17:50 25.08.2022
Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը բնականոն ընթացքի մեջ է. այս մասին օգոստոսի 25-ին ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվող ամառային երկշաբաթյա դասընթացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Օգոստոսի 15-26-ը […]
17:44 25.08.2022
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասերի» շարքը շարունակվում է. դասընթացավարների կազմին են միացել անվանի երաժիշտներ նաև արտերկրից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Օգոստոսի 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին, վարպետության դասեր կանցկացնի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Թալալյանը: Դասընթացները կանցկացվեն Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Վարպետության դասերի շարքի արտերկրյա առաջին մասնագետը աշխարհահռչակ դաշնակահար, […]
17:36 25.08.2022
Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը Սյունիք իր աշխատանքային այցի շրջանակներում մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ եղել է Կապանի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարանում, ծանոթացել նրա աշխատանքին, արտադրական ծավալներին ու տնտեսական հնարավորություններին։ Չինաստանի դեսպանը հանդիպել է նաև Կապան, Սիսիան, Մեղրի համայնքների ղեկավարներին, այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ։
17:27 25.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են ներքին շուկայի ամրապնդմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, մաքսային սակագների կարգավորումներին, թվային օրակարգի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունենալու օգոստոսի 26-ին:
17:17 25.08.2022
«Լամբադա» տրանսպորտային հանգույցի ստորին հատվածի երթևեկությունը դարձել է շրջանաձև: «Հարգելի՛ քաղաքացիներ, «Լամբադա» տրանսպորտային հանգույցի նորոգումն ավարտելուն զուգահեռ՝ Կոմիտասի, Ազատության պողոտաներ – Դավիթ Անհաղթի փողոց տրանսպորտային հանգույցում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ներկայումս հանգույցի ստորին հատվածում կազմակերպված է շրջանաձև երթևեկություն»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:
17:09 25.08.2022
Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցող կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: Պատվիրակությյունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և նրանց ուղեկցել հանդիպման սրահ: Ղրղզստանի նախագահը ողջունել է կառավարությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Չոլպոն-Ատայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի […]
17:06 25.08.2022
«Գազպրոմ Արմենիա» -ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին՝ ժամը 16։25-ից դադարեցվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գալշոյան փողոցի թիվ 18 բազմաբնակարան շենքի գազասպառողների գազամատակարարումը։
17:00 25.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, շնորհավորել նրանց Մյունխենում անցկացված Եվրոպայի առաջնությունում գրանցած բարձր արդյունքների համար և խրախուսել շնորհակալագրերով ու հուշանվերներով: Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, […]
16:54 25.08.2022
Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար շրջակա միջավայրի պահպանման միասնական մոնիտորինգի ծրագրի» ավարտական հանդիպում-ասուլիսին։ Ծրագիրն ընդգրկում է Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինայի Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը, Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա […]
16:48 25.08.2022
Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հուլիս ամսին անկանխիկ գործարքներ կատարած շուրջ 17,000 քաղաքացու տրամադրվել է շուրջ 44 մլն դրամ ընդհանուր հետվճար․ մեկ շահառուին տրվող հետվճարի չափը միջինում կազմել է 2,600 դրամ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են շուրջ 524 մլն դրամի անկանխիկ […]
16:43 25.08.2022
Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է։ «Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում գործող թթվածնային սարքավորումների արտադրամասում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ Տեղեկացնում ենք, որ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարները մասնակի մեկուսացում են իրականացրել, և աշխատանքներ են տարվում հրդեհը լիամարելու ուղղությամբ։ Հորդորում ենք խուճապի չմատնվել։ Իրավիճակը վերահսկվում է»։
16:29 25.08.2022
Աշխատանքային այցով Սյունիքում է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Այսօր մարզպետարանում նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և մարզպետարանի ղեկավար կազմը։ «Դեսպանն առաջին անգամ է Սյունիքում ու նշեց, որ այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի եւ Սյունիքի մարզի միջեւ համագործակցության եզրեր գտնել։ «Սյունիքը […]
16:22 25.08.2022
Թեման քննարկել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն հեռախոսազրույցի ընթացքում՝ ընդգծելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ատոմակայան այցի կարևորությունը։
16:14 25.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին: Ուղերձում ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, վերջին 30 տարիների ընթացքում, մեր երկու երկրները ձևավորել են ջերմ հարաբերություններ, զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր: Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքը, որը զգալի […]
16:08 25.08.2022
Ավարտվել է մոնումենտալ արվեստի հուշարձանների տարհանումը Բերձոր, Աղանո և Ներքին Սուս համայնքներից: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ ընդհանուր առմամբ երեք բնակավայրերից դուրս է բերվել մոտ 46 մոնումենտալ արվեստի հուշարձան, ինչպես նաև Բերձորի քաղաքային գրադարանի գրքային ֆոնդը, որոնք տեղափոխվել են նախատեսված վայր: […]
16:02 25.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզվել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Քննությամբ փաստական […]
16:00 25.08.2022
2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված […]
15:59 25.08.2022
Օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել էր […]
15:57 25.08.2022
Թուրքիան հումանիտար օգնություն է տրամադրել Լիբանանին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով Մերսին քաղաքի Թաշուջու նավահանգստից ծովով Լիբանան է ուղարկվել 511տ պարենային ապրանք, որը բեռնված է 23 բեռնատար մեքենաների մեջ: 2019թ. Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետևանքով ավելի քան 200 մարդ էր զոհվել, հարյուրավոր մարդիկ դարձել են հաշմանդամ, հողին էր […]
15:55 25.08.2022
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian, տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում […]
15:53 25.08.2022
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության ու Սյունիքի տարածքային բաժնի մասնագետներն օգոստոսի 𝟏𝟎-𝟐𝟒-ը Սյունիքի մարզի Սիսիանի անշարժ հենակետում կշռել են 𝟐𝟎𝟗𝟗 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում 𝟏𝟖𝟖 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ։
15:48 25.08.2022
Ստեփանակերտի Տիգրան Մեծ 20 հասցեում, թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը այս պահի դրությամբ մեկուսացվել է, հնարավոր ռիսկային իրավիճակները՝ կանխվել: «ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ : Առավել մանրամասն տեղեկատվության կտրամադրենք, հրդեհի լիամարումից և կանխարգելիչ միջոցառումների ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության […]
15:47 25.08.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն երկուստեք ողջունել են միմյանց, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել ազգային վենչուրային հիմնադրամի, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի վերաբերյալ։ Ալեքսանդր Բուրկովն […]
15:42 25.08.2022
Օգոստոսի 25-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է դիրքերը և գտնվում է 92-րդ հորիզոնականում, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Բրազիլիան։ Նրան հաջորդում են Բելգիան, Արգենտինան, Ֆրանսիան և Անգլիան։ 1․ Բրազիլիա 1837 2․ Բելգիա 1821 3․ Արգենտինա 1770 4․ Ֆրանսիա 1764 5․ Անգլիա 1737 6․ Իսպանիա […]
15:37 25.08.2022
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ Նոտարական Պալատի նոտարական միասնական պրակտիկայի ապահովման և ուսումնամեթոդական հարցերով հանձնաժողովի անդամ Գայանե Ազարյանը մասնակցել են նոտարական գործունեության ոլորտում ԱՊՀ երկրների բազային կազմակերպության հասարակական խորհրդի առաջին հիմնադիր նիստին, որը տեղի է ունեցել առցանց ռեժիմով: Ինչպես հայտնում են ՀՀ Նոտարական պալատից, կազմակերպության անդամ երկրներ են հանդիսանում Բելառուսի Հանրապետությունը, […]
15:32 25.08.2022
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ ի գիտություն սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների․ «Նկատի ունենալով, որ Դուք գործունեություն եք իրականացնում սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման կամ իրացման ոլորտում, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի՝ պարտավոր եք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացնել տեղեկատվություն […]
15:29 25.08.2022
Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, այսօր Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ։ ԱՀ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը: «Այս պահի դրությամբ տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:21 25.08.2022
Օգոստոսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Մասնակցում էին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, պարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, մայրաքաղաքի և մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալներ։ Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ 2022-2023 ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանրապետությունում սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն անցկացվելու է «Զգուշացեք, […]
15:15 25.08.2022
Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, օգոստոսի 23-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի օրը, կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում 133 հոգի է մասնակցել: Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, […]