Եղեգիս գետի կիրճում տանձենու նոր տարատեսակ է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Եղեգիս գետի կիրճում տանձենու նոր տարատեսակ է հայտնաբերվել

15:55 25.08.2022

ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճում հայտնաբերել և նկարագրել է տանձենու նոր տարատեսակ՝ Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian, տեղեկացնում են  ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Վայոց ձորի մարզի Եղեգիս գետի կիրճը՝ Դարելեգիսի ֆլորիստիկական շրջանը, առանձնանում է վայրի տանձենիների հարուստ տեսակային բազմազանությամբ: Այստեղ իրականացվել է հազվագյուտ և անհետացող տանձենիների ուսումնասիրություն։ Եղեգիս գետի կիրճում՝ Վարդահովիտ գյուղի շրջակայքում, հայտնաբերվել և նկարագրվել է տանձենու նոր տարատեսակ։ Հավաքվել է հերբարիումի նյութ, ուսումնասիրվել են ներտեսակային փոփոխականության առանձնահատկությունները՝ օգտագործելով տերևների, ծաղիկների, պտուղների կառուցվածքի մորֆոլոգիական առանձնահատկությունները», – ասաց ուսումնասիրությունն իրականացրած գիտական խմբի ղեկավար, «Հայաստանի ֆլորայի և բուսականության» էքսպոզիցիոն հողամասի կուրատոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ժանետա Հակոբյանը:

Նա նշեց, որ վայրի տանձենիների (Pyrus L.) ուսումնասիրությունը Բուսաբանության ինստիտուտի գիտական առաջնահերթ ուղղություններից է, քանի որ Հայաստանը Pyrus L. ցեղի հարուստ բազմազանության կենտրոնն է։ «Երևանի բուսաբանական այգում վայրի տանձենիների հավաքածուն ունի գիտական, բնապահպանական և կրթական արժեք։ Այժմ մեր հավաքածուն ներառում է 20 տեսակ,,- ասաց Ժանետա Հակոբյանը,՝ թվելով դրանք՝ P. caucasica Fed., Pyrus browiczii Mulk., P. caucasica Fed., P. communis L., P. daralaghezii Mulk., P. elata Rubtzov, P. fedorovii Kuth., P. georgica Kuth., P. gergerana Gladkova, P. hyrcana Fed. var. yeghegisii Akopian, P. medvedevii Rubtzov, P. megrica Gladkova, P. oxyprion Woronow, P. pseudosyriaca Gladkova, P. sosnovskyi Fed., P. syriaca Pall., P. takhtadzhianii Fed., P. tamamschjanae Fed., P. theodorovii Mulk., P. turcomanica Maleev, P. zangezura Maleev»:

Հետազոտության արդյունքների հիման վրա հրապարակվել է հոդված՝ Akopian J. A. 2021. A new variety of Pyrus hyrcana Fed. (Rosaceae) from Vayots Dzor province of Armenia // Takhtajania, 7: 4-11 (in English). https://takhtajania.am. Pyrus hyrcana Fed. var. yeghegisi Akopian։

«Հոդվածը տեղադրվել է Researchgate-ում, ստացել առաջարկություններ օտարերկրյա հետազոտողների կողմից և մեջբերվել նրանց կողմից»,- ասաց Ժանետա Հակոբյանը:

Հետազոտությունն իրականացվել է BGCI/ArbNet-ի և Arnold Arboretum գործընկեր կազմակերպության (ԱՄՆ, Բոստոն) աջակցությամբ՝ «Երևանի բուսաբանական այգում Հայաստանի վայրի տանձենիների (Pyrus L.) պահպանում» ծրագրի շրջանակներում երիտասարդ գիտնականների մասնակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP