22:22 25.08.2022
2021/22 տարվա ՈՒԵՖԱ-ի տղամարդկանց լավագույն մարզիչ է ճանաչվել Կառլո Անչելոտին։ Իտալացին ապահովել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի իր չորրորդ տիտղոսը որպես մարզիչ, ինչպես նաև դարձել է առաջին մարզիչը, որը նվաճել է տիտղոս Եվրոպայի ամենամեծ հինգ լիգաներից յուրաքանչյուրում:
22:15 25.08.2022
Բրիտանական արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի երեխան քիչ էր մնում մահանար հրդեհի հետևանքով, երբ նրա ծնողները բացակայում էին։ Այս մասին հայտնում է Metro հրատարակությունը։ Մեգան Մարքլը Archetypes-ի իր փոդքաստում հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականին, երբ նա և արքայազն Հարրին պաշտոնական այցով մեկնել են Աֆրիկա։ Նրանց որդին՝ Արչին, որն այն […]
22:05 25.08.2022
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հիմնանորոգվող կենտրոնն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ պայմաններով, 24/7 ռեժիմով և նոր ծավալով ծառայություններ կմատուցի պացիենտներին: Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում, նոր որակով։
21:53 25.08.2022
Եվրահանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնը հրապարակել է զեկույց, որում գիտնականները զգուշացնում են՝ կլիմայական իրավիճակը կարող է վատթարանալ: Իրավիճակը հատկապես բարդ է Իտալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Ռումինիայում, Հունգարիայում, Սերբիայում, Ուկրաինայում, Մոլդովայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։ Սա մայրցամաքի ընդհանուր 47%-ն է: Մայրցամաքի ևս 17%-ը լիակատար չորացման եզրին է, և այնտեղ որևէ բուսականություն փրկելու հավանականությունը […]
21:51 25.08.2022
Ինչպես հաղորդվել էր ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից, այսօր, ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 20/3 հասցեում տեղակայված՝ «Ստեփանակերտի արտադրական կոմբինատի» տարածքում բաց կրակից առաջացել էր հրդեհ, որի տարածման հետևանքով պայթել են այդ տեղանքում գտնվող՝ գունավոր մետաղի ընդունման կետում ապօրինի պահված՝ ենթադրաբար ռազմամթերք հանդիսացող առարկաներ: Արցախի դատախազությունից փոխանցում են, որ նկարագրված […]
21:40 25.08.2022
Հյուսիսային Իրաքում հրթիռակոծվել է Թուրքական ռազմաբազան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը: Ավելի ուշ Քրդստանի Իրաքի ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը հայտարարեց, որ Նինավա նահանգի Բաաշիկա շրջանից բեռնատարից 9 հրթիռ է արձակվել: Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը սկսվել է Թուրքիայում 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը […]
21:18 25.08.2022
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 25-ին «Երևանը» ուժերը չափեց ջիբրալթարական «Եվրոպայի» հետ: Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, Հայաստանի չեմպիոնը տարավ որակավորման փուլի իր առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 15:1 հաշվով: «Երևան» – «Եվրոպա»՝ 15:1 (9:0) Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա Գոլերը՝ Ասլանյան, 00’31”, 28’06” Մաշումյան, 03’21”, 29’36”, 36’23” Դավիդյան, 04’42”, 05’21”, 19’51”, Պատատյան, […]
21:15 25.08.2022
Այսպես, փաստաթղթի համաձայն՝ հաջորդ տարվա սկզբից ՌԴ զինված ուժերի թվաքանակը կկազմի 2 միլիոն 39 հազար 758 մարդ, այդ թվում՝ 1 միլիոն 150 հազար 628 զինվորական։
21:09 25.08.2022
ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2022թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Տ.Մեծ նրբանցք թիվ 20/3 հասցեում` <<Պլատոչնի>> կոչվող տեղանքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առաջացած կրակից և պահեստում առկա ապօրինի պահվող ռազմամթերքի պայթյունից ոչնչացվել և վնասվել են պահեստի հարակից տարածքում տեղակայված արտադրամասեր, շինություններ և դրանց ներսում առկա գույքը: Փաստի առթիվ ՆԳՆ ոստիկանության […]
21:00 25.08.2022
Թայվանը Ուկրաինային է փոխանցել 800 Revolver 860 փոքր հեռահարության ռմբակոծիչ անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է Bild-ը։ Անօդաչու թռչող սարքը ունակ է կրել մինչև ութ ականանետային լիցք և հրամանի դեպքում դրանք մեկ առ մեկ հարվածել։ Այս անօդաչու թռչող սարքի հեռահարությունը մոտ 20 կմ է։ Ամբողջ ծանրաբեռնվածությամբ նման հեռավորությունը այն հաղթահարում է 40 րոպեում։ Revolver 860-ը կշռում […]
20:55 25.08.2022
Նորվեգիայի Բրայն քաղաքում գողացել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի փայտե արձանը։ Jærbladet-ի տվյալներով՝ երեք մետրանոց փայտե քանդակի առեղծվածային կորուստը, որը կշռում է գրեթե 600 կգ, հայտնաբերվել է օգոստոսի 24-ի առավոտյան։ ArmSport.am-ի հաղորդմամբ, ըստ աղբյուրների՝ ինչ-որ մեկը կապվել է արձանի տերերի հետ և ասել, որ նրանք գողացել են այն ոչ այնքան գրավիչ արտաքինի պատճառով։ Օգոստոսի […]
20:51 25.08.2022
Գյումրիի քաղաքապետարանում առաջիկայում կգործարկվի քաղաքացիների դիմումներին SMS հաղորդագրությամբ պատասխանելու ձևաչափը: Ծրագիրը մոտ մեկ ամիս է փորձարկման փուլում է։ «Տարվա կտրվածքով՝ մոտավոր, ուղարկում ենք 9-10 հազար նամակներ փոստային ծառայության միջոցով։ Էս ծրագիրը ներդնելուց հետո ինձ թվում է մի քանի միլիոն տնտեսում կունենանք, սա ավելի մատչելի տարբերակ է»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ Աննա […]
20:45 25.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է աշակերտներին, անդրադարձել նախագահական ինստիտուտի գործունեությանն ու դերին, որակյալ կրթություն ստանալու, ինչպես նաև պատասխանատու քաղաքացի լինելու անհրաժեշտությանը, դրվագներ է ներկայացրել Անկախության հռչակագրի ընդունման պատմությունից: Նախագահն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Իրականում մենք՝ որպես երկիր հաջողություն կարող ենք ունենալ […]
20:37 25.08.2022
Շվեյցարիայի Նիոն քաղաքում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մեկնարկել է Չեմպիոնների լիգայի 2022-22 թթ․ մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։ ArmSport.am-ը ներկայացրել է, թե վիճակահանության մեկնարկից առաջ ինչպիսի տեսք ունեն զամբյուղները։ Զամբյուղ 1. «Ռեալ Մադրիդ», «Այնտրախտ», «Մանչեսթեր Սիթի», «Միլան», ՊՍԺ, «Բավարիա», «Պորտու», «Այաքս» Զամբյուղ 2․ «Լիվերպուլ», «Չելսի», «Բարսելոնա», «Յուվենտուս», «Ատլետիկո», «Սևիլիա», «Լայպցիգ», «Տոտենհեմ» Զամբյուղ 3. «Բորուսիա» Դորտմունդ, «Զալցբուրգ», «Շախտյոր», […]
20:31 25.08.2022
Արարատի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ–ի տնօրեն Արտակ Պողոսյանը, նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու դպրոցների տնօրենները։ Տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։ Փոխնախարարը ներկայացրել է կրթական համակարգում ներդրված բարեփոխումները, քննարկվել են նոր ուսումնական տարվա […]
20:23 25.08.2022
Կիևի քաղաքային Ռադան Ռուսաստանի և խորհրդային անցյալի հետ կապված 95 փողոցներ և հրապարակներ է վերանվանել: Այս մասին օգոստոսի 25-ին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, Կիևի քարտեզից հանվել են «Ռուսաստանի և խորհրդային անցյալի հետ կապված» անունները։ «Վարկանիշային քվեարկության ժամանակ հանրության կողմից նախաձեռնված և աջակցություն ստացած այս որոշումով նոր անունները պետք է […]
20:15 25.08.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել սուբվենցիոն ծրագրի շրջանաներում հիմնանորոգվող մի շարք փողոցներում: Այցի շրջանակներում Վարդգես Սամսոնյանը եղել է Այգաբաց 6-րդ շարք (3-րդ շարքով մինչև N 45 դպրոց) ընկած հատվածում, այնուհետ նաև՝ Դեկաբրիստներ փողոցում։ Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ զրուցել ու քննարկել են մինչ այս […]
20:07 25.08.2022
Օգոստոսի 23-ից 25-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ՝ «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը պաշտպանողական օպերացիայի որոշման ընդունման և խնդիրների առաջադրման փուլում» թեմայով: Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը, ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ռազմաքաղաքական իրադրության […]
20:01 25.08.2022
Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը: Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: […]
19:56 25.08.2022
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանը սննդամթերքի և խմիչքների գրեթե մեկ երրորդը՝ մոտ 31 տոկոսը, գնում է Ռուսաստանից: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանը ՌԴ-ից գնել է 238,856 մլն դոլարի ապրանք, իսկ 7 ամսում սննդամթերքի և խմիչքի ամբողջ ներմուծումը կազմել է 772,700 մլն դոլար։ Ավանդաբար երկրորդ տեղում Թուրքիան է. այս […]
19:50 25.08.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Հանրապետությունում աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ «Չոլպոն-Ատայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերը»,- այս մասին ՀՀ վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
19:42 25.08.2022
«Լիոնի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լուկաս Պակետան շարունակում է մնալ Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային թիրախը։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ Պակետայի տրանսֆերը «զինագործների» համար առաջնահերթ տարբերակ է։ Եթե լոնդոնցիները չկարողանան ձեռք բերել նրան մինչև օգոստոսի վերջ, ապա նրանք ևս մեկ փորձ կանեն հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր բրազիլացու նկատմամբ […]
19:35 25.08.2022
Պատերազմի սկզբից ի վեր, առաջին անգամ, Իսպանիան Ուկրաինա կուղարկի հակաօդային պաշտպանության մարտկոցներ և հրթիռներ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությանը։ Մադրիդը մտադիր է Կիևին փոխանցել նաև դաշտային հրետանու հազար արկ և նույնքան տոննա դիզելային վառելիք, տարբեր զրահատեխնիկա և 30 հազար ձմեռային համազգեստ։ Բացի դրանից, ՊՆ-ն հայտնել է, որ նախատեսում են ուկրաինացի զինվորականներին սովորեցնել հակաօդային […]
19:27 25.08.2022
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: «Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցավարական հանձնաժողովը հայտարարել է ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, ինչպես նաև […]
19:20 25.08.2022
Ռուսաստանը կարձագանքի և կքննարկի Ուկրաինայի համաձայնությունը ցանկացած բանակցություններին։ Այս մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։ «Եթե ուկրաինական կողմը հայտարարի, որ պատրաստ է բանակցությունների ցանկացած մակարդակով, ցանկացած ձևաչափով, ապա մենք կքննարկենք և կարձագանքենք դրան»,- ասել է նա Պետդումայի խորհրդի նիստից հետո։ Մեկ օր առաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան […]