Բոլոր լուրերը – Page 389 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Դեսպան Մակունցը ներկա է գտնվել Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին

00:16 06.03.2025

Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ելույթի ընթացքում նախագահ Թրամփն անդրադարձել է իր վարչակազմի պաշտոնավարման մեկ ամսում կատարված աշխատանքներին և ամերիկյան երազանքի իր տեսլականին։

̰
Արամ Հակոբյանը «Aeroflot Open 2025»-ի առաջատարների թվում է

00:09 06.03.2025

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող «Aeroflot Open 2025»-ի առաջատարների թվում է։ 23-ամյա շախմատիստը 6-րդ խաղափուլից հետո 5 միավոր է վաստակել և կիսում է 1-5-րդ տեղերը։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը 3,5 միավոր են վաստակել։ Սուքիասյանը բոլոր 5 պարտիաներում մրցել է գրոսմայստերների դեմ` հաղթելով Պավել Պոնկրատովին, ոչ-ոքի գրանցելով Անդրեյ Եսիպենկոյի, […]

̰
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Վաշինգտոնում

23:56 05.03.2025

Մարտի 4-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ամերիկյան կողմից մասնակցում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան փոխդեսպան Արմեն Տեփանյանը և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Հրայր Գեղամյանը։ Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդները, Հայ առաքելական […]

̰
Մաշտոցի պողոտայում իրականացվել են շենքերի լուսավորման աշխատանքներ

23:48 05.03.2025

Կենտրոն վարչական շրջանում շարունակում ենք բարելավել քաղաքային միջավայրը՝ ստեղծելով ավելի գեղեցիկ ու լուսավոր Երևան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Մասնավորապես, Մաշտոցի պողոտայում իրականացրել ենք շենքերի լուսավորման աշխատանքներ՝ ապահովելով գիշերային նոր ու վառ տեսարան։ Լուսավորության արդիականացումը ոչ միայն գեղեցկացնում է մեր քաղաքը, այլև բարձրացնում է անվտանգությունը՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ […]

̰
Ռուբեն Վարդանյանը որոշել է շարունակել հացադուլը՝ անտեսելով կոչերն ու Երևանում ընկերների հացադուլը

23:39 05.03.2025

Բաքվի զինվորական գործերով դատարանում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդայնանի գործով հերթական նիստը: Ադրբեջանական պետական լրատվամիջոցներն ընթացքի մասին տարածել են չոր տեղեկություններ: Թեմայի վերաբերյալ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Այդ «միջոցառումը» լուսաբանում է միայն Ադրբեջանի «Ազերտար» պետական լրատվական գործակալությունը, դժվար է Բբաքվից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ, այնուամենայնիվ, որոշ տպավորություն կարող ենք ստանալ և […]

̰
Դժվար էր Կլոպից հետո ավելի լավ թիմ ստեղծել. Լուիս Էնրիկե

23:27 05.03.2025

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» ու նրա մարզիչ Առնե Սլոթի մասին, հայտնում է RMC Sport-ը: «Դժվար էր Կլոպի աշխատանքից հետո ավելի լավ թիմ ստեղծել, բայց Սլոթին դա հաջողվեց: Այս «Լիվերպուլը» գրեթե կատարյալ թիմ է: Դա մոտիվացնում է ՊՍԺ-ին ավելի լավը դառնալ նրանց հաղթելու համար: Մենք պետք է ավելի շատ տիրենք […]

̰
Երևան-Երասխ ճանապարհին էլեկտրագնացքի ու մարդատար մեքենայի բախման հետևանքով ուղևորներից երկուսը մահացել են

23:15 05.03.2025

Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենայի և գնացքի բախման հետևանքով 2 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ: Այս մասին հայտել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Բուրաստան-Բյուրավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին: Բախվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]

̰
Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում

23:01 05.03.2025

Գիշերային Երևանը նոր լուսավորություն է ստանում: 2024 թվականին լուսավորության համար ներդրված գումարը կազմում է մոտ 620,000,000 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 2025 թվականի հունվարից քաղաքում շարունակվում է լուսավորության բարելավման ծրագիրը, որը ներառում է 20 փողոց և 2 թաղամաս: Հին լամպերը փոխարինվում են բարձրորակ LED լուսատուներով, ինչը նպաստում է էլեկտրաէներգիայի համաչափ բաշխմանը և […]

̰
Միայն ամպագոռգոռ հայտարարություններով չէ, որ հետամուտ ենք գերիների՝ օր առաջ ազատ արձակմանը. ԱԳ նախարար

22:50 05.03.2025

ՔՊ խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին խնդրեց մեկնաբանել հայտարարությունը: Մի քանի օր առաջ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդես էր եկել կոչով` դադարեցնել բանակցությունները Բաքվի հետ, քանի դեռ գերիներին ազատ չեն արձակել: «Գիտեք, ես մեծ վերապահումով կմոտենայի այն մարդկանց սթափության գնահատմանը, ովքեր այսօր ասում են, որ Հայաստանը պետք է […]

̰
Նորավան գյուղի տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում

22:39 05.03.2025

Մարտի 5-ին, ժամը 20։29-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հդեհը մեկուսացվել է ժամը 20:43-ին, մարվել 20:55: Այրվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան:

̰
«Ալ Հիլալը» սենսացիոն պարտություն է կրել ուզբեկական ակումբից.  Ասիայի ՉԼ 1/8

22:31 05.03.2025

Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել Տաշքենդի «Պախտակորից»։ Հյուրերն անհաջող հանդիպում են անցկացրել և չեն կարողացել լուրջ պայքար մղել` մրցակցի դարպասին կատարելով ընդամենը մեկ դիպուկ հարված։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 11-ին Էր Ռիյադում։  

̰
Եղիշե Կիրակոսյանը ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, գրասենյակը բնականոն իրականացնում է գործառույթները

22:23 05.03.2025

Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ, սեփական դիմումի համաձայն ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, սակայն գրասենյակի աշխատակիցների զանգվածային ազատման վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ SHANTNEWS.am– ը հայտնել էր, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում […]

̰
Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել. Արարատ Միրզոյան

22:11 05.03.2025

Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն, ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, որը չի կատարել,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հիշեցրեց Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը իբր ինչ-որ պարտավորություններ ունի, որ չի կատարում, ինչին ի պատասխան նախարարը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների […]

̰
SHANTNEWS

22:00 05.03.2025

̰
Ես նույնիսկ չէի հասնցում խախտել նրա դեմ կանոնները. Մարսելոն՝ Մեսսիի մասին

21:53 05.03.2025

«Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի մասին, հաղորդում է bolavip.com-ը: «Մեսսին ֆենոմեն է, պարզապես անհավանական ֆուտբոլիստ: Խաղերի ժամանակ ես նույնիսկ չէի հասնցում խախտել նրա դեմ կանոնները»,- ասել է բրազիլացին: Խաղադաշտում Մեսսին ու Մարսելոն հանդիպել են 33 անգամ:

̰
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին կայցելի Հնդկաստան

21:44 05.03.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը առաջիկա օրերին նախատեսում է այցելել Հնդկաստան։ Նախարարն այս մասին հայտարարեց կառավարության հարցուպատասխանի ընթացքում՝ արձագանքելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին: Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է ակտիվ երկխոսություն վարել ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի հետ։ «Ե՛վ Հնդկաստանի, և՛ Չինաստանի հետ շատ ակտիվ երկխոսության մեջ ենք։ Մեր համագործակցությունն ընդգրկում է տարատեսակ ոլորտներ։ […]

̰
Հրդեհ՝ Այգավան գյուղում. տnւժшծներ չկան

21:34 05.03.2025

Այսօր՝ մարտի 5-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղի Դրոյի փողոցում չբնակեցված տուն է այրվում: Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, […]

̰
Միջին նպաստը 33 350-ից կհասնի 50-55 հազարի. զրույց ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանի հետ

21:25 05.03.2025

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին: Անդրադարձ է եղել անապահովության նպաստների տրամադրման նոր համակարգին և նոր չափորոշիչներին: Ի՞նչ է ենթադրում անապահովության նոր համակարգը, ինչպե՞ս է գանահատվելու ընտանիքը ծայրահեղ անապահով է, թե ոչ, ի՞նչ ծառայություններ են նոր համակարգով հասանելի լինելու, ինչպե՞ս է նոր համակարգը խթանելու ընտանիքի աշխատունակ անդամների զբաղվածության […]

̰
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

21:14 05.03.2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բագրատունյաց պող․ 34, 36 շենքեր, Բագրատունյաց պող․ 4-րդ նրբանցք, Արարատյան փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արագածի փ․ 93, 93ա շենքեր,Կողբի 1 և 2 փողոցների առանձնատներ, Արագածի, Ղարիբջանյան փողոցների […]

̰
Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում այրվել է խոտածածկույթ

21:03 05.03.2025

Մարտի 5-ին, ժամը 12։19-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ճոճկան գյուղի մոտակա դաշտավայրում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 18։00-ին։ Այրվել է խոտածածկույթ։

̰
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ինդիան Ուելսի WTA-1000 մրցաշարին

20:54 05.03.2025

Կայացել է Ինդիան Ուելսի WTA-1000 կարգի մրցաշարի վիճակահանությունը, հայտնում է կազմակերպության կայքը: Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում կմրցի Լորեն Դևիսի հետ: Աշխարհի 39-րդ ու 232-րդ ռակետները կհանդիպեն երկրորդ անգամ: Ավանեսյանը 2024-ին Դևիսին հաղթել էր Ցինցինատիում, որտեղ ի դեպ առաջին անգամ էր ներկայացնում Հայաստանը: 1/32 եզրափակիչ դուրս գալու դեպքում Էլինան կմրցի աշխարհի 22-րդ ռակետ […]

̰
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

20:42 05.03.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 5-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրում. իրազեկման հանդիպում՝ Աբովյան քաղաքում

20:28 05.03.2025

Հայտարարագրի լրացման քայլերին ծանոթացնելու նպատակով ՊԵԿ-ը շարունակում է իրազեկման հանդիպումները: Այս անգամ էլ մասնագետները եղել են Աբովյան քաղաքում: Հանդիպման ընթացքում մասնագետները մանրամասն ներկայացրել են հայտարարագրի լրացման ընթացակարգը և պատասխանել մասնակիցների հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Բախվել են ավտոմեքենան և գնացքը

20:18 05.03.2025

Մարտի 5-ին, ժամը 19։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղում ավտոմեքենան բախվել է մարդատար գնացքին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բուրաստան գյուղի մոտակայքում բախվել են Երևան-Երասխ երկաթգծի մարդատար գնացքը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Փրկարարները երկու արգելափակված տուժածի […]

̰
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը

20:07 05.03.2025

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը։ ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

̰
SHANTNEWS

20:00 05.03.2025

̰
Ջեյք Փոլի եղբայրը Մեսսիին առաջարկել է հանդիպել ռինգում

19:54 05.03.2025

Հանրահայտ յութուբեր Լոգան Փոլն ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին առաջարկել է հանդիպել ռինգում, հայտնում է Goal-ը: Ամերիկացի մեդիաաստղը Prime Hydration և Mas+ էներգետիկ ըմպելիքների պատճառով դատական գործընթացի մեջ է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի հետ: Մեսսիի Mas+-ը Prime-ին մեղադրել էր հակամրցակցային պահվածքի և ապրանքանիշի իրավունքները խախտելու համար: Վեճը լուծելու համար Փոլը Մեսսիին առաջարկել էր հարցերը […]

̰
ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղարը հանդիպում-քննարկում է ունեցել շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվողների հետ

19:49 05.03.2025

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում կոնվենցիայի գործադիր քարտուղարը ներկայացրել է COP17-ի կազմակերպման վերաբերյալ քարտուղարության պատկերացումները, անելիքները և այդ ամենին քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցության ձևաչափերը։ […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում

19:43 05.03.2025

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը հերթական շրջայցն է կատարել կոմիտեի համակարգմամբ իրականացվող մի քանի ծրագրերի շինարարական հրապարակներում։ Կոմիտեի ղեկավարը կոմիտեի պատասխանատուների հետ այցելել է Արագածոտնի մարզ, որտեղ իրականացվում է Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ծրագիրը։ Ավարտական փուլում են պոլիկլինիկայի, դիահերձարանի, կաթսայատան, պոմպակայանի և ջրամբարների, ինչպես նաև արտաքին […]

̰
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը

19:30 05.03.2025

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մարտի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա, տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ «Այսօր կարևոր օր է թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության պատմության մեջ։ Նշվում է Իգդիր-Նախչըվան գազատարի բացումը։ Ինչպես արդեն […]

̰
BACK_TO_TOP