Բոլոր լուրերը – Page 387 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+25.09 oC

Բոլոր լուրերը

Վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը մահացել է

13:20 06.03.2025

Մարտի 5-ին, ժամը 13.30-ին,Երևանի Բագրատունյաց փողոցում «Իվեկո» մակնիշի բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 82-ամյա Միշա Դ․-ին, որը մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Լեհաստանը հայտարարել է, որ կշարունակի օգնել Ուկրաինային

13:09 06.03.2025

Լեհաստանը կշարունակի օգնել Ուկրաինային, հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ բանակցություններից հետո ճեպազրույցում։ «Մենք աջակցում ենք Ուկրաինային: Սա մեզ համար կարևոր խնդիր է: Մենք պետք է օգնենք», – ասել է նա: Նախարարը վստահեցրել է, որ Լեհաստանի տարածքում արդեն վերապատրաստվել է գրեթե 28 հազար ուկրաինացի զինվոր:

̰
ԱՄՆ պետքարտուղարը եթերում հայտնվել է ճակատին անսովոր խորհրդանիշով

13:00 06.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնվել է Մոխրի խաչը ճակատին։ Հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարը ճակատին խաչով խոսում է ուկրաինական հակամարտության և դրան վերջ տալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի մասին։ Նախորդ օրը Մոխրի չորեքշաբթին էր, որն ազդարարում է Մեծ Պահքի սկիզբը կաթոլիկ, անգլիկան և որոշ լյութերական եկեղեցիներում: Այս օրը կաթոլիկ պատարագների ժամանակ կատարվում է […]

̰
Փարիզը շարունակում է հետախուզական տեղեկատվություն տրամադրել Կիևին

12:48 06.03.2025

Ֆրանսիան շարունակում է Ուկրաինային հետախուզական տեղեկատվություն տրամադրել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց դա: Այս մասին France Inter ռադիոյի եթերում հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ «Մեր հետախուզությունն ունի իր հնարավորությունները, մենք փոխանցում ենք ուկրաինական կողմին»,- ասել է նա։ Մարտի 5-ին Fox News-ը, վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել […]

̰
ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ․ Իմանգալի Տասմագամբետով

12:41 06.03.2025

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ կազմակերպությունն աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ։ «Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երևանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են»,-ասել է նա։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ […]

̰
Եվրոպական զորքեր Ուկրաինա ուղարկելը վտանգավոր իրավիճակ կստեղծի․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

12:33 06.03.2025

Ուկրաինայում եվրոպական ռազմական կոնտինգենտի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Մինչ այժմ այդ (եվրոպական ռազմական) կոնտինգենտները այնտեղ պաշտոնապես ներկա չեն եղել: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանային մասշտաբով», – ասել է Տասմագամբետովը հինգշաբթի «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում: Նա հայտարարել […]

̰
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա հինգ օրերին

12:23 06.03.2025

​Երևանում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 6-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

̰
Պուտինն ԱՄՆ-ում ՌԴ դեսպան է նշանակել

12:16 06.03.2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ Ալեքսանդր Դարչիևին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան նշանակելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում։ «Ալեքսանդր Նիկիտիչ Դարչիևին միաժամանակ նշանակել ԱՄՆ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան և ԱՄՆ մշտական ​​դիտորդ Վաշինգտոնում գտնվող ամերիկյան պետությունների կազմակերպությունում »,- ասված է հրամանագրում։

̰
Խորհրդարանն ընդունել է խաղային ոլորտին վերաբերող օրենսդրական փաթեթը

12:11 06.03.2025

Ազգային ժողովը մարտի 6-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած փոփոխություններն ու լրացումները Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում: Առաջարկվում է երկու անգամ բարձրացնել օնլայն կազինոների եւ բուքմեյքերական գործունեության համար նախատեսված տուրքերը: «Կունենանք տարեկան շուրջ 13 մլրդ դրամ հավելյալ պետական եկամուտներ»,- այս մասին նշել է օրենսդրական փաթեթի հեղինակը: Ֆինանսական բեռը տարեցտարի կբարձրանա եւ […]

̰
Քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի նվազեցման դեպքերը

12:04 06.03.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի գլխավորությամբ՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, […]

̰
SHANTNEWS

12:00 06.03.2025

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 5-6-ը

11:45 06.03.2025

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 5-6-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 34, թմրանյութի հայտնաբերման՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 22, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական […]

̰
Մասկ. Եվրոպական առաջնորդները հավերժական պատերազմ են ցանկանում

11:38 06.03.2025

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ «հավերժական պատերազմ են ուզում»։ «Նրանք հավերժական պատերազմ են ուզում։ Եվս քանի՞ ծնող կմնա առանց տղաների։ Քանի՞ երեխա կմնա առանց հայրերի։ Եթե հետևենք նրանց տրամաբանությանը, հակամարտությունը երբեք չի ավարտվի», – գրել է ձեռնարկատերը X-ի էջում։ Ավելի վաղ Մասկը կարծիք էր հայտնել, […]

̰
ԵԽ պատգամավորները դիտարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնելու ու բանաձև ընդունելու տարբերակը

11:30 06.03.2025

Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի ունեցած տեղեկություններով այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք  լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է […]

̰
Ինչպե՞ս Հայաստան ժամանակավոր ներմուծել ԵԱՏՄ անդամ այլ երկրում գրանցված ավտոմեքենան

11:22 06.03.2025

Եթե անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները գրանցված են ԵԱՏՄ անդամ այլ պետության տարածքում, ապա այդ տրանսպորտային միջոցները Հայաստան ներմուծելիս չեն հայտարարագրվում։ Հարց 𝟮 ​​​​Ինչպե՞ս ժամանակավոր ներմուծել երրորդ երկրում գրանցված ավտոմեքենան ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում, այսինքն երրորդ երկրում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծելիս, պետք է պարտադիր լրացնել և […]

̰
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր

11:13 06.03.2025

Մարտի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին ու պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Էրիկ վան Վուրենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Մյունխենում փետրվարի 15-ին Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված […]

̰
Հնդկաստանն իրեն որպես միջնորդ չի տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

11:10 06.03.2025

Հնդկաստանը տարբեր ժամանակներում շփումներ է ունեցել Մոսկվայի և Կիևի հետ, սակայն Նյու Դելին իրեն չի տեսնում որպես միջնորդ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։ Այս մասին Մեծ Բրիտանիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրահմանյամ Ջայշանքարը։ «Ես վստահ չեմ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հնդկաստանն իրեն որպես միջնորդ է տեսնում […]

̰ ̰
Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

10:52 06.03.2025

Մեծ Պահքը ներքին խոկման, ինքնքննության շրջան է, որի ընթացքում շահեական է հոգևոր գրականության ընթերցումը։ Մայր Աթոռն առաջարկում է կարդալ՝ Աստվածաշունչ մատյան, հատկապես Նոր Կտակարան, Ներսես Շնորհալի «Հավատով Խոստովանիմ», Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության», Շնորհք պատրիարք Գալուստյայն «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան», Հովհաննես Մանդակունի «Քարոզներ», Սուրբ Եփրեմ Ասորի «Ապաշխարության աղոթքներ», Սուրբ Հովհաննես Ոսկեբերան «Ճառ ապաշխարության», Մակար Մեծ […]

̰
Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

10:40 06.03.2025

Մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ […]

̰
ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ

10:32 06.03.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։ Այժմ տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության տվյալները հավաքագրվում են ՀՀ 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված և առցանց աշխատող 14 հաշվեկետերում։ Հաշվիչները տեղադրված են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 միջպետական ճանապարհներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և […]

̰
Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը համայնքի հետ սերտ կապի ապահովումն է. կայացել է աշխատանքային խորհրդակցություն

10:22 06.03.2025

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ներկա է գտնվել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը։ Ներկա էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նախարարն ընդգծել է, որ Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ […]

̰
Տարադրամի փոխարժեքները մարտի 6-ին

10:11 06.03.2025

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 425 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 429 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․36 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.41 դրամ:  

̰
Վենսը հայտարարել է Թրամփի՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելու պլանների մասին

10:00 06.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կավարտվի մինչև պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ավարտը՝ 2029 թվականին։ Չորեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Կարծում եմ՝ նախագահ Դոնալդ Թրամփը հուսով է, որ այս ժամկետի ավարտին մենք կավարտենք ամբողջ սահմանային պատը: Եվ, իհարկե, մենք խոսում ենք ֆիզիկական կառուցվածքի, բուն […]

̰
Կալաձեին, Կարյակինին, Տիմոշչուկին ու այլ մարզիկների Ուկրաինայում զրկել են սպորտային կոչումներից

09:55 06.03.2025

Ուկրաինայի սպորտի ու երիտասարդության նախարարությունը հայտարարել է մի քանի մարզիկների սպորտային կոչումներից զրկելու մասին: Թբիլիսիի քաղաքապետ, «Միլանի» ու Կիևի «Դինամոյի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն զրկվել է Ուկրաինայում միջազգային սպորտի վաստակավոր վարպետի կոչումից: Նույն կոչումից զրկվել են նաև ակադեմիական թիավարության ներկայացուցիչ Լարիսա Ժալինսկայան և կարատեիստներ Եվգենի ու Դարյա Պիլիպյուկները: «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Անատոլի Տիմոշչուկը և շախմատիստ […]

̰
NYT. Կիևին ԱՄՆ-ի օգնության դադարեցումը կարող է կարճատև լինել, եթե Կիևը գնա զիջումների

09:50 06.03.2025

Վաշինգտոնը խոստովանում է, որ Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցումը կարող է երկար չտեւել, եթե Կիեւը զիջումների գնա Սպիտակ տանը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է New York Times-ը։ Դրա տվյալներով՝ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ «ռազմական մատակարարումների և հետախուզական տեղեկատվության տրամադրման դադարը» կարող է «համեմատաբար կարճատև լինել», եթե Վլադիմիր Զելենսկին համաձայնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պահանջներին։ […]

̰
Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

09:45 06.03.2025

Մարտի 7-ին՝ ժամը 10։00-ից մինչև 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սևքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

̰
Նիդեռլանդները 3,5 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին Ուկրաինային աջակցելու համար

09:40 06.03.2025

Նիդեռլանդները մտադիր է 3,5 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային 2026 թվականին օգնելու համար։ Այս մասին հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիդերլանդների վարչապետ Դիկ Շոֆին։ Հեռարձակող կորպորացիայի տվյալներով՝ ելույթ ունենալով խորհրդարանում տեղի ունեցած բանավեճում, Նիդեռլանդների կառավարության ղեկավարն ասել է, որ նախորդ տարիներին Ուկրաինային աջակցելու համար տարեկան հատկացվել է մոտավորապես 3,5 միլիարդ եվրո, իսկ 2026 թվականին նախատեսվում է […]

̰
Al Jazeera. Գազայի իշխանությունները սկսել են անկլավում գտնվող ժամանակավոր գերեզմանատների լուծարումը

09:35 06.03.2025

Գազայի հատվածի իշխանությունները սկսել են աշխատանքները 2023 թվականի հոկտեմբերին անկլավում տեղի ունեցած մարտերի ժամանակ զոհվածների ժամանակավոր թաղման վայրերը վերացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաթարական Al Jazeera հեռուստաալիքը։ Տեղի քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատակիցները սկսել են դուրս բերել զոհվածների մարմինները այն տարածքներում, որտեղ ժամանակավոր գերեզմանատներ են կազմակերպվել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ժամանակ։ Այնուամենայնիվ, այս աշխատանքը դեռևս […]

̰
Այս մենամարտից հետո UFC-ն կսկսի գնահատել ինձ. Անկալաև

09:30 06.03.2025

UFC-ի կիսածանր քաշային կարգի մարտիկ Մագոմեդ Անկալաևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ալեքս Պերեյրայի հետ մենամարտից հետո փոխվելու է MMA-ում իր կարգավիճակը: «Վաղուց պետք է մենամարտեինք Ալեքսի հետ, բայց նրա պատճառով մենամարտը հետաձգվում էր: Ամենավատը սպասողական վիճակն է: Հիմա, վերջապես, ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Այս մենամարտից հետո UFC-ին կսկսի գնահատել ինձ: Եթե Պերեյրան […]

̰
BACK_TO_TOP