Բոլոր լուրերը – Page 3803 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

Բոլոր լուրերը

ՄԱԿ-ը լուրջ ձեռքբերում է անվանել Ուկրաինայից մեկ միլիոն տոննա պարենի արտահանումը

19:13 27.08.2022

Օգոստոսի 1-ից Ուկրաինայից սննդամթերքի արտահանման ծավալը Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակում գերազանցել է 1 մլն տոննան, սա նկատելի ձեռքբերում է։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ստամբուլի Հատուկ համակարգող կենտրոնում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող Ամիր Մահմուդ Աբդուլլահը՝ մեջբերելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ «Այսօր Սևծովյան նախաձեռնության շրջանակներում հացահատիկի և սննդամթերքի այլ տեսակների արտահանումը գերազանցել է 1 միլիոն տոննան, […]

̰
Ուկրաինան դադարեցրել է ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության համաձայնագիրը

19:04 27.08.2022

Ուկրաինայի նախարարների կաբինետը շաբաթ օրը կայացած նիստում որոշել է խզել ատոմային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության մասին Ուկրաինայի և Ռուսաստանի կառավարությունների միջև համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։ «Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1993 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում կնքված միջուկային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական և տնտեսական համագործակցության մասին […]

̰
Պաշտոնյան հրաժարվել է Կիևում հարկադիր տարհանում իրականացնելու մասին իր խոսքերից

18:52 27.08.2022

Կիևի քաղաքային վարչակազմի մունիցիպալ անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը հերքել է իր հայտարարություններն այն մասին, որ քաղաքային իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի մայրաքաղաքում հնարավոր տարհանում իրականացնելու տարբերակները։ «Կիևից կամ նրա առանձին շրջաններից տարհանման մասին ընդհանրապես խոսք չկա»,- Տկաչուկի խոսքերն է մեջբերում Կիևի քաղաքապետարանը։ Նա նշել է, որ Կիևի յուրաքանչյուր թաղամասում ստեղծվել են տարհանման հատուկ հանձնաժողովներ, սակայն, […]

̰
«Դինամոն» հյուրընկալվելիս չի հաղթել «Պարի Նիժնի Նովգորոդին»․ Զախարյանը մասնակցել է խաղին

18:40 27.08.2022

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի 7-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս մրցել է «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ և ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտել հանդիպումը։ 17-րդ րոպեին տանտերերի դարպասին նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել մոսկովյան թիմի կիսապաշպան Դանիլ Ֆոմինը, իսկ 29-րդ րոպեին հարձակվող Կոնստանտին Տյուկավինը կրկնապատկել է իր թիմի առավելությունը։ Հաղորդում է ArmSport.am-ը։ 61-րդ րոպեին «Պարի ՆՆ»-ի կիսապաշտպան Նիկոլայ Կալինսկին կրճատել […]

̰
Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի․ Հունգարիայի ԱԳՆ

18:31 27.08.2022

Ռուսաստանը Հունգարիայում երկու միջուկային ռեակտոր կկառուցի: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը։ Ըստ «BBC»-ի՝ շինարարական աշխատանքները կսկսվեն մոտ ժամանակներս։ Ռուսաստանի և Հունգարիայի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականին և նպատակ ունի ընդլայնել ատոմակայանը։ Նրանց փոխանցմամբ՝ պետք է նշել, որ Եվրամիության սահմանած տնտեսական պատժամիջոցները չեն տարածվում Ռուսաստանի միջուկային ոլորտի վրա։ Միևնույն ժամանակ […]

̰
Դինամոյի գլխավոր մարզիչը խոսել է Զախարյանի՝ Չելսի հնարավոր տեղափոխության մասին

18:20 27.08.2022

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։ Մասնագետի խոսքով, ֆուտբոլիստը կենտրոնացած է միայն «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ խաղի վրա և պատրաստ է օգնել թիմին․ «Այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Զախարյանը կենտրոնացած է «Պարի ՆՆ»-ի դեմ խաղի վրա։ Ես վստահ եմ, որ նա պատրաստ է օգնել թիմին։ […]

̰
Ջուլիան Ասանժի պաշտպանները բողոքարկել են նրան ԱՄՆ արտահանձնելու որոշումը

18:11 27.08.2022

WikiLeaks հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանները երկրորդ անգամ բողոքարկել են Մեծ Բրիտանիայի  դատարանի Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է WikiLeaks կայքում տարածված հաղորդագրությունում։ Իրավաբանի խոսքով նրանք բողոքարկման տեքստում լրացրել են նոր կարևոր ապացույցներ։ Մեծ Բրիտանիայի դատարանը Ասանժին ԱՄՆ արտահանձնելու մասին որոշում է կայացրել, նրան Միացյալ Նահանգներում սպառնում է 175 տարվա ազատազրկում։ Ջուլիան Ասանժը […]

̰
Ղազախստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը

18:02 27.08.2022

Ղազախստանը մեկ տարով դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս մասին օգոստոսի 27-ին հայտարարել է երկրի կառավարությունը։ «Վարչապետ Ալիխան Սմայիլովն անցկացրել է պաշտպանական արդյունաբերության հարցերով հանձնաժողովի նիստ։ Մասնակիցները քննարկել են արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության առաջարկը՝ մինչև 2023 թվականի օգոստոսի վերջը դադարեցնել զենքի, ռազմական տեխնիկայի և ռազմական արտադրանքի արտահանումը։ Այս առաջարկին աջակցել են հանձնաժողովի անդամները»,- ասված […]

̰
Հորիզոն 18.00

18:00 27.08.2022

̰
SHANTNEWS

17:59 27.08.2022

̰
Գյումրիի հրաձգության մարզադպրոցում շենքային պայմանները չեն փոխվում, փոխարենը մեդալների քանակն է ավելանում․  աշխարհի առաջնության ոսկին նվաճել է մարզադպրոցի սանը 

17:51 27.08.2022

Ֆրասիայի Շատորու քաղաքում կայացած գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 4 մեդալ է նվաճել ՝ 6 հրաձիգներով։ Առաջնության միակ ոսկին Հայաստանի հավաքականում վաստակել է Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձիգ Գոռ Խաչատրյանը: Երիտասարդների մրցապայքարում Գոռը 386 միավորով դարձել է Աշխարհի չեմպիոն։ Իսկ Աշխարհի առաջնության կանանց մրցապայքարում գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը, հավաքելով 367 միավոր, դարձել […]

̰
Բորջոմիի կիրճում հրդեհի հիմնական օջախները մարվել են. ՆԳՆ

17:43 27.08.2022

Բորջոմիի մունիցիպալիտետում ՆԳՆ ստորաբաժանումների կողմից հրդեհների տեղայնացման աշխատանքները ողջ գիշեր ակտիվ ընթացքի մեջ են եղել։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ այս պահին հրդեհի հիմնական մասը մարվել է, աշխատանքներ են տարվում ակտիվ օջախների ուղղությամբ։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Հրդեհի մարման գործընթացին շարունակում են մասնակցել ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարբեր գերատեսչությունների աշխատակիցները, ինչպես նաև բնապահպանության և գյուղատնտեսության […]

̰
Իրանում COVID 19-ի կարմիր գոտում գտնվող քաղաքների թիվը նվազել է

17:35 27.08.2022

Իրանում, այսպես կոչված, կարմիր գոտում գտնվող քաղաքների թիվը 106-ից նվազել է մինչև 64-ի։ Կարմիր գոտում են այն քաղաքները, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը բարձր է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Իսկ նարնջագույն գոտում գտնվող քաղաքների թիվն աճել է, 156-ից դարձել է 163։ Վերջին տվյալների համաձայն, դեղին գոտում գտնվող քաղաքների թիվն աճել է մինչ 207, […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները Աբու-Դաբի Մասթերսում

17:22 27.08.2022

Օգոստոսի 17-25-ը Աբու-Դաբիում տեղի ունեցավ 28-րդ Աբու-Դաբի միջազգային շախմատի Մասթերս և Օփեն մրցաշարերը, որտեղ Հայաստանը ներկայացրել են Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը և Տիգրան Ազարյանը։ Օփեն մրցաշարում լավագույնս հանդես եկավ ակադեմիայի մարզիչ Տիգրան Ազարյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր և կիսելով 3-6-րդ տեղերը։ ArmSport. am-ի հաղորդմամբ, շախմատային փառատոնին […]

̰
Թուրք հայտնի երգչուհին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար

17:13 27.08.2022

Թուրք հայտնի երգչուհի Գյուլշեն Չոլաքօղլուն օգոստոսի 25-ին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար։ Այս մասին հայտնում է Bianet. պարբերականը։ Նշվում է, որ թուրք աստղը մեղադրվում է ատելություն, թշնամանք և վիրավորանք հրահրելու մեջ։ Չոլաքօղլուն այս տարվա ապրիլ ամսին ծաղրել էր մուսուլմանական պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանը, որն ավելի հայտնի է որպես Թուրքիայի իմամ-խաթիբի դպրոց։ Իրավապահները այս հանգամանքի վրա […]

̰
Գերմանական խանութներում էլեկտրաէներգիա խնայելու համար սկսել են անջատել շարժասանդուղքները

17:00 27.08.2022

Գերմանական խանութներում սկսել են անջատել շարժասանդուղքները՝ էլեկտրաէներգիան խնայելու նպատակով։ Տեղեկությունը հաղորդում է Bild-ը։ Նշվում է, որ այդ միջոցներին արդեն դիմել են Saturn և Galeria Karstadt Kaufhof հանրախանութներում։ Վերջինի գործադիր տնօրեն Միգել Մուլենբախն ասել է, որ իրենք փորձում են անջատել լուսավորությունն ու սարքավորումները մանրածախ առևտրի կետերում այն ​​ժամանակ, երբ դա անհարմարություն չի պատճառում հաճախորդներին։ Konsum Weimar […]

̰
Սևքարում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

16:44 27.08.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 11։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում՝ հանդամասում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15:08-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

̰
Ճապոնիան խոստացել է 30 մլրդ դոլարի օգնություն տրամադրել Աֆրիկային

16:37 27.08.2022

Ճապոնիան խոստանում է 30 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրել Աֆրիկայի զարգացման համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին Թունիսում կազմակերպված Ճապոնիա-Աֆրիկա գագաթնաժողովում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, ով կորոնավիրուսի դրական թեստի պատճառով գագաթնաժողովին միացել էր տեսակապի միջոցով։ Նա նշել է, որ հացահատիկի համաշխարհային դեֆիցիտի պայմաններում իրենք կաշխատեն ապահովել դրա տեղափոխումն Աֆրիկա։ Կիսիդան […]

̰
Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար` Մարտակերտի շրջանում

16:25 27.08.2022

Օգոստոսի 27-ին ժամը 10:40-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի «Քեմքեշ» կոչվող տեղամասում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել` մահվան ելքով: Դեպքի վայր են մեկնել ՆԳ նախարարության ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի հերթապահ օպերատիվ խմբերը, ինչպես նաև քննչական կոմիտեի քննչական խումբը և շտապ օգնության կայանի բուժանձնակազմը։ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ

16:16 27.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Մոլդովայի ազգային տոնի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի տիկին Սանդու, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Վերահաստատում եմ մեր անկեղծ ցանկությունը՝ հնարավոր բոլոր ուղղություններով, տարբեր հարթակներում զարգացնելու Մոլդովայի հետ փոխշահավետ համագործակցությունը՝ խարսխված բարեկամության, վստահության, փոխադարձ հարգանքի վրա: Օգտվելով […]

̰
Արցախի ՆԳՆ-ն ևս մեկ անգամ հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

16:07 27.08.2022

Արցախի ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ «Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

̰
Ուկրաինան ծրագրում է գազի գնման համար մոտ 346 մլն դոլարի վարկ վերցնել

15:55 27.08.2022

Ուկրաինան ծրագրում է մոտ 346 մլն դոլարի վարկեր ներգրավել գազի գնման համար, հաղորդում է ուկրաինական Strana.ua առցանց հրատարակությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ուկրաինայի պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 12,7 միլիարդ գրիվնայով (մոտ 346 միլիարդ դոլար – խմբ.), որը կուղղվի գազի գնմանը: Միջոցները կհավաքագրվեն արտաքին փոխառությունների միջոցով»,- փոխանցում է հրատարակությունը՝ հղում կատարելով երկրի Նախարարների կաբինետի որոշմանը։

̰
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

15:44 27.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների հարաբերությունների դարավոր պատմության այս նշանակալից օրը խորհրդանշում է զարգացման որակապես նոր փուլ միջպետական համագործակցության համատեքստում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին

15:36 27.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ ՝ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված դարավոր բարեկամական կապերն ամուր հիմք են Հայաստանի և Մոլդովայի արդյունավետ համագործակցության զարգացման համար»:

̰
Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո կտարածվի հաղորդագրություն. վարչապետի աշխատակազմը՝ Հաջիևի հայտարարության մասին

15:28 27.08.2022

Բրյուսելում օգոստոսի 31-ին նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Այս մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, որում նա նշել է, որ Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպմանը նախատեսվում […]

̰
Իրանը նախատեսում է դեպի Հայաստան արտահանման ծավալները հասցնել մինչև 1 միլիարդ դոլարի

15:20 27.08.2022

Իրանից արտահանումը Հայաստան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37 տոկոսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Զանջան նահանգի առևտրային պատվիրակության հետ հանդիպմանը դեսպանը Հայաստանը համարել է անվտանգ և հուսալի հաղորդակցման կամուրջ ԵԱՏՄ և ԵՄ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատելու համար։ Նրա խոսքով՝ […]

̰
«Փյունիկի» խաղացանկը ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայում

15:14 27.08.2022

Սեպտեմբերի 8-ին մեր թիմը պայքարը կսկսի ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Մեր թիմի խաղացանկը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Սեպտեմբերի 8 «Բազել» – «Փյունիկ» Սեպտեմբերի 15 «Փյունիկ» – «Սլովան Բրատիսլավա» Հոկտեմբերի 6 «Փյունիկ» – «Ժալգիրիս» Հոկտեմբերի 13 «Ժալգիրիս» – «Փյունիկ» Հոկտեմբերի 27 «Սլովան Բրատիսլավա» – «Փյունիկ» Նոյեմբերի 3 «Փյունիկ» – «Բազել»

̰
Հրդեհ է բռնկվել Տավուշի Սևքար գյուղում

15:06 27.08.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 11։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում՝ հանդամասում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 40 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին։

̰
Պրահայում հրդեհվել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի շենքը

14:56 27.08.2022

Հրշեջները մարել են Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալի շենքերից մեկում բռնկված հրդեհը, անձնակազմը և հիվանդները ժամանակին տարհանվել են, լրագրողներին հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարտին Կավկան, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն: «Հրշեջ-փրկարարներն աշխատում են A5 տաղավարի տանիքի տակ բռնկված հրդեհի մարման ուղղությամբ, որտեղ տեղակայված է նյարդաբանական բաժանմունքը՝ ներառյալ հիվանդների բաժանմունքները: Անձնակազմը և հիվանդները ժամանակին տարհանվել են շենքից, […]

̰
Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք է անցկացնում

14:46 27.08.2022

Ավագ տարիք բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Մեր ընտրանին նախապատրաստվում է Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որին Հայաստանը կմասնակցի 16 մարզիկով՝ 13 տղա և 3 աղջիկ: Ծաղկաձորյան հավաքը մեր ընտրանին կավարտի սեպտեմբերի 7-ին, որից հետո կմեկնի Հունաստան, որտեղ Հունաստանի, Բուլղարիայի, Վրաստանի և Կիպրոսի հավաքականների հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի և […]

̰
BACK_TO_TOP