15:37 26.09.2022
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Ադրբեջանի հարձակման հետևանքների փաստերը սեպտեմբերի 23-ի դրությամբ։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։
15:30 26.09.2022
Խերսոնի մարզում հանրաքվեն կայացած է հայտարարվել։ Քվեարկողների մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսի շեմը։
15:27 26.09.2022
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35-ամյա դատապարտյալ է մահացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: «2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987 թվականի ծնված, ՀՀ Քրեական օրենսգրքի 34-107 հոդվածի, 104 հոդվածի 2 մասով դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը […]
15:22 26.09.2022
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը սեպտեմբերի 26-ին ժամանել է Բաքու: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում Վյաչեսլավ Վոլոդինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարության հետ։
15:16 26.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը սեպտեմբերի 27-29-ը աշխատանքային այցով կլինի Ստրասբուրգում, որի շրջանակում նախատեսված են մի շարք բարձրաստիճան հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։
14:47 26.09.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեն իր անհանգստությունն է հայտնել Երևանում կայացած Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ կոնգրեսի որոշումով։ «Մտահոգիչ հարցերի թվում են այն, որ ընտրություններ չեն եղել: Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիայի (FBU) անդամակցությունը դադարեցվել է համագումարից առաջ վիճելի պատճառներով, ինչպես նաև քվեարկության ընթացքում խախտումներ են եղել»,- հայտարարել է ՄՕԿ-ը։ Կազմակերպության նախագահի նոր ընտրություն անցկացնելուն դեմ էին քվեարկել կոնգրեսի 106 […]
14:30 26.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը` գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 21-25-ը համերգներով հանդես է եկել Լեհաստանում՝ «Հայնովկա» ուղղափառ եկեղեցական երաժշտության փառատոնի շրջանակում։ Երգչախումբը, լավագույնս ներկայացնելով հայ կատարողական արվեստը, արժանացել է առաջին մրցանակի՝ «Պրոֆեսիոնալ երգչախմբեր» անվանակարգում։ Փառատոնին մասնակցել են առաջատար երաժշտական խմբեր։ Նշենք, որ փառատոնն անցկացվում […]
14:18 26.09.2022
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ «կտրած-ծակած վերքերով» իրենց մոտ է տեղափոխվել 1990 թվականին ծնված Սիփան Սարիբեկյանի դին։ Սպանված տղամարդը ոստիկանության Ճամբարակի բաժնի ավագ օպերլիազորն էր, կապիտան։ Հիվանդանոցի բակում հայտնաբերվեց նաև նրա մեքենան, սրահում էլ՝ արնանման հետքեր։ Դեպքից հետո Սիփան Սարիբեկյանին հենց նրա մեքենայով էին հասցրել բուժհաստատության բակ […]
14:07 26.09.2022
2022 թ. սեպտեմբերի 19-25-ը ԵՊՀ-ում առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվեց Եվրոպայի Ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադան, որը կազմակերպել էր Ուկրաինան: Օլիմպիադայի անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 4 պաշտոնական մասնակից։ Կազմակերպիչները հնարավորություն էին տվել նաև մասնակից պետություններին մրցույթից դուրս ներկայացնել ոչ պաշտոնական մասնակիցներ՝ առավելագույնը 4 հոգի, որից օգտվելով […]
13:53 26.09.2022
Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափն էապես կմեծանա: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ի դեպ, լրամշակվել է. նախագծում ներառվել է նաև քաղաքը մշտապես աղտոտող բեռնատարների և բետոնախառնիչների համար նախատեսված տուգանքների չափը վերանայելու հարցը: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և […]
13:43 26.09.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ընթացքի մեջ են թիվ 5 և 12 պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները: Համայնքային բյուջեից այդ նպատակի համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում համալիր լուծում կտրվի տասնամյակների կուտակված խնդիրներին: Ծիծեռնակաբերդի հարակից հատվածի համայնքապատկան 8.5 հա անտառային գոտու վերականգնման ծրագրի շրջանակում աշնանը ևս տարածքում ծառատունկ […]
13:35 26.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
13:21 26.09.2022
Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերում շտապօգնության 14 բրիգադ, հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։
13:00 26.09.2022
Սեպտեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 10-ին, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենայով եկած անձինք Թևոսյան փողոցում գտնվող նախկին դպրոցի մասնաշենքից գողություն են կատարում: Նշված վայր են մեկնել բաժնի ծառայողներ և Լոռու մարզի պարեկներ: Նկատելով ոստիկաններին` երեք երիտասարդ դուրս են եկել մասնաշենքից, նստել մեքենան և դիմել փախուստի: Րոպեներ […]
12:58 26.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը: Մանկավարժական գործունեությունը պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների շարունակական բարելավում, որին ուղղված է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին […]
12:53 26.09.2022
Հիմնանորոգվում է Տ-9-19, /Մ-2/-Հերհեր-Կարմրաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի կմ10+000-կմ18+700 հատվածը։ 8.7կմ երկարությամբ ճանապարհահատվածում կատարվել են հողային աշխատանքներ, տեղադրվել են վաքեր, վերանորոգվել են երկաթբետոնե խողովակներ, կատարվում են նաև ասֆալտապատման աշխատանքներ, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇՁ» ընկերությունը, շինաշխատանքների տեխնիկական հսկողությունը կատարում է «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։ Ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեից։
12:49 26.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 112 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության` 8, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 4, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու մեկից ավելի անգամ կամ […]
12:45 26.09.2022
Ի պատասխան ՀՀ կառավարության կողմից Ադրբեջանի դեմ Եվրոպական դատարան ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին մի շարք պահանջների, Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը: Նշվում է, որ խնդրանքը բավարարվել է դատարանի կողմից։ Ադրբեջանի համար նշանակված նոր վերջնաժամկետը սեպտեմբերի 29-ն է։
12:42 26.09.2022
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թվականների ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության […]
12:38 26.09.2022
Սեպտեմբերի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 659 ահազանգ: Ահազանգերի թվում արձանագրվել է տեխնածին 20, բնածին 17 և սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչ: Նախորդ շաբաթվա ընթացքում աճել է կենցաղային և տեխնածին պատահարների քանակը: Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին՝ կատարելով փակված 14 դռան […]
12:34 26.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները […]
12:30 26.09.2022
Սեպտեմբերի 25-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի մեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի մեքենային: «ԲՄՎ»-ի 41-ամյա վարորդ Արա Պետրոսյանը մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
12:26 26.09.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրերի ելքերը: Նշվում է, որ սեպտեմբերի 25-26-ը հանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ: մանրամասները ներկայացված է կից ինֆոգրաֆիկայում:
12:22 26.09.2022
Սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են: Դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։ Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա […]
12:12 26.09.2022
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է «Զինուժ մեդիա»-ի պատրաստած տեսանյութը՝ հայտնելով, որ հայրենիքի համար պայքար մղած զինվորները ապաքինվում են:
12:09 26.09.2022
Արգենտինայի հայ համայնքի երիտասարդական հաստատությունները MICA-ում (Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական խորհուրդ) Արգենտինայի Հանրապետության հայկական IARA-ի աջակցությամբ սեպտեմբերի 25-ին կազմակերպել են երթ՝ դեպի Ադրբեջանի դեսպանատուն՝ ի նշան բողոքի, հայտնում է diarioarmenia.org-ը: Հիշեցնելով, որ սեպտեմբերի 27-ին լրանում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 2 տարին, երիտասարդական ղեկավարությունը հավելել է, […]
11:52 26.09.2022
Իժևսկում Պուշկինսկայա փողոցի թիվ 88 դպրոցում հրաձգություն է եղել, հաղորդվում է վիրավոր երեխաների մասին։ Դեպքի վայր է ժամանել Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ «Թիվ 88 դպրոցում ստեղծված իրավիճակի համաձայն՝ բոլոր ուժերն ու միջոցները ներգրավված են։ Տեղում աշխատում են բոլոր հատուկ ծառայությունները, ինչպես նաև շտապօգնությունը։ Ես ժամանել եմ դեպքի վայր, անմիջապես կզեկուցեմ այն ամենի մասին, ինչ տեղի […]