Բոլոր լուրերը – Page 3732 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Բոլոր լուրերը

Նախկին պլաստիկի գործարանի հրդեհված շինության տարածքում  փլուզման վտանգ կա

18:55 24.09.2022

Սեպտեմբերի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու ջրատար և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայում գտնվող «Պլաստիկ» […]

̰
Իրանի իշխանությունները ծրագրում են պատասխանատվության ենթարկել անկարգությունների մասնակիցներին

18:42 24.09.2022

  Իրանում իրավիճակն ապակայունացնելու նպատակով թշնամական ուժերի ինտրիգները չեն կարող կասեցնել Իսլամական Հանրապետության առաջընթացն ու ռազմավարական ձեռքբերումները։ Նման հայտարարությամբ, ինչպես հաղորդում է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, շաբաթ օրը հայտարարություն է տարածել ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։ Նա քննադատել է «անպատասխանատու կեցվածք ընդունողներին եւ բռնություն հրահրողներին»։ «Մենք շարունակելու ենք պայքարել անկարգությունների դեմ և պաշտպանել քաղաքացիների իրավունքները՝ պահպանելով իսլամական […]

̰
Ռումինիան 300 հազար դոլար կհատկացնի Վրաստանին պաշտպանունակության ամրապնդման համար

18:33 24.09.2022

ՆԱՏՕ-ի պաշտպանական կարողությունների զարգացման նախաձեռնության (Defence Capacity Building Initiative-DCB) շրջանակներում Ռումինիան ընդհանուր առմամբ 1,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանին, Մոլդովային, Ուկրաինային և Հորդանանին, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրել  է «Европейская правда»-ն՝ հղում կատարելով juridice.ro-ին: Տեղեկության համաձայն, Ռումինիան 600 հազար դոլար կհատկացնի հավատարմագրային հիմնադրամին՝ Մոլդովայի պաշտպանունակության ամրապնդման համար, 400 հազար դոլար՝ Ուկրաինային ՆԱՏՕ-Ուկրաինա համալիր փաթեթի շրջանակներում, 300 հազար դոլար՝ […]

̰
 Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը վաղը կմեկնի Վիեննա

18:22 24.09.2022

  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Գլխավոր կոնֆերանսի տարեկան հանդիպմանը։ Հաղորդում է IRNA գործակալությունը։ «Բոլոր երկրներն իրավունք ունեն ներգրավվելու միջուկային արդյունաբերության և տեխնոլոգիաների մեջ, և ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության խնդիրներից մեկը բոլոր երկրների համար խաղաղ միջուկային տեխնոլոգիաների հասանելիությունը հեշտացնելն է»,-ասել է Էսլամին՝ մեկնաբանելով իր այցըՎիեննա։ […]

̰
ՖԻԴԵ-ն դժգոհ է Կարլսենի պահվածքից

18:15 24.09.2022

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հայտարարություն է տարածել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի և ամերիկացի գրոսմայստեր Հանս Նիմանի միջև ծագած սկանդալի ֆոնին։ «Նրա գործողություններն ազդում են գործընկերների վարկանիշի, մարզական արդյունքների վրա և կարող են վնասել մեր մարզաձևը։ Մենք վստահ ենք, որ ավելի լավ ուղիներ են եղել այս իրավիճակի դեմ պայքարելու համար: Միևնույն ժամանակ, մենք կիսում ենք նրա […]

̰
Բելառուսում հացահատիկի արտահանման վեցամսյա արգելք է սահմանվել

18:07 24.09.2022

  Բելառուսը ժամանակավոր արգելք է սահմանել երկրից հացահատիկի արտահանման վրա։ Այն ուժի մեջ կլինի վեց ամիս։ Այս մասին շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, հայտնել  է Հանրապետության ազգային իրավական պորտալը։ Կայքում հրապարակված փաստաթղթի հիման վրա այդ ցանկում են ցորենն ու մեսլինը, տարեկանը, գարին, վարսակը, եգիպտացորենը, հնդկաձավարը, կորեկը, տրիտիկալեն և այլ հացահատիկային մշակաբույսեր։ Արգելքը վերաբերում է նաև ցորենի, […]

̰
Հորիզոն 18.00

18:00 24.09.2022

̰
SHANTNEWS

17:59 24.09.2022

̰
Գյումրիում սուբվենցիոն ծրագրով իրականացվում է բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացում

17:58 24.09.2022

«Գյումրու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման» սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։ Տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։   843 մլն 545 հազար դրամ ընդհանուր արժեքով ծրագրի գումարի 50 տոկոսը պետության համամասնությունն է կազմում, համայնքը կներդնի գումարի 20 տոկոսը, մնացած 30 տոկոսը այլ ներդրողների (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր և համայնքի բնակիչներ) մասնաբաժինն է։ Շինարարական աշխատանքները իրականացվում են «ԿԻՄ-ՔԱՐ» […]

̰
Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել

17:50 24.09.2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրանք է առաջադրվել «Էվերթոնի» դեմ կայացած խաղից հետո տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, հայտնում է The Telegraph-ը: 37-ամյա ֆուտբոլիստը կոտրել էր երկրպագուի հեռախոսը։ Երկրպագուն ձեռքը մեկնել էր պորտուգալացու ուղղությամբ: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ Ռոնալդուին մեղադրվում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու հոդվածով: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը […]

̰
Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին

17:41 24.09.2022

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները առաջին անգամ այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին: Տեսակցության վերաբերյալ տեղեկությունը 1lurer.am-ին հաստատել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերեվարված անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: Նշենք, որ Հայաստանի դիմումի հիման վրա […]

̰
Բորելը ԵՄ-ին կոչ է անում լրջորեն վերաբերվել Ռուսաստանի միջուկային սպառնալիքին

17:35 24.09.2022

Եվրամիությունը պետք է լրջորեն վերաբերվի Ռուսաստանի՝ միջուկային զենք օգտագործելու հնարավորությանը. Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ բրիտանական  BBC-ին տված հարցազրույցում։ «Երբ մարդիկ ասում են, որ իրենք բլեֆ չեն անում, նրանց պետք է լուրջ վերաբերվել», – ասել է նա՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը։ Հիմա միանշանակ վտանգավոր պահ […]

̰
Տնտեսական ազատության վարկանիշով Հայաստանը Վրաստանից առաջ է․ Fraser Institute

17:28 24.09.2022

Կանադական հետազոտական The Fraser Institute-ը հրապարակել է համաշխարհային տնտեսական ազատության 2022 թվականի զեկույցը, որում երկրների տնտեսական ազատության աստիճանը չափվում է 2020 թվականի տվյալների հիման վրա։ Aliq Media-ի  փոխանցմամբ՝ համաձայն զեկույցի, 2020 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների վարկանիշի համաձայն, Վրաստանը 165 երկրների շարքում 7,78 միավորով 15-րդ տեղում է և նախորդ տարվա վարկանիշի համեմատ նվազել է 4 քայլով։ Արժույթի […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ

17:20 24.09.2022

Գյումրեցի պրոֆեսիոանլ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը 4-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կանցկացնի հոկտեմբերի 15-ին: Լոս Անջելեսում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեծ երեկոյի ընթացքում TGB Promotion-ը ներկայացնող մեր բռնցքամարտիկը կմրցի ամերիկացի Մայքլ Քոֆիի հետ: Հաղթանակի դեպքում Գուրգեն Հովհաննիսյանն իր քաշային կարգի վարկանիշային աղյուսակում կբարելավի դիրքն ու հնարավորություն կունենա առաջիկայում պայքարել տիտղոսի համար: Նրա մենեջերներն են Վարդան Թորոսյանն ու Հայաստանի […]

̰
Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ շարժվող «Bayraktar»-ը

17:12 24.09.2022

  Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ շարժվող «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքը։ Այս մասին սեպտեմբերի 24-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Կիևի ռեժիմը շարունակում է սադրանքները Զապորոժիեի ատոմակայանի տարածքում։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են «Bayraktar TB-2» անօդաչու թռչող սարքը, որը թռչում էր Նիկոպոլի շրջանից Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ Կախովկայի ջրամբարի վրայով»,- […]

̰
2007 թվականից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին

17:00 24.09.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 23-ին Գավառի բաժին է ներկայացել 56-ամյա Արտակ Գ.-ն, որը 2007 թ. հունիսի 6-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Փաստի մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ […]

̰
Զախարյանը թող կարգի բերի իր ուղեղը. Ռոման Օրեշչուկ

16:56 24.09.2022

Մոսկվայի «Դինամոյի» նախկին մարզական տնօրեն Ռոման Օրեշչուկը կարծում է, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում կիսապաշտպան Արսեն Զախարյանից մնացել է միայն գունատ ստվերը։ «Սկզբի համար Զախարյանը պետք է սկսի ցուցադրել այն ֆուտբոլը, որը ցուցադրել է նախորդ մրցաշրջանում։ Առայժմ Արսենին ընդհանրապես չեմ տեսնում։ Նա պարզապես անհետացել է: Այս պահին մենք տեսնում ենք երբեմնի վառ կատարողի միայն […]

̰
«Ռոսէներգոատոմը» նախատեսում է Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցել

16:52 24.09.2022

«Ռոսէներգոատոմը» (Ռոսատոմի էլեկտրաէներգետիկական ստորաբաժանման մաս) բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։ «Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը և հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել և շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», – ասել է Միգալինը: Նա նաև հայտնել […]

̰
Մեսսիի դուբլն ու Արգենտինայի խոշոր հաշվով հաղթանակը

16:48 24.09.2022

ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացել է ընկերական հանդիպում Արգենտինայի ու Հոնդուրասի հավաքականների միջև ու ավարտվել հարավամերիկյան թիմի հաղթանակով՝ 3-0: Դուբլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Եվս մեկ գոլ խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Հաջորդ ընկերական խաղում Արգենտինայի հավաքականը կմրցի Ճամայկայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին: Հիշեցնենք, որ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում […]

̰
Վարշավայում «Լեհաստանի ուկրաինացման» դեմ ցույց է տեղի ունենում

16:43 24.09.2022

Վարշավայի կենտրոնում «Լեհաստանի ուկրաինացման» դեմ ցույց է տեղի ունենում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Պարադովի հրապարակում մարդիկ հավաքվել են Լեհաստանի ազգային դրոշներով և պաստառներով՝ «Դադարեցրեք ուկրաինացումը», «Դադարեցրեք ապապոլոնիզացիան», «Ուկրաինացիները միայն գործիք են քաղաքական գործիչների ձեռքում», «Հիշեք Վոլինին», «Մենք չենք հրաժարվի ճշմարտությունից», «Դադարեցրե՛ք գողանալ Ուկրաինային օգնելու անվան տակ»: Ելույթներից հետո ցուցարարները նախատեսում են երթով անցնել Լեհաստանի […]

̰
Հայաստան-Ուկրաինա․ մեկնարկային կազմեր

16:35 24.09.2022

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Ուկրաինայի ընտրանուն։ Խաղը կմեկնարկի ժամը 17։00-ին։ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ Հայաստան – Յուրչենկո, Մարգարյան, Չալըշըր, Մկոյան, Համբարձումյան, Դաշյան, Բիչախչյան, Գրիգորյան, Բայրամյան, Բարսեղյան, Սելարայան։ Ուկրաինա – Լունին, Կաչարաբա, Կրիվցով, Զաբարնի, Տիմչուկ, Սիդորչուկ, Իգնատենկո, Միկոլենկո, Զուբկով, Յարեմչուկ, Ցիգանկով։

̰
Ստեփանակերտի օրվա առթիվ քաղաքային իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին

16:23 24.09.2022

Ստեփանակերտի օրվա առթիվ այսօր առավոտյան քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել Ստեփան Շահումյանի հուշարձանին՝ խնկարկելով մեծ հասարակական գործչի հիշատակը, ում պատվին 1923թ.-ին Վարարակնը վերանվանվեց Ստեփանակերտ: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:

̰
Հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

16:12 24.09.2022

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ-ն: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումների շուրջ։ Իրանի ԱԳ նախարարը անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների ընթացքին […]

̰
ԱՄՆ-ում հայտարարել են նավթի ռեկորդային ցածր պաշարների մասին

15:58 24.09.2022

Բենզինի գների իջեցման նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից հաստատված ռեկորդային ապրանքային միջամտությունները ԱՄՆ-ում հանգեցրել են նավթի ռազմավարական ամենացածր պաշարին 1984 թվականից ի վեր՝ վառելիքի համաշխարհային շուկաներում հնարավոր տուրբուլենտների նախօրեին, ասվում է Wall Street Journal-ի կայքում: Սեպտեմբերի 16-ի դրությամբ ռազմավարական պաշարում մնացել է մոտ 427 մլն բարել նավթ, ինչը նվազագույնն է վերջին 40 տարվա ընթացքում։ […]

̰
Լարսում երթևեկությունը կաթվածահար է

15:47 24.09.2022

Վերին Լարսի անցակետում՝ ռուսական կողմում, ժամը 3-ից երկու ուղղությամբ էլ երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Այս մասին հայտնում է odishinews.ge լրատվականը: Լրատվամիջոցը նաև կադրեր է հրապարակել: Ըստ տեղեկությունների՝ վրացական կողմում հերթեր չկան. անցակետն աշխատում է, բաց է, բայց ոչ ոքի չեն ընդունում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:  

̰
Յակուտիայում խոստացել են տուն վերադարձնել սխալմամբ մոբիլիզացվածներին

15:39 24.09.2022

Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը խոստացել է տուն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր սխալմամբ զորակոչվել են մասնակի մոբիլիզացիայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով շրջանային կառավարության պաշտոնական կայքին։ Նիկոլաևն ասել է, որ տարածաշրջանում սխալներ են գրանցվել մասնակի զորահավաքի մասին հրամանագրի կատարման ժամանակ։ Նա, մասնավորապես, օրինակ է բերել այն դեպքերը, երբ զորակոչվել են նախկինում բանակում չծառայած […]

̰
Եվրոպական սուպերլիգա երբեք չի լինի. Նասեր Ալ Խելաիֆի

15:30 24.09.2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին վստահ է, որ ՈւԵՖԱ-ից անկախ ակումբային մրցաշար Եվրոպայում երբեք չի անցկացվի։ «Այն թիմերը, որոնք ցանկանում են ստեղծել Եվրոպական սուպերլիգա, մասնակցում են ՈւԵՖԱ-ի մրցաշարերին և այնտեղ նշում իրենց հաջողությունները։ Ամեն ինչ լավ է։ Հիմա չկա Սուպերլիգա և երբեք չի լինի»,- Ալ Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ Ալ Խելաիֆին նաև […]

̰
Մխիթարյանի թիմի երկրպագուները պահանջել են ակումբի նախագահի հրաժարականը

15:21 24.09.2022

«Ինտերի» երկրպագուները պահանջում են ակումբի նախագահ Սթիվեն Չժանին հեռանալ պաշտոնից: Սեպտեմբերի 23-ին Curva Nord երկրպագուների ասոցիացիան սոցիալական ցանցերում հաղորդագրություն է հրապարակել՝ ուղղված միլանյան ակումբի նախագահին, որում ասվում է. «ՉԺանգ, հեռացի՛ր»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ չանել թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին: Ա Սերիայի 7-րդ տուրում «Ինտերը» 0-1 հաշվով պարտվել էր […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Սլովակիայի ընտրանուն. Մ-19 ԵԱ որակավորման փուլ

15:14 24.09.2022

Կայացավ ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի 12-րդ խմբի Սլովակիա-Հայաստան հանդիպումը: Մեր ֆուտբոլիստները պարտվեցին այս խաղում 0-2 հաշվով: Երկու գոլն էլ գրանցվեց երկրորդ խաղակեսում: Նախ 71-րդ րոպեին աչքի ընկավ Արթուր Գայդոշը, ապա 77-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էնդի Մասարիկը: Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը տեղի էր ունեցել Գերմանիայում, մեր պատանի ֆուտբոլիստները պարտվել էին տանտերերին 0-5 […]

̰
Մահացել է «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմի հայտնի դերասանը

15:06 24.09.2022

88 տարեկանում մահացել է դերասանուհի Լուիզա Ֆլետչերը, ով մարմնավորել է բուժքույր Ռետչեդին Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմում։ Այդ մասին The Hollywood Reporter-ին ասել է նրա որդին՝ Էնդրյու Բիկը: Դերասանուհին մահացել է բնական մահով՝ Ֆրանսիայում գտնվող իր տանը։ Լուիզա Ֆլետչերը ծնվել է 1934 թվականի հուլիսի 22-ին՝ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում՝ լսողության խնդիրներ ունեցող ծնողների […]

̰
BACK_TO_TOP