14:18 09.09.2022
Rate.am-ը ներկայացրել է սեպտեմբերի 9-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 404.38 դրամ է, վաճառքը՝ 414.12 դրամ: Եվրոյի առքը միջինը 403.06 դրամ է, վաճառքը՝ 419.25 դրամ։ Ռուբլու առքը միջինը 6.27 դրամ է, վաճառքը՝ 6.84 դրամ:
14:09 09.09.2022
Ազգային օրհներգ, աղոթքներ և հավատարմության երդում Միացյալ Թագավորության օրհներգում «Աստված փրկիր ողորմած թագուհուն» արտահայտությունը կփոխարինվի «Աստված պահպանիր ողորմած թագավորին» արտահայտությամբ: Զարմանալի է, որ աղոթքները նույնպես փոխարինվում են: Բանն այն է, որ թագուհին Անգլիայի եկեղեցու «հավատքի պաշտպանն ու գերագույն կառավարիչն է», ուստի որոշ աղոթքներ են ուղղված նրան։ Այժմ աղոթքները կուղղվեն նոր միապետին, և դրանց տեքստը համապատասխանաբար […]
13:57 09.09.2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն։ Հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։ Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հայեցակարգային հարցեր:
13:47 09.09.2022
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված ««STARMUS VI» միջազգային փառատոնը Երևանում» թեմային: Նամականիշի մարման արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն իրականացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «STARMUS» փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ […]
13:35 09.09.2022
Մեծ Բրիտանիայի թագուհու մահից հետո դրոշները, մետաղադրամները, նամականիշերը և պետական այլ խորհրդանիշները կփոխեն իրենց տեսքը։ Սա թագավորական ավանդույթն է: Երբ Ջորջ VI-ը մահացավ, և Եղիսաբեթը դարձավ թագուհի, բոլոր խորհրդանիշները կապվեցին նրա հետ։ Օրինակ՝ նրա դեմքը պատկերված է թղթադրամների վրա։ Այնուամենայնիվ, Եղիսաբեթ II-ի ռեկորդային թագավորությունը ստեղծեց հսկայական թվով խորհրդանիշներ: Դրոշներ Մեծ Բրիտանիայի թագուհու մահից հետո Հազարավոր […]
13:23 09.09.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էլիզաբեթ Թրասին՝ Եղիսաբեթ Երկրորդի մահվան կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն ՀՀ կառավարության և հայ ժողովրդի անունից խորին ցավակցություններ եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության կառավարությանը, թագավորական ընտանիքին և բարեկամ բրիտանացի ժողովրդին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ […]
13:00 09.09.2022
ՀՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է «STARMUS VI» միջազգային փառատոնի հիմնական ծրագիրն այսօր Վայրը՝ Մարզահամերգային համալիր, հիմնական սրահ 11։00-13:30 «Տիեզերական տեխնոլոգիաները երեկ և վաղը» կոնֆերանս Հարոլդ «Սոննի» Ուայթ – Միջմոլորակային թռիչք, Լուսնի այլընտրանքային նկարը Գարեթ Ռեյզման – SpaceX – Հիանալի ճամփորդություն. Falcon-ից դեպի Starship Ադամ Բարրոուս ֊ Տիեզերական նոր տնտեսության հիմնախնդիրներ. տիեզերական մնացորդներ, տիեզերական երթևեկության կառավարում Արմեն […]
12:52 09.09.2022
Ամերիկյան Playboy տղամարդկանց ամսագրի գլխավոր գրասենյակը որոշել է ուկրաինական տարբերակը փակել 2023 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հրատարակության համասեփականատեր Ալեքսանդր Շևչենկոն։ «2023 թվականի հունվարի 1-ից Playboy Ukraine-ն Կենտրոնական գրասենյակի որոշմամբ կդադարի գոյություն ունենալ:Ոչ ոք չի բացատրել պատճառը: Գործընկերների մասին վատ խոսելն իմ կանոնների մեջ չէ: Playboy-ը չի լքել Ռուսաստանի Դաշնությունը, […]
12:46 09.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-16-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում որպես հյուր կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Ուզբեկստանի նախագահի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովն իր «Ֆեյսբուք»-ի էջում: Նա գրել է, որ 15 պետությունների ղեկավարները սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: «Հաջորդ շաբաթ Սամարղանդը կընդունի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների […]
12:35 09.09.2022
Քաղաքագիտական շրջանակներում կա տեսակետ, որ Բրյուսելում կայացած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը գոհացնող չէ Ադրբեջանի համար, և վերջին օրերին գրանցված միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին դրա հետևանք են: Արդյո՞ք համաձայն է այս տեսակետին Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը, որին հյուրընկալել էր «Հորիզոնը»: Մեր հարցին փորձագետը հետևյալ պատասխանն է տվել: «Ադրբեջանին որևէ առիթ ըստ էության պետք չէ, պատճառ պետք չէ խախտումներ […]
12:29 09.09.2022
ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ակտիվ շարունակվում են միջքաղաքային և միջշրջանային ճանապարհների բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։ Ասֆալտապատվել է Մարտունու շրջանի Կոլխոզաշեն համայնք տանող ճանապարհահատվածը։ Ներկայումս լրիվությամբ ավարտված է եռաշերտ ասֆալտապատման նախնական փուլի աշխատանքները` խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի վերանորոգում, 4,5 կմ ասֆալտբետոնե ծածկը: Ասֆալտապատման աշխատանքներն իրականացրել է «Վերածնունդ» ՍՊ ընկերությունը։
12:21 09.09.2022
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Խնձորուտ 1-ին, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցների, Շահումյան գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ռասմարի-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:
12:15 09.09.2022
Սեպտեմբերի 6-9-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Նորաշեն, Կոտայքի մարզի Արզնի գյուղերում, Հրազդան քաղաքում և Իջևան-Երևան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 13 քմ) և տրանսպորտային […]
12:08 09.09.2022
Սեպտեմբերի 7-ին, ժամը 08.50-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի 49-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 7-ին, ժամը 12.00-ին, Երևանի Շինարարների փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** […]
12:03 09.09.2022
Սեպտեմբերի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն «Ազատություն» TV-ի հետ զրույցում խոսել է մահապատժի վերականգնման վերաբերյալ Գլխավոր դատախազի առաջարկի մասին։ Նա ասել է, որ որպես Պաշտպան հայտնել է իր դիրքորոշումն ու շարունակում է մնալ այդ դիրքորոշմանը։ Գրիգորյանը խոսել է Բաքվից հայ ռազմագերիների վերադարձի գործընթացի մասին։ Ասել, որ չի կիսում այն կարծիքը, թե մնացել է […]
11:49 09.09.2022
Ոստիկանության ՔՈԳՎ, Կենտրոնական բաժնի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 8-ին Հերացու փողոցում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 26-ամյա Նոդար Գ.-ն, որը Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108-րդ (Սպանության փորձը) և 236-րդ (Հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերումը, կրումը, պատրաստումը կամ […]
11:40 09.09.2022
Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը: Մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին […]
11:37 09.09.2022
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական դավաճանության և լրտեսության դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթների նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը հաշվի առնելով՝ տեղեկացվում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։ Քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի քննությամբ […]
11:32 09.09.2022
«STARMUS VI» միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 8-ից Ազատության հրապարակում մեկնարկել է Science Camp ծրագիրը (գիտության ճամբար), որին մասնակցությունն անվճար է: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվել է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար ներկայացված են գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ […]
11:26 09.09.2022
Երևանի բնապահպանական միջավայրի բարելավում, կանաչ զանգվածի ավելացում՝ նոր ու արդյունավետ լուծումներով: Սա քաղաքային իշխանության գլխավոր ու կարևորագույն խնդիրներից մեկն է, հայտնում է Երևնի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությունը կփոխարինի նաև քաղաքի չորացած ծառերը՝ նոր, արժեքավոր ու Երևանի կլիմային հարմար նոր ծառատեսակներով:
11:21 09.09.2022
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 56-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սիրանուշ Խ.- ին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:14 09.09.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը Twitter-ում գրել է . «Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հինգ հայ զինծառայողների Հայաստանին վերադարձնելը: Մենք ողջունում ենք հայ զինծառայողների վերադարձի լուրը, ինչը դրական իրադարձություն է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում։ Հուսով ենք, որ մյուս բոլոր ձերբակալվածները ևս շուտով կվերադառնան իրենց տները, և Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն քայլեր ձեռնարկել […]
11:09 09.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 2-ական, բռնաբարության […]
11:02 09.09.2022
Օգոստոսի 29-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բետոնե արգելապատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 8-ին 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է: Քննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […]
10:56 09.09.2022
Թունիսցի թենիսիստուհի Օնս Ժաբերը դարձավ US Open-2022-ի եզրափակչի առաջին մասնակիցը։ Կիսաեզրափակչում նա վստահորեն հաղթել է ֆրանսուհի Կարոլին Գարսիային՝ 6:1, 6:3 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 6 րոպե։ Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը ևս դուրս է եկել US Open-2022-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ խաղում նա կամային հաղթանակ է տարել բելառուս Արինա Սոբոլենկոյի նկատմամբ՝ 3:6, 6:1, 6:4 հաշվով: Հանդիպումը […]
10:46 09.09.2022
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել․ տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրությունում։
10:43 09.09.2022
ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տոնել մրցաշարում: Արոնյանի մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավն է: Պարտիայի 49-րդ քայլին ֆրանսիացին անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Արոնյանը մրցաշարային աղյուսակում 5-րդն է: Առաջատարը 4 միավորով ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է […]
10:38 09.09.2022
Լոռու մարզպետ Արամ Խարատրյանը մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու հանրապետության մյուս մարզպետները։ Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել […]
10:30 09.09.2022
Կոնֆերենցիաների լիգայի 2022-23թթ․ մրցաշրջանի խմբային փուլի (H խումբ) առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվել է «Բազելին»։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացել է «Բազելի» ֆուտբոլիստ Դարիան Մալեսը՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: 27-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնի կազմում հաշիվը հավասարեցրեցլ է Արտակ Դաշյանը։ Այսպիսով վերջինս դարձել է «Փյունիկի»՝ եվրագավաթային մրցաշարերի խմբային փուլում առաջին գոլի հեղինակը։ […]
10:23 09.09.2022
Խարկովի մարզում 52-ամյա տղամարդը դանակահարել է բանկի աշխատակցին։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտնել է ոստիկանությունը։ Նշվում է, որ Կեգիչևկա գյուղում տեղի ունեցած միջադեպի ականատեսներից տեղեկություն է ստացվել 102 հատուկ գծին հինգշաբթի ժամը 15.00-ի սահմաններում։ Դեպքի վայր մեկնելիս ոստիկանները բանկի մասնաճյուղում հայտնաբերել են 52-ամյա տղամարդու, ում ձեռքերն ու հագուստը արյունոտված են եղել, իսկ հիմնարկի մասնաճյուղի մեջտեղում՝ […]