20:34 07.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ աշխատանքային հանդիպում է ունեցել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ: Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է հրապարակել:
20:21 07.03.2025
Մարտի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել ԱՄՆ Նախագահի հատուկ առաքելությունների գծով հատուկ բանագնաց և Վաշինգտոնում Ջոն Քենեդի կատարողական արվեստի կենտրոնի նախագահ, դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից Վաշինգտոնում կազմակերպված դիվանագիտական ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Միջոցառման ընթացքում, ի թիվս ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ ունեցած այլ շփումների, դեսպան Մակունցը զրուցել է […]
20:12 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը Երևանի Գյոթե կենտրոնում մասնակցել են երիտասարդական կազմակերպությունների, ոլորտի փորձագետների ու երիտասարդների հետ հանդիպմանը: Միջոցառումն անցկացվել է Գյոթե կենտրոնի կողմից իրականացվող «Աջակցություն մշակութային և երիտասարդական գործունեությանը» ծրագրի շրջանակում, որով նախատեսվում է Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձևավորել «Երիտասարդական խորհուրդ» […]
19:54 07.03.2025
Խորվաթական «Օսիեկի» պաշտպան Ստյոպա Մկրտչյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական` մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության B/C լիգաների Վրաստանի թիմի հետ անցումային փլեյ-օֆֆի հանդիպումներին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ հավաքական հրավիրվել էր 2024 թ. հունիսին և մասնակցել Ղազախստանի թիմի դեմ ընկերական հանդիպմանը։ Նա վնասվածքի պատճառով բաց է թողել Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները։ […]
19:46 07.03.2025
Ոստիկանների մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործումը կարևոր քայլ է պրոֆեսիոնալիզմի բարձրացման և ծառայողական պարտականությունների արդյունավետության առումով։ Պարբերաբար անցկացվող վերապատրաստումները ծառայողներին հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել մարտավարական և տեսական գիտելիքները, որոնք անհրաժեշտ են հանրային անվտանգության պահպանման և իրավապահ գործունեության արդյունավետ իրականացման համար։ ՆԳՆ կրթահամալիրում հերթական հատուկ պատրաստության դասընթացը մեկնարկել էր փետրվարի 24-ին։ Ոստիկանության գվարդիայի […]
19:35 07.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել՝ Կանանց միջազգային օրվա առթիվ ԱԺ կին պատգամավորներին և աշխատակիցներին 70 հազար դրամ պարգևատրելու վերաբերյալ։ Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է Ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Փաստաթղթում նշվում է, որ պարգևատրման գործընթացն իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի միջոցով։
19:24 07.03.2025
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խմբի 2025թ. ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԵՆԲ կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերի առաջընթացը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՆԲ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում: Վահե Հովհաննիսյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և վերջինիս […]
19:14 07.03.2025
2016 թվականի «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչի մասնակից, պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու՝ անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի միկրոբլոգում։ «Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու ես որոշեցի […]
19:06 07.03.2025
«Արսենալի» լեգենդար ավագ Թիերի Անրին կարծում է, որ ակումբը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: «Այո՛, «Արսենալը» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ես, իրոք, հավատում եմ։ Ցանկանում եմ` թիմը ցույց տա, որ ի զորու է հաղթել մրցաշարը։ ՊՍՎ-ի դեմ կարծում էի, թե բարդ խաղ է լինել, հատկապես, մրցակցի դաշտում, բայց հանդիպման ընթացքում թվում էր, […]
18:56 07.03.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին: Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում […]
18:48 07.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Ֆրանսիայի Հանրապետություն շարունակվող աշխատանքային այցի շրջանակներում տեղի է ունեցել փոխվարչապետի և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրեն Ռեմի Ռիուի հանդիպումը: Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Զարգացման ֆրանսիական գործակալության առանձնահատուկ դերակատարումը Ֆրանսիայի հետ երկկողմ բազմաոլորտ համագործակցության շարունակական ընդլայնման և խորացման գործընթացում: Անդրադառնալով տարիներ ի վեր ձևավորված արդյունավետ համագործակցությանը` փոխվարչապետը բարձր է […]
18:43 07.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Տ. Մ.-ն, պատասխանատու լինելով գնդի նյութական միջոցների պահպանության համար, խմբի կազմում հափշտակել է իր տիրապետմանը հանձնված 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն զորամասի հաշվեկշռում առկա 2 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույք հափշտակելու դիտավորությամբ, […]
18:35 07.03.2025
Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 83 կմ հատվածում Ազատանի կամրջից սառցաբեկորը պոկվել և ընկել է այդտեղով ընթացող, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Արտավազդ Խ․-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենայի ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրին Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» […]
18:28 07.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի համայնքապետարաններից մեկի ղեկավարի տեղակալ Ա. Հ.-ն նույն համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետ Հ. Դ.-ի հետ՝ խմբի կազմում, օգտագործելով ծառայողական լիազորությունները, մի շարք անձանց օժանդակությամբ, ինչպես նաև անձամբ, պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ հիշյալ պաշտոնատար անձինք 2024 թվականի օգոստոսին իրենց […]
18:21 07.03.2025
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 7-1 հաշվով հաղթելով ՊՍՎ-ին՝ պատմական արդյունք է գրանցել: Opta-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերի պատմության մեջ, երբ որևէ թիմի հաջողվում է արտագնա խաղում 7 գնդակ խփել: Նախկինում «Արսենալը» մեկ անգամ էր եվրոպական մրցասպարեզում արտագնա խաղում 7 գոլ խփել: Դա տեղի էր ունեցել 1993 […]
18:14 07.03.2025
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Համայնքային ոստիկանության Արաբկիրի և Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ: Մարտի 1-ին՝ ժամը 18:00-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին և Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ […]
18:07 07.03.2025
«Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակում օրերս անցկացվել է հանդիպում՝ նվիրված Հայաստանի՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի ՄԵԴԻԱ բաղադրիչին միանալու գործընթացին։ Հանդիպումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ, ԲՏԱ նախարարությունների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները, «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի անձնակազմը, մեդիա ոլորտի փորձագետներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են գործընթացի […]
17:54 07.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ մարտի 7-ին մասնակցել է Ամերիկայի Առևտրի Պալատի (American Chember of Commers in Armenia՝ AmCham) կողմից կազմակերպված եռակողմ աշխատանքային հանդիպմանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության և AmCham-ի թվային փոխակերպման հանձնաժողովի միջև՝ քննարկելու «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագիծը։ Նախարար Մխիթար Հայրապետյանը […]
17:48 07.03.2025
«Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը ասել է, որ իր կարիերայի ամենաբարդ մրցակիցներից մեկը «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին է եղել: «Ռունիի դեմ խաղալն ինձ համար միշտ մղձավանջ է եղել: Նա շատ դաժան էր՝ որպես մրցակից: Ուեյնն ամենուրեք էր դաշտում, կարող էր գոլ խփել կենտրոնից, միշտ պրեսինգ էր կիրառում ու նույնիսկ կես վայրկյան մտածելու […]
17:42 07.03.2025
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (CEO at UATE) Սարգիս Կարապետյանի և փոխտնօրեն (Deputy CEO at UATE) Էդիտա Ղազարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկվել են տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը, պետական օժանդակությանը, ԱՏՁՄ-ի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։ ԱՏՁՄ անդամները համառոտ ներկայացրել են […]
17:36 07.03.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 7-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Հակոբ Արշակյանը նշել է` Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չի հանդիսացել երկրների միջեւ ամուր բարեկամության հաստատմանը: ԱԺ փոխնախագահի խոսքով երկու երկրների միջեւ հաստատվել են հարգանքի եւ փոխվստահության վրա […]
17:30 07.03.2025
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը Նյուքասլի փաբերից մեկի շրջակայքում է՝ ալկոհոլի ազդեցության տակ: Գրիլիշի կարգավիճակը փոխվել է այս մրցաշրջանում: Նա հիմա հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ ու այս մրցաշրջանի ավարտից հետո հավանաբար կհեռանա ակումբից: Jack Grealish leaves Newcastle pub looking unsteady pic.twitter.com/8H86Ae721f — Mail Sport (@MailSport) March 3, 2025
17:27 07.03.2025
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության զինվորական ավտոտեսչությունն ու պարետային ծառայությունը Երևան քաղաքում իրականացրել են «Կարգազանց-2025» միջոցառումը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են ավտոտրանսպորտային միջոցների կողմից ճանապարհային երթևեկության և շահագործման անվտանգության կանոնների խախտումներ։ Արձանագրվել են նաև զինծառայողների կողմից համազգեստի կրման կանոնների և արտաքին տեսքի խախտումներ։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ իրավախախտումներից՝ […]
17:20 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 28-ի N 166-Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, հանձնաժողովի անդամները: Նիստի ընթացքում քննարկվել են […]
17:13 07.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 7-ին այցելել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության գրասենյակ և հանդիպել պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեի հետ: Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը: Քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած անձանց և […]
17:11 07.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը գտնում է, որ Եվրոպա լիգան հաղթելը հրաշալի կլինի, բայց ակումբն այս փուլում ավելի կարևոր անելիքներ ունի: «Մարդիկ մտածում են, որ Եվրոպա լիգան եզակի հնարավորություն է: Կարող ես հաղթել այս մրցաշարն ու հայտնվել Չեմպիոնների լիգայում: Անկեղծ ասած, ես գտնում եմ, որ մենք ավելի կարևոր բաներ ունենք անելու, քան Եվրոպա լիգան […]
17:06 07.03.2025
Փետրվարի 25-ին Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ երկու երիտասարդ «Օպել» մակնիշի մեքենայով շրջում են Գյումրի քաղաքում և կպչուն ժապավենով փաթեթավորված թմրանյութեր տեղադրում: Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ մեկը երևանցի է, մյուսը` Աբովյան քաղաքից` երկուսն էլ 22 տարեկան: Ստացվեց նաև տեղեկություն, որ նրանք Ազատանից Ղարիբջանյան գյուղ տանող ճանապարհի հարակից դաշտերում, Գյումրիի օդանավակայանի խճուղու մոտակայքում […]
17:05 07.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և ընդգծել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության կարևորությունը: Նախարարի խոսքով՝ ԿԳՄՍ […]