Բոլոր լուրերը – Page 397 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

Բոլոր լուրերը

SHANTNEWS

15:00 04.03.2025

̰
Մեսսին Արգենտինայի հավաքականի հայտացուցակում է.  ԱԱ-2026

14:53 04.03.2025

Արգենտինայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի առաջիկա հանդիպումների հայտացուցակը, որում ներառված է նաև MLS-ը ներկայանցող ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Արգենտինացիների գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ. Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Խերոնիմո Ռուլի («Մարսել»), Վալտեր Բենիտես (ՊՍՎ)։ Պաշտպաններ. Նահուել Մոլինա […]

̰
Ռուսական ապահովագրական ընկերությունը վճարումներ է կատարում Ակտաուի մոտ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված

14:46 04.03.2025

Ռուսական «АльфаСтрахование» ապահովագրական ընկերությունը ամբողջությամբ վճարել է ապահովագրական փոխհատուցումը ավիացիոն մարմնի ապահովագրության շրջանակներում՝ կապված Ակտաուի մերձակայքում AZAL Airlines ավիաընկերության Embraer ինքնաթիռի կործանման հետ: Aյս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ավիացիայի և տիեզերական ապահովագրության գծով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իլյա Կաբաչնիկը։ Ընկերությունն արդեն վճարում է նաև ուղևորներին պատճառված վնասների համար։ «Ադրբեջանական ավիաուղիների (AZAL) Embraer 190 ինքնաթիռը վթարի […]

̰
Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած. մանրամասնում է գլխավոր հանձնակատարը

14:39 04.03.2025

Երուսաղեմի հայ համայնքը լուրջ խնդիրների առաջ է կանգնած։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշեց, որ Երուսաղեմի հայոց պատրիարքության համար ձևավորվել են նոր հարկային պարտավորություններ։ «Ինչպես գիտեք, մինչ այս խնդիրներ կային պատրիարքարանի տարածքների անհասկանալի փոխանցման, դրան առնչվող դատական գործերի հետ կապված։ Այսօր էլ տեսնում ենք, որ Երուսաղեմի քաղաքապետարանը 80-ական թվականներից […]

̰
«Բարսելոնան» 15 գոլ է պահանջում Նեյմարից, որպեսզի երաշխավորի նրա վերադարձը

14:30 04.03.2025

«Բարսելոնայում» պահանջներ են ներկայացրել «Սանթոսի» հարձակվող Նեյմարին, որպեսզի քննարկեն կատալոնական ակումբ նրա վերադարձի հնարավորությունները, հաղորդում է Sport.es-ը: Բրազիլացին ցանկություն է հայտնել վերադառնալ Իսպանիա, սակայն «Բարսելոնան» կքննարկի 33-ամյա ֆուտբոլիստի վերադարձը, եթե նա գոլերով հաստատի, որ ներկայիս խաղամակարդակը բարձր է: Մասնավորապես, «Բարսելոնան» 15 գոլ է սպասում նրանից մինչև մրցաշրջանի ավարտը: «Սանթոս» վերադառնալուց հետո Նեյմարը 7 խաղում 3 […]

̰
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել

14:21 04.03.2025

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։ «Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե»,-այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի […]

̰
BFMTV. Մակրոնը նախարարների և զինվորականների հետ կքննարկի Ուկրաինային ԱՄՆ օգնության դադարեցման հարցը

14:16 04.03.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է հրավիրել մի շարք նախարարների և հանրապետության բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ՝ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության դադարեցումից հետո, որը կկայանա երեքշաբթի։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, կմասնակցեն վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնուն, ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն, ԱԳՆ-ում Եվրոպայի […]

̰
Վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով

14:08 04.03.2025

ՀՀ վարչապետի դիմապատկերը օգտագործել են սոցիալական ցանցերում կեղծ գովազդ տարածելու նպատակով։ Տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ «Հորդորում ենք նման գովազդներին չհավատալ ու անձնական, բանկային տեղեկություններ չփոխանցել»,-նշված է անձնական տվյալների պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ։

̰
ՀՀ ԱԺ նախագահի վստահեցմամբ՝ Հռոմի ստատուտի ընդունումը ՀՀ-ին հնարավորություն է տվել խաղաքարտ ունենալ տարբեր բանակցային սեղաններին

14:00 04.03.2025

Եթե Հայաստանը Հռոմի ստատուտը չընդուներ, հիմա շատ ավելի վատ իրավիճակում կլիներ: Դա բանակցային սեղաններին խաղաքարտ ունենալու հնարավորություն է ստեղծել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք, եթե Հռոմի ստատուտը չընդունեինք, շատ ավելի վատ իրավիճակում կլինեինք հիմա: Նաև տարբեր բանակցությունների շրջանակում մեր դիրքորոշումը շատ ավելի թույլ կլիներ: Ապագայում […]

̰
Մոսկվան ողջունում է խաղաղ կարգավորման վերաբերյալ Թրամփի հայտարարությունները

13:51 04.03.2025

Մոսկվան ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ցանկության մասին հայտարարությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանին «միայն վիշտ» է բերել, այս կերպ նա լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ռուսաստանի հանդեպ համակրանքի մեղադրանքներին։ «Մենք լսում ենք նրա (խմբ.) հայտարարությունը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու մասին: Մենք […]

̰
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ մեր հարաբերությունները դրական են և գործընկերային․ ՀՀ ԱԺ նախագահ

13:45 04.03.2025

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գործընկերային մակարդակում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մեր հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հետ դրական են։ Մենք աշխատում ենք իրենց հետ, գործընկերային հարաբերություններ ունենք և շարունակելու ենք»,-նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը նաև ընդգծեց, որ Հայաստանը երբեք չի որդեգրել որևէ […]

̰
Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Կիևին․ Սթարմեր

13:37 04.03.2025

Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցել Կիևին՝ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, երեքշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրեց ռազմական օգնությունը Կիևին։ «Մենք լիովին հավատարիմ ենք Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության հասնելուն և աշխատում ենք առանցքային դաշնակիցների հետ՝ աջակցելու այդ ջանքերին: Դա ճիշտ է և բխում է մեր շահերից», – […]

̰
Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին

13:22 04.03.2025

Նախնական պայմանավորվածությամբ` Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան հունիսի 5-6-ին։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Պաշտոնական այց է, երկկողմ տարբեր հարցեր կան, որոնք մնացել են։ Կփորձենք այդ հարցերը լուծել»,-ասել է նա։

̰
Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք. ՔՈԳՎ բացահայտումը

13:13 04.03.2025

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան: Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի […]

̰
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

13:05 04.03.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին: Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ ՏԿԵՆ-ը սերտորեն համագործակցում է Հայաստանում ՄԱԿ կառույցների հետ, մասնավորապես՝ ՄԱԶԾ (UNDP) թիմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ։ Խուդաթյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել և խորացնել առկա գործակցությունը տարբեր ոլորտներում։ […]

̰
Հայաստանի իշխանությունը շահագրգռված է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում․ ԱԺ նախագահ

12:59 04.03.2025

Հայաստանի իշխանությունը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Մենք շահագրգիռ ենք։ Որևէ մեկի մոտ թող կասկած չլինի, որ որևէ ռազմագերի կամ որևէ մարդ, որը ներկայումս Բաքվի դատարանում այդ ձևական դատավարության ընթացքում ամբաստանյալ է հանդիսանում, մեզ համար համարվում է անցանկալի անձ և մենք չենք […]

̰
Ֆրանսիան արձագանքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշմանը

12:54 04.03.2025

Ֆրանսիայի կառավարությունը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցմանը` նշելով, որ դա կհետաձգի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը: «Եթե մենք խաղաղություն ենք ուզում, Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը կամրապնդի՞ խաղաղությունը, թե՞ կհետաձգի այն: Դա միայն կամրապնդի ագրեսորի դիրքերը», – երեքշաբթի France 2-ի եթերում ասել է Եվրոպական հարցերի նախարար Բենջամին Հադադը: Ավելի վաղ Bloomberg-ը, հղում […]

̰
Մասկը Զելենսկուն առաջարկել է հրաժարվել իշխանությունից և հեռանալ Ուկրաինայից

12:49 04.03.2025

Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարվի իշխանությունից և հեռանա Ուկրաինայից։ Նման կարծիք է հայտնել Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE): «Որքան էլ տհաճ լինի, Զելենսկուն պետք է համաներում առաջարկվի չեզոք երկրում՝ Ուկրաինայում ժողովրդավարության խաղաղ անցման դիմաց», – գրել է Մասկը X-ում։ Փետրվարի 28-ին Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ […]

̰
ՀՀ իշխանությունները բոլոր միջազգային հարթակներում բարձրացնում են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը. Ալեն Սիմոնյան

12:37 04.03.2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների դադարեցման առաջարկին, որը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ներկայացրել էր՝ պայմանավորելով այն Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը քննադատեց այդ գաղափարը՝ ընդգծելով, որ այն կարող է վնասել գերիների վերադարձի գործընթացին։ «Եթե կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով

12:32 04.03.2025

​Երևանում մարտի 4-ի ցերեկը, 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մարտի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Մարտի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, մարտի 4-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ գետնաբուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար […]

̰
Ներկայացվել են պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերը

12:27 04.03.2025

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 […]

̰
ԱՄՆ-ը երեքշաբթի գիշերը դադարեցրել է Ուկրաինային ռազմական օգնությունը

12:15 04.03.2025

ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ուկրաինային դադարեցվել է երեքշաբթի գիշերը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Ուկրաինա մատակարարումները դադարեցվել են մոտավորապես ժամը 3.30-ին»,- ասվում է հրապարակման մեջ։ Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակը հաստատել էր Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդունած որոշման մասին լուրերը ՝ կոչ անելով Վաշինգտոնի գործընկերներին հավատարիմ մնալ խաղաղության […]

̰
Բուքմեյքերական 4 ընկերությունները նախորդ տարի բանկերի միջոցով 900 մլրդ դրամի մուտք են ունեցել

12:08 04.03.2025

Հայաստանում գործող բուքմեյքերական 4 ընկերությունները 2024 թվականին բանկերի միջոցով մոտ 900 մլրդ դրամի մուտք են ունեցել, որի 30-35 տոկոսն իրենց զուտ շահույթն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում իր ներկայացրած օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի ընկերությունների հարկային բեռը: «Մեր ընկերությունները 2024 […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը ողջունում է Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց վերաբերյալ

12:02 04.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությունը՝ Ադրբեջանում կամայականորեն պահվող բոլոր անձանց, ներառյալ էթնիկ հայերին անհապաղ ազատ արձակելու պահանջի վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները, այդ թվում՝ միջազգային, պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի լուծման ուղղությամբ։ Պաշտպանն իր մանդատի […]

̰
SHANTNEWS

12:00 04.03.2025

̰
Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը մահացել է

11:55 04.03.2025

Մարտի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 65-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Ռուստամ Պ.-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն:

̰
Կայացել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

11:47 04.03.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ներկայացվել է Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման նախագծային աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են Պուշկինի թունելի հիմնանորոգման նախագծային լուծումները, ինչպես նաև Դիլիջանի թունելի […]

̰
Փորձագետների հավաքագրում՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով

11:43 04.03.2025

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում: Ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում: Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն, տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա), տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների […]

̰
Ինչպես օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից

11:34 04.03.2025

Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից: Հաջորդիվ հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում է աջակցության ծրագրի ընթացակարգը և քայլերի հաջորդականությունը։ Կարևոր է իմանալ․ ՀՀ ռեզիդենտ համարվելու համար ֆիզիկական անձը պետք է հարկային […]

̰
Իսրայելի պաշտպանության նախարարը Հեգսեթի հետ քննարկել է Իրանի, Գազայի հատվածի և պատանդների ազատ արձակման հարցերը

11:28 04.03.2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ասել է, որ իր ամերիկացի գործընկեր Փիթ Հեգսեթի հետ քննարկել է Իրանը, Գազայից պատանդների ազատ արձակումը և անկլավում ՀԱՄԱՍ-ի իշխանության վերացումը, ինչպես նաև հրեական պետությանը ամերիկյան ռազմական օգնությունը: «Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր պատանդները պետք է վերադարձվեն տուն, և ՀԱՄԱՍ-ի իշխանությունը պետք է ոչնչացվի Գազայում: Իրանը շարունակում է մնալ ամենամեծ […]

̰
BACK_TO_TOP