Բոլոր լուրերը – Page 403 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Բոլոր լուրերը

Կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը

17:16 03.03.2025

Մարտի 3-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Մինչ նախագծերի հաստատվելը` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի առաջարկով հերթական […]

̰
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Տեր Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին

17:10 03.03.2025

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Հայոց Կաթողիկե Առաջնորդ Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ու մաղթել հաջողություններ կարեւոր առաքելության մեջ: Արհիապատիվ Տեր Գեւորգ արքեպիսկոպոս Նորատունկյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ընդունելության համար: […]

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

17:05 03.03.2025

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացը շարունակվում է. գործակարգավարականի հանձնարարականները

17:00 03.03.2025

Մայրաքաղաքի նախորդ շաբաթն այսօր ամփոփվել է քաղաքապետարանի հերթական գործակարգավարականի նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը փետրվարի 24-ից մարտի 2-ը

16:53 03.03.2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (02.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 19 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել […]

̰
Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակը չէ․ ՊՍԺ-ի նախագահ

16:46 03.03.2025

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայիֆին կարծում է, որ Չեմպիոնների լիգան հաղթելն այլևս ակումբի գլխավոր նպատակը չէ: «Խոստովանում եմ, որ մենք դասեր ենք քաղում մեր սխալներից։ Կարող եմ ասել, որ Չեմպիոնների լիգան հաղթելը մեր նպատակը չէ, բայց ցանկանում ենք պայքարել յուրաքանչյուր խաղում և հարձակողական ֆուտբոլ ցույց տալ։ Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք ի զորու են այս […]

̰
Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

16:38 03.03.2025

Մարտի 4-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում անցկացվելու է գործնական պարապմունք ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման» աշխատանքների կազմակերպումը» թեմայով, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

̰
Շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կստանան աջակցություն

16:34 03.03.2025

ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարող սուբյեկտների աջակցության ծրագիրը։ Տնտեսվարողների համար ապահովվում է համաչափ  հարկային բեռ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ 2025 թ. հունվարի 1-ից վերանայվել են առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ […]

̰
Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց

16:30 03.03.2025

2019-2024թթ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից օրինականացվել է համայնքային հողմասերում՝ 945, իսկ մասնավոր հողամասերում՝ 3313 ինքնակամ կառույց, որի շներհիվ համայնքային բյուջե է վճարվել 9 մլրդ 100 մլն դրամ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում զեկուցվել է, որ 2024թ. նկատվել է օրինականացման որոշումների թվի նվազում, որը հիմնականում պայմանավորված է Երևանի նոր գլխավոր հատակագծի հաստատմամբ, քանի որ փաստաթուղթը խիստ […]

̰
Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:25 03.03.2025

Մարտի 4-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի «Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Աշակերտների և անձնակազմի պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով օբյեկտային վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

16:21 03.03.2025

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին

16:16 03.03.2025

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները […]

̰
Նեյմարի գեղեցիկ գոլն ու «Սանթոսի» հաղթանակը

16:12 03.03.2025

«Սանթոսը» սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթել է «Բրագանտինոյին» և դուրս եկել Բրազիլիայի Պաուլիստա լիգայի կիսաեզրափակիչ։ 9-րդ րոպեին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հաշիվը բացել է Նեյմարը։ 33-ամյա ֆուտբոլիստը Պաուլիստա լիգայում 7 խաղում 3 գոլ է խփել և կատարել նույնքան գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ Նեյմարը հունվարին է 12 տարի անց վերադարձել «Սանթոս»։ Ակումբի հետ պայմանագիր է կնքվել […]

̰
Քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ

16:06 03.03.2025

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին նախաձեռնել էր աշխատանքային քննարկում խաղային ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ոլորտի ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագծով առաջարկվում է ապրիլի 1-ից առկա հարկերից եւ տուրքերից բացի ոլորտի համար նախատեսել եւս 10 տոկոս շրջանառության […]

̰
«Օտար լեզուների դասավանդման բարելավումը հիմնաքարային է». Արաքսիա Սվաջյան

16:00 03.03.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար: Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ադդե Հովասափյանը: Համաժողովին […]

̰
Մեզ համար շատ կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի՝ որպես կենսաբազմազանության առաջամարտիկ առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում․ Շումեյքեր

15:52 03.03.2025

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ […]

̰
Պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է

15:49 03.03.2025

Փետրվարի 28-ի առավոտյան ծառայություն իրականացնելիս Կոտայքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին նկատել են, որ «ՋԱԿ» մակնիշի մի ավտոմեքենայի վարորդ ընթացքի ժամանակ օգտվում է բջջային հեռախոսից: Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով նրանք կանգնեցրել են մեքենան։ 70-ամյա վարորդը պարեկներին խնդրել է չարձանագրել խախտումը, ապա առաջարկել 5 հազար դրամ։ Իրավապահները վարորդին տեղեկացրել են, որ արարքը հակաօրինական […]

̰
Երևանի մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

15:40 03.03.2025

Երևանյան 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագրով այս տարի ևս մի շարք փողոցների վերգետնյա մալուխներն ամբողջությամբ կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Գործընթացը կիրականացվի Աբովյան, Արգիշտի, Մելիք Ադամյան, Նալբանդյան, Դեմիրճյան փողոցներում ու Տիգրան Մեծի պողոտայում: «Այս փողոցներում մենք պետք է նաև համապարփակ ծրագիր իրականացնենք մայթերի բարեկարգման ուղղությամբ, որպեսզի ամբողջական տեսք ստանանք: Մեր ծրագրերի այս համադրումը շատ արդյունավետ է այն […]

̰
Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը 6 տեղով

15:33 03.03.2025

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման աղյուսակում դիրքը բարելավել է 6 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին Մերիդայի WTA-500 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ հասնելու շնորհիվ այժմ ունի 1410 միավոր և կարիերայում առաջին անգամ բարձրացել է 39-րդ տեղ։ Կանանց մենախաղի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Արինա Սաբալենկան (Բելառուս, 9076)։ Լավագույն հնգյակում են նաև Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, 7985), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, […]

̰
Մակրոնը պատմել է, թե որքան գումար է անհրաժեշտ Եվրոպային պաշտպանության համար

15:27 03.03.2025

Եվրոպական երկրները պետք է ներգրավեն 200 միլիարդ եվրոյի ներդրում պաշտպանական ծախսերի համար, որը պետք է կազմի բյուջեի 3-3,5%-ը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Foglio թերթին տված հարցազրույցում։ «Մեզ անհրաժեշտ է 200 միլիարդ եվրո ներդրումներ կատարել, բայց միևնույն ժամանակ, ինձ համար հինգշաբթի օրը (ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում – խմբ.) քննարկման նպատակն է բացահայտել ընդհանուր հնարավորությունները, […]

̰
Փաշինյանը հայտնել է, թե հայտարարագիր լրացրած քանի անձ է ստացել սոցիալական կրեդիտ

15:20 03.03.2025

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում  հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն

15:15 03.03.2025

Փետրվարի 28-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրու 68-ամյա մի բնակիչ իր տանը և օժանդակ շինություններում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարատեսակ կեղծ օղիներ, կոնյակներ և ալկոհոլային այլ խմիչքներ: Ստուգման ընթացքում քրեական ոստիկաններն այցելել են գյումրեցու տուն, որտեղ տղամարդը ակնհայտ երևացող վայրում մատնացույց է արել մեծ […]

̰
Գեղարքունիքի մարզում փետրվար ամսին ծնվել է 86 երեխա

15:07 03.03.2025

2025 թվականի փետրվար ամսին Գեղարքունիքի մարզային ենթակայության ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 86 երեխա, որից 41-ը՝ տղա, 45-ը՝ աղջիկ: 86 երեխաներից 18-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 37-ը՝ Մարտունու ծննդատանը, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 8-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 2-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

̰
SHANTNEWS

15:00 03.03.2025

̰
Սյունիքում կասեցվել են կիսաֆաբրիկատների արտադրամասի գործունեության առանձին գործառույթները

14:58 03.03.2025

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Սամսոն Ավագյան ԱՁ-ին պատկանող թռչնամսով պատրաստված կիսաֆաբրիկատների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «hավի կոտլետ» և «կիևյան կոտլետ» նմուշները մանրէաբանական «listeria monocytogenes» և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, […]

̰
Աբխազիայի վարչապետի պաշտոնակատարը հրաժարական է տվել

14:44 03.03.2025

Վալերի Բգանբան, ով Աբխազիայի վարչապետի պաշտոնակատարն էր 2024 թվականի նոյեմբերի 19-ից, հրաժարական տվեց նախընտրական քարոզարշավի ավարտից հետո։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։ «Իմ առաքելությունն ավարտված է, ես հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից՝ նախընտրական քարոզարշավի ավարտի պատճառով»,- ասել է Բգանբան։ Բգանբան նաև եղել է նախագահի պաշտոնակատարը այն բանից հետո, երբ փոխնախագահ Բադրա Գունբան գրանցվել […]

̰
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել

14:30 03.03.2025

Հունվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 15-ի ժամը 21-ից հունվարի 16-ի ժամը 7.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել էին պոլիկլինիկայի շենք, ապա հարմարեցված գործիքով բացելով 3-րդ հարկում գտնվող […]

̰
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 167-ը՝ արտակարգ

14:23 03.03.2025

Փետրվարի 24-ից մարտի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 624 դեպք, որից 167-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 70, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու, ձնահյուսի՝ 1-ական, ձնաբքի՝ 6, զինամթերքի հայտնաբերման՝ 2, մերկասառույցի՝ 36, թունավորման` 10, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, կեղծ ահազանգի՝ 5, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 217, հրդեհի ծագման […]

̰
ԵՄ–ին անդամակցելու գործընթացի մեկնարկի նախագծի քվեարկությունը հետաձգվեց

14:15 03.03.2025

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 3-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ 60 հազար քաղաքացու ստորագրություն: Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրել է, որ Սահմանադրությամբ նախատեսված […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ

14:09 03.03.2025

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական արտագնա հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը՝ 21:00-ին (Երևանի ժամանակով)։

̰
BACK_TO_TOP