15:22 06.03.2025
Մարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն […]
15:18 06.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
15:14 06.03.2025
Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […]
15:08 06.03.2025
Հայաստանում 2024 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Վերոնշյալ ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.0%:
15:05 06.03.2025
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […]
14:55 06.03.2025
Մարտի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի «Լուսառատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
14:43 06.03.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, ֆինանսների, արդյունաբերական և թվային ինքնավարության նախարար Էրիկ Լոմբարդին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական օրակարգում փոխադարձ առևտրի և ներդրումների նոր ուղղությունների ներառման, ինչպես նաև երկու երկրների մասնավոր հատվածների միջև գործարար կապերի ընդլայնման միջոցով։ Փովարչապետ […]
14:35 06.03.2025
Մարտի 6-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Վարդենիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «մեջքի կտրած-ծակած, արնահոսող բազմակի վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Մասրիկ գյուղի 28-ամյա մի բնակիչ։ Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել։ 28-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է տան բակում սայթաքելու և երկաթների […]
14:23 06.03.2025
Ռուսաստանը մի կողմ չի կանգնի և կաջակցի Աբխազիային էներգետիկ խնդիրների հետ կապված արտակարգ իրավիճակներում, հանրապետության քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը կբարելավվի և կպարզեցվի, ինչը ռուսական պետության ղեկավարի առաջնահերթությունն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ երեկ նախագահը շատ, շատ մանրակրկիտ և դրական զրույց ունեցավ Աբխազիայի ընտրված […]
14:17 06.03.2025
Ռուսաստանը փոխզիջումների տեղ չի տեսնում Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտներ տեղակայելու հարցում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք փոխզիջման տեղ չենք տեսնում: Այս քննարկումն ընթանում է բացահայտ թշնամական նպատակներով, և նրանք չեն թաքցնում, թե ինչի համար է դա իրենց պետք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինա ԵՄ խաղաղապահներ ուղարկելու վերաբերյալ […]
14:10 06.03.2025
Ֆրանսիան արագացնում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու աշխատանքները Վաշինգտոնի կողմից Կիևին զենքի մատակարարումը դադարեցնելու պատճառով, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Հանրապետության նախագահը (Էմանուել Մակրոնը – խմբ.) ինձ խնդրեց արագացնել աշխատանքը ֆրանսիական օգնության տարբեր փաթեթների վրա: Որովհետև մենք՝ եվրոպացիներս, չենք կարող սահմանափակվել հայտարարություններով: Մենք նաև պետք է գործենք փոխհատուցելու ամերիկյան օգնությունը, որը կարող է […]
14:00 06.03.2025
Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Միջազգային իրավական հարցեով ՀՀ ներկայացուցչի պաշտոնից Եղիշե Կիրակոսյանի ազատման որոշումը չի կապում միջազգային ատյաններում Հայաստանի և Ադրբեջանի՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հնարավոր հետկանչման շուրջ՝ ՀՀ իշխանության հետ ենթադրյալ տարաձայնությունների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խանդանյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով Կիրակոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառներին ու հնարավոր տարաձայնությունների […]
13:49 06.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության աջակցությամբ և համանախաձեռնությամբ «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միությունը և «ԱՐՏ-ԻՄԱԺ» մշակութային կազմակերպությունը 2025 թվականի մարտի 14-18-ը Հայաստանում կանցկացնեն «Մանուշյանական շաբաթ», որը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Նախագիծը նպատակ ունի վերաիմաստավորելու Մանուշյանի ժառանգությունը, ընդգծելու նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման […]
13:39 06.03.2025
Կառավարությունն այսօր հաստատեց «Գույք հետ վերցնելու, նվիրաբերելու և գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» որոշման նախագիծը։ Նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Խաչատուր Կեչառեցու փողոց 1 հասցեով որպես առանձին գույքային միավոր գրանցված 3680 քմ մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանցով զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2.9 հա մակերեսով հողամասը նվիրաբերել ՀՀ Ծաղկաձոր համայնքին՝ վարչական շենք, թատրոնի […]
13:35 06.03.2025
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչները պայմանավորվել են հանդիպել «մոտ ապագայում»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի հետ։ «Մենք քննարկել ենք արդար և կայուն խաղաղությանն ուղղված հետագա քայլերը: Մենք […]
13:20 06.03.2025
Մարտի 5-ին, ժամը 13.30-ին,Երևանի Բագրատունյաց փողոցում «Իվեկո» մակնիշի բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա Միշա Դ․-ին, որը մահացել է։ Կատարվում է նախաքննություն:
13:09 06.03.2025
Լեհաստանը կշարունակի օգնել Ուկրաինային, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ բանակցություններից հետո ճեպազրույցում։ «Մենք աջակցում ենք Ուկրաինային: Սա մեզ համար կարևոր խնդիր է: Մենք պետք է օգնենք», – ասել է նա: Նախարարը վստահեցրել է, որ Լեհաստանի տարածքում արդեն վերապատրաստվել է գրեթե 28 հազար ուկրաինացի զինվոր:
13:00 06.03.2025
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնվել է Մոխրի խաչը ճակատին։ Հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարը ճակատին խաչով խոսում է ուկրաինական հակամարտության և դրան վերջ տալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի մասին։ Նախորդ օրը Մոխրի չորեքշաբթին էր, որն ազդարարում է Մեծ Պահքի սկիզբը կաթոլիկ, անգլիկան և որոշ լյութերական եկեղեցիներում: Այս օրը կաթոլիկ պատարագների ժամանակ կատարվում է […]
12:48 06.03.2025
Ֆրանսիան շարունակում է Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց դա: Այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Մեր հետախուզությունն ունի իր հնարավորությունները, մենք փոխանցում ենք ուկրաինական կողմին»,- ասել է նա։ Մարտի 5-ին Fox News-ը, վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել […]
12:41 06.03.2025
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կազմակերպությունն աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ։ «Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են»,-ասել է նա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ […]
12:33 06.03.2025
Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Մինչ այժմ այդ (եվրոպական ռազմական) կոնտինգենտները այնտեղ պաշտոնապես ներկա չեն եղել: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանային մասշտաբով», – ասել է Տասմագամբետովը հինգշաբթի «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում: Նա հայտարարել […]
12:23 06.03.2025
Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
12:16 06.03.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։ «Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևին միաժամանակ նշանակել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան և ԱՄՆ մշտական դիտորդ Վաշինգտոնում գտնվող ամերիկյան պետությունների կազմակերպությունում »,- ասված է հրամանագրում։
12:11 06.03.2025
Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում: Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը: «Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,- այս մասին նշել է օրենսդրական փաթեթի հեղինակը: Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա եւ […]
12:04 06.03.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, […]
11:45 06.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 34, թմրանյութի հայտնաբերման՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական […]
11:38 06.03.2025
ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ «հավերժական պատերազմ են ուզում»։ «Նրանք հավերժական պատերազմ են ուզում։ Եվս քանի՞ ծնող կմնա առանց տղաների։ Քանի՞ երեխա կմնա առանց հայրերի։ Եթե հետևենք նրանց տրամաբանությանը, հակամարտությունը երբեք չի ավարտվի», – գրել է ձեռնարկատերը X-ի էջում։ Ավելի վաղ Մասկը կարծիք էր հայտնել, […]
11:30 06.03.2025
Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է […]