14:09 03.03.2025
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։
14:04 03.03.2025
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է կրկին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նրանց վեճից հետո, գրում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով ուկրաինացի քաղաքական գործչի խոսքերը։ «Համոզված եմ, որ այս իրավիճակը կանցնի, և ապագայում մեզ ավելի կարևոր բաներ կսպասեն»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը կմասնակցի ամերիկացի առաջնորդի հետ հաջորդ հանդիպմանը, եթե վերջինս հրավիրի նրան՝ հանուն […]
13:58 03.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում այցելել է Ուրուգվայի տեխնոլոգիական լաբորատորիա, շրջել Plan Ceibal (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոնում, ծանոթացել այնտեղ տարվող աշխատանքներին: Այս կենտրոնի հետ համագործակցությամբ 2026 թվականին Ուրուգվայում կբացվի Թումո կենտրոն: Plan Ceibal-ը (Centro de Inclusión Tecnológica) թվային տեխնոլոգիաներով կրթական նորարարության կենտրոն է Ուրուգվայում, որը հիմնադրվել է […]
13:50 03.03.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները: […]
13:43 03.03.2025
Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները: «Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե կարելի՞ է խոսել երկկողմ հարաբերությունների […]
13:36 03.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:
13:29 03.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ: Ողջունելով նորընտիր նախագահին Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են, […]
13:22 03.03.2025
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունը, թե եվրոպական դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի առավելություններից օգտվելու համար։ «Եվրոպան խաղաղության նախագիծ է: Այն ստեղծվել է նպատակ ունենալով, որ Եվրամիության անդամների միջև պատերազմներ չլինեն, և իրականում չեն եղել»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել […]
13:17 03.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ «Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։ Այս […]
13:08 03.03.2025
Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որը միտված է բժշկական ծառայությունների որակի բարելավմանը: Այս համատեքստում նախորդ տարի ավարտվեց «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը: Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով: Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին:
13:02 03.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց, հետևել դասերի կազմակերպման ընթացքին և կարգապահական կանոնների պահպանմանը: Նախարարը նաև ճշգրտել է հնարավոր դրամահավաքի վերաբերյալ ահազանգերի հետ կապված հարցեր: Այցի շրջանակում քննարկվել են ընթացիկ մի շարք խնդիրներ, տրվել են դրանց կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ։ Նշենք, […]
12:51 03.03.2025
Մարտի 1-ին, ժամը 19.28-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ստացվել է հաղորդում, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է դիմել 35-40 տարեկան տղամարդ։ Մեկնել են մարզային վարչության և Վաղարշապատի համայնքային բաժնի ծառայողներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Էջմիածնի 41-ամյա բնակիչ տուժած տղամարդը Էջմիածնի Շահումյան փողոցի հարակից տարածքում, վիճաբանել […]
12:37 03.03.2025
Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Հանրապետության հովտայինև նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
12:27 03.03.2025
Վերջին երկու տարվա ընթացքում Երևանի մետրոպոլիտենում իրականացվել է 6.3 միլիարդ դրամի ներդրում՝ ենթակառուցվածքների արդիականացման և ուղևորների երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նկատառումով։ Գործարկումից ի վեր 1-ին անգամ փոխվում են նաև շարժասանդուղքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Սասունցի Դավիթ» կայարանում կփոխարինվի երեք շարժասանդուղք, որից մեկն արդեն տեղադրված է: Ծրագրի ընդհանուր արժեքը 115 մլն դրամ է: Հարկ […]
12:20 03.03.2025
Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև բժիշկների նկատմամբ գրանցված ոտնձգության դեպքերին: «Սրանք ցավալի դեպքեր են: Բժիշկների նկատմամբ բռնությունը […]
12:14 03.03.2025
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում ռազմական գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդում և ծովում և կտևի մեկ ամիս: Այդ մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով՝ առաջարկվում է մորատորիումը տարածել էներգետիկ ենթակառուցվածքների հարձակումների վրա։ Մակրոնը նշել է, որ առաջարկը չի տարածվի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ […]
11:55 03.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ օգնականներ կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա՝ որպես ուկրաինական կարգավորման գործարքի մաս, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։ ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, կընդունի ավելի քիչ կոշտ դիրքորոշում, քան իր վարչակազմի որոշ անդամներ, ավելացնում է գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան փետրվարի […]
11:48 03.03.2025
Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը սկսում է նախապատրաստությունը Խորվաթիայում կայանալիք Եվրոպայի Կանանց Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին: Մարտի 3-5-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվելիք մարզական հավաքին Կանանց Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել էմասնակցելու հետևյալ ֆուտբոլիստուհիներին. Դարպասապահներ Լիլիթ Բաբայան – «Փյունիկ-աղջիկներ» Վիոլետա Մուսախանյան – «Ուրարտու-աղջիկներ» Պաշտպաններ Անի Օհանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մարիանա Վարդանյան – «Ուրարտու-աղջիկներ» Մանե Ասլանյան – «Ուրարտու-աղջիկներ» Անի Վարդազարյան – «Ուրարտու-աղջիկներ» Ռոզալինա Երիցյան – «Փյունիկ-աղջիկներ» Լիլիթ Կարապետ – «Արարատ-Արմենիա աղջիկներ» Զարուհի Պետրոսյան – «Արարատ-Արմենիա-աղջիկներ» Կիսապաշտպաններ Սուսաննա Վարդումյան – «Փյունիկ-աղջիկներ» Ռուզաննա Խաչատրյան – «Գանձասար-աղջիկներ» Մարիամ Նիգոյան – «Ուրարտու-աղջիկներ» […]
11:40 03.03.2025
Հունգարիան ուրբաթ օրը ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ արգելափակել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների և նոր ռազմական օգնության մասին փաստաթղթի նախագիծը։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Բուդապեշտը «մերժել է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը պարունակում է անվտանգության երաշխիքներ, որոնք համայնքը կարող է տրամադրել Կիևին, ինչպես նաև ռազմական օգնության նոր փաթեթ»։ Փետրվարի […]
11:31 03.03.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 277 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 32, մարմնական վնասվածք պատճառելու՝ 25, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից խուսափելու՝ 23, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` […]
11:23 03.03.2025
Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հաղորդվում է Հարավային Կարոլինայի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի կայքում։ Գերատեսչության տվյալներով՝ շուրջ 1,7 հազար հեկտար տարածքում ավելի քան 175 անտառային հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհի տարածումը հիմնականում պայմանավորված է չոր ու քամոտ եղանակով։
11:13 03.03.2025
Մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է: Յուրաքանչյուր մարդ պետք է ձեռնարկի քայլեր պահպանելու իր և շրջապատի լսողությունը: Տարվա կարգախոսն է` «Փոխիր կարծրատիպերը, դարձրու ականջների և լսողության առողջությունն ու խնամքը առաջնահերթություն»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Օրվա խորհուրդն է բարձրացնել իրազեկվածությունը լսողության խնամքի կարևորության մասին՝ փոխելով վարքագիծը. պաշտպանել լսողությունը բարձր աղմուկից, կանխել լսողության […]
10:57 03.03.2025
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ՝ Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի հետ հանդիպումից հետո։ «Երեկ դատական իշխանության հարգելի ղեկավարն ինձ հրավիրեց հանդիպման, որը, նշելով երկրում տիրող իրավիճակը, խորհուրդ տվեց վերադառնալ (դասավանդելու) համալսարան՝ կառավարության վրա հետագա ճնշումներից խուսափելու համար։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ […]
10:52 03.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին կհանդիպի ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու և, հնարավոր է, քայլեր ձեռնարկելու Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Միջոցառումների շարքը կարող է ներառել Կիևին ռազմական այն օգնության կասեցումը կամ չեղարկումը, որը համաձայնեցվել է ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք, ներառյալ զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը: Հանդիպմանը […]
10:37 03.03.2025
Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Մեծ պահքի առիթով․ «Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։ Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով […]
10:30 03.03.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման տեմպերն աճել են։ Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի վիճաբանությունը լրացուցիչ խթան է դարձել առաջիկա շաբաթներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի համար։ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են […]
10:23 03.03.2025
Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․39 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․45 դրամ:
10:15 03.03.2025
Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անորա»-ն, որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ […]