19:22 05.03.2025
Ազգային ժողովում ՀՀ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում սոցիալական կրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության պաշտոնական կայքում բացված է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը՝ ըստ մարզերի: «Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այս համակարգից, […]
19:14 05.03.2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը՝ ամրագրելով համատեղ համագործակցության ուղղությունները, որոնք միտված են աջակցելու Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում բնակվող երիտասարդների մասնագիտական կարողությունների բարձրացմանը, ինչպես նաև հայրենադարձների […]
19:04 05.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով ԱԶԲ-ի հետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Գյումրու «Չոր Նավահանգիստ» նախագծի իրագործման տեխնիկական փուլի վերաբերյալ մի […]
18:55 05.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շահումով խաղերի ոլորտում նախատեսվող հարկային փոփոխություններին և կարգավորումներին՝ ընդգծելով, որ այս հարցում արմատական մոտեցում ունի։ «2018-ից այս կողմ շահումով խաղերի ոլորտում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Ուզում եմ ուղիղ ասել՝ այս հարցում ես ռադիկալ տրամադրված եմ, բայց չեմ ցանկանում, որ այդ տրամադրվածությունը մեզ զրկի հավասարակշռված մոտեցումներից», – «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային […]
18:45 05.03.2025
Ազատ ոճի ըմբշամարտի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաևը նվաճել է Եվրոպայի առաջնության ուղեգիր: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սոչիում կայացած ստուգողական գոտեմարտում Սադուլաևը 5-1 հաշվով հաղթել է Մագոմեդ Կուրբանովին։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլի 7-13-ը Բրատիսլավայում։
18:37 05.03.2025
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում Սյունիքի մարզում իրականացվել է վերապատրաստման երկօրյա դասընթաց՝ մարզի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցների մասնակցությամբ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրել է անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակն ու նախատեսվող փոփոխությունները, խոսել անապահովության գնահատման նոր համակարգի տեղեկատվական ենթահամակարգի ու թվային փոխակերպման հայեցակարգի մասին։ Միասնական սոցիալական ծառայության […]
18:27 05.03.2025
Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն են այն գործողություններից, որոնք կարող են նպաստ բերել բոլոր խնդիրներին, այդ թվում՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանը հարցրել է. «Բացի հայտարարություններից, ի՞նչ եք անում ՀՀ քաղաքացիների համար, որոնք […]
18:20 05.03.2025
Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին: Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնում էր, որ մոտ մեկուկես ժամ առաջ կոտրել են մայրաքաղաքի Գյուլբենկյան փողոցում գտնվող իր խանութ-սրահի դռան բռնակը: Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ և պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ մտնել չի հաջողվել: Արդեն հաջորդ օրը ստացվեց ևս մեկ ահազանգ: Փետրվարի 10-ի առավոտյան ժամը […]
18:14 05.03.2025
Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դատական հայց է ներկայացրել Ստամբուլի «Գալաթասարայի» դեմ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պորտուգալացի մասնագետը երկու խաղով որակազրկվել էր «Գալաթասարայի» դեմ Թուրքիայի Սուպերլիգայի 25-րդ տուրի մրցավեճում մրցակցի թիմի մարզչական կազմին և խաղացողներին կապիկի հետ համեմատելու, երկու խաղով էլ՝ նույն հանդիպումից հետո թուրք մրցավարներին վիրավորելու համար: Մոուրինյոն պնդում է, […]
18:06 05.03.2025
Այսօր՝ մարտի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Գաբրիել Միքայելյանը իր վարած «Iveco» մակնիշի բեռնատարով Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 83-ամյա Միշա Դավթյանին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել […]
17:55 05.03.2025
UFC-ի թեթևագույն քաշային կարգի գործող չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին բացատրել է, թե ինչու չի ցանկանում մենամարտել Ալեքսանդր Վոլկավովսկիի հետ: «Խնդիրն այն չէ, որ ես չեմ ցանկանում ռիսկի դիմել կամ վախենում եմ։ Պարզապես, ես չափից շատ եմ հարգում Վոլկանովսկիին»,- վրացի մարտիկի խոսքերը մեջբերում է Championship Rounds-ը։ Ավստրալացի Վոլկանովսկին UFC-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոնն է։ 36-ամյա մարտիկը […]
17:48 05.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (մարտ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […]
17:41 05.03.2025
Մարտի 5-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
17:36 05.03.2025
Հայաստան-Իրան հարաբերությունների, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության, Հայաստանում գոյություն ունեցող կարմիր գծերի և տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:29 05.03.2025
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գոհար Գասպարյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Սյունիքի մարզ, ք․ Գորիս) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տղամարդու իդեալ» և «Վիետնամ» արտադրատեսակների արտադրությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել նշված ապրանքատեսակների նմուշների փորձաքննության արդյունքները. «Տղամարդու իդեալ» արտադրատեսակի նմուշը Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), իսկ «Վիետնամ» արտադրատեսակի նմուշը՝ բորբոսասնկեր մանրէաբանական […]
17:22 05.03.2025
Արմավիրի մարզում նախկինում կատարված գողության մի քանի դեպքով Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները ձեռնարկում էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, երբ փետրվարի 28-ի ուշ երեկոյան ստացան տեղեկություն: Ըստ տեղեկության` Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդը ոչ միայն նախկինում էր կատարել, այլև հենց այդ պահին գնացել էր գողության: Արագ գործողությունների արդյունքում Լերմոնտովի փողոցում մարտի մեկին, կեսգիշերից 40 րոպե […]
17:16 05.03.2025
«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է աշխատանքի անցնել «Միլանում»: Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ «Միլանը» պատրաստ է գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Սերժիու Կոնսեյսաուին և հրավիրել 37-ամյա Ֆաբրեգասին։ Բացի Ֆաբրեգասից, միլանյան թիմը հետաքրքրված է նաև Մաուրիցիո Սարիի ու Ռոբերտո Դե Ձերբիի ծառայություններով։ Սակայն «Միլանի» ղեկավարներն իսպանացի մասնագետին համարում են ակումբը գլխավորելու հիմնական […]
17:12 05.03.2025
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ, Իրանի գազի ազգային ընկերության գլխավոր տնօրեն Սայիդ Թավաքոլիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների համագործակցությանը էներգետիկ, մասնավորապես՝ գազային ոլորտում։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել «Գազ-էլեկտրաէներգիա» փոխանակման պայմանագրի իրականացման ընթացքից, ինչպես նաև նախանշել են համագործակցության հնարավոր այլ ուղղություններ։
17:06 05.03.2025
Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:45-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած «Porsche Macan» և 28-ամյա Յուրի Հ.-ի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երևանի թիվ 7 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոմեքենան: Բախման հետևանքով «Porsche»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը, նստարանն ու ծաղկամանները: […]
17:00 05.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը պատասխանել է թիմի նախկին հարձակվող Ուեյն Ռունիին, հաղորդում է Goal.com-ը: Ավելի վաղ պորտուգալացին հայտարարել էր, որ նա Անգլիա է ժամանել «Մանչեսթեր Յունայթեդին» չեմպիոն դարձնելու համար, ինչը Ռունիի կարծիքով միամտություն է թիմի ներկայիս ծանր վիճակը հաշվի առնելով: «Ես միամիտ չեմ: Հենց այդ պատճառով 40 տարեկանում մարզում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»»,- ասել […]
16:51 05.03.2025
Ոստիկանություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մարտի 4-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում՝ Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչների հետ։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը և անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով մեթոդական բաժնի պետ Արմինե Գյոզալյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացրել են […]
16:40 05.03.2025
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 5-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նոր կարգավորումները, որոնք վերաբերում են խաղային ոլորտի հարկային քաղաքականության վերանայմանը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորները գրավոր առաջարկներ չեն ներկայացրել: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարության […]
16:32 05.03.2025
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիր Լիոնել Մեսսիի խաղային որ ունակությունը կցանկանար ունենալ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Մեսսին բազմաթիվ ունակություններ ունի, որոնք կուզեի ունենալ, բայց եթե պետք է մեկն ընտրել, ապա՝ խաբքերը»,- ասել է նորվեգացի հարձակվողը: Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը 36 խաղում 28 գոլ է խփել […]
16:26 05.03.2025
Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Իլախա Հուսեյնովան։ «Մենք կապի մեջ ենք իշխանությունների հետ։ Սա մեր կոնֆիդենցիալ և երկկողմանի երկխոսության մի մասն է»,- ասել է Հուսեյնովան:
16:24 05.03.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ՝ ներկայացնելով «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Կարապետյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2-րդ «Երևանյան երկխոսությունը» կայանալու է մայիսի 26-ից 27-ը, որի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ մի շարք թեմաներով, այդ թվում՝ խաղաղության և անվտանգության հարցերի, […]
16:15 05.03.2025
Փետրվար ամսվա ընթացքում Երևան քաղաքի փրկարարական վարչությունը կազմակերպել և անց է կացրել մի շարք հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնք ուղղված էին արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ գործողություններ իրականացնելու հմտությունների զարգացմանը, մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում բնակչության պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։ Այսպիսի միջոցառումները մեծ կարևորություն ունեն, քանի որ դրանք նպաստում են բնակչության անվտանգության […]
16:08 05.03.2025
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լեկե Ռասմուսենը կասկած է հայտնել, որ Գրենլանդիայի բնակիչները ցանկանում են դառնալ Միացյալ Նահանգների մաս։ «Տպավորություն չունեմ, որ նրանք ցանկանում են դառնալ Ամերիկայի անբաժանելի մասը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռասմուսենը։ Նրա խոսքով՝ գրենլանդացիները ցանկանում են թուլացնել իրենց հարաբերությունները Դանիայի հետ, որպեսզի նրանք ավելի իրավահավասար դառնան, և կողմերն աշխատում են […]
16:00 05.03.2025
NBA-ի կանոնավոր առաջնության «Մեմֆիս» – «Ատլանտա» խաղը թրիլերային ավարտ է ունեցել: 130:130 հաշվի ժամանակ տանտերերը վերջին գրոհի լիարժեք ժամանակ են ունեցել: Դեզմոնդ Բեյնը փորձել է անցում կատարել, սակայն լիգայի ամենաշատ խլում կատարած Դայսոն Դենիելսը խլել է գնդակը, փոխանցել Կարիս Լավերտին, որը խաղի վերջին վայրկյանին հաղթական նետում է կատարել: Ուշագրավ է, որ գնդակը չկորցնելու դեպքում «Մեմֆիսը» […]
15:47 05.03.2025
ԵՄ-ն աշխատում է ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով անցկացնելու գաղափարի վրա և սպասում է, որ «պայմանները թույլ տան»։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան մարտի 6-ին կայանալիք ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ: «Մենք պատրաստ ենք, ողջունում ենք գաղափարը, կարծում ենք, որ դա օգտակար կլինի, կտեսնենք, երբ պայմանները թույլ տան, բայց դա գաղափար է, որի վրա […]