20:30 08.09.2022
«Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի 27-ամյա հարձակվող Ջիովանի Սիմեոնեն իր նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում և գոլի հեղինակ դարձել, ինչն էլ իտալական թիմին օգնել է 4-1 հաշվով ջախջախել անգլիական «Լիվերպուլին»: Դիեգո Սիմեոնեի որդին շատ էմոցիոնալ է տոնել այդ գոլը և դրա պատճառն ուներ: Բանն այն է, որ դեռ փոքր ժամանակ Ջովանին դաջվածք է արել Չեմպիոնների լիգայի […]
20:22 08.09.2022
Գերմանիայի Կառլսռուե քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը, հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր–մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ, որում ասվում է․ «Ի հետևումն 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի/Արցախի համար մղված վեց շաբաթ տևած ծանր պատերազմի՝ Եկեղեցիների […]
20:14 08.09.2022
Ռումինիայում շարունակվում է Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները հաջող են ելույթ ունեցել նաև երկրորդ տուրում՝ գրանցելով 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ ոքի և կրելով մեկ պարտություն։ Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարին ներկայացված է 12 շախմատիստով, որոնք հանդես են գալիս տղաների և աղջիկների մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկանների խմբերում: Մեր թիմի կազմում […]
20:06 08.09.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան համայնքի Վանանդ բնակավայրի Ա. Մարտիրոսյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները` 2602 քմ մակերեսով: Ծրագրի պայմանագրային արժեքը 30.6 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 60%-ը՝ համայնքի: Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանշինվարպետ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական Ծրագրով պայմանավորված՝ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև հոկտեմբերի 30-ը:
19:57 08.09.2022
Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպման ընթացքում Բլինկենը Զելենսկիին տեղեկացրել է ԱՄՆ անվտանգության վերջին տրանշի մասին, հայտնում է CNN-ը։ «Նախագահ Բայդենը բացահայտ հայտարարել է, որ մենք կաջակցենք ուկրաինացի ժողովրդին այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Ես ևս մեկ անգամ այդ մասին հայտարարել եմ նախագահ Զելենսկիի և նրա թիմի […]
19:50 08.09.2022
ԱՄՆ-ը փետրվարի 24-ից սկսած ավելի քան 14,5 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, հայտնել է Պենտագոնը։ «Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգները 2021 թվականի հունվարից ի վեր մոտ 15,2 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ ավելի քան 14,5 միլիարդ դոլար՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի դաժան ներխուժման մեկնարկից ի վեր»,- ասվում է ամերիկյան գործակալության տեղեկագրում։
19:41 08.09.2022
«Չելսին» հայտարարեց «Բրայթոնի» արդեն նախկին մարզիչ Գրեմ Փոթերին լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Մասնագետը մոտ ժամանակներս կսկսի աշխատանքը «Չելսիի» հետ։ Լոնդոնյան ակումբը չորեքշաբթի օրը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո թիմը 6-րդ տեղում է, իսկ Չեմպիոնների լիգայի առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են Զագրեբի «Դինամոյին» (0:1): 47-ամյա Փոթերը «Բրայթոնը» […]
19:32 08.09.2022
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանից գերիների վերադարձի մասին հաստատված, ճշտված տեղեկություն չունի այս պահին, իրականացվում են ճշտումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե 5 ռազմագերի կվերադարձվի Հայաստան:
19:30 08.09.2022
Ուելսի արքայազն Չարլզը ժամանել է շոտլանդական Բալմորալ ամրոց, որտեղ այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։ Այս մասին հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, հայտնում է Sky News-ը։ «Նա գնացել է կնոջ՝ Կամիլայի հետ՝ մոր կողքին լինելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ բժիշկները մտահոգված են թագուհու առողջությամբ: Բուքինգհեմյան պալատում […]
19:25 08.09.2022
Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի անտառաշինական նախագծի (անտառկառավարման պլան) պլանավորման աշխատանքների իրականացման շրջանակներում կազմակերպված երկրորդ տեխնիկական խորհրդակցությունը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին «Վայոց ձորի անտառտնտեսություն» […]
19:17 08.09.2022
Հոկտեմբերի 28-31-ին Երևանում կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այն կազմակերպվում է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն որպես նոր ձևաչափ և դինաﬕկ հարթակ կծառայի սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովի օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային […]
19:10 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել է կոնֆերանս, որին մասնակցել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալները, վարչությունների և ծառայությունների պետերը, «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին մասնակցած ՀՀ Զինված ուժերի թիմերի ղեկավարները։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարին ՀՀ Զինված ուժերից մասնակցած թիմերի […]
19:05 08.09.2022
Լատվիայի ուղղափառ եկեղեցին անկախ է ճանաչվել Մոսկվայի պատրիարքությունից։ Այս որոշումը սեպտեմբերի 8-ին հրապարակվել է Լատվիայի խորհրդարանի կայքում։ «Սեյմն ընդունել է փոփոխությունները, որոնք հաստատում են Լատվիայի ուղղափառ եկեղեցու լիակատար անկախությունը՝ իր բոլոր թեմերով, ծխերով և հաստատություններով Լատվիայից դուրս գտնվող ցանկացած եկեղեցական իշխանությունից»,- ասվում է ուղերձի մեջ։ Բաժանվելու պատճառը Ռուս ուղղափառ եկեղեցու աջակցությունն էր Ուկրաինայում հատուկ ռազմական […]
18:57 08.09.2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր նարկոլոգների համակարգող ամենամյա խորհրդակցությունն այս տարի անցկացվում է Երևանում: Հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանդիպման նպատակը նարկոլոգիայի ոլորտում գործընկեր պետությունների միջև արդյունավետ փոխգործակցության ապահովումն է: «Բնակչության և հատկապես երիտասարդների առողջության պահպանմանն են ուղղված հոգեներգործուն նյութերի վնասների վերաբերյալ հանրային տեղեկացվածության բարձրացման, կախվածություն ունեցող անձանց արդյունավետ բուժման և փորձի փոխանակման աշխատանքները: […]
18:51 08.09.2022
VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով․ երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Վանի» կազմում աչքի ընկավ ուկրաինացի պաշտպան Արտեմ Բիլին։ 71-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Արտյոմ Գևորգյանը՝ հավասարեցնելով հաշիվը։ Այս խաղից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 5 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Վանը» 11 միավորով […]
18:45 08.09.2022
CNN-ը հայտնել է իր առաջին գլխավոր հեռուստահաղորդավար Բեռնարդ Շոուի մահվան մասին, նա մահացել է 83 տարեկանում։ Հաղորդագրությունը հրապարակվել է Twitter-ի ալիքում։ Նշվում է, որ հաղորդավարի մոտ COVID-19-ից հետո թոքաբորբ է առաջացել, ինչի հետևանքով նա մահացել է։ Լրագրող Բեռնարդ Շոուն ծնվել է 1940 թվականի մայիսի 22-ին Չիկագոյում երկաթուղու աշխատակցի և նկարչի ընտանիքում։ Շոուն իր կարիերան սկսել […]
18:38 08.09.2022
Ուկրաինայից «հացահատիկային միջանցքով» արտահանվող հացահատիկի առնվազն 38%-ը մուտք է գործել Եվրամիության երկրներ։ Այս մասին գրում է իսպանական El País թերթը։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների և ռեսուրսների, որոնք հետևում են նավերի շարժին, օգոստոսի 1-ից սեպտեմբերի 7-ը Ուկրաինայից Սևծովյան միջանցքով արդեն արտահանվել է ավելի քան 2,3 միլիոն տոննա եգիպտացորեն, ցորեն, գարի և այլ գյուղատնտեսական ապրանքներ։ «Միջանցքով արտահանված հացահատիկի […]
18:30 08.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման, ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելու և պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական […]
18:25 08.09.2022
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացման պատճառը բուժաշխատողների պաշտպանության հարցն է: ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի հերթական նիստում, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հեղինակներն առաջարկում են […]
18:18 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը խմբակցությունների ղեկավարների և հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ ընդունել է բարերար, «Ապագա հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ Խորհրդարանի փոխնախագահ Գագիկ Բաղունցը ողջունել է Վարդանյանի՝ Արցախի քաղաքացիություն ստանալու, Արցախում բնակություն հաստատելու մասին որոշումը և հույս հայտնել, որ այդ կարևոր քայլով կարդարացնի բազում արցախցիների սպասելիքները։ Իր […]
18:10 08.09.2022
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի գործող 16-րդ հոդվածի կիրառության ժամանակ առաջանում են իրավական անորոշություններ: Հոդվածի 1-ին մասով բժշկական միջամտության համար անհրաժեշտ պարտադիր պայման է համարվում մարդու գրավոր համաձայնությունը: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ բժշկական միջամտության համար գրավոր համաձայնություն տալու դեպքերը սահմանում է լիազոր մարմինը: Առաջանում է տարընթերցում, քանի […]
17:55 08.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ բանակից գողացած ոչ ոք՝ լինի գեներալ, սերժանտ, թե այլ մեկը, չի ներվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով պատերազմի հանգամանքներին ու ելքին: «Քրեական գործեր են հարուցվում, քննվում են: Եվ իմ զգացողությունն այն է, որ դրանց հետևությունը լինելու է այն, որ, […]
17:50 08.09.2022
Դոնի Ռոստովի բնակչուհին երեխա է լույս աշխարհ բերել հասարակական զուգարանի խցիկում և նրան թողել այնտեղ, երեխան մահացել է, գործ է հարուցվել, հայտնում է Ռոստովի մարզի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ երեքշաբթի օրը Դոնի Ռոստովում առևտրի տաղավարի մոտ գտնվող զուգարանի խցիկում հայտնաբերվել է նորածին տղայի դի։ Քննիչներին հաջողվել է գտնել երեխայի մորը։ «Հայտնաբերվել է Դոնի […]
17:44 08.09.2022
Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ժողովրդավարության ամրապնդումը, իրավունքի գերակայության ապահովումը, կոռուպցիայի դեմ պայքարը, պետական մարմինների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը հանդիսանում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունները: Այս առումով կարևորվել է վերոնշյալ ուղղություններով ՄՀԻ հետ շարունակական արդյունավետ համագործակցությունը: Սթիվեն Նիքսն անդրադարձ […]
17:40 08.09.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 9-ին Բրյուսելում՝ դաշինքի կենտրոնակայանում, կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Ստոլտենբերգն ու Բլինկենը հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն: Հանդիպման օրակարգի մասին մանրամասներ հայտնի չեն։ Բլինկենը հինգշաբթի չհայտարարված այցով ժամանել է Կիև:
17:33 08.09.2022
Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 46 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 12-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 365,2 կգ մսի վաճառքը: Մասնավորապես՝ ✅ Երևան – ստուգվել է 7 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել ❌Արագածոտն – ստուգվել է 3 կազմակերպություն, կազմվել […]