08:20 27.08.2022
Օգոստոսի 24-27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում և Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:
08:09 27.08.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Սվաճյան փ. 12, 14, 18 շենքեր, Րաֆֆու փ․ 8/8 շենք, Հաղթանակ թաղ. 4, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Սասունցի Դավթի փ. 13 շենք և 25-43 սեփական տներ, Մուրացան […]
23:37 26.08.2022
Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոցում այսօր՝ օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել «Ձյունե Թագուհին» սառցե շոուն: Ներկայացման պատվավոր հյուրն է եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ում ուղեկցել է կրտսեր դուստրը՝ Արփի Փաշինյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։ «Արփիի համար կրկնակի ոգեւորիչ է եղել միջացառման մասնակցությունը, որովհետեւ նա նշված մարզադպրոցի […]
23:21 26.08.2022
Ռուսաստանի հետ բանակցությունները «մահվան դատավճիռ» կդառնան Ուկրաինայի համար: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին «The Hill»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միանշանակ դեմ է բանակցություններին, և ուկրաինական հասարակությունը հաստատակամ է, քանի որ մենք լիովին գիտակցում ենք ռիսկերը»,- ասել է նա: Պոդոլյակի կարծիքով՝ Ռուսաստանը կօգտվի ցանկացած դադարից ՝ […]
23:07 26.08.2022
Օգոստոսի 12-ից մայրաքաղաքում մեկնարկած «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց գալա համերգով: 14 համերգից բաղկացած համերգաշարը փառատոնային հագեցած ծրագրով այս օրերին իր շուրջը համախմբեց հայ և օտարերկրացի անվանի երաժիշտներին, երաժշտախմբերին և դասական երաժշտության սիրահարներին: Եզրափակիչ գալա համերգին ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության […]
22:53 26.08.2022
Եվրոպայում գազի բորսային գները մարտից ի վեր առաջին անգամ գերազանցել են 1խմ-ի դիմաց 3500 դոլարը: Այս մասին են վկայում լոնդոնյան ICE բորսայի տվյալները: Պատմական առավելագույն արժեքն արձանագրվել է մարտի 7-ին, երբ ապրիլյան ֆյուչերսները եղել են 3898 դոլարի մակարդակի վրա:
22:39 26.08.2022
Լիտվան Ուկրաինայի համար 1 մլն եվրո ընդհանուր արժեքով 27 Warmate կամիկաձե-անօդաչու սարք կգնի Լեհաստանից: Եվս 10 անօդաչու թռչող սարք Վարշավան կփոխանցի անվճար: Այս մասին հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը: Նշենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, հայտնի էր դարձել, որ Ուկրաինան Լիտվայից ստացել է թուրքական «Բայրաքթար»:
22:26 26.08.2022
ՆԱՏՕ-ին անդամակցելու պլաններից Կիևի հրաժարվելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է խաղաղության հասնելու համար, անհրաժեշտ է մշակել Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ, ինչի մասին խոսել է երկրի նախագահը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ֆրանսիական LCI հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն չի ներշնչում Ռուսաստանի իշխանություններին, սակայն պահպանում է զրուցակցի որակները:
22:14 26.08.2022
Հյուսիսում Ռուսաստանի և Չինաստանի համագործակցությունը չի բխում ՆԱՏՕ-ի երկրների շահերից, ինչի պատճառով էլ դաշինքն ուժեղացնում է իր ներկայությունը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, ով այցով գտնվում է Կանադայում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: «Պեկինը և Մոսկվան ակտիվացրել են իրենց գործնական համագործակցությունը Արկտիկայում: Սա խորացված ռազմավարական գործընկերության մի մասն է, […]
21:46 26.08.2022
Շենգենյան վիզաների ստացման հարցում Թուրքիայի քաղաքացիները բախվում են դժվարությունների, մերժումների թիվը մեծացել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Reuters-ը: Նրա խոսքով՝ դա արվում է միտումնավոր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավը բարդացնելու համար։ Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ը և մյուս երկրները դա պատճառաբանում են համավարակի դեմ պայքարով կամ կադրերի սղությամբ։
21:35 26.08.2022
Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատակիցը տիրոջ աչքի առաջ փշրել է թանկարժեք` 3,6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari LaFerrari սպորտային մեքենան, հայտնում է The Sun-ը: Կադրերում երևում է, թե ինչպես է կապույտ Ferrari-ն դանդաղ շարժվում փողոցով: Այնուհետև այն տեղավորվում է ճանապարհի եզրին, որտեղ նրան սպասում է տերը և կանգ է առնում կայանված մոպեդների հետևում: Կայանատեղիի աշխատողը որոշ ժամանակ մեքենայի […]
21:26 26.08.2022
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը: «Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել […]
21:20 26.08.2022
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները մտադիր են հաջորդ շաբաթվա սկզբին այցելել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայան: Այս մասին հայտնում է Wall Street Journal թերթը ՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի զրուցակցի խոսքով ՝ այժմ «տենդային նախապատրաստություններ» են ընթանում առաջիկա այցի համար: Մանրամասները քննարկման փուլում են: Գործակալության թիմը կարող է Զապորոժիեի ատոմակայան տանել պահեստամասեր, ճառագայթման վերահսկողության սարքեր և […]
21:00 26.08.2022
Գյումրիի «Մտորումների թատրոնը» օգոստոսի 27-ին բացում է նոր թատերաշրջանը՝ նոր ներկայացումով։ Բեմադրությունը գյումրեցի ժամանակակից գրող Լիլիթ Մկրտչյանի «Մայլից մայլա» պատմվածքների ժողովածուի հիման վրա է։ Երեկոյան գյումրվա հայաթներում հարևաններով հավաքվելը, խոսք ու զրույցի բռնվելն ու օրվա կարևոր անցուդարձը քննարկելը հին ավանդույթներից մեկն էր։ Հիմա այս միջավայրն է վերականգնված «Մտորումների թատրոն»-ի նոր ներկայացման մեջ։ Գործողությունները ծավալվում են […]
20:54 26.08.2022
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն ամենաքիչը 4 շաբաթ բաց կթողնի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ «Մենք շաբաթների մասին ենք խոսում։ Դա 4 շաբաթից ավելին է։ Նգոլոյին փոխարինելը բարդ է։ Նա բացառիկ է։ Մենք վստահում ենք մեր խաղացողներին, դրա համար էլ խաղային սխեման մնում է նույնը, ինչ որ կար»,- Տուխելի խոսքերն […]
20:50 26.08.2022
Նորվեգիայի իշխանությունները միացել են հուլիսի 21-ին Եվրամիության սահմանած հակառուսական պատժամիջոցների յոթերորդ փաթեթին։ Թագավորության արտաքին գործերի նախարարության համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ուրբաթ օրը Նորվեգիայի կառավարության կայքում։ Նոր սահմանափակումները ներառում են Ռուսաստանի Դաշնությունից ոսկու, ինչպես նաև ոսկերչական իրերի գնման, ներմուծման կամ փոխանցման արգելք, Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային ավանդների ընդունման կանոնների խստացում, երկակի նշանակության ապրանքների […]
20:43 26.08.2022
Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի մեծածախ գինը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ գերազանցելով 1000 եվրոն մեկ մեգավատ ժամի դիմաց, ինչը 1000%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, գրում է Figaro թերթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համար երկրում էլեկտրաէներգիայի արժեքը կազմել է 85 եվրո մեկ մեգավատ ժամի համար, նշում է թերթը։ Հաղորդվում է, որ նման […]
20:37 26.08.2022
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչները հանդիպել են Վահագնի բնակավայրում պետության աջակցությամբ հատապտուղների մշակմամբ զբաղվող գյուղատնտեսների հետ։ Այցի ընթացքում նրանք եղել են Փամբակ խոշորացված համայնքի Վահագնի բնակավայրում, որտեղ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հիմնվել են ազնվամորու տնկարաններ: Վարչության պետ Արուս Թումանյանը և գյուղատնտեսության բաժնի պետ Արտյոմ Շահվերդյանը բնակիչների հետ զրուցել են պետական աջակցությամբ 2021֊2023 […]
20:29 26.08.2022
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ցանկանում է վերջ տալ իր մեկուսացմանը։ Նա կարծում է, որ դա խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է նորվեգական Aftenposten թերթը։ Հրատարակության տվյալներով՝ մեկուսարանում պահվող Բրեյվիկը պատրաստվում է դիմել դատարան։ Դատապարտյալը մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ոչ ոք չպետք […]
20:22 26.08.2022
Ռոջեր Ֆեդերերը 17-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել Forbes-ի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների վարկանիշում։ 41-ամյա շվեյցարացին վերջին 12 ամիսների ընթացքում կորտում ոչինչ չի վաստակել. ամբողջ 90 միլիոն դոլարը եկամուտ է գովազդից և հովանավորչական պայմանագրերից։ Երկրորդ տեղը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Նաոմի Օսական։ Ճապոնուհու եկամուտը գնահատվել է 56,2 միլիոն դոլար։ Երրորդ տեղը բաժին է հասել […]
20:16 26.08.2022
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն օգոստոսի 26-ին հանդիպել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Վալերի Գերասիմովը շնորհավորել է Էդվարդ Ասրյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության: ՀՀ […]
20:07 26.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արաքս համայնքի Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը՝ 550 քմ մակերեսով։Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 19.96 մլն դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 65%-ը՝ համայնքի: Ընթացող աշխատանքների արդյունքում Ապագան կունենա գործող նորմերին և ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, որը հասանելի կլինի նաև շրջակա բնակավայրերի բնակիչներին: Կապահովվի նաև ավելի […]
20:01 26.08.2022
Բորջոմիի մունիցիպալիտետում ողջ գիշեր ուժեղացված ուժերով շարունակաբար իրականացվել են հրդեհի տեղայնացման և մարման աշխատանքներ. ներկայումս կրակի լիկվիդացված և տեղայնացված օջախները գերազանցում են ակտիվ օջախների թիվը, Aliq Media-ի փախանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: ՆԳՆ տեղեկություններով՝ ակտիվորեն ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ հրդեհի տարածումը դեպի բնակավայրեր և ռազմավարական նշանակության օբյեկտներ կանխելու համար։ «Թուրքիայի Հանրապետության սահմանային ոստիկանության […]
19:52 26.08.2022
Նոր մանրամասներ են հայտնի դարձել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ «Չելսի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, 19-ամյա ֆուտբոլիստը տարեկան 1,25 մլն ֆունտ (շուրջ 1,5 մլն եվրո) կստանա լոնդոնյան ակումբում: Հաղորդում է ArmSport.am-ը։ Ավելի վաղ հայտնել էինք՝ Զախարյանն, ամենայն հավանականությամբ, մինչև 2028 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի «Դինամոյի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում 5 հանդիպման է […]