17:54 06.03.2025
Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ […]
17:47 06.03.2025
Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցի ներկայացուցիչներին, այդ […]
17:37 06.03.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի՝ մարտի 3-6-ը Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում ընթացող Համաշխարհային բջջային կոնգրես 2025 (MWC 2025) միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները համագործակցության նոր ուղիներ և հնարավորություններ ձեռք բերելու և խորացնելու նպատակով շարունակվում են: Ռուբեն Սիմոնյանը մարտի 5-ին հանդիպում է ունեցել «Plug and Play EMEA»-ի կառավարման գործընկեր Սինա […]
17:27 06.03.2025
Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը եզակի հնարավորություն է ընձեռում բնակչությանը կրկին հիշեցնելու պաշտպանության և անվտանգության ապահովման կարևորագույն կանոնները, ինչպես նաև անհրաժեշտ պաշտպանական գործողությունները՝ արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքելու համար: Այս օրը կարևոր է ոչ միայն մարդկանց իրազեկելու, այլև նրանց պատրաստվածությունն ամրապնդելու տեսանկյունից, որպեսզի անհապաղ և ճիշտ որոշումներ կայացնեն՝ իրենց անվտանգությունը ապահովելու նպատակով։ Թեմատիկ միջոցառումների շրջանակներում, ՆԳՆ Փրկարար […]
17:17 06.03.2025
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություններ. 28-ամյա երիտասարդը կալանավորված է: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:11 06.03.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:05 06.03.2025
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.), Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 […]
16:55 06.03.2025
Մարտի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել […]
16:48 06.03.2025
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագիր կիրականացվի, 2.9 հա մակերեսով ետ ստացած հողամասը կնվիրաբերվի Ծաղկաձոր համայնքին, ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը ֆինանսավորման տեսանկյունից կվերանայվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:40 06.03.2025
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից պետական տուրքը կազմելու է․ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 50 000 ՀՀ դրամ, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 150 000 ՀՀ դրամ։
16:33 06.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի» նախագիծը։ Նախագծով առաջարկվում է կանոնակարգել լրացուցիչ՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը, որը ներկայում կարգավորված չէ: Ըստ նախագծի՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրի երաշխավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձաքննության արդյունքները։ Ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական […]
16:25 06.03.2025
Կառավարությունն ընդունել է «Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի N 6 հասցեի հողամասի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում՝ կրթահամալիրի կառուցման ծրագրի իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում […]
16:18 06.03.2025
2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա […]
16:12 06.03.2025
Տավուշի մարզի պարեկները մարտի 5-ին Իջևան քաղաքում ծառայություն իրականացնելիս Արցախյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Օպել» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և կռփազենք։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փատաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […]
16:06 06.03.2025
Կառավարության որոշմամբ ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի […]
16:00 06.03.2025
Եվրոպան պետք է արձագանքի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությանը` նվազեցնելու Վաշինգտոնի դերը եվրոպական անվտանգության ապահովման գործում՝ ստեղծելով ուժի նոր կենտրոն մայրցամաքում: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հաքան Ֆիդանը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։ Նախարարի խոսքով՝ Թրամփի գործողությունները «տագնապային զանգ են բոլորի համար, ինչը նշանակում է, որ իրենք պետք է համախմբվեն […]
15:50 06.03.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանության ինովացիոն ստորաբաժանումը (DIU) պայմանագիր է կնքել ամերիկյան Scale AI ընկերության հետ՝ մշակելու արհեստական ինտելեկտի (AI) վրա հիմնված ռազմական պլանավորման համակարգի նախատիպը, որը կոչվում է Thunderforge: Այս մասին ասվում է ստորաբաժանման կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Thunderforge տեխնոլոգիական լուծումը կտրամադրի AI-ի վրա աշխատող պլանավորման հնարավորություններ, որոշումների աջակցման գործիքներ և ավտոմատացված աշխատանքային հոսքեր, որոնք […]
15:46 06.03.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումն իրականացնելու նպատակով 2025 թ. առաջին եռամսյակում 3000 շահառուի համար ՀՀ 2025 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ Հարկային եկամուտներից և պետական տուրքերից հատկացնել 121,5 մլն դրամ: Միջոցառման իրականացման ընթացքում ակնկալվում է, որ ամսական միջինում 11,000 նոր անձ կդառնա միջոցառման շահառու: 2025 […]
15:41 06.03.2025
Ռուսաստանն անտարբեր չի նայի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերը հայտնվելուն խաղաղապահների քողի տակ և չի հանդուրժի նման գործողությունները Արևմուտքի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կտրականապես չենք դիտարկի նման գործողությունները (ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորամիավորումների տեղակայումը Ուկրաինայում), -նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
15:37 06.03.2025
Կառավարությունը հաստատել է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշման ընդունումը բխում է մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված Կառավարության քայլերից, որոնք արտահայտված են մի շարք ռազմավարական փաստաթղթերում և ոլորտում իրականացվող բարեփոխումներում: «Այս նախագիծը հնարավորություն է ընձեռելու, որպեսզի մենք, […]
15:33 06.03.2025
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում մարտի 5-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Քարագլուխ գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք բերել և առանձնատանը պահում է որսորդական ակոսափող հրացան: Քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելու նպատակով այցելել են 36-ամյա տղամարդու բնակության հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացրել է ապօրինի պահվող «Օլեն» տիպի երկփողանի ակոսափող հրացան և 4 պարկուճ։ 36-ամյա […]
15:27 06.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մարտի 5-ին այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաև ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել […]
15:22 06.03.2025
Մարտի 6-ին, կեսգիշերից քիչ անց, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա, որի թափքում առկա էր մոտ 5 խ/մ փայտանյութ: 30-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե փայտանյութը ձեռք է բերել մարտի 5-ին` Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքում, իրեն անծանոթ անձից` տուն […]
15:18 06.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից: «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
15:14 06.03.2025
Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է արագ դադարեցվել, եթե դադարեցվի Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը իրավացի էր, երբ իր բնորոշ ձևով հայտարարեց, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է դադարեցվել երկու շաբաթվա […]
15:05 06.03.2025
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […]