Բոլոր լուրերը – Page 396 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+19.09 oC

Բոլոր լուրերը

Կոբախիձեն կարծում է, որ Կիևը հատել է անլուրջության բոլոր սահմանները

18:40 04.03.2025

Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ Թբիլիսիի քաղաքապետ և Կիևի «Դինամոյի» նախկին խաղացող Կախա Կալաձեին զրկել Ուկրաինայի սպորտի միջազգային վարպետի կոչումից, անցել է անլուրջության բոլոր սահմանները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Ուկրաինայի երիտասարդության և սպորտի նախարարությունը Կալաձեին զրկել էր սպորտի միջազգային վարպետի կոչումից, որը նա ստացել էր 1999 թվականին՝ հանդես գալով «Դինամոյում» (Կիև)։ […]

̰
Նախաձեռնության ընդունմամբ հայաստանյան ընկերություններում ներդրումների համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ

18:30 04.03.2025

Նախաձեռնության ընդունմամբ Հայաստանում գործող ընկերություններում (հատկապես տեղեկատվական տեխնլոգիաների ոլորտի ընկերություններում) ներդրումներ կատարելու համար կստեղծվեն լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների եւ ներդրողի ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջեւ ծագող հարաբերությունների հստակ  կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը` բարձրացնելով ընկերությունների ներդրումային գրավչությունը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ՀՀ […]

̰
ՏԿԵ նախարարի տեղակալներն այցելել են Շիրակի մարզ

18:12 04.03.2025

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Մանուկյանն ու Վարդան Կոստանյանն այսօր այցելել են Շիրակի մարզ։ Նախարարի տեղակալների և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում, որի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, կապիտալ շինարարությանը, մասնավորապես, 2024-ին իրականացված և 2025-ին իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն անդրադարձել է շինարարության որակի […]

̰
Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍ նախարարությանը

18:05 04.03.2025

ԱԺ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում գտնվող մարզակառույցը հանել օտարվող գույքի ցուցակից և հանձնել ԿԳՄՍ նախարարությանը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի լուծում տալ հանրապետությունում մարզակառույցների սղության և անհրաժեշտ սպորտային միջավայրի բացակայության խնդրին: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ ապահովվում է կարևորագույն սպորտային ենթակառուցվածքներից մեկի` պետության […]

̰
SHANTNEWS

18:00 04.03.2025

̰
Առաջարկվում է վերանայել կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը

17:58 04.03.2025

Գործադիրը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Նոր կարգավորմամբ այդ վճարները կկրկնապատկվեն, իսկ սիգ ձկնատեսակի դեպքում` կեռապատկվեն: Հիմնական զեկուցող, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պարզաբանել է, որ այժմ 1 կգ սիգի համար բնօգտագործման վճարը 65 դրամ է, փոխոխությամբ կսահմանվի 200 […]

̰
Վարչական իրավախախտումների համար տուգանային միավորների խստացումը կընդգծի պետության հասցեական մոտեցումը. Արմեն Խաչատրյան

17:54 04.03.2025

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին մեկ տարի ժամանակահատվածի համար տրվում է 9 միավոր: Շատ հաճախ, հատկապես, որպես ձեռնարկատիրական գործունեություն, ուղեւորափոխադրմամբ եւ բեռնափոխադրմամբ զբաղվող վարորդներին տրված 9 միավորը չի բավականացնում, ինչը հանգեցնում է առավել ծանր սոցիալական խնդիրների: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Պատգամավորներ Ալեն […]

̰
Խորհրդարանը քննարկել է միջազգային վեճերի խաղաղ կարգավորմանը վերաբերող կոնվենցիաների վավերացման հարցը

17:51 04.03.2025

1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները հիմք են հանդիսացել Մշտական արբիտրաժային դատարանի ստեղծման համար: Դատարանն արբիտրաժային կենտրոն է, որը հարթակ է տրամադրում պետությունների, միջպետական կազմակերպությունների եւ մասնավոր կողմերի միջեւ արբիտրաժի միջոցով վեճերի խաղաղ կարգավորման համար: Որոշ պետություններ կոնվենցիաներից մեկի կողմ են, որոշները՝ մյուսի, իսկ […]

̰
Հափշտակել էին 10 հազար դոլար. Երևանի քրեական ոստիկանները հանցագործությունը բացահայտեցին ժամերի ընթացքում

17:46 04.03.2025

Փետրվարի 22-ին, գիշերվա ժամը 4.19-ին, 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են և տարել 10 հազար դոլար։ Հաղորդումը փոխանցվեց Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու նշած վայր: Ահազանգած քաղաքացին տվել է հաղորդում, որ փետրվարի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, […]

̰
«Հստակեցվել են երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները». Արթուր Մարտիրոսյան

17:42 04.03.2025

ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր: «Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց գործառույթները, […]

̰
Բենիկ Աղասարովը առաջատարների թվում է. շախմատի Մ20 ԱԱ

17:38 04.03.2025

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի անհատական առաջնության 7-րդ տուրում միջազգային գրոսմայստեր Էմին Օհանյանը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել և զգալի նահանջել է մրցաշարային աղյուսակում: Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը հաղթանակ է տարել և այժմ 5,5 միավորով 3-րդ տեղում է։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռոբերտ Փիլիպոսյանը 4,5 միավոր ունի, ինչպես և Էմին Օհանյանը։

̰
Չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ փոփոխություններ կիրականացվեն «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

17:34 04.03.2025

ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություններ են կատարվել՝ իրավական տեսակետից օրինագիծն ավելի պատշաճ տեսքի բերելու […]

̰
Այգավան գյուղի մոտակայքում պայթել է հեղուկ գազի գլանատակառը․ կան տուժածներ

17:29 04.03.2025

Մարտի 4-ին, ժամը 16։39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (25 տոննա)․ կա երկու տուժած։

̰
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

17:26 04.03.2025

Մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

̰
Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին

17:21 04.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր: Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ […]

̰
ՀՌՀ-ն Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների բոլոր մասնակիցներին հորդորում է հարգել խոսքի ազատության հիմնարար սկզբունքները

17:15 04.03.2025

2025 թվականի մարտի 30-ին տեղի են ունենալու ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ։ Պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ նախընտրական պայքարն, այդ թվում լրատվամիջոցներում, արդեն ընթանում է: Ցավով պետք է արձանագրենք, որ հաճախ հայկական մեդիայի քարոզչական բովանդակության առաջնություններից է ոչ թե ծրագրերին, գաղափարներին, տեսլականին ազատ մրցակցային հարթակ տրամադրելը, այլ ատելության խոսքը, մրցակցին ոչնչացնելու մոլուցքը, արհամարհանքը […]

̰
56-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը

17:12 04.03.2025

Շիրակի մարզի քրեական ոստիկանները մարտի 3-ին տեղեկություններ էին ստացել, որ Բասեն բնակավայրի 56-ամյա բնակիչը ավտոտնակում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Քրեական ոստիկաններն այցելել են 56-ամյա տղամարդու տուն: Նա ավտոտնակից ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող մեկփողանի որսորդական ողորկափող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: 56-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

̰
Սուրեն Բաղդասարյանն իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի նախագահին

17:08 04.03.2025

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյան (նստավայրը՝ Հանոյ) Վիենտյանի նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտին: Արարողությանը հաջորդած մտքերի փոխանակման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ և բազմակողմ մակարդակներում հարաբերությունների զարգացումը, բարձրաստիճան շփումների խթանումն ու երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդումը՝ որպես ապագա համագործակցության ամուր […]

̰
ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

17:00 04.03.2025

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ […]

̰
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը

16:54 04.03.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են գտնվում հարկային ու մաքսային […]

̰
Երևանում փոշով աղտոտվածության վիճակը 2024 թվականին

16:30 04.03.2025

2024 թվականի ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում 300 օր դիտվել է փոշու պարունակության գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից (ՍԹԿ)։ Առավելագույն կոնցենտրացիան դիտվել է դեկտեմբերի 9-ին Կենտրոն վարչական շրջանում՝ կազմելով 762 մկգ/մ³, ինչը 5.1 անգամ գերազանցում է ՍԹԿ-ն։  Նվազագույն կոնցենտրացիան դիտվել է Արաբկիրում և կազմել՝ 11 մկգ/մ³։ Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները գրանցվել են Կենտրոն վարչական շրջանում: «Փոշով աղտոտվածությունը […]

̰
Իտալիան հրաժարվել է զորքեր ուղարկել Ուկրաինա

16:16 04.03.2025

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ մերժել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկը՝ իտալական ռազմական կոնտինգենտ ուղարկել Ուկրաինա՝ որպես եվրոպական ուժերի մաս: «Իտալիան իր կասկածներն է հայտնել եվրոպացի զինվորներ ուղարկելու Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկի վերաբերյալ: Իմ կարծիքով, դա շատ դժվար է իրականացնել, ես վստահ չեմ դրա արդյունավետության վրա, այդ իսկ պատճառով մենք ասացինք, […]

̰
Եթե ԱՄՆ-ը դադարեցնի մատակարարումները, դա հավանաբար լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում․ Պեսկով

16:00 04.03.2025

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ից Կիևին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը լավագույն ներդրումն է խաղաղության գործում։ «Ակնհայտ է, որ մինչ այժմ ԱՄՆ-ն եղել է այս պատերազմի հիմնական մատակարարը: Եթե ԱՄՆ-ը դադարի լինել (Ուկրաինայի ռազմական մատակարարը-խմբ.) կամ դադարեցնի այդ մատակարարումները, դա, հավանաբար, լավագույն ներդրումը կլինի խաղաղության գործում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

̰
Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

15:49 04.03.2025

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Թուրքիայի Հանրապետության դեսպան Հիջաբի Քիրլանգիչը երեկ կանչվել է Իրանի ԱԳՆ այն բանից հետո, երբ արտգործնախարար Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին սխալներ թույլ չտալ իր տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիայի դեսպանին կենտրոնանալ տարածաշրջանային բարդ միջավայրում լավ հարաբերությունների և երկկողմ համագործակցության պահպանման կարևորության վրա և զերծ մնալ հայտարարություններից, որոնք […]

̰
Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ․ Սինանյան

15:40 04.03.2025

Հայաստանն ունի տվյալներ ԱՄՆ-ից արտաքսման ենթակա ավելի քան 2000 քաղաքացու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Մենք գիտենք 2000-ից ավելի ՀՀ քաղաքացիների մասին, բայց այդ թիվը շատ ավելի մեծ է։ Նրանցից քանիսն են արդեն արտաքսվել` մեզ հայտնի չէ», – նշել է Սինանյանը։

̰
ՀՀ դեսպանը և Ֆրանսիայի ՆԳ նախարարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման հարցը

15:32 04.03.2025

Մարտի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոյին։ Դեսպան Խաչատրյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև՝ Հայաստանի շուրջ տեղ գտած վերջին միջազգային զարգացումները։ Բրունո Ռետայոյին վերահաստատել է Ֆրանսիայի կառավարության և անձամբ իր հանձնառությունը մշտապես Հայաստանի կողքին լինելու […]

̰
Չինաստանը մաքսատուրքեր է սահմանել մոտ 22 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա

15:20 04.03.2025

Պեկինը մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից 22 մլրդ դոլարի գյուղատնտեսական ապրանքների վրա։ Հայտնում է РИА Новости-ին՝ հիմնվելով չինական մաքսային տվյալների վրա։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ չինական մաքսատուրքերն ազդել են ԱՄՆ մատակարարումների վրա՝ ընդհանուր առմամբ 21,9 միլիարդ դոլար, որից 3,4 միլիարդ դոլարի արտադրանքը կենթարկվի 15 տոկոս տուրքի, իսկ 18,5 միլիարդ դոլարը՝ 10 տոկոս մաքսատուրքի։

̰
Անահիտ Մանասյանն այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց

15:15 04.03.2025

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց: Պաշտպանը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, բժշկական օգնության և սպասարկման հետ կապված հարցերով: Անահիտ Մանասյանն ու ՄԻՊ ներկայացուցիչները ներկայացրել են Պաշտպանի լիազորությունների շրջանակը և պատրաստակամություն հայտնել դրա շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

̰
Երևանի քրեական հետախույզները բացահայտել են դանակահարության դեպքը․ ձերբակալվել է 18-ամյա երիտասարդ

15:12 04.03.2025

Փետրվարի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիրից» ստացվել էր հաղորդում, որ Մաշտոցի պողոտային կից «Մալիբու» կոչվող այգում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ստացած կտրած-ծակած վերքով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 27-ամյա երիտասարդի, որի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական […]

̰
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր

15:05 04.03.2025

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի նախագծեր: «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ: Հիմնական կարգավորումները` այստեղ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայացմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում […]

̰
BACK_TO_TOP