (761,1), Գերմանիան (757,3), Ֆրանսիան (753,4), Իսպանիան (745,7), Կանադան (744,9), Ավստրալիան (733,1), Արգենտինան (732,5), Լիտվան (716,3) և Լատվիան (702,8)։

̰
BACK_TO_TOP