Բոլոր լուրերը – Page 3778 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Արսեն Հարությունյան. սպասելիքները Աշխարհի առաջնությունից դարձյալ մեծ են

17:50 09.09.2022

Վաղը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ, բայց ՕԽ-ից առաջ կարևոր առաջնություն է: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում

17:44 09.09.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Բրիտանական դեսպանատուն և գրառում կատարել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնավորապես գրել է. «Խորապես ցավակցում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ու թագավորական ընտանիքին՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ, որն […]

̰
Լոռու պարեկները ապօրինի ծառահատումների մի քանի դեպք են բացահայտել

17:37 09.09.2022

Ոստիկանությունը շարունակում է ամենօրյա պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Այս ուղղությամբ շոշափելի արդյունք են արձանագրում Լոռու մարզը սպասարկող պարեկները։ Օրերս նրանք բացահայտել են մի քանի դեպք։ Սեպտեմբերի լույս 1-ի գիշերը պարեկները Սպիտակում ստուգել են Դիլիջանի 33-ամյա բնակչի վարած «ԿամԱԶ»-ը։ Բեռնաթափքում հայտնաբերվել է շուրջ 17 խմ փայտանյութ։ Վարորդը պարեկներին է ներկայացրել Նոյեմբերյանի անտառտնտեսության կողմից տրված ժամկետանց փաստաթուղթ։ […]

̰
«Հայաստան» խմբակցության հայտարարությունը խորհրդարանական գործունեության վերաբերյալ

17:31 09.09.2022

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանական գործունեության վերաբերյալ. «Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝ – Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, – օրվա իշխանությունների պաշտոնանկությունը – երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։ Ի հավելումն նշվածի՝ ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն […]

̰
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը

17:25 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը, տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքէջը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի և սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Սեպտեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 45 հարց: […]

̰
Աշխարհի առաջնությունը 3 մայրցամաքում. Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հունաստանը ցանկանում են համատեղ ընդունել 2030-Մունդիալը

17:20 09.09.2022

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և Հունաստանը ցանկանում են համատեղ ընդունել 2030 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եթե ​​այս հայտն ընդունվի, ապա մրցաշարը կկայանա ձմռանը, ինչպես և Կատարում կայանալիք այս տարվա Աշխարհի առաջնությունը։ Ինչպես հայտնում է The Times-ը՝ մի քանի շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարվի Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Հունաստանի համատեղ հայտը՝ մրցաշարն անցկացնելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարությունների […]

̰
Գիշերային շրջայցի ընթացքում Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

17:14 09.09.2022

Գիշերային շրջայցի ընթացքում Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Մեծ Թաղերի ղեկավարը մեղավոր է ճանաչվել համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

17:09 09.09.2022

Արցախի դատախազությունից հայտնում են, որ Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2022 թ. սեպտեմբերի 1-ի մեղադրական դատավճռով Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի ղեկավարը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացում կատարելու եղանակով համայնքին 1.933.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Հաշվի առնելով ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնված լինելը, ինչպես […]

̰
Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդի մահը մեծ կորուստ է ոչ միայն բրիտանացի ժողովրդի, այլև միջազգային հանրության համար. ՀՀ նախագահ

16:58 09.09.2022

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հեռագրում մասնավորապես ասվում է. «Խորապես ցավակցում եմ Ձեզ, թագավորական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։ Գահակալության յոթ տասնամյակների ընթացքում թագուհի Եղիսաբեթ Երկրորդը եղել […]

̰
Հրապարակվել է Բիճվինթան Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը

16:50 09.09.2022

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայում Ռուսաստանի դե ֆակտո դեսպանատունը հրապարակել է Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին փոխանցելու պայմանագրի տեքստը։ Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն՝ փաստաթուղթը կրում է «Համաձայնագիր Ռուսաստանի Դաշնության կառավարության և Աբխազիայի Հանրապետության կառավարության միջև Աբխազիայի Հանրապետության տարածքում գտնվող օբյեկտը Ռուսաստանի Դաշնության սեփականությանը հանձնելու և դրա օգտագործման ձևի մասին» խորագիրը. հրապարակված է […]

̰
Իրանը կարևորել է Մոսկվայի, Բաքվի և Թեհրանի միջև վիզաների տրամադրման պարզեցումը

16:43 09.09.2022

Մոսկվային, Բաքվին և Թեհրանին կարևոր է սահմանների հատման և վիզաների տրամադրման գործընթացի պարզեցումը, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ռուստամ Ղասեմին: «Մեզ (Ռուսաստան, Ադրբեջան, Իրան-խմբ.) անհրաժեշտ է պարզեցնել սահմանները հատելու և վիզա ստանալու հարցը։ Դա կհանգեցնի մի շարք ծախսերի կրճատման, այդ թվում՝ կվերացվեն ապօրինի և ոչ դատավարական արգելքները»,- նշել է իրանցի […]

̰
Մանրամասներ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստից

16:34 09.09.2022

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ Կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունեց Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների […]

̰
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Նիքսին

16:28 09.09.2022

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի իննին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Փոխվարչապետը կարևորել է կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված միջոցառումները, «Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի […]

̰
Պեսկովն ասել է, թե ինչու է Պուտինը զինվորական բաճկոն հագել Պրիմորիեում վարժանքների ժամանակ

16:21 09.09.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պրիմորիե կատարած այցի ժամանակ զինվորական բաճկոն է կրել միայն եղանակային անբարենպաստ պայմաններից պաշտպանվելու համար, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք Պրիմորիեի զորավարժություններին գեներալի սիսեռային բաճկոնով Պուտինի հայտնվելը կապ ունի իրականացվող հատուկ գործողության հետ, թե՞ «սա քայլ էր գեներալի կոչում ստանալու ուղղությամբ»։ «Ոչ, […]

̰
ԱՊԼ-ի խաղերը հետաձգվում են, ՖԻՖԱ-ն ցավակցում է. ֆուտբոլային աշխարհը սգում է Անգլիայի թագուհու մահը

16:14 09.09.2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները հետաձգվել են Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով։ Անգլիայի առաջնության 7-րդ տուրի խաղերը, որոնք նախատեսված էին սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին, կկայանան այլ օրերի։ «Պրեմիեր լիգան և ակումբները հարգանքի տուրք են մատուցում Նորին Մեծության` երկարամյա և անսասան ծառայությանը մեր երկրին»,- Պրեմիեր լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսի խոսքերը մեջբերել է լիգայի մամուլի քարտուղարությունը: […]

̰
Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը. Փաշինյանը՝ Ռահմոնին

16:09 09.09.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները […]

̰
Կանզասի ամենաբարձր շենքը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

16:00 09.09.2022

Կանզասի ամենաբարձր շենքը սեպտեմբերի 7-8-ը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը և կից լուսանկար հրապարակել։

̰
Դատապարտյալներն արդեն կարող են միջնակարգ կրթություն ստանալ

15:53 09.09.2022

Ուսումնական այս տարվա սկիզբը քրեակատարողական համակարգում առանձնահատուկ է նրանով, որ այսուհետև պետական աջակցության միջոցով 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները կկարողանան ստանալ միջնակարգ կրթություն, ինչն աննախադեպ երևույթ է համակարգի պատմության մեջ: Պետական օժանդակությամբ դատապարտյալները կանցնեն խտացված և անհատական ուսումնական ծրագիր՝ պատրաստվելով միջնակարգ կրթության վկայական ստանալու համար պահանջվող քննություններին: Ինչպես տեղեկացնում են արդարադատության նախարարությունից՝ արդարադատության նախարարի […]

̰
Արցախի քաղաքացին Ադրբեջանի հետախուզության ծառայություններին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ

15:49 09.09.2022

2022 թ. մայիսի 28-ին Արցախի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում պետական դավաճանության դեպքով վարույթ ընդունված քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված դատավարական և քննչական բազմածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 1977թ. ծնված, Արցախի քաղաքացի Ա. Հ.-ն, համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջի միջոցով շփում հաստատելով Ադրբեջանի Հանրապետության հետախուզության ծառայության ներկայացուցչի հետ, 2021 և 2022թթ.. ընթացքում նրանց […]

̰
Այսօր «Starmus VI Armenia» փառատոնի հիմնական ծրագրի մուտքն ազատ է

15:46 09.09.2022

Այսօր «Starmus VI Armenia» փառատոնի հիմնական ծրագրի մուտքն ազատ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Երեկոյան ծրագրում` ✅ Պանելային քննարկում – 18:10 – 19:00 ✅ Փակման արարողություն -19:00 – 20:30 ✅ Ֆիլմի պրեմիերա -19:00 – 20:30 «Համեցեք Մարզահամերգային համալիրի հիմնական սրահ և լսեք տիեզերական տեխնոլոգիաների ապագայի, տիեզերքի բացահայտման միջոցով աշխարհը փոխելու, տիեզերական թռիչքների […]

̰
Պետական նախարարի մոտ քննարկվել է բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

15:38 09.09.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն բարձրագույն կրթության համակարգի ուսման վարձերի փոխհատուցման ծրագրի շուրջ՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարության պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների, բուհերի և միջին մասնագիտական հաստատությունների ղեկավարների: «Հանրապետության նախագահի ծրագրի հիման վրա, ինչպես նաև 2020թ. հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ արդեն 2 տարի է, ինչ գրեթե բոլոր ուսանողները ուսման վարձի փոխհատուցում են […]

̰
Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին ստացել է 42 հաղորդում

15:35 09.09.2022

Դատախազությունը 2016թ.-ից 2022թ.-ի հունիսը ներառյալ ստացել է 71455 դիմում-բողոք: 1038 դիմումի քննարկման արդյունքում նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2020թ.-ի 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության մասին դատախազությունը ստացել է 226 դիմում: 19 դիմումի հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ: 2-ը ուղարկվել է արդեն իսկ առկա քրեական վարույթին կցելու և համատեղ ընթացքը լուծելու համար: Դատախազությունը 44-օրյա պատերազմին առնչվող հանցագործության […]

̰
Գերությունից վերադարձած զինվորները Քննչական կոմիտեում հարցաքննվում են. Factor.am

15:27 09.09.2022

Երեկ երեկոյան Բաքվի գերությունից հայրենադարձված հինգ զինվորները Երևանի քննչական կոմիտեի զինվորական վարչությունում են: Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը Factor.am-ին հայտնել է՝ գերեվարված անձինք վերադառնալուց հետո նախ հարցաքննվում են, ապա նրանց կարգավիճակը հստակեցվում է: Նա նաև հայտնել է, որ ռազմագերիներից չորսը գերեվարվել էին Խծաբերդի դիրքերից` 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին

15:22 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել վերջինիս այս պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային […]

̰
Քննարկվել են ՀՀ քաղաքացիներին Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը վերաբերող հարցեր

15:16 09.09.2022

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներին, ՀՀ քաղաքացիներին՝ Բելառուսում վերականգնողական ծառայությունների տրամադրմանը, Հայաստանում պրոթեզների արտադրության համատեղ ձեռնարկության ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ […]

̰
Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ ՀՀ-ում Բրիտանական դեսպանատանը բացվել է ցավակցությունների գիրք

15:06 09.09.2022

Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ Բրիտանական դեսպանատանը հանրության համար բացվել է ցավակցությունների գիրք: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանությունից, նշելով, որ ցավակցությունների գիրքը բաց կլինի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-16։00-ն, և սեպտեմբերի 12-16-ը՝ ժամը 14։00-16։00-ն: Առցանց ցավակցությունների համար հանրությունը կարող է այցելել արքայական ընտանիքի պաշտոնական կայք:

̰
«Սևան» ՔԿՀ-ի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել

14:55 09.09.2022

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։59-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Սևան» քրեակատարողական հիմնարկի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13։05-ին, մարվել՝ 13։09-ին: Այրվել է մոտ 55 հա խոտածածկույթ:

̰
Բրիտանացիները թագուհու նման ամպ ու ծիածան են նկատել Բուքինգհեմյան պալատի վրա

14:42 09.09.2022

Մեծ Բրիտանիայի բնակիչները նկատել են Եղիսաբեթ 2-րդ թագուհուն նման ամպ և թագավորական նստավայրերի վրա կրկնակի ծիածան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Անգլիական Թելֆորդ քաղաքում բնակվող Լիան Բեթելը սոցցանցում հրապարակել է ամպի լուսանկար, որը, կարծես, թագուհին է իր ֆիրմային գլխարկով։ «Գուցե սա նշան է, կամ գուցե մենք պարզապես վերևից նշան ենք փնտրում, ով գիտի»,- գրել […]

̰
Այդ խոսակցությունն իսկապես հասունացել է․ Պեսկովը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին

14:30 09.09.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում «հացահատիկային գործարքի» իրականացման շուրջ բանակցություններ կվարեն հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հնարավոր է և անհրաժեշտ, և արդեն նախապատրաստվում է Պուտինի և Էրդողանի զրույցը, որը, ինչպես մենք ակնկալում ենք, տեղի կունենա Սամարղանդում։ Այդ խոսակցությունն իսկապես […]

̰
Արտարժույթների փոխարժեքները սեպտեմբերի 9-ի դրությամբ

14:18 09.09.2022

Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.38 դրամ է, վաճառքը՝ 414.12 դրամ: Եվրոյի առքը միջինը 403.06 դրամ է, վաճառքը՝ 419.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.27 դրամ է, վաճառքը՝ 6.84 դրամ:

̰
BACK_TO_TOP