Բոլոր լուրերը – Page 3808 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 42 տոկոսով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

20:01 25.08.2022

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: […]

̰
Հորիզոն 20.00

20:00 25.08.2022

̰
SHANTNEWS

19:59 25.08.2022

̰
Վրաստանը սննդամթերքի և խմիչքների մեծ մասը ներմուծում է Ռուսաստանից

19:56 25.08.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանը սննդամթերքի և խմիչքների գրեթե մեկ երրորդը՝ մոտ 31 տոկոսը, գնում է Ռուսաստանից: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ՌԴ-ից գնել է 238,856 մլն դոլարի ապրանք, իսկ 7 ամսում սննդամթերքի և խմիչքի ամբողջ ներմուծումը կազմել է 772,700 մլն դոլար։ Ավանդաբար երկրորդ տեղում Թուրքիան է. այս […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը

19:50 25.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Հանրապետությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։   «Չոլպոն-Ատայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը»,- այս մասին ՀՀ վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

̰
Անգլիական երեք ակումբ կպայքարի Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

19:42 25.08.2022

«Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետան շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային թիրախը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ Պակետայի տրանսֆերը «զինագործների» համար առաջնահերթ տարբերակ է։ Եթե ​​լոնդոնցիները չկարողանան ձեռք բերել նրան մինչև օգոստոսի վերջ, ապա նրանք ևս մեկ փորձ կանեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր բրազիլացու նկատմամբ […]

̰
Իսպանիան զենք կտրամադրի Ուկրաինային

19:35 25.08.2022

Պատերազմի սկզբից ի վեր, առաջին անգամ, Իսպանիան Ուկրաինա կուղարկի հակաօդային պաշտպանության մարտկոցներ և հրթիռներ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությանը։ Մադրիդը մտադիր է Կիևին փոխանցել նաև դաշտային հրետանու հազար արկ և նույնքան տոննա դիզելային վառելիք, տարբեր զրահատեխնիկա և 30 հազար ձմեռային համազգեստ։ Բացի դրանից, ՊՆ-ն հայտնել է, որ նախատեսում են ուկրաինացի զինվորականներին սովորեցնել հակաօդային […]

̰
Ամփոփվել են «Խաղաղության մարտիկ» մրցույթի արդյունքները

19:27 25.08.2022

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: «Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցավարական հանձնաժողովը հայտարարել է ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, ինչպես նաև […]

̰
Պետդուման հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ արձագանքել բանակցություններ սկսելու Կիևի խնդրանքին

19:20 25.08.2022

Ռուսաստանը կարձագանքի և կքննարկի Ուկրաինայի համաձայնությունը ցանկացած բանակցություններին։ Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ «Եթե ուկրաինական կողմը հայտարարի, որ պատրաստ է բանակցությունների ցանկացած մակարդակով, ցանկացած ձևաչափով, ապա մենք կքննարկենք և կարձագանքենք դրան»,- ասել է նա Պետդումայի խորհրդի նիստից հետո։ Մեկ օր առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան […]

̰
Եվրոպան ծանր ռեցեսիա է ապրում․ Bloomberg

19:15 25.08.2022

Եվրոգոտին մտել է «ծանր» ռեցեսիայի մեջ, որը կտևի մինչև տարեվերջ։ Այս մասին հայտարարել են UBS Group AG-ի տնտեսագետները, գրում է Bloomberg-ը։ Տնտեսության դանդաղումը պայմանավորված է էներգակիրների գների աճով։ Տնտեսագետները կանխատեսում են, որ 19 երկրներ երրորդ եռամսյակում անկում կգրանցեն 0,1%-ով, իսկ չորրորդում՝ 0,2%-ով։ 2023 թվականին տնտեսության աճը կանխատեսվում է ընդամենը 0,8 տոկոսով։ «Էներգիակիրների գների  զգալի աճի […]

̰
Լեռնագոգում «Հայաստան» հիմնադրամն Արցախից տեղահանված ընտանիքների համար կառուցում է առանձնատներ և մանկապարտեզ

19:07 25.08.2022

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում «Հայաստան» հիմնադրամը Արցախից տեղահանված ընտանիքների համար կառուցում է մեկ հարկանի 12 առանձնատուն և 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ներկա դրությամբ կատարվում են հողային և հիմքերի կառուցման աշխատանքները:

̰
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի սեպտեմբերի առաջին շաբաթում. Արցախի ՏԿԵ նախարար Խանումյան

19:00 25.08.2022

Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:   «Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի […]

̰
Վրաստան ցորենի ներմուծումը թանկացել է

18:52 25.08.2022

Վրաստանում ցորենի ներմուծումը մեկ տարում թանկացել է 82,2 տոկոսով, իսկ տարեսկզբից՝ 30,1 տոկոսով։ Ավելի կոնկրետ, եթե 2021 թվականի հուլիսին Վրաստան ներմուծված ցորենի գինը մեկ տոննայի դիմաց միջինը կազմում էր 225 դոլար, ապա այս տարվա հուլիսին գինը բարձրացել է մինչև 410 դոլար։ Ինչպես հաղորդում է Aliq Media-ն, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարին […]

̰
Աշխարհի բնակչության մեկ երրորդը դեռ չի պատվաստվել COVID-19-ի դեմ

18:44 25.08.2022

  Աշխարհի բնակչության մեկ երրորդը COVID-19-ի դեմ պատվաստված չէ, ներառյալ բժիշկների երկու երրորդը և աղքատ երկրներում տարեցների երեք քառորդը, այս մասին հայտնել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս  Գեբրեյեսուսը: «Այնուամենայնիվ, դեռ շատ անելիք կա: Աշխարհի բնակչության մեկ երրորդը մնում է չպատվաստված՝ ներառյալ բուժաշխատողների երկու երրորդը և ցածր եկամուտ ունեցող երկրներում տարեցների երեք քառորդը», – ասել է նա […]

̰
Զապորոժիեի ԱԷԿ-ն անջատվել է էներգացանցից

18:38 25.08.2022

Պատմության մեջ առաջին անգամ Զապորոժիեի ատոմակայանը ամբողջությամբ անջատվել է էներգացանցից, հայտնել է «Էներգոատոմ»-ը։ Ըստ ուկրաինական ընկերության՝ ատոմակայանի հարևանությամբ գտնվող Զապորոժիեի ՋԷԿ-ի աղբավայրերում բռնկված հրդեհների պատճառով երկու անգամ անջատվել է ատոմակայանի  Ուկրաինայի էներգահամակարգի հետ կապ ունեցող չորրորդ գիծը։ Եվս երեքը նախկինում վնասվել են հրետակոծության ժամանակ։ «Արդյունքում կայանի երկու գործող էներգաբլոկներն անջատվել են ցանցից»,- ասվում է «Էներգոատոմ»-ի […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

18:30 25.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 00.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Գրիգոր Ա.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 30-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […]

̰
Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

18:23 25.08.2022

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ Մասիսի համայնքապետարանում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ օրակարգային հարցերով համակողմանի քննարկում է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, քննարկմանը մասնակցել են նախարարության ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության պետ […]

̰
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվել է

18:14 25.08.2022

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր կրկին հետաձգվել է՝ վկա Սևան Քոչարյանի, ում ցուցմունքի հիման վրա է հարուցվել գործը, նիստին չներկայանալու պատճառով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից: Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել […]

̰
N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ

18:06 25.08.2022

Օգոստոսի 25-ին N զորամիավորումում անցկացվել են հրամանատարական հավաքներ։ Քննարկվել են մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զորամասերում առօրյա ծառայության կազմակերպմանը, զինվորական կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր: Հավաքների մասնակիցների բարձրացրած հարցերի և առաջարկությունների վերաբերյալ տրվել են պարզաբանումներ: Հատուկ ուշադրություն է դարձվել հրամանատարական կազմի անհատական պատրաստության մակարդակի բարձրացմանը, ղեկավար փաստաթղթերի իմացությանն ու առաջավոր փորձի ներդրմանը։

̰ ̰
SHANTNEWS

18:00 25.08.2022

̰
Հորիզոն 18.00

18:00 25.08.2022

̰
Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

17:55 25.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 14-21-ը. «Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում օգոստոսի 14-ին, 15-ին, 18-ին, 19-ին և 21-ին, Վանաձորում՝ օգոստոսի 14-19-ը և 21-ին, Արարատում չի գերազանցել»։

̰
Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. Արման Եղոյան

17:50 25.08.2022

Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. այս մասին օգոստոսի 25-ին ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվող ամառային երկշաբաթյա դասընթացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Օգոստոսի 15-26-ը […]

̰
Վարպետության դասեր կվարեն նաև անվանի երաժիշտներ արտերկրից

17:44 25.08.2022

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասերի» շարքը շարունակվում է. դասընթացավարների կազմին են միացել անվանի երաժիշտներ նաև արտերկրից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օգոստոսի 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին, վարպետության դասեր կանցկացնի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Թալալյանը: Դասընթացները կանցկացվեն Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Վարպետության դասերի շարքի արտերկրյա առաջին մասնագետը աշխարհահռչակ դաշնակահար, […]

̰
Չինաստանի դեսպանը եղել է Կապանի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանում

17:36 25.08.2022

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Սյունիք իր աշխատանքային այցի շրջանակներում մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ եղել է Կապանի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանում, ծանոթացել նրա աշխատանքին, արտադրական ծավալներին ու տնտեսական հնարավորություններին։ Չինաստանի դեսպանը հանդիպել է նաև Կապան, Սիսիան, Մեղրի համայնքների ղեկավարներին, այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։

̰
Վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին

17:27 25.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:

̰
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև

17:17 25.08.2022

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև: «Հարգելի՛ քաղաքացիներ, «Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:

̰
Անհրաժեշտ է կենտրոնանալ` փորձելով պահպանել ԵԱՏՄ երկրների միջև առկա առևտրաշրջանառության տեմպը. Նիկոլ Փաշինյան

17:09 25.08.2022

Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: Պատվիրակությյունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և նրանց ուղեկցել հանդիպման սրահ: Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի […]

̰
Դադարեցվել է Երևանի Գալշոյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի գազամատակարարումը

17:06 25.08.2022

«Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 16։25-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։

̰
BACK_TO_TOP