Բոլոր լուրերը – Page 381 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Միջազգային լավագույն փորձի ներդրմամբ կգործարկվի Ոստիկանության գվարդիան

16:54 07.03.2025

ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ից կգործարկվի Ոստիկանության գվարդիան, որը նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով պատասխանատվություն կստանձնի մի շարք ուղղություններով: Գվարդիան կիրականացնի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի ու կարևորագույն օբյեկտների պաշտպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ: Գվարդիայի գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում՝ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի գործակալը 9-ը անգամ բարձր աշխատավարձ է պահանջել

16:46 07.03.2025

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել կիսապաշտպան Կոբի Մեյնուի հետ՝ պայմանագրի երկարաձգման շուրջ, հաղորդում է Daily Mail-ը: Անգլիական գրանդը որոշել է նոր թիմ կառուցել և կարևոր դեր է նախատեսել 19-ամյա ֆուտբոլիստի համար: Նշվում է, որ բանակցությունները բարդ են մեկնարկել, որովհետև անգլիացու գործակալն 9-ը անգամ բարձր աշխատավարձ է պահանջել: Նրա պնդմամբ՝ այդ պահանջը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդում» […]

̰
Հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլար

16:39 07.03.2025

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ներկայացրած հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին կվճարվի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 79 միլիոն 642 հազար դրամ: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

̰
Ստեփանավանի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան

16:29 07.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. «#հատիկառհատիկ Ստեփանավան քաղաքի Միլիոնի փողոց 19/1 հասցեի 0,137 հա մակերեսով կանաչապատ տարածքի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 6 միլիոն դրամ»:

̰
Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ՊՆ պաշտոնյայի հետ քննարկել է երկու երկրների պաշտպանության նախարարների պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցերը

16:27 07.03.2025

Մարտի 7-ին ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում հանդիպել է ՊՆ միջազգային համագործակցության միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգիի հետ, ով ողջունել է հանդիպմանը ներկա Հնդկաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Արկադի Տոնոյանի արդեն իսկ մեկնարկած կարևոր առաքելությունը: Այս մասին հայտնել են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված […]

̰
Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց, այն քաղաքի շարժի ու զարգացման խորհրդանիշն է. Բաբկեն Սեդրակյան

16:20 07.03.2025

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը նշում է իր 44-ամյակը։ Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը ուղերձ է հղել, որում նշված է. «Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։ Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև […]

̰
Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգով

16:13 07.03.2025

Մարտի 6-ին Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 385-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը։ Որոշմամբ սահմանվում է, որ 1968 թվականի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի պահանջներին համապատասխանող այլ պետություններում ստացած վարորդական վկայականների հիման վրա Հայաuտանի Հանրապետության երկքաղաքացի հանդիսացող քաղաքացուն կտրվի ազգային վարորդական վկայական՝ առանց որակավորման քննություններ հանձնելու (տեսական […]

̰
ՊԵԿ նախագահը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավարի հետ

16:03 07.03.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլիի հետ։ Էդուարդ Հակոբյանը և Սոսո Ռամիշվիլին բարձր են գնահատել երկու երկրների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և ապրանքների անօրինական շրջանառության դեմ պայքարի շրջանակում իրականացված համատեղ ջանքերը։ Հանդիպման ընթացքում կարևորվել է տեղեկատվության արագ […]

̰
Ուզբեկ պաշտպանը՝ «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

15:54 07.03.2025

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ուզբեկ պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը փետրվարին մեկ գոլ է խփել Անգլիայի գավաթում, Պրեմիեր լիգայում էլ «Նյուքասլի», «Լիվերպուլի» և «Տոտենհեմի» դեմ խաղերին մասնակցել է առանց փոխարինման: Խուսանովը երկրպագուների քվեարկությամբ գերազանցել է Էրլինգ Հոլանդին և Յոշկո Գվարդիոլին: Խուսանովը մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել […]

̰
Ֆինանսների նախարարը Լյուքսեմբուրգում պանելային քննարկմանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող հարցերի

15:45 07.03.2025

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է EIB Group Forum 2025-ի շրջանակներում կազմակերպված «Օգտագործելով ԵՄ ընդլայնման հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ֆինանսների նախարարությունից: Քննարկման շրջանակներում Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացին առնչվող մի քանի կարևոր հարցերի: Նախարարը, մասնավորապես, խոսել է մեր տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի, […]

̰
ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար ԱՄՆ դոլար արժեքով հողամասը

15:34 07.03.2025

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի մարտի 6-ին բավարարվել է Հակակոռուպցիոն դատարանի կողմից: Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվելու Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ «անտառային» նպատակային նշանակությամբ, 254 միլիոն 244 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով […]

̰
Կնոջը կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է

15:24 07.03.2025

Հաշվի առնելով, որ ԶԼՄ-ներում լայնորեն տարածվում են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքի վերաբերյալ հրապարակումներ, ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ա.Ա.-ի հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում 2025 թվականի փետրվարի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կնոջը ծեծի է ենթարկել, շինարարական ներկը և սպիրտը լցրել […]

̰
Չէի ճանաչում մրցակցիս, ստիպված էի փնտրել Google-ում. Բլեյդս

15:13 07.03.2025

UFC-ի ծանր քաշային կարգի 5-րդ համար Կյորտիս Բլեյդսը խոսել է UFC 313-ում Ռիզվան Կունիևի դեմ մենամարտի մասին, հայտնում է MMA Fighting-ը: «Միշտ ասում եմ՝ փողը նույնն է, անկախ նրանից՝ մրցում ես Ջոն Ջոնսի, թե որևէ նորեկի հետ: Փողը չի փոխվում, և ես միշտ պատրաստ եմ մենամարտի: Կունիևին չէի ճանաչում, ստիպված էի տեղեկություն փնտրել Google-ում: Նրա […]

̰
SHANTNEWS

15:00 07.03.2025

̰
Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

14:54 07.03.2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է #ինչպեսխոստացելէի:

̰
Պաշտպանության նախարարը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը

14:43 07.03.2025

Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված քննարկմանը։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պաշտպանական գերատեսչության ղեկավարին՝ հանդիպմանը մասնակցելու համար՝ հույս հայտնելով, որ ամփոփման շրջանակում բարձրացված հարցերը […]

̰
Երևանում բախվել են «Lexus»-ն ու բեռնատարը

14:34 07.03.2025

Մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 43 բրիգադը տեղում բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում […]

̰
«Ռեալը» ցանկանում է անվճար ձեռք բերել «Լիվերպուլի» աստղին

14:21 07.03.2025

«Ռեալը» մտադիր է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի հետ, հայտնում է Daily Mail-ը: Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ ավարտվում է 18 ամսից, 2026-ի հունիսին նա կունենա ազատ գործակալի կարգավիճակ: Այժմ «Լիվերպուլն» ունի այլ առաջնահերթություններ. երկարաձգել պայմանագրի ժամկետը Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի, Վիրջիլ Վան Դեյկի ու Մոհամեդ Սալահի հետ: Նրանց պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում […]

̰
Ֆլորիդայում ալիգատորը հարձակվել է կնոջ վրա

14:12 07.03.2025

Ֆլորիդայի վայրի բնության արգելոցում ալիգատորը կծել է կնոջը նավով շրջելու ժամանակ: Այս մասին հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Ֆլորիդայում ալիգատորը կծել է կնոջ արմունկը, երբ նա նավով զբոսնելիս է եղել»,- հայտնում է հեռուստաալիքը։ Հաղորդվում է, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։ Հեռուսատաալիքը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել Tiger […]

̰
Հրազդան գետի վրա կառուցվել են 2 աղբաորսիչ սարքեր

14:00 07.03.2025

Հրազդան գետի վրա կառուցվել են 2 աղբաորսիչ սարքեր, որոնք նպատակաուղղված են կանխելու գետի և Երևանյան լճի աղտոտումը: Աղբաորսիչ հարմարանքների նախագծման և տեղադրման նպատակով ծախսվել է շուրջ 122 մլն դրամ:

̰
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի այցը Վրաստան

13:52 07.03.2025

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այց է կատարել Վրաստան։ Թբիլիսիում հանդիպում է տեղի ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը ձեռք են բերել Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ կատարվող՝ հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության իրականացմանն ուղղված պայմանավորվածություններ։ Անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել երկու երկրների մաքսային մարմինների միջև նախնական […]

̰
Էդվարդ Միրզոյանի անվան մրցույթն այս տարի կանցկացվի մայիսին

13:45 07.03.2025

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը: Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-7-ը

13:38 07.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 134 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, թմրանյութի հայտնաբերման՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 9-ական, ֆիզիկական ներգործության ու […]

̰
Նորվեգիայի թիմը հաղթել է էստաֆետում.  դահուկավազքի ԱԱ

13:30 07.03.2025

Դահուկավազքի Նորվեգիայի տղամարդկանց հավաքականը Տրոնհեյմում ընթացող աշխարհի առաջնության էստաֆետում նվաճել է ոսկե մեդալներ: Յոհաննես Կլեբոն, Էրիկ Ուոլնեսը, Մարտին Նյենգետը և Հարալդ Ամունդսենը 4×7,5 կիլոմետր տարածությունը հաղթահարել են 1 ժամ 8 րոպե 13,7 վայրկյանում։ Երկրորդ տեղը գրավել են շվեյցարացի դահուկորդները: Բրոնզե մեդալակիր է դարձել Շվեդիայի քառյակը:

̰
Թրամփը սահմանափակել է Մասկի լիազորությունները․ Politico

13:21 07.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմին բացատրել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկը գերատեսչություններում կադրային հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասություն չունի, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։ «Թրամփն ասել է, որ Մասկն իրավասու է գերատեսչություններին առաջարկություններ ներկայացնելու, բայց ոչ միակողմանի որոշումներ կայացնելու կադրային հարցերի և ռազմավարության վերաբերյալ»,- ասվում է հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ սա Սպիտակ տան […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:10 07.03.2025

​Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

̰
Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում

13:00 07.03.2025

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ծրագրում։ Որոշումը կայացվել է Ֆրանկֆուրտում կայացած Եվրոպայի օլիմպիական կոմիտեների համաժողովում։ Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին ասել է, որ Եվրոպական խաղերում մրցահարթակում կլինեն օլիմպիական քաշային կարգերի ավելի քան 300 մարզիկ-մարզուհիներ։ Մրցաշարը նաև վարկանիշային է լինելու Լոս Անջելեսի 2028 թ. ամառային Օլիմպիական խաղերի համար։ Եվրոպական չորրորդ խաղերը կանցկացվեն 2027 թ. Ստամբուլում։

̰
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել

12:51 07.03.2025

Ռուբեն Վարդանյանը Բաքվի  բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Վարդանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունից. «Այսօր մարտի 5-ն է: Ես ուզում եմ ձեզ երկու խոսք ասել՝ որպես Ռուբեն Վարդանյան, այնպիսին, ինչպես ես կամ՝ ոգով հայ, ռուսերեն մտածող ու խոսող: Աշխարհի մարդ, երջանիկ իմ […]

̰
Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով 34-ամյա երիտասարդը ձերբակալվել է

12:47 07.03.2025

Մարտի 6-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ որովայնի շրջանում դանակի հարվածի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով «Արտաշատ» բժշկական կենտրոն է դիմել 34-ամյա գյումրեցի մի երիտասարդ։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի և Ռազմական ոստիկանության Արարատի մարզի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրն Արտաշատում անձնական հարցերի շուրջ ծագած […]

̰
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ. տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաները կրթության մեջ

12:15 07.03.2025

ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակ­ցության տեխնոլոգիաների ոլորտում Բահրեյնի արքա Համադ բին Իսա Ալ-Խալիֆայի անվան մրցանակ. մեկնարկել է հայտերի ընդունումը: Մրցանակի այս շրջափուլի խորագիրն է՝ «Սովորողների և ուսուցիչների նախապատրաստում արհեստական ​​բանականության էթիկական և պատասխանատու օգտագործման համար»: Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը 3 հայտ՝ մրցանակի կանոնադրական պահանջներին և շնորհման չափա­նիշներին համապատասխան։ Հայտերը ներկայացվում […]

̰
BACK_TO_TOP