Բոլոր լուրերը – Page 379 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

Բոլոր լուրերը

ՃՏՊ Գեղակերտ գյուղի սկզբնամասում. կա տուժած

09:30 08.03.2025

Մարտի 8-ին, ժամը 03:46-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է […]

̰
Հրդեհ չշահագործվող շինության տանիքում․ տուժածներ չկան

09:11 08.03.2025

Մարտի 7-ին, ժամը 22:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է չբնակեցված տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մե մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 36 […]

̰
Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու է անցնել հաջորդ փուլ. Էնրիկե

08:55 08.03.2025

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի արդյունքը (0-1), հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: «Մենք ավելի լավն էինք, քան «Լիվերպուլը»: Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք և փայլուն խաղացինք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի: Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:41 08.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Անվանվել է  մաշկի երիտասարդությունը վերականգնելու միջոց

08:30 08.03.2025

Ամենօրյա սառը ցնցուղը կօգնի ձեր մաշկին վերականգնել երիտասարդությունը: Գեղեցկությունը պահպանելու այս ոչ ակնհայտ միջոցն է անվանել մաշկաբան Պունամ Դեսային, գրում է Daily Mirror-ը։ Ըստ Դեսայիի՝ երիտասարդացնող էֆեկտի հասնելու համար բավական է սառը ջրի հոսքի տակ անցկացնել ընդամենը երկու-երեք րոպե։ Բժիշկը խորհուրդ է տվել ընթացակարգը կրկնել շաբաթական մի քանի անգամ։ «Դա օգնում է նվազեցնել կնճիռները և […]

̰
Արգենտինայում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել

00:59 08.03.2025

Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի հարավում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտարարել է Բաիա Բլանկա քաղաքի քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբիելեսը։ «Առայժմ Բաիա Բլանկայում տարհանվել է 375 մարդ, գեներալ Դանիել Սերիի (խմբ.արվարձանում)՝ ավելի քան 800 մարդ։ Զոհերի թիվը հասել է վեցի, և հնարավոր է, որ ավելի շատ լինեն՝ […]

̰
Սիրիայի նախագահը կոչ է արել Ասադի զինված աջակիցներին վայր դնել զենքերը

00:52 08.03.2025

Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան կոչ է արել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին վայր դնել զենքերը՝ սպառնալով հետապնդումներով։ Այս մասին նա ասել է տեսաուղերձում, որը հրապարակել է SANA լրատվականը: «Նախկին ռեժիմի մնացորդները պետք է նախաձեռնեն և վայր դնեն զենքերը», – ասել է նա՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները «կհետապնդեն ընկած ռեժիմի մնացորդներին», և որ նրանք, […]

̰
Al Jazeera. Լաթաքիայում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ

00:32 08.03.2025

Ավելի քան 50 անվտանգության ուժերի աշխատակիցներ, որոնք ծառայում են երկրի նոր իշխանություններին, զոհվել են Լաթաքիա նահանգում նախկին նախագահ Բաշար ալ Ասադի զինված կողմնակիցների հետ բախումների ժամանակ։ Այս մասին նահանգային անվտանգության պետը հայտնել է Al Jazeera-ին: «Սիրիայի անվտանգության ուժերի ավելի քան 50 ծառայողներ զոհվել են նահանգում բախումների ժամանակ»,- մեջբերում է հեռուստաալիքը նրա խոսքերը։ Նա նաև ասել […]

̰
Յուրա Մովսիսյանը՝ Մոսկվայի և Լոս Անջելեսի տարբերության մասին

00:19 08.03.2025

«Կրասնոդարի», «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայում ու Լոս Անջելեսում կյանքի տարբերության մասին, հայտնում է Чемпионат-ը: «Տարբերությունը շատ մեծ է: Լոս Անջելեսում այնպիսի եղանակ է, որը Մոսկվայում երբեք չի լինի: Ինձ համար շատ կարևոր է արևային եղանակը, որովհետև այն տրամադրություն է բարձրացնում: Ես սիրում եմ Մոսկվան, այն հիասքանչ քաղաք է: […]

̰
Ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում. Քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավ

00:08 08.03.2025

ՆԳՆ ՓԾ-ը շարունակելով է քաղաքացիական պաշտպանության ձևերի իրազեկման արշավը՝ ներկայացնում է, թե ի՞նչ է տարհանումը և ինչպե՞ս է այն իրականացվում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:59 07.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:57 07.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը. Ավանեսյան

23:47 07.03.2025

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Չարենցավանի ԲԿ: «Այցելեցի Չարենցավանի ԲԿ` քաղաքացիների կողմից բարձրացված մի շարք խնդիրները լուծելու, տեղում անհրաժեշտ քայլերը քննարկելու և փոփոխություններ բերելու: Չպլանավորված այցերը ԲԿ-եր օգնում են աշխատանքային սովորական ռեժիմում գնահատել իրավիճակը»,- գրել է նախարարը:

̰
Որո՞նք են օդը մաքրող լավագույն ծառատեսակները

23:38 07.03.2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է օդը մաքրող լավագույն ծառատեսակների ցանկը: 1. Կարմիր մայրի- Red Cedar Կարմիր մայրու ծառերի հայրենիքն է Միացյալ Նահանգները: Այս ծառերը հայտնի են նաև որպես արևելյան գիհիներ: Կարմիր մայրու ծառերը լավ դիմացկուն են տաք ու չոր եղանակներին, ուստի կարող են աճել նաև վատ հողային պայմաններում և տարբեր լանդշաֆտային գոտիներում: 2. […]

̰
Հարի Քեյնը մի քանի ռեկորդ է գրանցել

23:26 07.03.2025

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մի քանի ռեկորդային ցուցանիշ է գրանցել, հայտնում է Squawka-ն: 31-ամյա ֆուտբոլիստը գերմանական գրանդ տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերում խփել է 75 գոլ: Այդ ցուցանիշը, 2023-ից սկսած, լավագույնն է թոփ-5 լիգաների խաղացողների հաշվարկում: Անգլիայի հավաքականի ավագն այդ ժամանակահատվածում ամենաշատ գոլերն է խփել Չեմպիոնների լիգայում՝ 17: «Բավարիայի» ռմբարկուն Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 9 […]

̰
Արարատի մարզում բախվել են «BMW X5»-ը և «Lada»-ն․ կա վիրшվոր

23:17 07.03.2025

Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ղուկասավան գյուղի կենտրոնական հատվածում բախվել են «BMW X5» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի […]

̰
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայում պաղեստինցի արմատականներին

23:06 07.03.2025

Իսրայելը նոր ավիահարված է հասցրել Գազայի հատվածին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝  թիրախը եղել է պաղեստինցի արմատականների խումբը, որոնց գործողությունները զինվորականները համարել են սպառնալիք: «Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մոտ հայտնաբերվել են մի քանի ահաբեկիչներ, որոնք գետնին պայթուցիկ սարք էին տեղադրում Գազայի հյուսիսային հատվածում: … Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել […]

̰
«Ուրարտու» համալսարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին

22:58 07.03.2025

Մարտի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններերում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ուրարտու» համալսարանում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված համալսարանի աստիճանների մոտ հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Նորիկ Ջ․-ի դին։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

̰
Խարդախություն՝ բանկային քարտի միջոցով. ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ. ՆԳՆ տեսանյութ է հրապարակել

22:49 07.03.2025

Կիբեռմարտահրավերի թեման այս անգամ բանկային քարտի միջոցով խարդախությունների իրականացումն է։ Այս հանցատեսակի դեպքում հանցագործները հավաքագրում են քաղաքացիների բանկային քարտի տվյալները, ինչը վերջնարդյունքում հնարավորություն է տալիս նրանց հափշտակել քարտում առկա դրամական միջոցները։ Հանցագործությունն իրականացվում է երկու շատ տարածված եղանակով․ տեխնիկական միջոցներ տեղադրելով բանկոմատների վրա և հատուկ սարքերի միջոցով կլոնավորելով բանկային քարտի տվյալները։ Իսկ թե ինչպես չդառնալ […]

̰
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

22:38 07.03.2025

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մարտի 8-14-ը կկայանա Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն. Ազատ ոճ Նորիկ Հարությունյան (57 կգ) Լևիկ Միքայելյան (61 կգ) Հայկ Աբրահամյան (65 կգ) Վլադիմիր Ազարյան (70 կգ) Նարեկ Նիկողոսյան (74 կգ) Ռազմիկ Եփրեմյան (86 կգ) Կնյազ Իբոյան (92 կգ) Սերգեյ Սարգսյան (97 կգ) […]

̰
Ապստամբության կենտրոն դարձած Լաթաքիայի հայերին վտանգ է սպառնում

22:27 07.03.2025

Շարունակվում են զինված բախումները Սիրիայի  հյուսիս-արևմուտքում: Կառավարական ուժերը երկրորդ օրն է փորձում են ճնշել այնտեղ բռնկված ապստամբության փորձը: Ի՞նչ է կատարվում և ինչպիսի՞ն է այդ շրջաններում ապրող հայերի վիճակը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

̰
Ուոլցը հաստատել է Սաուդյան Արաբիայում ուկրաինական բանակցություններին մասնակցությունը

22:13 07.03.2025

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում կմասնակցի ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններին։ «Պետքարտուղար (խմբ.Մարկո) Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կհանդիպենք Սաուդյան Արաբիայում՝ այս բանակցությունները հունի մեջ գցելու, հրադադարի հասնելու և խաղաղություն ապահովելու համար», – ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը։ Ուոլցը հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր […]

̰
SHANTNEWS

22:00 07.03.2025

̰
Դա ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն կողոպուտն էր. Կարագերը՝ «Լիվերպուլի» հաղթանակի մասին

21:46 07.03.2025

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը մեկնաբանել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իր նախկին թիմի հաղթանակը: Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը: «Չեմ հավատում աչքերիս: Դա ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն կողոպուտն էր»,- ասել է Կարագերը: Հիշեցնենք, որ «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Լուիս Էնրիկեի թիմը 28 հարված էր կատարել մրցակցի […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՔՊ խմբակցության հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը

21:34 07.03.2025

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել քննարկում Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացի շուրջ: Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել […]

̰
Գիշերային ստուգայցեր՝ Երևանում

21:27 07.03.2025

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի մերսման սրահներում։ Հայտնաբերվել են խախտումներ, և տեղում կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Օրենքում նոր փոփոխություններ կատարելով Երևանի քաղաքապետարանն առաջիկայում կստանա լիազորություն՝ կասեցնելու այն մերսման սրահների գործունեությունը, որոնք մի քանի զգուշացումներից հետո շարունակում են գործել առանց համապատասխան թույլտվության։ Ներկայումս վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքները սահմանված են […]

̰
Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին ցմահ որակազրկում է սպառնում

21:25 07.03.2025

«Վեսթ Հեմի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Պակետային ցմահ որակազրկում է սպառնում, հաղորդում է Sky Sports-ը։ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան 27-ամյա ֆուտբոլիստին մեղադրում է անօրինական խաղադրույքներ կատարելու մեջ։ Նա կասկածվում է խաղադաշտում կանխամտածված գործողությունների չորս կետով, որոնք ֆուտբոլիստին թույլ են տվել նախապես կատարված խաղադրույքների պայմաններին հասնելու համար: Պակետան, սակայն, չի ընդունում մեղադրանքը։ Ըստ աղբյուրի` այս […]

̰
Ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում փոփոխություններ են լինելու

21:16 07.03.2025

ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ ապրիլի 1-ից պետպատվերով դեղերի գնման համակարգում փոփոխություններ են լինելու: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Պետությունը փոխհատուցում է քաղաքացիների՝ մինչև 100 հազար դրամ կրթական և առողջապահական ծախսերը. ինչպես ստանալ գումարը

21:04 07.03.2025

Պետությունը փոխհատուցում է մինչև 100 000 դրամ Ձեր կրթական և առողջապահական ծախսերից: ՊԵԿ-ից պարզաբանել են, որ փոխհատուցումից կարող են օգտվել ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները, որոնք ներկայացնում են եկամուտների տարեկան հայտարարագիր և ունեն եկամտային հարկ: Որքա՞ն և ո՞ր ծախսերն են փոխհատուցվում Մինչև 100 000 դրամի փոխհատուցում կրթական ծախսերի համար. ուսման վճար մանկապարտեզում, դպրոցում, քոլեջում, բուհում, երաժշտական, […]

̰
«Լիվերպուլը»՝ ՉԼ-ի ամենահավանական հաղթողն է. Opta-ի կանխատեսումը

20:45 07.03.2025

Հանրահայտ Opta ռեսուրսի սուպերհամակարգիչը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից հետո գնահատել է թիմերի՝ գավաթը նվաճելու շանսերը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է անգլիական «Լիվերպուլը»՝ 26.1%-ով: Երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնան» է, որի շանսերը գնահատվում են 17.3%: Լավագույն եռյակը եզրափակում է Միլանի «Ինտերը»՝ 15.5 %: Գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 5-րդ տեղում է՝ 9.2 %-ով:

̰
BACK_TO_TOP