15:35 05.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերին պաշտոնը ստանձնելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ու արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Ավստրիայի ժողովրդի բարօրության։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ ղեկավարության ներքո Ավստրիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման […]
15:25 05.03.2025
MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր կարիերայի եվրոպական ժամանակահատվածի մասին: «Դա հիասքանչ ժամանակահատված էր։ Երբեք չէի պատկերացնի, որ նման կարիերա կունենամ։ Միակ նպատակս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալն էր։ Ես սիրում եմ ֆուտբոլը, սիրում եմ մրցել ու հաղթել։ Երախտապարտ եմ Աստծուն ամեն ինչի համար»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքերը մեջբերում է Apple […]
15:18 05.03.2025
Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում՝ ՊԵԿ զարգացման ծրագրերն ու մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Մասնավորապես, հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը, «Ծանուցման» համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպմանը […]
15:05 05.03.2025
Թուրքիայի Էդիրնե նահանգի նահանգապետ Յունուս Սեզերը հանդիպել է իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Հանդիպման ընթացքում նա հայտնել է, որ Թուրքիա-Հունաստան սահմանին կիրականացվեն սահմանային անվտանգության միջոցառումներ: Այդ շրջանակներում կկառուցվի 8.5 կիլոմետրանոց անվտանգության պատ։ Ըստ Յունուս Սեզերի՝ նման միջոցառումներ առաջին անգամ են իրականացվելու Թուրքիայի արևմտյան սահմանին։ Նա նաև նշել է, որ նախնական փուլում […]
14:54 05.03.2025
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհուրդը (IFAB) որոշել է փոփոխություն կատարել դարպասապահների խաղի կանոններում, հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը: Հաջորդ մրցաշրջանից դարպասապահները իրավունք կունենան գնդակը պահել իրենց ձեռքերում ոչ 8 վայրկյանից ոչ ավելի: Վերջին 5 վայրկյանը պետք է հաշվի մրցավարը: Խախտման դեպքում մրցակիցն անկյունային կխաղարկի: Գործող կանոնով` 6 վայրկյանից ավելի գնդակը ձեռքում պահելու դեպքում դարպասին նշանակվում է […]
14:44 05.03.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 4-ին՝ ժամը 22։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […]
14:42 05.03.2025
Ֆրանսիան փորձում է կապ հաստատել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։ «Ֆրանսիան և Անգլիան առաջարկել են զինադադար, և ակնհայտ է, որ դա այժմ քննարկվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության համատեքստում: Ֆրանսիան և Եվրոպան փորձեր են արել վերականգնել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կապերը և հասնել այդ […]
14:34 05.03.2025
«Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշն «Էշտորիլի» դեմ խաղում յուրահատուկ ցուցանիշ է գրանցել, հաղորդում է zerozero.pt-ն: Շվեդ ֆուտբոլիստը Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում գրավել է բոլոր մրցակիցների դարպասը: 26 ամյա հարձակվողը 23 խաղում 25 գոլ է խփել: Լիսաբոնյան թիմում 1,5 տարում շվեդը 89 խաղում խփել է 80 գոլ ու կատարել է 24 գոլային փոխանցում:
14:25 05.03.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել հիվանդասենյակներ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմաններն ու առողջության պահպանման իրավունքի իրացման […]
14:17 05.03.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի երեկոյան դիմելու է իր երկրի քաղաքացիներին, այս մասին քաղաքական գործիչը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։ «Իմ սիրելի հայրենակիցներ, այս մեծ անորոշության ժամանակաշրջանում, երբ աշխարհը կանգնած է իր ամենալուրջ մարտահրավերների առաջ, ես ձեզ կդիմեմ այսօր երեկոյան ժամը 20.00-ին»,- ասված է Մակրոնի հայտարարության մեջ։
14:10 05.03.2025
Լաս Վեգասում կայացել է UFC Vegas 103 մրցաշարը: Գլխավոր մենամարտում պորտուգալացի Մանել Կապեն երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ղազախ Ասու Ալմաբաևին: Մյուս կարևոր մենամարտերում Նասրաթ Հակպարաստը հաղթել է Էստեբան Ռիբովիչին (29-28, 29-28, 28-29), Հայդեր Էմիլը` Ուիլյամ Գոմիսին (29-28, 28-29, 29-28), իսկ Սեմ Փաթերսոնը նոկաուտով հաղթել է Դենի Բարլոուին:
14:01 05.03.2025
Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը կլինի բանակցությունների լավագույն վայրը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա չի բարձրացվել և ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն տեղն […]
13:48 05.03.2025
Կրեմլը դրական է գնահատում Վլադիմիր Զելենսկու՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով նաև դրա մի խոչընդոտը։ «Դրական է։Հարցն այն է, թե ում հետ նստել բանակցությունների։ Առայժմ օրինական արգելքը Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու համար մնում է ուժի մեջ: Հետևաբար, ընդհանուր մոտեցումը դրական […]
13:40 05.03.2025
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը տեղեկացրել է, որ անգլիական ակումբը լրջորեն պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Պետք է տրանսֆերային գործարքներ կատարենք: Հասկանում ենք իրավիճակը: Մենք շատ բան ենք փոխում մեր թիմում: Պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 27 խաղից […]
13:33 05.03.2025
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Շնորհավորում եմ Բեատե Մայնլ Ռայզինգերին՝ Ավստրիայի արտգործնախարար նշանակվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստան-Ավստրիա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ, ինչպես նաև ներգրավվել բոլոր հարթակներում, որոնք կարևոր դեր […]
13:25 05.03.2025
Անազատության պայմաններում պահվող գորշ արջը այսուհետ կգտնվի ավելի հուսալի միջավայրում։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կենդանին տեղափոխվեց Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Որոշ ժամանակ անց արջին բաց կթողնեն վայրի բնություն։
13:21 05.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից երեկ ձերբակալված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել, վերջինիս նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
13:17 05.03.2025
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից՝ նշելով, որ Թանդիլյանը բժշկական հաստատություն տեղափոխվել է շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:Բժշկական գաղտնիքից ելնելով՝ նախարարությունից նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չնշեցին: Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ […]
13:10 05.03.2025
«Լիոնի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Ֆրանսիայի Լիգա 1-ի 24-րդ տուրի` «Բրեստի» դեմ մրցավեճում մրցավարին բախվելուց և կարմիր քարտ ստանալուց հետո կարող է որակազրկվել 7 ամսով, հաղորդում է RMC Sport-ը։ Ֆոնսեկան մրցավար Բենուա Միլոյի հետ ագրեսիվ կերպով վիճել է խաղի վերջնամասում։ Մրցավարին ու մարզչին բաժանել է «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն։ Ֆոնսեկան հետխաղյա ասուլիսի ժամանակ ներողություն […]
13:03 05.03.2025
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Կառուցվածքային առումով նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում նախատեսվել են արդյունքահեն ֆինանսավորման […]
12:55 05.03.2025
Երևանում մարտի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 5-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ։ Օդի ջերմաստիճանը 5-9-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
12:47 05.03.2025
Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Վալերի Պեկրեսին։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, հայ ժողովրդին բացառիկ համերաշխության և շարունակական աջակցության ցուցաբերման համար։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Իլ-դե-Ֆրանսի շրջանային խորհրդի՝ ի նպաստ Հայաստանի […]
12:40 05.03.2025
ՈՒԵՖԱ-ն մինչև 2026 թվականի ամառ որակազրկել է Յուրգեն Կլոպին վիրավորած մրցավար Դևիդ Կուտին, հայտնում է The Sun-ը: Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հայտարարել է, որ Կուտը վարկաբեկել է ՈՒԵՖԱ-ի և ֆուտբոլի հեղինակությունը, ինչպես նաև խախտել է օրինակելի պահվածքի կանոնները: Հայտնի էր դարձել, որ Դևիդ Կուտը Յուրգեն Կլոպին վիրավորել է թմրանյութերի ազդեցության տակ: Պրեմիեր լիգան նախորդ ամիս […]
12:34 05.03.2025
Տեղի է ունեցել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի ամփոփիչ նիստը: Խորհուրդը ձևավորվել է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի N 1775-Ա/2 հրամանի: Այս միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ԿԳՄՍ նախարարության և […]
12:28 05.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի […]
12:20 05.03.2025
ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման կոմիտեն 30 հազար եվրոյով տուգանել է Մադրիդի «Ռեալին» և նախազգուշացրել, հաղորդում է Cadena Ser-ը: «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում իսպանական ակումբի երկրպագուները «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում խտրական վերաբերմունք էին ցուցաբերել անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի նկատմամբ: Եթե առաջիկա երկու տարում իսպանական ակումբի` եվրագավաթային տնային խաղերում ևս մեկ նման դեպք […]
12:11 05.03.2025
2020 թվականին մեր պատգամավոր գործընկերների՝ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի հետ օրենսդրական նախաձեռնություն մշակեցինք եւ մասնավոր ընկերությունների կողմից թողարկվող արժեթղթերից ստացվող եկամուտներն ազատեցինք եկամտային հարկից, ինչպես պետական պարտատոմսերի դեպքում է: Նպատակը կապիտալի շուկան զարգացնելն ու խթանելն էր: Արտոնությունն ընդունվել էր ժամանակավոր՝ 4 տարի ժամկետով, որը լրացել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս մասին ասել է […]