11:23 04.03.2025
Մայր Աթոռը հարցուպատասխանի ձևաչափով տեղեկություններ է ներկայացրել Մեծ պահքի մասին։ Հ․- Մեծ պահքի ընթացքում կարելի՞ է Մկրտվել։ Պ․- Այո, կարելի է։ Սուրբ Մկրտության խորհուրդն իրականացնելու համար տարվա ընթացքում որևէ արգելված օր չկա։ Հ․ -Ինչո՞ւ է Մեծ պահքի ընթացքում փակվում խորանը։ Պ․- Մեծ պահքի առաջին կիրակիից՝ Բուն Բարեկենդանից սկսած Հայ Առաքելական Եկեղեցում Ս․ Պատարագը մատուցվում է […]
11:19 04.03.2025
Մարտի 3-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մ-6 միջպետական ճանապարհի 72-րդ կմ-ին` Շնող գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «ԴԱՖ» բեռնատարը և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան: «Մերսեդես Բենցի» վարորդն ու երեք ուղևորները մահացել են։ Կատարվում է նախաքննություն։
11:15 04.03.2025
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության համար սահմանել 10 տոկոս շրջանառության հարկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ վերջին 13 տարիներին շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ծավալները կտրուկ աճել են։ «Եթե 2010 թվականին շրջանառության ծավալները կազմում էին 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը 2,6 […]
11:08 04.03.2025
Մենք շարունակում ենք մեր ջանքերը Հարավային Կովկասում կայունություն ապահովելու համար, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա նշել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Միևնույն ժամանակ մենք աշխատում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա»,- ընդգծել է Էրդողանը։
10:50 04.03.2025
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել է: Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի երկու հողամաս՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի […]
10:41 04.03.2025
Ուկրաինան ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության դադարեցումից հետո կկարողանա պահպանել մարտերի ներկայիս տեմպը մի քանի շաբաթ կամ գուցե միայն մինչև ամառվա սկիզբը։ CNN-ին ասել է եվրոպացի պաշտոնյան: Հեռուստաալիքը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը իր լիազորությունների ավարտից քիչ առաջ արագացրել է զենքի մատակարարումը Ուկրաինային՝ երկրին մատակարարելով ժամանակակից զենքի մեծ պաշարներ։ Եվրոպական երկրները կարող […]
10:32 04.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 19, թմրանյութի հայտնաբերման՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, ֆիզիկական […]
10:25 04.03.2025
Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների շրջանում՝ քառապատկվել։ Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության արդյունքների համաձայն՝ ավելորդ քաշ (ներառյալ ճարպակալում) ունեցող 7-8 տարեկան երեխաների թիվը կազմել է 27.7%: STEPS և Առողջապահության համակարգի գործունեության գնահատման հետազոտությունների տվյալներով` ավելորդ քաշի և ճարպակալման […]
10:12 04.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․41 դրամ:
10:00 04.03.2025
Թշնամական ուժերը չպետք է փորձարկեն ԿԺԴՀ-ի պատրաստակամությունը պաշտպանելու իր ինքնիշխանությունը և անվտանգության շահերը: Այս մասին հայտարարել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ով Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրն է։ «Թշնամիները չպետք է փորձարկեն պետության ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը պաշտպանելու մեր կամքն ու կարողությունը՝ օգտագործելով իրենց միջոցների ողջ […]
09:50 04.03.2025
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբբունը որոշել է չմասնակցել երեքշաբթի Կահիրեում կայանալիք Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովին՝ դրա նախապատրաստական աշխատանքների թերություններից դժգոհ լինելու պատճառով։ Հյուսիսաֆրիկյան երկիրը կներկայացնի արտաքին գործերի նախարար Ահմեդ Աթաֆը համաարաբական հանդիպմանը, որը նվիրված է Պաղեստինի խնդրին ընդհանուր առմամբ և Գազայի հատվածում իրավիճակի և մասնավորապես անկլավի հեռանկարների քննարկմանը: Նրա խոսքով՝ Թեբբունի որոշման պատճառ է […]
09:45 04.03.2025
Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները շարունակի միլիարդավոր դոլարներ տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտությունը շարունակելու համար, թեև դա չի ծառայում Վաշինգտոնի շահերին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ներդրող Դեյվիդ Սաքսը, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է արհեստական ինտելեկտի և կրիպտոարժույթի ոլորտում քաղաքականության պատասխանատու։ «Դեմոկրատները դարձել են անվերջ պատերազմի կուսակցություն: Նրանք ցանկանում են, […]
09:40 04.03.2025
Ոչ ոք չի կարող հավերժ ֆինանսավորել ուկրաինական ճգնաժամը՝ այն երկարացնելու համար, ԱՄՆ-ը դա չի անի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը։ «Դուք չեք կարող հավերժ ֆինանսավորել պատերազմը Ուկրաինայում: Ամերիկայի ժողովուրդը դա չի հանդուրժի», – ասել է նա Fox News-ի եթերում:
09:30 04.03.2025
Երեքշաբթի օրը Կահիրեում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն, ընդհանուր առմամբ, պաղեստինյան հարցը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը և անկլավի ապագան։ Հանդիպման գլխավոր թեման պետք է լինի Գազայի վերականգնման ծրագիրը, որը պատրաստվել է Եգիպտոսի իշխանությունների կողմից։ «Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը պնդում է, որ Եգիպտոսի առաջարկի համաձայն՝ այդ գործընթացը կտևի երեքից հինգ տարի։ Հեռուստաալիքը […]
09:25 04.03.2025
Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության դադարեցումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա: Մեզ պետք է, որ մեր գործընկերները նույնպես հավատարիմ լինեն այս նպատակին: Մենք կասեցնում և վերանայում ենք մեր օգնությունը՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
09:13 04.03.2025
Տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը, ներառյալ նաև Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ, Հայաստանի Հանրապետության Մեղրիից-Երասխ Ադրբեջանի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության) տարածքով և հակառակ ուղղությամբ, ամբողջությամբ նախապատրաստված է։ Այս մասին ասվում է Փաշինյանի՝ «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում։ «Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում […]
09:05 04.03.2025
Մարտի 4-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Մարտունիի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մ-9-Շինուհայր-Տաթև ճանապարհահատվածը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և […]
09:00 04.03.2025
Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունը և Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին երկուշաբթի օրը հյուսիսաֆրիկյան երկրի մայրաքաղաքում քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ: «Իտալիայի և Ալժիրի միջև հարաբերությունները շատ ամուր են, մենք պատրաստ ենք առաջ շարժվել այդ հարաբերությունների ամրապնդման գործում՝ սկսած քաղաքականից մինչև տնտեսական համագործակցության, ինչպես նաև մշակութային ոլորտը ներառելով։ Մենք քննարկել ենք […]
08:50 04.03.2025
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի մարտերի արդյունքում լրջորեն տուժել է ավելի քան 11 հազար բնակելի շինություն, իսկ մոտ 4 հազարն ամբողջությամբ ավերվել ու դարձել են բնակության համար անպիտան։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի հանրային աշխատանքների և բնակարանային նախարարությանը։ Քաղաքում կա 4 հազար բնակարան, որոնք բացարձակապես ոչ […]
08:40 04.03.2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։
08:35 04.03.2025
Կանադան անմիջապես կպատասխանի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան անպատասխան չի թողնի այս անարդար որոշումը, եթե ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն այսօր կեսգիշերին: Թրյուդոն պարզաբանել է, որ արդեն մարտի 4-ին կանադական մաքսատուրքերը կազդեն 30 միլիարդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, […]
08:23 04.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
08:16 04.03.2025
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելի շատ ներդնի հանրային ծառայություններում, այլ ոչ թե դրսում ռազմական հակամարտություններ բորբոքի: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը։ «Այսօր ես կցանկանայի տեսնել, որ փողերը ներդրվեն հանրային ծառայություններում, այլ ոչ թե օգտագործվեն պատերազմի զենք գնելու համար»,-քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: Օ’Նիլը, ով ներկայացնում է […]
08:06 04.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ են […]
08:00 04.03.2025
Մարտի 4-ին, ժամը 00։05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հաղթանակ-Ալավերդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 23-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» […]
01:37 04.03.2025
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը, որը պետք է կայանար մարտի 3-ին, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով։ Այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ «Եղանակի նախազգուշացումների և անվտանգության պահպանման հետ կապված 26-րդ տուրի «Վիլյառեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը հետաձգվել է»,- ասվում է մրցաշարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Հանդիպման վայրում հորդառատ անձրև է: Կա ջրհեղեղի վտանգ: Հանդիպման անցկացման […]
01:21 04.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար: […]
01:18 04.03.2025
Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»: «Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է […]
01:09 04.03.2025
Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով […]