17:16 25.09.2022
Թվիթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է, որ ՄԱԿ-ում իր ելույթում պարզ հարց է հնչեցրել` արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: «Եթե այո, մենք կարող ենք շարունակել խաղաղության պայմանագիրը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչու», – գրել է վարչապետը:
17:00 25.09.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA)-ի արտահերթ նիստը, որտեղ կոնգրեսի անդամները վերահաստատել են իրենց վստահությունը գործող նախագահին: Երևանում կայացած արտահերթ նիստում կոնգրեսը դեմ է քվեարկել նոր ընտրություն անցկացնելուն: Քվեարկությանը մասնակցել է 146 ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչ, որից 106-ը քվեարկել են դեմ, 36-ը կողմ, 4-ը ձեռնպահ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Բռնցքամարտի […]
16:42 25.09.2022
Չինացի գիտնականները կլոնավորել են աշխարհում առաջին արկտիկական գայլին (Canis lupus arctos), առաջին ձագը ծնվել է հունիսին, երկրորդը կծնվի առաջիկա օրերին, ասել է SinoGene-ի գործադիր տնօրեն Մի Ջիդոնգը։ «Հարյուր օր առաջ ծնվեց աշխարհում առաջին կլոնավորված արկտիկական գայլը, մենք ասուլիս կազմակերպեցինք՝ միասին ականատես լինելու այս կարևոր օրվան, և ես կարծում եմ, որ սա ոչ միայն SinoGene-ի և […]
16:21 25.09.2022
ՌԴ-ում մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչվածների՝ հատուկ գործողության գոտում անցկացրած նվազագույն և առավելագույն ժամանակը չի սահմանվել, դա կախված կլինի իրավիճակից, հայտնում է Объясняем.рф պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Նվազագույն և առավելագույն ժամանակը որոշված չէ: Դա կախված է ներկա իրավիճակից և ստորաբաժանումների առջև ծառացած խնդիրներից», – ասվում է պորտալի Telegram ալիքում: Միաժամանակ նշվում է, որ մոբիլիզացվածներն իրավունք […]
16:06 25.09.2022
Աշնանը նյարդային համակարգը ապահովելու ուղիները թվարկել է նյարդաբան, «Դոկտոր» հեռուստաալիքի փորձագետ, բժշկական վերականգնողական գծով մասնագետ Ալեքսանդր Կոմարովը՝ «Մոսլենտա»-ին տված հարցազրույցում: «Դուք պետք է խուսափեք սթրեսից և ունենաք բավարար (իդեալական ինը ժամ) խորը քուն», – ասել է Կոմարովը: Նա հավելել է, որ այս նույն երկու բաղադրիչները պահում են իմունային համակարգը «զգոնության բարձր մակարդակի վրա» և պաշտպանում […]
15:48 25.09.2022
Հայաստանի 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 26.38 տոկոսը կամ 62 448 ընտրող։ Այդ մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 50.16 տոկոսը, քվեարկությունների ամենափոքր թիվն արձանագրվել է Ջրվեժում՝ 12.23 տոկոս։
15:39 25.09.2022
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 26-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:14 25.09.2022
Ղրիմում մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչի պլանն ամբողջությամբ իրականացվել է, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Երախտագիտության խոսքեր ղրիմցիներին, ովքեր կատարեցին իրենց պարտքը, խիզախություն դրսևորեցին և եկան զինկոմիսարիատներ՝ միանալու Ռուսաստանի զինված ուժերին: Այսօր՝ մինչև օրվա վերջ, Ղրիմում զորահավաքային աշխատանքները կավարտվեն»,- ասել է նա։ Սեպտեմբերի 21-ին ՌԴ ղեկավարը մասնակի մոբիլիզացիա է հայտարարել։ Պաշտպանության […]
15:00 25.09.2022
Ղրղզստանի և Տաջիկստանի հատուկ ծառայությունների ղեկավարները հակամարտությունների դադարեցման մասին արձանագրություն են ստորագրել, կիրակի օրը հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը։ «Տաջիկական կողմի հետ արձանագրություն է ստորագրվել հակամարտությունների դադարեցման և հակամարտությունների հետևանքների վերաբերյալ: Հուսով եմ, որ փաստաթղթի բոլոր կետերը կպահպանվեն», – ասել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը: Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում […]
14:44 25.09.2022
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) արտահերթ կոնգրեսի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի գործող նախագահ Ումար Կրեմլյովը, միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Արայիկ […]
14:29 25.09.2022
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։ Նախարարը ներկայացրել է Արցախի ներկա իրավիճակը, պետության ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները, մատնանշել դրանց հաղթահարման հնարավոր ուղիները, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին, Արցախի արտաքին քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի։ «Մենք […]
14:14 25.09.2022
Սամարայի «Կռիլյա Սովետովի» հայազգի կիսաապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, որը Ղրղզստանի դեմ ընկերական խաղում նորամուտն էր նշել Ռուսաստանի հավաքականի կազմում, կիսվել է հանդիպումից ստացած տպավորություններով. «Դրական զգացողություններ են, սակայն ավելին էինք սպասում: Ցանկանում էինք հաղթել ավելի վստահ: Ղրղզստանը լավ թիմ է, բոլոր ֆուտբոլիստները պայքարում էին: Ռուաստանի հավաքականում շատ էին նորեկները, որոնք միմյանց հետ չէին խաղացել, խաղակցվածության խնդիր […]
14:00 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի […]
13:50 25.09.2022
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը հայտնել է, որ «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի կարողանա տեղափոխվել եվրոպական ակումբ, եթե չփոխի քաղաքացիությունը։ «Իմ կանխատեսումը հետևյալն է` հիմա մարդիկ, ովքեր ներգրավված են նրա Եվրոպա տեղափոխության մեջ, բանակցում են քաղաքացիությունը հայկական փոխելու համար։ Հակառակ դեպքում, կարծում եմ, որ անցման հնարավորություն չկա»,- մեջբերում է ՌԻԱ Նովոստիի գործակալը։ Ավելի վաղ լրագրող Հրաչ […]
13:38 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի մանրամասները՝ առանձնահատուկ շեշտելով ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ դուրսբերման և ագրեսիայի հետևանքների վերացման անհրաժեշտությունը: […]
13:30 25.09.2022
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 46 758 նոր դեպք, մահացել է 95 մարդ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1936 մարդ՝ 45,1%-ով պակաս, քան նախորդ օրը, ապաքինվել է 45908-ը։ Հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ութ մարզում, նվազում՝ 72-ում, իրավիճակը չի փոխվել երկրի հինգ մարզում։
13:20 25.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կասկադյորական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արմեն Մարգարյանը իր վարած Audi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Ց.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում […]
13:12 25.09.2022
Հայաստանի 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններին ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 236 հազ. 724 քաղաքացիների 10.03 տոկոսը։ Առավել ակտիվ են Քաջարանի ընտրողները, մասնակցել է նրանց 23.40 տոկոսը, նվազագույն մասնակցություն գրանցվել է Ջրվեժում՝ 4.95 տոկոս։
13:00 25.09.2022
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան այս շաբաթ հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է El Clásico TV-ն։ Նրանք քննարկել են Մեսսիի հնարավոր վերադարձը կատալոնական ակումբ։ Վերադարձի մեջ կարևոր դեր կարող է խաղալ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին, որը նույնպես ցանկանում է աշխատել Մեսսիի հետ։ Ժոան Լապորտան ֆուտբոլիստից ներողություն է խնդրել 2021 թվականի ամռանը […]
12:50 25.09.2022
Քրիստոնեական բոլոր եկեղեցիներն ամեն տարի մեծ հանդիսավորությամբ նշում են Խաչին նվիրված տոները: Բայց ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ Եկեղեցին ունի նաև Խաչին նվիրված զուտ ազգային մի տոն, որը հայտնի է Վարագա Սուրբ Խաչ անունով: Այն միշտ տոնում են Խաչվերացից երկու շաբաթ հետո, այսինքն` սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը հանդիպող կիրակի օրը: Ագաթանգեղոս պատմիչի վկայության համաձայն՝ […]
12:40 25.09.2022
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։ Արտաքին գործերի նախարարները քննարկել են ավանդական բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Հանդիպման ընթացքում […]
12:30 25.09.2022
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Մաքսել Պ.-ն իր վարած ВАЗ 21093 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Մաքսել Պ.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Մաթևոս Ա.-ն […]
12:19 25.09.2022
MMA-ի ռուսաստանցի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն բռնցքամարտի կանոններով անցկացված մարտում պարտվել է հայրենակից Վյաչեսլավ Դացիկին։ Մոսկվայի Hardcore Boxing League մրցաշարի գլխավոր մենամարտն ավարտվել է նոկաուտով՝ 13-րդ վայրկյանին։ Ավելի վաղ մրցաշարի ղեկավար Անատոլի Սուլյանովը հայտնել էր, որ հաղթողը հաջորդ մենամարտը կանցկացնի MMA-ի ռուսաստանցի մեկ այլ մարտիկ Մագոմեդ Իսմայիլովի հետ 2022 թվականի դեկտեմբերին կամ 2023 թվականի փետրվարին։ Այս […]
12:08 25.09.2022
Սամարայի «Կռիլյա Սովետովի» կիսաապաշտպան, հայազգի Ալեքսանդր Կովալենկոն, ով «Արարատ-73-ի» լեգենդար Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է, նորամուտն է նշել ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։ Կովալենկոն դուրս է եկել խաղադաշտ Ղրղզստանի հավաքականի դեմ ընկերական խաղում: Վալերի Կարպինի գլխավորած թիմը արտագնա այս խաղում հաղթանակ է տարել 2-1 հաշվով։ 19-ամյա Կովալենկոն խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել ընդմիջմանը: […]
12:00 25.09.2022
Բաթումիում ընթացող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 8-րդ տուրում Վաչե Քոչարյանը, սպիտակներով հաղթելով ղազախ Դանիս Կուանդիկուլիին, վաստակեց 6 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչեն 7-րդ տեղում է: Նա մեկ միավորով է զիջում 2 առաջատարներին: Քոչարյանի արդյունքը լավագույնն է հայ շախմատիստների շրջանում: Նույն տարիքային խմբում Տիրան Համբարձումյանը 5,5 միավորով 20-րդ […]
11:52 25.09.2022
Julius Baer Generation Gup արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի առաջին մրցախաղում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը հաղթեց հնդիկ Արջուն Էրիգաիսիին: Առաջին երկու պարտիայում նորվեգացի գրոսմայստերը հաղթանակ տարավ, 3-րդն ավարտեց ոչ-ոքի՝ վճռելով մրցակցության ելքը: 4-րդ պարտիա անցկացնելու անհրաժեշտություն չեղավ: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կկայանա եզրափակչի 2-րդ մրցախաղը: Եթե Էրիգաիսիին հաջողվի ռևանշի հասնել, ապա մրցաշարի հաղթողը կորոշվի կայծակնային […]
11:44 25.09.2022
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայանալիք […]
11:36 25.09.2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականին 5-0 հաշվով հաղթելուց հետո Ուկրաինայի ընտրանու գլխավոր մարզիչը իր կարծիքն է հայտնել խաղի մասին. «Ֆուտբոլը դաժան է։ Ես եղել եմ այս իրավիճակում Շոտլանդիայի հետ խաղում՝ ամսի 21-ին: Ցանկանում եմ աջակցել Հայաստանի հավաքականին։ Զարմացած չեմ այս արդյունքից։ Հրաշալի է, որ այդպիսի պարտությունից հետո տղաներն ամեն բան […]
11:30 25.09.2022
Բելգորոդի մարզում սխալմամբ մոբիլիզացված և զորակոչված 75 քաղաքացի տուն կվերադառնա, ասել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, տնտեսության և տարածաշրջանի համար կարևոր մասնագիտություններով սովորող ուսանողների և ներկայացուցիչների մասին է։ Մարզի ղեկավարը հավելել է, որ իրավիճակը վերահսկողության տակ է պահում: Ռուսաստանում սեպտեմբերի 21-ից նախագահ Պուտինի հրամանագրով մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի […]
11:22 25.09.2022
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն քթի կոտրվածք է ստացել Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի A դիվիզիոնի 2-րդ խմբի 5-րդ տուրի Չեխիայի դեմ խաղում: Հանդիպման 14-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը օդային պայքարում բախվել է տանտերերի դարպասապահ Տոմաշ Վացլիկի հետ: Պորտուգալիայի հավաքականի բժիշկներին հաջողվել է դադարեցնել արյունահոսությունը, Ռոնալդուն շարունակել է հանդիպումը: Հիշեցնենք, որ այս խաղում Պորտուգալիայի […]