Բոլոր լուրերը – Page 3806 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Բոլոր լուրերը

Հանրապետական ծննդատանը 20-ամյա ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել

13:17 26.08.2022

Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևանի հանրապետական ծննդատանը ծննդկան է մահացել: Տեղեկությունը «Հայակական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մահացած կինը 20-ամյա Մերի Գ․-ն է, Լոռու մարզի բնակիչ, վերջինս Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից, շտապ օգնության մեքենայով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների […]

̰
Արցախի օրվա առթիվ կկազմակերպվի երթ-հանրահավաք

13:10 26.08.2022

Արցախի Հանրապետության օրվա առիթով Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին հայտարարվում է հանրային միջոցառումների կազմակերպման մասին: «Այդ օրը` ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00 -ին կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը: Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր զավակների […]

̰
«Դպրոցներում ներդրվելու են մասնագիտական կողմնորոշման ակումբներ». Ժ. Անդրեասյանը հանդիպել է Արարատի մարզի տնօրենների հետ

13:00 26.08.2022

Արարատի մարզպետարանում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել հանրակրթական դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի […]

̰
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ

12:53 26.08.2022

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են. «Հարգելի՛ հայրենակիցներ Ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ` կտրամադրի հավելյալ տեղեկություն»։

̰
ԵԱՏՄ-ն կստեղծի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն՝ առևտրի աջակցման համար

12:44 26.08.2022

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վարչապետներն ընդունել են համաձայնագիր Եվրասիական վերաապահովագրական ընկերություն հիմնելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը: «Այժմ կհայտնվի գործարարության աջակցության եւս մեկ միջոց: Դա այն է, ինչի շուրջ մենք համաձայնության եկանք, երեկ մանրամասնորեն քննարկեցինք. խոսքը Եվրասիական վերաապահովագրական ընկերության մասին է: Մենք ընդունեցինք […]

̰
Փրկարարները դուրս են բերել Արցախի պողոտայի ջրանցքում հայտնված երեխային

12:37 26.08.2022

Օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) […]

̰
Վրաստանում մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիում բռնկված հրդեհի դեմ

12:27 26.08.2022

Վրաստանում արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ պայքարում են Բորջոմիի անտառներում բռնկված հրդեհի դեմ։ Աղետի յոթերորդ օրը՝ 24-ժամյա ռեժիմով, դեռ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Կրակը կրկին տարածվում է երկրի հարավային հատվածում։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն: Տեղեկության համաձայն՝ կրակն անցել է Ախալցիխեի մունիցիպալիտետի սոճու և եղևնու փշատերև անտառ, սակայն ՆԳՆ-ի տեղեկություններով՝ կարմիր գոտուց այն կողմ չի […]

̰
Օգոստոսի 25-ից 26-ը բացահայտվել է հանցագործության 59 դեպք

11:54 26.08.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, թմրանյութի հայտնաբերման՝ 7, խարդախության, ընտանեկան բռնության ու արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, անձի առևանգման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, […]

̰
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Հայաստանում

11:35 26.08.2022

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել Է նիստն անցկացնել դեկտեմբերի 1 – 2-ը: Դրան ի պատասխան, ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել […]

̰
Հայ դատի հանձնախումբն Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության դադարեցման համար ապահովել է 100․000-ից ավելի նամակ

11:23 26.08.2022

Վերջին շաբաթվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիայի արդյունքում` հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով, Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ, ԱՄՆ ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին։ Ուղարկված նամակների մեջ հայկական […]

̰
Շախմատի անհատական ԵԱ. Մարիա Գևորգյանը կես միավորով է զիջում առաջատարին

11:15 26.08.2022

Պրահայում շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին մասնակցում է Հայաստանի 6 ներկայացուցիչ: Արդեն կայացել են 6 տուրի պարտիաներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից ամենալավ արդյունքը գրանցել է Մարիա Գևորգյանը: 6-րդ տուրում նա 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Բուլղարիայի ներկայացուցիչ Անտուանետա Ստեֆանովայի նկատմամբ: Մարիան ԵԱ-ի մեկնարկային տուրում զիջել էր վրացի Նանա Ձագնիձեին, իսկ հաջորդ […]

̰
«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 4 անձ ձերբակալվել է

11:08 26.08.2022

Երևան քաղաքի դատախազությունում ստացվել և ուսումնասիրվել է սույն թվականի օգոստոսի 14-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 15-րդ հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի դեպքով նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը: Ուսումնասիրության արդյունքում քրեական վարութի նյութերում առկա, անձանց կողմից հանցանքի կատարման […]

̰
ԱՄՆ պետդեպը պատասխանել է Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ Բաքվի հայտարարությանը

11:02 26.08.2022

ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչեցված անհեթեթ հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին […]

̰
Առաջին կիսամյակում Հայաստանի` ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. վարչապետի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

10:55 26.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Մինչ նիստի մեկնարկը` ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմավորման 10-ամյակին նվիրված նամականիշերի թողարկման արարողությանը: Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստին հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Եվրասիական միջկառավարական խորհրդի հարգելի անդամներ, նիստի հարգելի մասնակիցներ, նախ ուզում […]

̰
Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

10:38 26.08.2022

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2022-2023 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։ Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին: Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է: Մասնագիտական առանձնահատկություններով և […]

̰
Թայվանում հայտարարել են, որ ԱՄՆ պատվիրակության այցերն ամրապնդել են պաշտպանության ուժեղացման իրենց վճռականությունը

10:24 26.08.2022

ԱՄՆ-ից Թայբեյ պատվիրակությունների հաճախացած այցերն ամրապնդում են պաշտպանության ուժեղացման Թայվանի վճռականությունը: Այս մասին հայտնել է կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը՝ ընդունելով ամերիկացի սենատոր Մարշա Բլեքբերնին (հանրապետական՝ Թեննեսի նահանգից): Այս մասին փոխանցում է TASS-ը: Իր հերթին Բլեքբերնը, Թայվանն անվանելով «երկիր», հայտարարել է կղզու անկախությանն աջակցելու մասին։ «Իրոք, կարևոր է, որ ազատասեր երկրներն աջակցեն Թայվանին, քանի որ […]

̰
Սննդի քարտեր՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի պարենային անապահով 100 ընտանիքի համար

10:12 26.08.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու […]

̰
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ

09:55 26.08.2022

Մեկ տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներում ընդգրկված են կենտրոնի բոլոր մասնաշենքերը: Այն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ` 400-ից ավելի մահճակալով` ապահովված անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, կենցաղային բոլոր պայմաններով: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է խնդիրների հիմնավոր լուծման, որակի և հարմարավետության գործոնները: Կենտրոնում նախատեսվում է նաև նոր հատվածի կառուցում` […]

̰
Կալանավորում՝ օրեր առաջ Տավուշի մարզում տեղի ունեցած սպանության գործով

09:46 26.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ Իջևան համայնքի 23-ամյա բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի 1990թ. ծնված բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, 2022 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Իջևան համայնքի […]

̰
Զելենսկին գալիք ձմեռը երկրի պատմության մեջ ամենածանրն է անվանել գազի պատճառով

09:37 26.08.2022

Ուկրաինայի նախագահ Զելենսկին նախազգուշացում է արել բնակիչներին մոտալուտ ծանր ձմռան մասին: «Գալիք ձմեռը Ուկրաինայի պատմության մեջ ամենադժվարը կլինի գազի բարձր գների պատճառով»,-ժողովրդին հղված ուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ կապույտ վառելիքի արժեքը Եվրոպայում բարձրացել է հազար խորանարդ մետրի դիմաց 3300 դոլարից: Նման պայմաններում Կիևը փորձում է ամեն ինչ անել ձմռան նախապատրաստական […]

̰

09:21 26.08.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Մարգարյան փ. 2-րդ նրբ. 8, 10, 12 շենքեր, Լենինականի փ. 15 շենք, Հասրաթյան փող. 11 և 13 շենքեր և Հրշեջ կայան, 11:00-15:00 Նար-Դոսի 2-րդ նրբանցք, 11:00-17:00 Փարպեցի փ. 12, 14, 16, […]

̰
Ճապոնիայի իշխանություններն Աբեի հուղարկավորության համար 1.8 մլն դոլար են հատկացրել

09:09 26.08.2022

Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի հուղարկավորությանը ներկա անձանց թիվը կսահմանափակվի 6000-ով: Այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն մամուլի ասուլիսի ժամանակ: Սպասվում է օտարերկրյա պատվիրակությունների այց՝ նախագահների և վարչապետների գլխավորությամբ: Ճապոնիայի կառավարությունն ուրբաթ հաստատել է հուղարկավորության անցկացման համար բյուջե՝ 250 մլն իենի չափով (մոտ $1,8 մլն): Գումարը ծախսվի արարողության կազմակերպման և հյուրերի համար […]

̰
Շոլցը հայտարարել է Գերմանիայում մարիխուանայի օրինականացման դժվարին որոշման մասին

08:55 26.08.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է առաջիկայում Գերմանիայում մարիխուանայի օրինականացման դժվարին որոշման մասին: Նրա խոսքով՝ Գերմանիայում մարիխուանայի օրինականացումը արագ տեղի կունենա, միևնույն ժամանակ խոստովանել է, որ ինքը երբեք այն չի ծխել, և օրինականացման ծրագրերն իր համար հեշտ չեն եղել։ «Դե, այս օրենսդրական ժամանակահատվածում», – ասել է Շոլցը հինգշաբթի օրը Մագդեբուրգում համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, երբ […]

̰
Կոթիում այրվել է 22,5 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտ

08:41 26.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 17։26-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի և Ոսկեվանի հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին, մարվել՝ 22:22-ին: Այրվել է […]

̰
Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին. կա 2 զոհ

08:33 26.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 19։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ-Վանաձոր ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 24-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը […]

̰
ՀՀ տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ 27 ահազանգ է ստացվել

08:27 26.08.2022

Oգոստոսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Արմավիրի մարզի Արմավիր, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները:

̰
Քաղաքացին դուրս է եկել Դիլիջանի տներից մեկից դեպի մոտակա ձորակը և չի վերադարձել. օգնության են հասել փրկարարները

08:24 26.08.2022

Օգոստոսի 25-ին, ժամը 21։10-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վ․ Ղ․-ն (ծնված 1948 թ.) ժամը 18:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի մոտակա ձորակ և չի վերադարձել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 143,1 հա տարածքում բռնկված հրդեհները

08:10 26.08.2022

Օգոստոսի 24-26-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 51 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ 800 քմ, Արարատի մարզի Վարդաշեն գյուղում՝ 250 քմ․ […]

̰
ՈՒԵՖԱ Եվրոպա լիգա. «Փյունիկը» պարտվեց «Շերիֆին»

00:24 26.08.2022

Օգոստոսի 25-ին Քիշնևում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆ» (Մոլդովա) – «Փյունիկ» պատասխան հանդիպումը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, և հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ ևս գոլեր չգրանցվեցին: Հանդիպման ելքը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ 3:2 հաշվով հաղթեց «Շերիֆը»: 11 մետրանոց հարվածաշար Հարությունյան՝ 0:0, Տեջան՝ 1:0, Դաշյան՝ 1:0, Ամբրի՝ 1:0, […]

̰
Մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնը բռնկվել է․ զինծառայողի վիճակը ծանր է

23:53 25.08.2022

Օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն, մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով, ստացել է այրվածքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
BACK_TO_TOP