16:54 25.08.2022
Այսօր շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար շրջակա միջավայրի պահպանման միասնական մոնիտորինգի ծրագրի» ավարտական հանդիպում-ասուլիսին։
Ծրագիրն ընդգրկում է Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինայի Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը, Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել շրջակա միջավայրի մոնիտորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը, Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում։
Նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես անդրադարձել է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա․
«Հայաստանի Հանրապետությունում նույնպես շրջակա միջավայրի ոլորտում մենք բախվում ենք բացասական հետևանք թողնող բազմագործոն ազդեցությունների հետ, այդ իսկ պատճառով խիստ կարիք կա էկոհամակարգերի մոնիթորինգի իրականացման։
Եվրամիության կողմից ֆինանասավորվող BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիտորինգի» ծրագիրը հնարավորություն է տվել հետազոտողներին ուսումնասիրել ջրի, օդի, կենսաբազմազանության, կարմիր գրքային և ինվազիվ տեսակների տվյալները և մշակել ազգային պարկերի կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատման մեթոդաբանությունը և առաջարկվել են քայլեր՝ կենսբազամազանության հետագա պահպանության համար։Ողջունելի է, որ ծրագիրը իրականացվել է Սևծովյան տարածաշրջանի մի շարք երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը, վստահ եմ, լավ հնարավորություններ է ստեղծել համատեղ ուսումնասիրությունների, փորձի փոխանակման տեսանկյունից»,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ ստացված արդյունքներն օգտակար կլինեն ոչ միայն «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում ուսումնասիրություններ իրականացնելիս, այլ նաև կօգնեն իրականացնել նմանօրինակ աշխատանքներ բնության հատուկ պահպանվող մյուս տարածքներում։
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...