18:24 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Աբովյան, Չարենցավան քաղաքներում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք […]
18:19 03.03.2025
Փետրվարի 24-ից մարտի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 239 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 167, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 331 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, վարելիս հեռախոսից […]
18:12 03.03.2025
Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է «Ռեալ Սոսյեդադին»։ «Բարսելոնայից» մեկական գոլ խփել են Ժերար Մարտինը, Մարկ Կասադոն, Ռոնալդ Արաուխոն և Ռոբերտ Լևանդովսկին։ Հանդիպման բոլոր գոլերը գրանցվել են բասկյան թիմի` 17-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով մնալուց հետո։ «Ռեալ Սոսյեդադից» վնասվածքի պատճառով հանդիպումը բաց է թողել Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկող հայազգի […]
18:06 03.03.2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:54 03.03.2025
Ազգային փոքրամասնություններին, այդ թվում` լեզվին վերաբերող ցանկացած հարց մեր օրակարգում է. այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ԵԽ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիայի փորձագետների կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 3-ին` հարցուպատասխանի ձեւաչափով: Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Պոպովիչը հետաքրքրվել է, […]
17:46 03.03.2025
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի աղյուսակում մեկ կետով բարելավել է դիրքը և 1960 միավորով այժմ 23-րդ տեղում է։ Տղամարդկանց առաջին ռակետն իտալացի Յանիկ Սիներն (11330) է, որին հաջորդում են Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, 8135), Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 7510), Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 4900), Կասպեր Ռուդը (4045)։
17:40 03.03.2025
Գործադիրը «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տեւողությունը՝ այն դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը: Այդ նպատակով մարտի 3-ին աշխատանքային քննարկում էր կազմակերպել ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար […]
17:35 03.03.2025
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում: ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին: Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի […]
17:27 03.03.2025
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
17:25 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ: Ուրախությամբ եմ […]
17:20 03.03.2025
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ընդգրկվել ակումբի հայտացուցակում և չի մասնակցի Ասիայի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` իրանական «Էսթեղլալի» հետ առաջին հանդիպմանը։ Ըստ տեղեկությունների՝ «Էսթեղլալի» գլխավոր տնօրեն Ալի Նազարի Ջույբարին «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին խորհուրդ է տվել չժամանել Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Պորտուգալացու` Թեհրան նախորդ այցից հետո անկարգություններ և հասարակական կարգի խախտման բազմաթիվ դեպքեր էին գրանցվել։ […]
17:16 03.03.2025
Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական […]
17:10 03.03.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ: Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար: […]
17:05 03.03.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
17:00 03.03.2025
Մայրաքաղաքի նախորդ շաբաթն այսօր ամփոփվել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարականի նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:53 03.03.2025
Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]
16:46 03.03.2025
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին կարծում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելն այլևս ակումբի գլխավոր նպատակը չէ: «Խոստովանում եմ, որ մենք դասեր ենք քաղում մեր սխալներից։ Կարող եմ ասել, որ Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակը չէ, բայց ցանկանում ենք պայքարել յուրաքանչյուր խաղում և հարձակողական ֆուտբոլ ցույց տալ։ Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու են այս […]
16:38 03.03.2025
Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։
16:34 03.03.2025
ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։ Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ հարկային բեռ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ […]
16:30 03.03.2025
2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շներհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ […]
16:25 03.03.2025
Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
16:21 03.03.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
16:16 03.03.2025
Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները […]
16:12 03.03.2025
«Սանթոսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Բրագանտինոյին» և դուրս եկել Բրազիլիայի Պաուլիստա լիգայի կիսաեզրափակիչ։ 9-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Նեյմարը։ 33-ամյա ֆուտբոլիստը Պաուլիստա լիգայում 7 խաղում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս»։ Ակումբի հետ պայմանագիր է կնքվել […]
16:06 03.03.2025
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության […]
16:00 03.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը: Համաժողովին […]
15:52 03.03.2025
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ […]
15:49 03.03.2025
Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։ 70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական […]
15:40 03.03.2025
Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագրով այս տարի ևս մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Գործընթացը կիրականացվի Աբովյան, Արգիշտի, Մելիք Ադամյան, Նալբանդյան, Դեմիրճյան փողոցներում ու Տիգրան Մեծի պողոտայում: «Այս փողոցներում մենք պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի ամբողջական տեսք ստանանք: Մեր ծրագրերի այս համադրումը շատ արդյունավետ է այն […]